Թափառումներ Ամանորի նախօրեին․ Այց չինական վայելչագրության ցուցասրահ

Բնությունն ամեն ինչի մասին այնպես է հոգացել, որ ամեն տեղ սովորելու բան գտնես:

Լեոնարդո դա Վինչի

Ինչքան ճշմարիտ են ասված այս խոսքերը։ Իրոք որ, ցանկության դեպքում, մարդ կարող է միջավայրում բացահայտել այնպիսի հիասքանչ, գեղեցիկ մասնիկներ, ծանոթանալ տարբեր երևույթների, զարդերի ու գոհարների, սովորել նոր ու հետաքրքիր բաներ։ Այս անգամ ևս չինարենի խմբակով գնացել էինք նոր բաներ սովորելու, ավելի խորը թափանցելու չինական մշակույթ և բացահայտելու դրա գերակա արվեստներից մեկի՝ չինական կալիգրաֆիայի գաղտնիքները։

Խումբը շատ ոգևորված էր՝ ծանոթանալու մշակութային այդ գոհարներին, վայելելու չինական գեղանկարչությունն ու արվեստը և հաճելի զրույց ունենալու չինացի արվեստագետների հետ՝ իրենց իսկ մայրենի լեզվով։ Ընդ որում՝ նախքան այցելությունը, բոլորս փոքր-ինչ պատրաստված էինք և արդեն իսկ ծանոթ էինք չինական վայելչագրության առաջացմանը և դրա մասին հետաքրքիր տեղեկություններին։ Այդ մասին պատմող իմ հետաքրքիր նյութը կարող եք ընթերցել այստեղ։

Այդպիսով՝ մուտք ենք գործում ցուցասրահ և անմիջապես կլանվում տարբեր տեսակի, բնույթի և իմաստի պատկերների, որոնց հեղինակն էր Հայաստանում արդեն անվանի՝ չինացի տաղանդավոր արվեստագետ։ Անչափ հետաքրքիր էր ծանոթանալ գեղանկարչության երկու՝ սիրողական և պրոֆեսիոնալ ոճերին։ Գեղատեսիլ բնապատկերներ, դեպի անսահմանություն ձգվող երկինք, կախարդական աշխարհ իր կապույտ, հսկա լեռներով և նախշուն, գրավիչ ծաղիկներով, և այս ամենը հիերոգլիֆների կալիգրաֆիայի գեղեցիկ համադրությամբ։

Շատ շուտով ընկերացանք չինացի ներկաների հետ, ովքեր շատ ուրախ էին հանդիպել երեխաների, ովքեր շատ ակտիվ սովորում են չինարեն և շատ հետաքրքրված են չինական մշակույթով։ Ինչպես նաև գովելի էր նրանց հետաքրքրասիրությունը Հայաստանի, նրա գեղատեսիլ վայրերի և մշակույթի հանդեպ։ Հաճելի զրույց ունեցանք նաև չինացի արվեստագետի հետ, ով համբերատար պատասխանում էր բոլորիս հարցերին և ուրախ էր տեսնել՝ ինչպես ենք զմայլվում իր արվեստով։

Հիանալի տպավորություններով հաջողություն ենք մաղթում չինացիներին և որոշում ենք այցելել Զանգակ գրատուն՝ ծանոթանալու գրական նորություններին և հայացք ուսումնասիրելու մի շարք գրքեր՝ ամենատարբեր ժանրերի և մշակույթների։ Գրատների կողքով ես չեմ կարող անտարբեր անցնել և միշտ մտնում եմ տարբեր գրքերի ծանոթանալու, իսկ այդ գործընթաացը տևում է շա՜տ երկար։ Տարբեր գրքերի մասին մեկնաբանություններ, նկարագրություններ լսելուց հետո, այնուամենայնիվ չկողմնորոշվեցի՝ ինչ գիրք գնել, որովհետև բոլորն էլ հետաքրքիր էին թվում։ Դիստոպիայից մինչև սարսափ, ֆանտաստիկայից մինչև սիմվոլիզմ, բոլոր գրքերն էլ գրավիչ էին։ Մի փոքր էլ գրատնով շրջվելուց հետո որոշեցինք առիթը բաց չթողնել և գեղեցիկ ամանորյա նկարներ անել։

Դե, իսկ հետո արդեն որոշեցինք արդյունավետ և հետաքրքիր օրն ավարտել՝ մի փոքր Երևանով զբոսնելով։

Օրն իրոք հիանալի էր և շատ բան տվեց մեզ։ Գիտելիքը թողնենք մի կողմ, այն մեզ տվեց հիանալի զգացողություններ ու տպավորություններ, նոր ծանոթություններ ու բացահայտումներ։ Մի խոսքով, այդքան սպասված օրը կարող ենք ստացված համարել։ Դե ինչ, մնում է միայն դիմավորել Նոր տարին՝ նոր ակնկալիքներով և նոր բաներ բացահայտելու պատրաստակամությամբ։

Ֆրանսերենի առաջին ուսումնական շրջանի հաշվետվություն

Ուսմանս տասը տարիների ընթացքում միշտ էլ հետաքրքրված եմ եղել լեզուների ուսուցանմամբ։ Սովորել և ուսումնասիրել եմ բազում տարբեր լեզուներ․ անգլերեն, ռուսերեն, իսպաներեն, գերմաներեն, արաբերեն, չինարեն։ Դրանց մի մասին լավ տիրապետում եմ, մի մասն էլ ինչ-ինչ պատճառներով կիսատ եմ թողել՝ չնայած տվյալ լեզվում ունեցած փայլուն առաջադիմության։ Ֆրանսերենն այն լեզուն էր, որ միշտ ցանկացել եմ սովորել, բայց այդպես էլ առիթ չի եղել։ Չգիտեմ, թե ինչն է ինձ այդքան գրավել այդ լեզվի մեջ, բայց ես միշտ համարել եմ այն յուրօրինակ և ականջահաճո լեզու։ Հայտնի ասացվածք կա՝ «Անգլերենը ստեղծված է բիզնեսի, գերմաներենը՝ պատերազմի, իտալերենը՝ արվեստի, իսկ ֆրանսերենը՝ սիրո համար:» Եվ իրոք, Ֆրանսիան հաճախ ասոցիացվում է սիրո և ռոմանտիկայի հետ և նման նրբերանգ է ստացել նաև ֆրանսերենը՝ շատերի համար այն գրավիչ դարձնելով: Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ընդունվելիս արդեն գիտեի, որ որպես երկրորդ լեզու ընտրելու եմ հենց ֆրանսերենը։ Իմ որոշումն ավելի ամրապնդվեց, երբ Արատեսյան “Մուտք” ճամբարի ժամանակ ծանոթացա կրթահամալիրի ֆրանսերենի դասավանդող մադամ Կարինեի հետ։ Նրա հետ զրույցները լեզվի շուրջ շատ հաճելի էին և ինձ ավելի դրդեցին՝ ընտրելու ֆրանսերենը։ Այդտեղից էլ սկսվեց իմ ուղին ֆրանսիական աշխարհում։ Այս երեք ամիսների ընթացքում ես ոչ միայն ծանոթացա լեզվի հիմնական քերականական բաղադրիչներին, այլև խմբի հետ միասին ունեցա հանդիպումներ, կատարեցի թարգմանություններ, իրականացրի նախագծեր, ընթերցումներ, որոնք էլ ինձ ավելի մեծ շանս տվեցին՝ կատարելագործելու լեզվական հմտություններս և մեկ քայլ ավելի մոտենալու՝ ֆրանսիացիների հետ ազատ շփվելու նպատակիս։ Այժմ կետերով ավելի մանրամսն ներկայացնեմ նախորդ երեք ամիսների ամփոփումը․

