Bigger Than Us-ի հայագիտական հետազոտական հանդիպում-քննարկումը

Հանդիպում-քննարկում <<Մեզնից Առավել / Bıgger Than Us>> նախագծի շրջանակներում

Օր` հունիսի 2

Ժամ՝ 11:00-13:00

Վայր՝ Ավագ դպրոց, ընթերցասրահ

Մասնակիցներ՝ <<Մեզնից Առավել / Bıgger Than Us>> նախագծային խումբ, կրթահամալիրի դասավանդողներ, հյուրեր

Հրավիրյալ մասնագետներ, հյուրեր՝ Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպան՝ պրն․ Նիկո Սխերմերս, <<Սփյուռք>> գիտաուսումնական կենտրոնի ղեկավարություն, Լեզվի կոմիտեի ներկայացուցիչներ

Հանդիպման նպատակը՝

  • Նախագծի շրջանակներում արված աշխատանքների ներկայացում
  • Փորձի փոխանակում
  • Հետագա անելիքների քննարկում

Իրականացված աշխատանքներ՝

Համակարգումը՝ Արի Ագոփի և Լաուրա Թորոսյանի

Լուսաբանումը՝ նախագծային խմբի

Bigger Than Us/Մեզնից Առավելը Սյունիքի համայնքային դպրոցներում

Նախագիծ

Ֆիլմի դիտում, քննարկում

Մեզնից Առավել / Bıgger Than Us

Ֆիլմի մասին՝

Ֆիլմը պատմում է Մելատի Վայսենի ճանապարհորդության մասին, որը որոշում է շրջել աշխարհով մեկ՝ հանդիպելու իր հասակակիցներին՝ իր պես երիտասարդ ակտիվիստներին, որոնք արդեն հասցրել են որոշակի ազդեցություն ունենալ իրենց ոլորտներում՝ իրենց համոզմունքների և վճռականության շնորհիվ: Մելատին գիտի, որ ժամանակը սուղ է, և որ բարենորոգումների արդյունքները գրեթե չեն երևում: Նա ուզում է հասկանալ, թե ինչն է խանգարում փոփոխություններին: Նա գիտի, որ պետք է միավորել ուժերը՝ նոր նախագծերով հանդես գալու համար:

Ֆիլմի ռեժիսոր Ֆլյոր Վասյող․ Հուսով եմ այս ֆիլմը կհասնի իր նպատակին միավորելով, համախմբելով մոտիվացված և փոփոխության ձգտող մարդկանց՝ խոսելու և գործելու համար։ Այս ֆիլմը ընդամենը միջոց է, երկխոսություն սկսելու համար այն մասին, թե ինչ կարող ենք անել։ Զրույց այն խնդիրների մասին, որոնք տեղի են ունենում ամբողջ աշխարհում։

Ֆիլմը հովանավորել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունը։

Օր` մայիսի 27

Վայրը՝ Խնձորեսկի միջնակարգ դպրոց, Քարաշենի միջնակարգ դպրոց

Մասնակիցները՝ Bigger Than Us/Մեզնից Առավել նախագծային խումբ, Քարաշենի և Խնձորեսկի դպրոցների սովորողներ

Ընթացակարգ՝

Նպատակ՝

  • Ուսումնասիրել ֆիլմում ներկայացված տարբեր ազգությունների երիտասարդների փորձը աշխարհի տարբեր վայրերում առկա խնդիրների հետ պայքարում,
  • Փորձի փոխանակում, տարածում,
  • Զարգացնել դիտորդների իմացությունը աշխարհում առկա շատ  խնդիրների մասին և այդ խնդիրների դեմ պայքարող մարդկանց մասին,
  • Մենք, մեզնից յուրաքանչյուրը կարող է անել շատ ավելին՝ քան կարծում է,
  • Ստեղծենք, դնենք մեծ նպատակներ, թեկուզ մանր քայլերով առաջ գնալով՝ իրականացնելով փոփոխություններ,
  • Անցկացնել տարբեր վարժություններ՝ ֆիլմից ստացած հնարավոր փորձի կիրառման համար,
  • Սովորել, թե ինչպես լինել լավ թիմի անդամ,
  • Ծանոթանալ «Մեզնից Առավել/Bigger than US» նախագծին,
  • Քննարկման նյութերի ներկայացում Հայաստանում Նիդերլանդների թագավորության դեսպանատանը։