Իրականացրած նախագծեր

Լինելով Ֆրանսերենի խմբակի նոր և սկսնակ սովորող՝ կատարել եմ ֆրանսիական «Սոլի-Տուտտի» երգչախմբի՝ կրթահամալիրում եռօրյա շրջայցի լուսաբանումը։ Ինչպես նաև, այդ երեք օրերի ընթացքում փորձել եմ հնարավորինս շփում ունենալ ֆրանսիացի հյուրերի հետ՝ նրանց ծանոթացնելով մեր կրթահամալիրի ակտիվ կյանքին։ Առաջին, երկրորդ և երրորդ օրերի հետաքրքիր և գեղեցիկ լուսաբանումները։

Ինչպես նշեցի՝ դա շատ լավ փորձություն էր խմբի համար՝ փորձելու լեզվական հմտությունները և զարգացնելու դրանք՝ հենց լեզվակիրների հետ զրուցելով։

Թարգմանություններ

Դասընթացների շրջանակներում կատարել եմ տեքստերի թարգմանություններ, տեքստային ու բառային աշխատանքներ, որոնք մարզել են միտքս և հեշտացրել պատմողական խոսքս։ Տվյալ աշխատանքները կարող եք տեսնել բլոգիս համապատասխան կատեգորիայում։

Պոեզիայի ընթերցում

Խմբով կատարել ենք նաև ֆրանսիական պոեզիայի ընթերցումներ, ձայնագրություններ, որոնց շնորհիվ ֆրանսերեն տեքստերի ընթերցումը դարձել է ավելի վարժ և սահուն։ Ես ընթերցել եմ Ժաք Պրեվերի բանաստեղծություններից մեկը, որն ինձ մոտ, կարծում եմ, լավ էր ստացվել։ Իմ կատարած ձայնագրությունն ու տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

Առաջիկա անելիքներ

  • Ֆրանսերենի խմբով ևս նախատեսում եմ բեմադրել մի ներկայացում՝ նվիրված Ֆրանկոֆոնիային։ Ներկայացումը լինելու է արևմտահայերենով և ֆրանսերենով, լինելու է կատակերգական դրամա ժանրի։ Որպես աշխատանքի սկիզբ՝ արդեն ունեմ պատմության սկզբնական կառուցվածքն ու կերպարների նկարագիրը։ Սցենարն ավարտին կհասցնեմ 3-4 շաբաթում և ամենայն հավանականությամբ՝ ներկայացումը կբեմադրենք փետրվար ամսին։
  • Ուսումնական երրորդ շրջանում կատարելագործելու եմ ֆրանսերենի լեզվական հմտություններս, զարգացնելու վարժ խոսքս և ավելի խորն եմ ուսումնասիրելի ֆրանսերենն ու ֆրանսիական մշակույթը։

Այսպիսով, ամփոփելով ուսումնական առաջին շրջանս, կարող եմ վստահորեն ասել, որ լավագույնս ինձ դրսևորել եմ տվյալ առարկայում և ջանք չեմ խնայել՝ նոր բաներ սովորելու և յուրացնելու։ Ուզում եմ նաև նշել, որ ինձ համար շատ հագեցած և հաճելի էին նախորդ երեք ամիսները՝ լի հետաքրքիր նախագծերով, տարբեր ուշագրավ թեմաներով հագեցած դասերով և ուսուցման յուրահատուկ մեթոդով։ Ինչպես ասացի՝ սա մի նոր սկիզբ էր ինձ անծանոթ աշխարհում, և ես քայլ առ քայլ բացահայտում եմ այն։

Ահա այսպիսի տպավորություններով և գիտելիքի պաշարով փակում եմ ուսումնական առաջին շրջանը՝ ապագայում գալիք նոր ու հետաքրքիր դասընթացների սպասելիքով։

Looking back to the memories of 2022

“Start the New Year by turning a new page.” Quite popular saying, isn’t it? Every time when the year comes to an end, we use this phrase. But do we actually turn the page, do we really start something new at the start of the year? Or we realize at the end of the year that the past year was very monotonous, and we want the new year to come again.

So, before turning the page, you should summarize the previous year’s achievements, successes and failures, ups and downs, losses and gains․ You must know what you’ve left before. Let’s start with mine, but I should say that my year was full of various events, so it will be very very long.

Indeed, I haven’t had a year like this. At the beginning of the year, I couldn’t even imagine that such events would happen to me which would affect my mindset, the way of thinking, my opinion on some important things and would change my character couple of times throughout the year.

Starting with January, I was finally improving my communication skills. I made a friend group in school which gave me the opportunity to express myself in many things, to be less stressful, more joyful and also more productive as we were doing so many projects together, we’ve been through a lot and the connections between us were staying still.

Speaking of studying, it was great as always, but this year, I also expanded my circle of acquaintances, became more popular in school, became the head of our student council and with that organization, I have done a lot for my school. We were organizing many events at school such as volleyball competitions, intellectual competitions, discussions on some important topics, presentation for the students. With my team, I gave an opportunity to the students who were less confident in themselves, who had talents, skills in different fields to truly discover their abilities. I gave the students the opportunity to be teachers one day in order to get to know the teacher’s job in detail, to know how to treat with younger students and have an experience as an organizer. So, with all that work, I became very popular and loved in the school and it was a great experience for me too, as I love planning and organizing serious events with my team.

Moving forward, let’s talk about my scriptwriting. It was this year that I discovered that talent in me and once I knew it, I couldn’t spend my free time without writing a few sentences. I even produced a film with my group which was a whole new level for me and one of the mentionable things in this year. For those, who want to know further about it, I suggest reading my essay, where I shared with my experience as a filmmaker. That discovery means so much to me, because the success that came from that is so huge and it is now my hobby. At the end of the year, I have five scripts written and one great project that I’m now working on.

Let’s move on to the Last Bell events. It was another big success. Among other things, I decided to write short, fun poems about our teachers, as a memorable goodbye to all of them. That was highly appreciated by all. Also, I planned to stage a very funny play, where the future of our school was presented, who achieved what, who went where, what has changed? And, of course, every teacher has its funny habits that students always make jokes on. And that whole thing was the main part of the play. And the responsible moment comes. I can’t find words to describe my happiness as I saw that the hall was bursting with laughter and applause․ For right, I knew it would be great, but I couldn’t imagine that the reactions would be that huge. That was another great success at the end of the school year.

I don’t want to talk a lot about the final exams, just to say that the whole process went on without any stress and with great results. I got straight twenties, and I was so relieved.

Let’s move on to the summer season. I had one of my best birthdays with my friends. I rent a house with a pool, we had a pool party, with BBQ-s, music, we played games and had a lot of fun. Two times I went to camping this summer and one of them was part of our school admission. Starting with this, my year divides into two parts. After that, a whole new stage starts in my life, with new people, new environment. Looked like I was put in a big desert to explore the surroundings. And with every step, I discovered something, discovered and went on exploring further and further.

From then on, so many events happened in my life in half a year that were too much for me. Starting with September, I met so many and different people, but I had no idea that I would make so many friends in just three months. It has only been three months, but I already know half the school. I’m so glad that I improved my social skills that much.

And since then, my long journey in this school has begun. I have already done plenty of projects, attended different important and interesting meetings, joined many groups and became an active student of Mkhitar Sebastatsi Educational Complex. For those, who want to know more about my work at school, I suggest reading my annual reports.

But do you think that my year was as great and smooth as I described? The law of life: in order to take something from it, you give something. As you saw, I took a lot of things this year, I had to pay for all those. So, among those endless successes, I suffered from many things. Did you notice that I stopped mentioning my old friend group after the end of the school year? Yes, in the way to your success, you lose many friends, even the closest ones. Those strong connections that I mentioned above turned out to be not strong at all. Be aware, there are no ups without downs, so be careful to lose as little as possible.

And now, at the end of the year, I’m proudly turning the page that was named 2022. Some people may say that it wasn’t a good year, it was full of sadness, losses. But I can say for sure that it was one of the best years that I’ve had. There are many many other events that I didn’t include in the essay for not making it even longer, but I can gladly say that all those events made me build a new character, new mindset with improved skill and talents.

And in the end, I want to thank all the people that were with me throughout the year, that encouraged me, helped me, made me smile, laugh, celebrate, feel confident and useful. You can’t even imagine how your one small word can make me happy and cheerful. Thank you all for making my every day a big celebration.

Ի՞նչ է կալիգրաֆիան։ Չինական վայելչագրություն

Ծանոթանանք կալիգրաֆիայի պատմությանը՝ Չինական վայելչագրության ցուցահանդեսին ընդառաջ։

Նախագիծը՝ Գոհար Աթիկյանի բլոգում

Չինական վայելչագրության մասին

Չինական վայելչագրությունը՝ կալիգրաֆիան, չինական հիերոգլիֆների ոճավորված գեղարվեստական ​​գրություն է, չինարենի գրավոր ձև, որը միավորում է Չինաստանում խոսվող լեզուները։ Քանի որ կալիգրաֆիան համարվում է գերագույնը՝ Չինաստանի տեսողական արվեստների շարքում, այն սահմանում է այն չափանիշը, որով գնահատվում է չինական գեղանկարչությունը: Եվ իրոք, այդ երկու արվեստները սերտորեն կապված են:

Վաղ չինական գրավոր բառերը պարզեցված պատկերազարդ պատկերներ էին, որոնք ցույց էին տալիս իմաստը՝ առաջարկի կամ երևակայության միջոցով: Այս պարզ պատկերները կոմպոզիցիայի մեջ ճկուն էին, կարող էին զարգանալ փոփոխվող պայմանների հետ՝ չնչին տատանումների ենթարկվելով:

Կալիգրաֆիան կամ գրելու արվեստը տեսողական արվեստի այն ձևն էր, որը մնացածից ավելի բարձր էր գնահատվում ավանդական Չինաստանում: Գեղանկարչության և կալիգրաֆիայի ժանրերը ի հայտ եկան միաժամանակ՝ օգտագործելով միանման գործիքներ՝ վրձին և թանաք։ Այնուամենայնիվ, կալիգրաֆիան որպես կերպարվեստ մեծ համբավ է ունեցել նկարչությունից դեռ շատ առաջ. իսկապես, միայն Սոն դինաստիայի ժամանակ, երբ գեղանկարչությունը նպատակի, ձևի և տեխնիկայի առումով սերտ դաշնակիցն էր կալիգրաֆիայի հետ, գեղանկարչությունը կորցրեց իր պարզապես արհեստի կարգավիճակը և միացավ կերպարվեստի բարձրագույն շարքերին։

Կալիգրաֆիայի բարձր կարգավիճակն արտացոլում է բառի կարևորությունը Չինաստանում: Սա խոսքի ուժին նվիրված մշակույթ էր։ Ի սկզբանե կայսրերը հաստատում էին իրենց հեղինակությունը ինչպես իրենց սերունդների, այնպես էլ ներկայի համար՝ փորագրելով իրենց սեփական հայտարարությունները լեռների լանջերին և բացօթյա վայրերում կանգնեցված քարե բեկորների, արձանների վրա։ Նախաարդիական Չինաստանում գիտնականները, որոնց հիմնական արժույթը գրավոր խոսքն էր, գերիշխող դիրքեր ստանձնեցին կառավարությունում, հասարակության մեջ և մշակույթում:

Սակայն ավանդական չինական մշակույթում գրավոր խոսքի խաղացած կենտրոնական դերից բացի, գրավոր լեզուն առանձնահատուկ է դարձնում նրա տեսողական ձևը: Չինարեն կարդալ և գրել դժվար է սովորել, քանի որ չկա այբուբեն կամ հնչյունական համակարգ: Յուրաքանչյուր գրավոր չինարեն բառ ներկայացված է իր յուրահատուկ խորհրդանիշով, մի տեսակ վերացական գծապատկեր, որը հայտնի է որպես «հիերոգլիֆ», և, հետևաբար, յուրաքանչյուր բառ պետք է սովորել առանձին՝ գրելու և վերաշարադրելու տքնաջան գործընթացի միջոցով, մինչև այն մտապահվի: Թերթ կարդալու համար անհրաժեշտ է մոտ 3000 հիերոգլիֆի իմացություն. լավ կրթված մարդը ծանոթ է մոտ 5000 հիերոգլիֆի. պրոֆեսորը՝ թերևս 8000-ի: Ընդհանուր առմամբ գոյություն ունի ավելի քան 50,000 հիերոգլիֆ, որոնց մեծ մասը երբեք էլ չի օգտագործվում:

Այնուամենայնիվ, գրավոր չինարեն լեզվի սահմանափակումը նույնպես նրա ուժն է: Ի տարբերություն այբուբեններից ձևավորված բառերի, չինական հիերոգլիֆներն ավելին են հաղորդում, քան հնչյունային ձայն կամ իմաստային նշանակություն: Կալիգրաֆիայի մասին ավանդական գրությունները հուշում են, որ գրավոր բառերը խաղում են շատ մեծ դեր. Հիերոգլիֆները ոչ միայն տալիս են կոնկրետ իմաստներ, այլև դրա ձևը պետք է բացահայտի իրեն որպես բարոյական օրինակ, ինչպես նաև մարդու մարմնի էներգիայի և բնության կենսունակության դրսևորում:

Եվ այսպես, չնայած իր վերացական տեսքին, կալիգրաֆիան վերացական ձև չէ։ Չինական հիերոգլիֆները դինամիկ են, սերտորեն կապված բնության ուժերին և մարդու մարմնի կինեստետիկ էներգիաներին: Բայց այս էներգիաները պարփակված են հավասարակշռված շրջանակի մեջ, որն ապահովված է ամուր կմախքային կառուցվածքով, որի հավասարակշռությունը հուշում է բարոյական ճշտություն, և հենց գրողի նկատմամբ:

Փաստեր չինական վայելչագրության մասին

Չինական կալիգրաֆիան չինական մշակույթի կարևոր մասն է. գեղագիրները հարգված քաղաքացիներ են: Ոճային տարբերությունները կարող են փոխանցել արվեստագետի զգացմունքները, մշակույթը և բնավորությունը, ով օգտագործում է լեզուն՝ իր արվեստը ստեղծելու համար: Թարգմանաբար, կալիգրաֆիա նշանակում է «լավ գիր»։

Թուղթ և խոզանակներ

Որպես կանոն, կալիգրաֆիան կատարվում է բարակ, ներծծող բրնձի թղթի վրա: Վրձինները պատրաստված են կենդանիների մազից, որոնք ամրացված են բամբուկի եղեգների վրա: Հիմնականում օգտագործում են գայլերի, ոչխարների, նապաստակների և եղնիկների մազեր:

Թանաք

Չինական թանաքը, որը վաճառվում է ամուր ձողիկի տեսքով, շքեղ ձևավորված է: Թանաքը պատրաստված է սոճու փայտի մուրից՝ խառնված մաստակի խեժով: Թանաքի քարերը կոշտ են, հարթ և թաթախված են ջրով՝ օգտագործման համար:

Նրբագծեր

Կան յոթ հիմնական գծեր, որոնք կոչվում են Յոթ առեղծվածներ: Դրանք բաղկացած են հորիզոնական գծից, կետից, դեպի ներքև կորացող հատվածից, կտրուկ կորից և ուղղահայացների երկու ձևերից՝ մեկը կեռիկով և մեկը՝ 45 աստիճանի անկյան տակ։

Ոճ

Չինական կալիգրաֆիայի հինգ հիմնական ոճ կա՝ Ցուան, Լի, Ցաո, Հսին և Կայ։ Բոլոր դեպքերում, ափը չպետք է դիպչի խոզանակին, որը ուղղահայաց է պահվում թղթի վրա:

Այսքանը չինական վայելչագրության մասին։ Ինչպես ցանկացած այլ բան, կալիգրաֆիայով զբաղվելը անդադար ջանքեր է պահանջում։ Սակայն, եթե այն Ձեզ հետաքրքրեց, մի՛ վախեցեք մարտահրավերն ընդունելուց և սկսեք սովորել մասնագետի հետ։

Եռամսյա հաշվետվության փաթեթ

Ամփոփելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում աշակերտական իմ եռամսյա գործունեությունը՝ կարող եմ վստահորեն ասել, որ դարձել եմ ակտիվ Սեբաստացի։ Երեք ամսվա ընթացքում ես հասցրել եմ իրականացնել մի շարք նախագծեր, գնացել եմ բազմաթիվ հայրենագիտական ճամփորդությունների, մասնակցել եմ մի շարք կարևոր հանդիպում-քննարկումների, դրանց մասին կատարել հետազոտություններ, դարձել եմ որոշ ակումբների ակտիվ անդամ և իմ ակտիվությունը ցուցաբերել շատ այլ հարթակներում։ Այժմ ներկայացնեմ Սեպտեմբերից մինչ օրս իմ ծավալած աշխատանքը կրթահամալիրում։

Ճամփորդություններ

  • Սեպտեմբերի 1-ին՝ դեպի Արագած լեռնագնացության մասին կարդացեք այստեղ։
  • Աշտարակ քաղաքով քայլերթի մասին կարդացեք այստեղ։
  • Դիլիջանում անցկացրած հիանալի և անմոռանալի երեք օրվա, քաղաքի զարմանահրաշ բնության մասին կարդացեք այստեղ։
  • Ջավախքում անցկացրած աննկարագրելի օրերի, հայ համայնքում մեր ունեցած արկածային ճամփորդության մասին կարդացեք այստեղ։

Հանդիպում-քննարկումներ

  • Փորձի փոխանակում հետազոտական կարողությունների զարգացման գործում․ Մարիամ Եվդոկիմովայի հետ հետաքրքիր և արդյունավետ հանդիպման մասին կարդացեք այստեղ։
  • Քարտեզագետ Ռուբեն գալչյանի մասին կատարած հետազոտությանս մասին կարդացեք այստեղ։
  • Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի հետ ուսուցողական և հետաքրքիր հանդիպման մասին կարդացեք այստեղ։
  • Փիլիսոփայության դոցենտ Աշոտ Ոսկանյանի մասին կատարածս հետազոտությունը կարդացեք այստեղ։
  • Աշոտ Ոսկանյանի հետ ունեցած բազմաբովանդակ և բավականին ուշագրավ զրույցի մասին կարդացեք այստեղ։