Վարողներ՝

  1. Արի Ագոփ
  2. Լաուրա Թորոսյան
  3. Մարիա Տիշաքճեան
  4. Սյուզի Մելիքյան
  5. Նանե Ժամհարյան
  6. Քեթրին Աղաջանյան

Արդյունք՝

  • Այս փորձի հնարավոր կիրառումը Հայաստանում, դրա ուսումնասիրումն ու տարածումը։ Ֆիլմի քննարկում, քննարկման նյութերի հրապարակումը բլոգներում։
  • Համագործակցություն Հայաստանում Նիդերլանդների դեսպանության համապատասխան աշխատակիցների հետ։

Համակարգումը՝ Արի Ագոփի և Լաուրա Թորոսյանի

Լուսաբանումը՝ մասնակից սովորողների

Մայիսյան 18-րդ հավաք․ հայոց լեզվի բաց դաս-քննարկում

Մենք բոլորս էլ մեր օրվա ընթացքում ընթերցում ենք․ մեկս մի քիչ քիչ, մյուսը մի քիչ շատ։ Մարդիկ կան սիրում են ընթերցել գեղարվեստական գրականություն, մարդիկ էլ կան՝ կարդում են փոքրիկ հոդվածներ և գրառումներ, որոնք մենք կարող ենք գտնել տարբեր սոցիալական հարթակներում։

Եվ ահա անցնող մեկ տարվա ընթացքում այդպիսի գրառումները բազմիցս մաս են կազմել մեր ուսումնական ծրագրի։ Այս մեկ տարվա ընթացքում հասցրել ենք ուսումնասիրել մի շարք հոդվածներ և գրառումներ՝ տարբեր թեմաների ու բնույթի։ Եվ այդ վերլուծությունների ընթացքում դիտարկել ենք գրառման մի շարք բաղադրիչներ․ հեղինակի իրական ասելիքը՝ բուն ենթատեքստը, նպատակին հասնելու համար օգտագործած բառային ու խոսքային միջոցները, խոսքում առկա զուտ գրական եզրույթները, արտահայտությունները կամ խոսակցական բառերը, և այլ շատ բաղադրիչներ։ Ու այս ամենը, երբ անում ես մի քանի անգամ, այն էլ՝ տարբեր գրառումներ վերլուծելիս, արդեն հասկանում ես, որ ուղղակի կարդալ անցնելն ու գրառումը մանրակրկիտ վերլուծելը լիովին տարբեր ազդեցություն կարող են թողնել քեզ վրա։ Երբ դու պարզապես կարդում ես հոդվածը, ազդեցությունը, որը ունենում ես ընթերցումից հետո, կարող է հենց այն լինել, ինչին գրառման հեղինակը ձգտում էր։ Բայց երբ լիարժեք վերլուծում ես որևէ հոդված, գտնում ես այն հնարքը, որով հեղինակն ուզում էր խոսքն ազդեցիկ ու վստահելի դարձնել, արդեն դու ես կարողանում հասկանալ հեղինակի բուն ցանկությունը, ինչու՞ է այդ հոդվածը գրել և ի՞նչն է իրեն դրդել այդ միտքն արտահայտելու։

Այսինքն վերլուծելիս, ինքնաբերաբար ի հայտ են գալիս հարցեր, որոնց սկզբում դժվար է պատասխանել, քանի որ գրառման հեղինակը կարող է վարպետորեն քողարկած լինել դրանք։ Սակայն շարունակաբար այդպիսի վերլուծություններ անելուց հետո, արդեն հմտանում ես իրական ենթատեքստի բացահայտման գործում։

Եվ այս հմտությունը անհրաժեշտություն է կյանքի բոլոր իրավիճակներում ու բոլոր մարդկանց համար։ Կենդանի շփման մեջ խոսքի բաղադրիչներից կարող են լինել նաև միջավայրը, գույները, խոսակցի շարժուձևը, ձայնի հնչերանգն ու խոսքի ժամանակ արած շարժումները։ Եվ այս ամենն իմանալն ու վերլուծելու կարողությունը քեզ հնարավորություն են տալիս տարբերել ու հասկանալ․ դիմացինիդ խոսքն իրո՞ք ազդեցիկ է, թե՞ այն լի է մի շարք թաքնված խոսքային միջոց-հնարքներով, որոնք հենց ստիպում են քեզ հավատալ, անգամ սատարել նրա այդ տեսակետը։