Իրականացրած նախագծեր

  • Լինելով Ֆրանսերենի խմբակի նոր և սկսնակ սովորող՝ կատարել եմ ֆրանսիական «Սոլի-Տուտտի» երգչախմբի՝ կրթահամալիրում եռօրյա շրջայցի լուսաբանումը։ Ինչպես նաև, այդ երեք օրերի ընթացքում փորձել եմ հնարավորինս շփում ունենալ ֆրանսիացի հյուրերի հետ՝ նրանց ծանոթացնելով մեր կրթահամալիրի ակտիվ կյանքին։ Առաջին, երկրորդ և երրորդ օրերի հետաքրքիր և գեղեցիկ լուսաբանումները։
  • Անգլերենի խմբակի հետ միասին իրականացրել եմ Mock Trial (Խաղարկային Դատարան) նախագիծը, որն իրենից ներկայացնում էր փոքրիկ ներկայացում՝ մի դատավարության մասին։ Դա այնքան հաջող էր ստացվել, որ հանդիսատեսի մոտ իրական դատավարության զգացողություն էր ստեղծվել՝ համապատասխան կարգով, անդամներով և ձևաչափով։ Ներկայացման դատավորի դերը ստանձնել էի ես, և դատելով հանդիսատեսի արձագանքից՝ լավագույնս կատարել էի այն։ Նախագծին մանրամասն ծանոթանալու համար առաջարկում եմ դիտել տեսանյութը։
  • Անգլերենի երկու խմբերի հետ միասին անցկացրել եմ քննարկում-դեբատ, եղել եմ քննարկման վարողն ու անմիջական մասնակիցը։ Քննարկումը շատ արդյունավետ էր և ակտիվ։ Որպես զրույցի վարող՝ իմ աշխատանքին կարող եք ծանոթանալ այստեղ։
  • Իրականացրել եմ նաև երկու նախագիծ էկոլոգիա առարկայից, որոնցից առաջինը “Սառցադաշտերի հալումը՝ որպես գլոբալ տաքացման ամենավատ հետևանք” թեմայով էր, իսկ երկրորդը՝ “Էներգակիրներ”։
  • Հասարակագիտություն առարկայի շրջանակներում կատարել եմ մի փոքրիկ նախագիծ՝ նվիրված արվեստագետ Սալվադոր Դալիի կյանքին։ Այդ մասին կազմածս պրեզենտացիան կարող եք դիտել այստեղ։

Թարգմանություններ

  • Նկարիչ Մերլոու Մոսսի կյանքի և ստեղծագործական ուղու հետաքրքիր պատմության թարգմանությունը կարդացեք այստեղ։
  • Նկարիչ Ֆրենք Բոուլինգի և նրա զարմանահրաշ մեթոդի պատմության թարգմանությունը կարդացեք այստեղ։

Ակումբներ

  • Հոկտեմբեր ամսից դարձել եմ Չինարենի խմբակի անդամ և, սկսած այդ օրվանից, ապահովել եմ բարձր առաջադիմություն, ուսումնասիրել լեզուն, Չինաստանը, դրա մշակույթը, ավանդույթները։ Պատրաստել եմ պրեզենտացիաներ և Սեբաստացու օրերին չինարենով գրել փոքրիկ շարադրություն՝ նվիրված կրթահամալիրին։ Այդ ամենը կգտնեք այստեղ։
  • Հոկտեմբեր ամսից դարձել եմ նաև դպրոցում ինքնավար գործող Թատերական ակումբի ակտիվ անդամ։ Այնտեղ գործունեություն եմ ծավալում որպես սցենարիդտ և դերասան։ Այս ընթացքում մյուս անդամների հետ գրել եմ արդեն մեկ սցենար, որը մոտ օրերս կբեմադրենք։

Հետազոտական աշխատանք

Սեպտեմբերին ընտրել եմ իմ հետազոտական աշխատանքի թեման՝ “ԽՍՀՄ փլուզումը” և սկսել եմ ակտիվ աշխատել այդ ուղղությամբ։ Աշխատանքը ներկայացնելու եմ մայիսյան հավաքին, իսկ մինչ այժմ հասցրել եմ հավաքագրել գրականության ցանկը, սկսել եմ ուսումնասիրել այն, պարզել ԽՍՀՄ-ի առաջացման անհրաժեշտությունը, միության ներսում եղած միջպետական կոնֆլիկտներն ու դրանց պատճառները՝ հետևանքների հետ միասին։ Վստահ եմ, որ գալիք հինգ ամսում էլ կհավաքագրեմ ողջ տեղեկությունները և արդեն կոկիկ, համակարգված կներկայացնեմ հետազոտական աշխատանքս։ Ես մանկուց սիրել եմ տարբեր հայտնի, անոմալ երևույթների ուսումնասիրմամբ զբաղվել, պարզել այս կամ այն հանրահայտ երևույթի կամ դեպքի մանրամասները։ Իսկ այս աշխատանքն է՛լ ավելի կատարելագործեց իմ հմտությունները՝ հետազոտության գործում։

Այս ամենից բացի, ուզում եմ առանձնացնել ևս երկու կատեգորիա՝ դպրոցական առարկայի տեսքով՝ ելնելով այդ երկու առարկաների շրջանակներում կատարած մեծ աշխատանքից, որը նույնպես կուզեի ընդգծել։

Անգլերեն

Բացի վերը նշված նախագծերից, այս առարկայի շրջանակներում գրել եմ բազմաթիվ ուսուցողական, հետաքրքիր, մոտիվացիոն էսսեներ, որոնցից մի քանիսը կուզեի նշել։

  • Life: A Chain of Ups and Downs․ Մոտիվացիոն բնույթի էսսե։
  • The Work Of The Filmmaker According To My Own Experience․ Մոտիվացիոն և պատմողական բնույթի էսսե։ Այստեղ սովորողների հետ կիսվել եմ ռեժիսորի և սցենարիստի աշխատանքի իմ փորձով և մանրամասն պատմել իմ հեղինակած ֆիլմի պատրաստման հետաքրքրաշարժ պատմությունը։
  • Ամերիկյան համալսարանում բաց դռների օրվա կապակցությամբ, անգլերենի խմբով այցելել եմ համալսարան՝ ծանոթանալու իրենց ընդունելության կարգին, դասընթացներին, մասնաճյուղերին և այլ կարևոր տեղեկություններ իմանալ։ Այդ արդյունավետ և հետաքրիքր օրվա մասին պատումս կարող եք կարդալ այստեղ։
  • Սեբաստացիական օրերի կապակցությամբ առանձնացրել եմ ինձ համար կարևոր հինգ կետեր՝ ինչու սովորել հենց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ներկայացրել եմ կրթահամալիրը բազմաթիվ տեսանկյուններից և թվել մի շարք առանձնահատկություններ և առավելություններ։ Այդ պատումը կարող եք կարդալ այստեղ։
  • How it all started… Մոտիվացիոն բնույթի մեկնաբանական էսսե, որտեղ ներկայացնում եմ Աշոտ Բլեյանի կատարած վիթխարի աշխատանքը՝ կրթահամալիրի ստեղծման գործում և մեկնաբանում նրա անցած ուղին իմ տեսանկյունից։

Հայոց լեզու/Գրականություն

Այս առարկայից ևս ունեմ շատ էսսեներ, որոնք ներառում են տարբեր գրառումներ, հարցազրույցների վերլուծություն տարբեր տեսանկյուններից, այս կամ այն խնդրի մասին գրառումներ, ֆիլմերի, գրքերի կամ հոդվածների վերլուծություններ, որոնք ևս կուզեի հանձնել ձեր դատին։

Առաջիկա անելիքներ

Որպես ակտիվ Սեբաստացի՝ հետևում թողած աշխույժ, առաջադեմ աշխատանքին պետք է հետևի առջևում պլանավորված շատ մեծ, վիթխարի աշխատանք։ Առաջիկայում պլանավորում եմ ծավալել է՛լ ավելի մեծ գործունեություն կրթահամալիրում, քանզի Սեբաստացիում ամեն ինչ նորարարական է, շարունակական և կա հնարավորություն՝ դրանք իրագործելու։ Այսպիսով՝ ներկայացնեմ ուսումնական երրորդ շրջանում նախատեսածս աշխատանքը և իրագործման մոտավոր ժամկետները։

  • Անգլերենի խմբով նախատեսում եմ իրագործել երկարաժամկետ նախագիծ՝ դետեկտիվ ներկայացում, որի սցենարիստը կլինեմ ես։ Որպես աշխատանքի սկիզբ՝ ունեմ արդեն բեմադրության գործող անձանց՝ կերպարների մանրամասն նկարագիրը և պատմության սկզբնական կառուցվածը։ Սցենարը կհասցնեմ ավարտին մոտավոր 3-4 շաբաթում։
  • Ֆրանսերենի խմբով ևս նախատեսում եմ բեմադրել մի ներկայացում՝ նվիրված Ֆրանկոֆոնիային։ Ներկայացումը լինելու է արևմտահայերենով և ֆրանսերենով, լինելու է կատակերգական դրամա ժանրի։ Որպես աշխատանքի սկիզբ՝ արդեն ունեմ պատմության սկզբնական կառուցվածքն ու կերպարների նկարագիրը։ Սցենարն ավարտին կհասցնեմ 3-4 շաբաթում և ամենայն հավանականությամբ՝ ներկայացումը կբեմադրենք փետրվար ամսին։
  • Թատերական խմբակի կազմով նախատեսում ենք բեմադրել ներկայացում՝ հիմնված իսպանական գրողներից մեկի պիեսի վրա։ Այդ աշխատանքում ևս կներառվեմ որպես սցենարիստ և ամենայն հավանականությամբ՝ այն կբեմադրենք փետրվար ամսին։
  • Չինարենի խմբակի հետ միասին պատրաստվում եմ ավելի խորը ուսումնասիրել չինական մշակույթը, լեզուն, սովորույթները, հաճախել ցուցահանդեսներ և թանգարաններ։
  • Պատրաստվում եմ համալրել հայրենագիտական ճամփորդություններիս ցանկը, լինել Հայաստանի տարբեր վայրերով, տիրապետել հայ ազգագրական պարերին և ծանոթանալ ազգային տարբեր արժեքների։
  • Նախատեսում եմ ակտիվորեն մասնակցել հանդիպում-քննարկումների, կլոր սեղանների, իրականացնել հետազոտություններ հյուրերի կյանքի, անցած ուղու և գաղափարների մասին։
  • Իրականացնելու եմ բազում թարգմանական աշխատանքներ՝ հիմնականում անգլերենից հայերենի։
  • Ուսումնասիրելու եմ Հայաստանի տարբեր հիմնախնդիրներ, փորձելու եմ տալ դրանց լուծման հնարավոր տարբերակները, պարզելու եմ դրանց առաջացման գլխավոր պատճառները և հետևանքները։
  • Նախատեսում եմ ավելի խորանալ պատմություն առարկայի մեջ, հետազոտել տարբեր պատմական իրադարձություններ ու երևույթներ՝ ներառյալ Առաջին համաշխարհային պատերազմը, որի ուսումնասիրություններն արդեն սկսել եմ։
  • Պատրաստվում եմ կազմակերպել դեբատներ, քննարկումներ, բանավեճեր՝ հայերենով ու անգլերենով՝ կատարելագործելով սեփական մտածողությունս տարբեր թեմաների, հիմնախնդիրների շուրջ և զարգացնել բանավիճական խոսքս։
  • Ուսումնական երրորդ շրջանում ավելի եմ կենտրոնանալու մասնագիտական կոողմնորոշմանս վրա, բաց դռների օրերին հաճախել համալսարաններ, ծանոթանալ դրանց կրթական ծրագրերին, առաջարկվող կուրսերին և առավելություններին։ Պատրաստվում եմ ուսումնասիրել տարբեր մասնագիտական բնագավառներ և ոլորտներ՝ դրանց առավելություններ, անհրաժեշտությամբ և կարևորությամբ։

Հուսով եմ, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը կտա հնարավորություն՝ այս ամենն իրագործելու, ունենալու ակտիվ և աշխույժ գործունեություն կրթահամալիրում և ըստ այդմ՝ փայլուն և հարուստ ապագա։

2022 թ․ ամռանը ես ունեի մեծ խնդիր՝ որտե՞ղ շարունակել ուսումս, ո՞ր ավագ դպրոցն է լավագույնս համապատասխանում ինձ և որտե՞ղ ես կարող եմ ծավալել լայն գործունեություն՝ զարգացնելով լեզվական հմտություններս, մտածողությունս և հետազոտական միտքս։ Ընտրելով Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը՝ ես մեծ հույսեր ունեի, որ այն կտա ինձ այն ամենը, ինչ պետք է։ Շատ էի ցանկանում ստանալ այն ամենը, ինչի հույսով էլ դիմել էի կրթահամալիրին։ Այժմ, ամփոփելով ուսումնական առաջին շրջանս, ես վստահ կարող եմ ասել, որ գտել եմ այն բանալին, որով կարող եմ տիրանալ այն ամենին, ինչի համար գտնվում եմ այս դպրոցում։ Մնում է միայն ունենալ ցանկություն, նպատակ և ձգտում։ Երբ ինձ հարցնում են՝ գո՞հ ես նոր դպրոցիցդ, ես միշտ պատասխանում եմ․ “Սեբաստացի կրթահամալիրն այն դպրոցներից է, որ եթե ուզում ես օգուտ քաղել այդտեղից՝ պետք է իմանաս՝ ինչպես ճիշտ օգտվել դրանից։ Այն պահից, երբ գտար բանալին՝ քեզ սպասում է կրթություն՝ լի տարբեր հնարավորություններով և ցանկացած տեսակի նախագծերով։”

Debate project: Opening speech

  • Date and time: December 16, at 9:20
  • Topic: Should teenagers live with or without their parents?
  • Hosts: Ari Agop, Hayk Ghazaryan
  • Participants: Mrs. Irina’s and Mrs. Anjela’s English group members

Notice: This is only the main structure of the speech and won’t be held monotonously. I will add so much between those speeches to keep the groups active. The speech will be done in active, fun way so that the participants won’t get tired and will be active all the time. The text might change based on the rules of conduct of the debate․

Good morning everyone and welcome to our debate project. We have gathered all together to have a big, huge, great and passionate discussion. /Some sentences between these speeches to keep the groups active/

So, today’s topic is: Should teenagers live with or without their parents? And the discussion will be hosted by me-Ari Agop and Hayk Ghazaryan. Thank you for your great energy, everyone. What a modern topic, isn’t it? It’s something new in our country as it has come from Europe and, let’s say, is spreading widely in Armenia.