Տարվա ընթացքում եղել է նաև, որ անենք հետաքրքիր խաղարկային բանավեճեր, որի ընթացքում մի խումբը պատրաստվում էր մի թեմայի շուրջ քննարկման, ընտրում էր բանավիճողին, թեմայի կարևորությունը, այն հանգամանքները, որոնց պետք է անդրադառնալ, իսկ մյուս խումբը պետք է հնարավորինս ուշադիր լսեր թեման ներկայացնողին ու այնուհետև մեկնաբաներ նրա օգտագործած հնարքը, շարժուձևը, վստահությունը, հագուստը և այլ շատ գործոններ։ Կարծում եմ այդպիսի փորձեր պետք է անել տարվա ընթացքում ավելի շատ, որպեսզի մեր հմտությունները զարգանան ոչ միայն տեսական, այլև գործնական միջավայրում ու մենք ինքներս զգանք՝ ինչպես բազում անգամներ մեր մտածողությունը կարող է զիջել ենթագիտակցությանը և թե ինչպես մեր խոսքում կանխել այդ երևույթը։

Այսքանը գրառումների վերլուծության մասին, ուղղակի կուզեմ՝ պատկերացնեք, թե ինչքան բան կարող է թաքնված լինել մի փոքր տեքստում, ինչքան գիտակցաբար կամ ակամա ասված խոսք՝ հեղինակի գրառման մեջ և թե ինչքան տարբեր բացատրություններ կարող է ունենալ այդ, թեկուզ փոքր, բայց բազմաբովանդակ հոդվածը։

Առավոտյան ընդհանուր պարապմունքի վարման խոսք․ մայիսի 22

Ընդհանուր պարապմունքի ծրագիրը

Բացման խոսք

Բարի լույս և բարի շաբաթվա սկիզբ բոլորին, սիրելի դասավանդողներ և սովորողներ։ Ավագ դպրոցը լավ և արդյունավետ օրվա սկիզբ է մաղթում բոլոր Սեբաստացիներին։ Ուրախ ենք ձեզ ողջունել Մարմարյա սրահում այս յուրահատուկ օրվա կապակցությամբ։ Եվ շաբաթվա առաջին ընդհանուր պարապմունքը ձեզ համար սիրով կվարենք ես և Մարիաննան։

Այժմ, խնդրեմ ասեք, սրահում կա՞ն մարդիկ, ովքեր գիտեն, թե այսօր ինչ օր է։ Մայիսի 22-ը աշխարհահռչակ հայ մեծ շանսոնյեի ծննդյան օրն է։ Եվ սույն թվականի այս օրը մեծն երգահանը կդառնար 99 տարեկան, ուստի այսօրվա առավոտյան ընդհանուր պարապմունքը նվիրվում է ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրի 99-րդ տարեդարձին։

Դիտենք մի փոքր տեսանյութ Ազնավուրի մասին, որից հետո մեզ սպասում է քսան րոպե ուրախ տրամադրություն և ազնավուրյան շունչ ողջ սրահով մեկ։ Ծնունդդ շնորհավոր, շանսոնյե Ազնավուր։

Միանում է տեսանյութը

9 տարեկանից Ազնավուրը արդեն երգում էր և ելույթ ունենում բեմի վրա, 1936 թ.-ից դեբյուտ է ունենում կինոյում, և արդեն 1940-ականների կեսերից Ազնավուրի կյանքի գլխավոր գործն է դառնում երգը։ Շառլ Ազնավուրը չէր սիրում, երբ իրեն «կենդանի լեգենդ» էին կոչում։ Նրա ստեղծագործ էությունը սահմաններ չուներ՝ պոետ, կոմպոզիտոր, գրող, սցենարիստ, դերասան, ռեժիսոր։ Եվ շատերը նրան հիշում են որպես իր իսկ հեղինակած երգերի կատարող, ֆրանսիական շանսոնի ամենավառ ներկայացուցիչ։

Այժմ, սրահի կենտրոն հրավիրենք սովորողներ Մերի Երեմյանին և Էլֆրիդա Բրուտյանին։ Pour toi Arménie, “Քեզ համար, Հայաստան”, ընթերցում են աղջիկները։