So, let me introduce you to our participants. With big applauses, let’s greet the group who came up with the idea of the debate-Mrs. Anjela’s English group and its members. And, with great energy, let’s greet the group who willingly offered the topic of our discussion, dear everyone, Mrs. Irina’s English group and its students.

And within 45 minutes, we’ll decide which side is braver, intelligent and sensible. So, be active, don’t get nervous, the environment is friendly, and be very attentive. Don’t forget about the mutual respect: do not interrupt others’ speeches, otherwise they may get nervous, and the group might lose. Let the speaker finish with the speech and then do your comments: agreements or disagreements.

Before we start, I’m going to ask you some warm-up questions to get you active. So, be ready for the first question. And our first question is:

  1. Do you consider yourself an independent person? Why/why not? OK, who wants to start? Who’s the bravest? /Discussion/
  2. Do you prefer spending your free time alone, with your family or friends? Why? /Discussion/
  3. On the scale, from one to ten, how active you are in the family? (Do you help your family? Are you active in family events?) /Discussion/

OK, now that we’ve heard many different ideas and are partly familiar with the discussion topic, let’s move on to our biggest question, for which we’ve all gathered today: so, should teenagers live with or without their parents? /Discussion/

Notice: The participants will be given some questions between this discussion too, and after that, the results will be announced. And the debate will be over with my closing speech.

Ոսկե Ցլիկ․ Պայքար հանուն առաջատարության

Ոսկե ցլիկը 1955 թվականին Մոկո Հակոբյանի նկարահանած կարճամետրաժ կատակերգություն է։ Այն շատ հետաքրքիր, արագ զարգացող սյուժեով և բավականին աշխույժ, արկածային ֆիլմ է։ Դերասանների խաղն ու դեմքի միմիկաներն ստիպում են հանդիսատեսին ծիծաղել ողջ ֆիլմի ընթացքում։ Ֆիլմն այնքան հաջողված և սիրված է եղել, որ շատ շուտով դրանում օգտագործված մի շարք արտահայտություններ (Զահրումար, դավաճան հայվան; մեր միլիոնը տարան, և այլն) դարձել են թևավոր խոսքեր և լայնորեն օգտագործվել ժամանակակիցների բառապաշարում։

Ֆիլմում գերակշիռ մաս են կազմում նաև խոսքային արտահայտությունները՝ դարձվածքներն ու ասացվածքները (պապս էլ հորս ձեռը բռնած գա․․․; քեզանից քարվան կտրող դուրս չի գա; ամեն մարդու բան չի; գլուխը պատին է տալիս; էլ ի՞նչ երեսով երևանք գյուղում; ծանր տեղդ մի թեթևացրու, և այլն), ուղիղ և փոխաբերական իմաստներով օգտագործված արտահայտությունները։ Ֆիլմում նաև հատկանշական են ոչ բառային հաղորդումները (կամուրջ-գերան, կենդանիներ, գորգեր, ուտեստներով լի սեղան, աղ, գինի, վագր, երաժշտություն, հագուկապ, ջուր, և այլն)։

Ֆիլմում կարելի է հետևել երկու մրցակից կոլտնտեսությունների պայքարին՝ հանուն տեղական ազնվական ցլիկի։ Մի կողմում՝ ընկեր Նաջարյանն է՝ ամբիցիոզ, համառ, չզիջող, խիստ և պահանջկոտ, մյուս կողմում՝ Գուրգենն ու Ցոլակն են, ովքեր հանուն իրենց ֆերմայի պատրաստ են ամեն ինչի և չեն ուզում գյուղ վերադառնալ ձեռնունայն։ Ամբողջ ֆիլմի ընթացքում այդ երկուսի համառ ու անզիջում կռիվն է, որը զարգանում է մի շարք փորձությունների միջով, տատանվում կողմերի միջև և ընթանում առանց փոխզիջման։ Բնական է, որ ոչ մի կողմ չի ուզի զիջել մրցակից կոլտնտեսությանը, մարդկային բնազդի համաձայն՝ երկուսն էլ անզիջում են այդ հարցում և պայքարում են՝ հանուն իրենց ֆերմայի համբավի։

Ֆիլմի վերջն է շատ ուրախացնող և նշանակալի։ Վերջում, երբ ընկեր Նաջարյանը վերջապես հասնում է ցլիկին, մոտենում է նրան, որ վերադարձնի գյուղ, տեսնելով մարդկանց դեմքի ժպիտները, իր ու իր ֆերմայի մասին գովասանքները, չի կարողանում մերժել Սուրենի խնդրանքը և ճարահատյալ, հոժար կամքով տալիս է “ոսկե ցլիկին”։ Իհարկե սա նույնպես հոգու խորքից եկած՝ հաշվարկով արված քայլ է՝ Նաջարյանի ֆերմայի բարի համբավի տարածման համար, բայց այնուամենայնիվ՝ մարդկային բնազդի հանդեպ ոչինչ ի զորու չէ։ Եթե այն գտնում է, որ տվյալ պահին այդ արարքն է ճիշտ, ապա մարդուն մնում է միայն վարվել այդպես և հետո սպասել դրա օգուտին։

Մագդաղինե․ մեղավո՞ր, թե՞ արդարացված վարվելակերպ

Այս կյանքում բոլորս էլ մեր պատճառներն ունենք՝ տարբեր հանգամանքներից ելնելով ամենատարբեր արարքներ գործելու։ Ամեն մեկիս համար դա արդարացված վարվելակերպ է։ Եվ դա բնական է․ չէ՞, որ այս կյանքում մեզ ամենալավը հենց մե՛նք գիտենք։ Ուրիշ ոչ ոք չի անցնում այն ճանապարհով, որով մենք ենք անցնում, և ոչ ոք վստահորեն չի կարող ասել՝ ինչից ելնելով ենք այս կամ այն արարքը գործում։

Մագդաղինեն, ով մարմնավաճառ էր և 17 տարեկանը դեռ նոր էր լրացել, հասարակության կողմից կազմված կարծիքի համաձայն՝ անբարոյական էր և անկիրթ։ Նրան հասարակության մեծամասնությունը, որի մեջ մտնում էին նաև հոգևոր պաշտոնյաները, չէր ընդունում։ Սակայն այդ աղջիկը քրիստոնյա էր, հարգում էր բոլոր եկեղեցական ծեսերը և անգամ պահք և ծոմ էր պահում։ Աղջիկը քահանայի չափ գիտեր եկեղեցական օրենքներն ու կարգերը և քահանայից էլ խստապահանջ էր այդ հարցում։ Միայն թե չէր գնում հաղորդություն ստանալու, քանզի մտածում էր, որ դա անարգանք է եկեղեցու հանդեպ։ Ինչու՞ ստանալ հաղորդություն, եթե հաջորդ օրն ևեթ պիտի մեղք գործի։ Եվ այդ դեպքում, ինչպես ինքն էր ասում․ “զղջումս սուտ զղջում մը պիտի ըլլլա”:

Աղջիկն այնքան հրապուրիչ էր, որ իր մոտ էին գալիս ամենատարբեր դասերի մարդիկ՝ տարբեր տարիքների ու խավերի։ Եվ հասարակությունը չէր տեսնում այն պարզ ճշմարտությունը, որը բացատրում էր Մագդաղինեի այս արարքը։ Ինչպես հենց սկզբում նշվեց՝ կյանքից ծնողների վաղաժամ հեռանալու պատճառով տան, երկու երեխաների և իր հոգսերը, ծախսերն ու խնամքը Մագդաղինեի վզին էին։ Նրան բավականաչափ գումար էր պետք՝ մեծ գումար, այդ իսկ պատճառով՝ գիտակցելով անգամ սեփական մեղքը, գնում էր այս գործին։ Արդյունքը եղավ այն, որ Մագդաղինեի մահից հետո հարազատներից բացի՝ ոչ ոք նրան չհիշեց։ Հասարակությունը դարձյալ մնաց նույն համոզմանը, քահանան անգամ չցանկացավ այցելել նրան մահվան անկողնում և կատարել վերջին խնդրանքը, իսկ այն մարդիկ, որ մի ժամանակ հրապուրված էին նրանով՝ մոռացան նրան մեկընդմիշտ։ Այն խեղճ երեխաներն անգամ չգիտեին, թե ինչերի էր ընդունակ իրենց մեծ քույրը՝ իրենց կարիքները հոգալու համար։

Լինի մարդ կյանքում կրոնական կամ սովորական հավատացյալ, լինի վերին խավի, թե ստորին դասի ներկայացուցիչ, միանշանակ սխալ է նրան վանել հասարակությունից, սխալ է վանել նրան իր միջավայրից՝ այնտեղից, ուր նա պատկանում է հենց։ Քահանայի գործն է մարդկանց թողություն տալը, քրիստոնեությունն էլ ներում է շնորհում մեղք գործած, բայց խելքի եկած մարդկանց։ Եվ, չիմանալով դիմացինի դրդապատճառները, վանել նրան՝ առնվազն խոսում է հասարակության մեջ ընդունված կարծրատիպերի կառչումից, մարդկանց արհամարհական և անտարբեր վերաբերմունքից։ Մինչդեռ ամեն մեկի համար իր կարծիքն ամենաճիշտն է, և ոչ ոք, ցավոք, չի բացահայտում դիմացինին, նրա արարքների իրական պատճառը, քանի դեռ չի կասկածում իր իսկ արարքների ճմարտացիության մեջ։

13/12/22

1. Զբոսայգի + գործարան = այգեգործ

Բաղձանք + կարոտել  = կարոտաբաղձ

Դյուրություն + հալչել = դյուրահալ

Պարախումբ + նկարիչ = խմբանկար

Շիղաձուկ + որսորդ = ձկնորս

Մրգատու + վաճառք = մրգավաճառ

2. Անմաքուր + մաքրել = մաքրամաքուր

Ամենաքնքուշ + սրտակեղեք = քնքասիրտ

Կարմրադեղին + կտցել = դեղնակտուց

Ալիք + ծփծփալ = ալեծուփ

Աշուն + ցանք = աշնանացան

Մոմակալ + աշխարհ = աշխարհակալ

3. Կարկուտ + մտաբերել = կարկտաբեր

Ճարպագունդ + ասեղնագործ = գնդասեղ

Արևմուտք + օծանելիք = արևազօծ

Խնկածաղիկ + շղթայազերծ = ծաղկաշղթա,

Մարդկային + հրաշամանուկ = մանկամարդ

Գերակշռել + ծանրոց = ծանրակշիռ

4. Ամսեամիս + վճարովի = ամսավճար

Բարեկամ + սրտակեղեք = բարեսիրտ

Տավիղ + հարվածային = տաղվահար

Նախահաշիվ + կշռաքար = հաշվեկշիռ

Դաշտամուկ + դեղաբույ = դաշտաբույս

Ինձ + ուղտապան = ընձուխտ

5․ Սրբավայր + գաղութ = գաղթավայր

Խրձադեզ + փրփուր = փրփրադեզ

Անուշ + բուրմունք = անուշաբույր

Պտուղ + կերակուր = պտղակեր

Բուժօգնություն + սեղանատամ = ատամնաբույժ

Խաղաղասեր + կարոտագին = խաղաղակարոտ

6․ Դափնի+քաջվարդ-դափնեվարդ

Ամենաուղիղ+ձգողություն-ուղղաձիգ

Հերարձակ+գանգուր-գանգրահեր

Մեկընդմիշտ+աչագեղ-մշտագեղ

Դաշտամուկ+խճանկար-դաշտանկար

Մաշկել+գանգ-գանգեմաշկ

7․ Զտարյուն+կոլոլակ-արնակոլոլ

Գրգռել+դյուրահավատ-դյուրագրգիռ

Հոգևոր+անզավակ-հոգեզավակ

Օրընդմեջ+բերդաքաղաք-քաղաքամեջ

Քրոջական+հարսնատես-հարսնաքույր

Խաչապաշտ+փափկամորթ-մորթապաշտ

8․ Շուտափույթ+ջանադիր-փութաջան

Բուրավետ+խնկաման-խնկաբույր

Խեղդամահ+գայլակեր-գելխեղդ

Փրփուր+խրձադեզ-փրփրադեզ

Արտերկիր+գնդասեր-երկրագունդ

Հմայք+մեծահոգի-հոգեհմա

12/12/22

  1. X
  2. My grandfather would wear a suit and tie every day.
  3. The boss would arrange a party every year.
  4. X
  5. Anna would sit at her desk and write all day.
  6. In the past, people would do the same job all their life.
  7. X
  8. I would see the park from my window, but now I’m in a different office.
  1. would spend
  2. would be
  3. used to tell
  4. used to
  5. would speak
  6. used to
  7. used to open
  8. would start
  9. used to
  10. would tell
Design a site like this with WordPress.com
Get started