Ընթերցում են բանաստեղծությունը

Ծափահարենք աղջիկներին արտասանության համար։

Մաեստրոն չէր սիրում նշել իր ծննդյան տարեդարձը եւ չէր սիրում հիշել իր տարիքը։ Նրա կարծիքով՝ մարդը նաեւ զառամյալ տարիքում պետք է ապրի այնպես, ասես 30 տարեկան է։

Ազնավուրը գրել է ավելի քան 1000 երգ, որոնք կատարել են ինքը, Րեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելլին և շատ ուրիշներ: Ազնավուրի երգերը հնչում էին նաև զանազան կինոֆիլմերում։

Այժմ, կենտրոն հրավիրենք կրթահամալիրի սովորող Լյուսի Ղարիբյանին՝ երգելու մի շատ հուզիչ և գեղեցիկ կատարում, Շառլ Ազնավուրի «Լա Բոհեմ»-ը։ Կխնդրեմ, վառեք ձեր հեռախոսների լույսերը և թող այս երգի տակ ողջ Մարմարյա սրահը ողողվի սպիտակ լույսով՝ սիրո, ջերմության և համերաշխության մթնոլորտի ներքո։

Միանում է երգը, հնչում է կատարումը

Եկեք բարձր ծափահարենք տաղանդավոր Լյուսի Ղարիբյանին այս հրաշք կատարման համար։

Կրթահամալիրում մայիսյան 18-րդ հավաքի օրերը շարունակվում են։ Այս օրերին ուսումնական օրացույցը լի է տարբեր միջոցառումներով։ Անդրադառնանք դրանցից մի քանիսին։

  • Ավագ դպրոցում շարունակվում են եռօրյա ճամփորդությունները տարբեր ուղղություններով։ Մեր արկածախնդիր ու ճամփորդասեր խմբերին ոչինչ ետ չի պահում ուսումնասիրելու Հայաստանի տեսարժան վայրերն ու գեղեցիկ բնությունը։ Դրա վառ օրինակն է դպրոցի կազմակերպիչ Ընկեր Լուսինեի և անգլերենի դասավանդող Ընկեր Իրինայի ղեկավարած ճամփորդությունը դեպի Լոռի։ Ամպամած եղանակն ու հորդառատ անձրևը ճամփորդող խմբին բոլորովին ետ չեն պահել Լոռվա գեղատեսիլ վայրերն ուսումնասիրելու մտքից և չնայած անձրևից նրանց թրջվելու հանգամանքին՝ խումբը չի շեղվել իր ճամփորդական ծրագրից։
  • Մայիսյան 18-րդ բաց հավաքի շրջանակում կրթահամալիրի «Զենիթ» բենդը հրավիրում է ներկա գտնվելու իր մենահամերգին։ Մայիսի 23-ին, ժամը 13։00-ին՝ «Սեբաստիա» համերգասրահում, բենդը ելույթ կունենա, ներկայացնելով 10-ից ավել կատարում, ինչպես աշխարհահռչակ, այնպես էլ հայ երաժիշտների երգացանկից։ Համերգի ծրագիրը կարող եք գտնել Ավագ դպրոցի ենթակայքում։
  • Հարգելի սովորողներ, մեկնարկել է հեղինակային կրթական ծրագրի ամենամյա անվանական մրցանակների ինքնաառաջադրման հայտագրումը։ Հայտերն ընդունվում են մինչև մայիսի 26-ը, ներկայացված փաթեթների հանրայնացումը մինչև հունիսի 2-ն է, մրցանակները հանձնվելու են հունիսի 9-ին։ Մրցանակներին և հայտագրման կարգերին կարող եք ծանոթանալ Ավագ դպրոցի ենթակայքում։
  • Ավագ դպրոցում շարունակվում են հետազոտական աշխատանքների պաշտպանությունները։ Եվ այսօր, ժամը 13։00-ից սկսած, Ավագ դպրոցի ընթերցասրահում ելույթ կունենան 11-րդ դասարանցիներ Վահե Քոսակյանը, Հայկ Ղազարյանը և Ալբերտ Զախարբեկյանը։ Հետազոտության թեմաներն են “Մագնիսական դաշտի կիրառումը գիտության, տեխնիկայի և բժշկության մեջ” և “Օպտիկական պատրանքներ”։
  • Եվ հիշեցնեմ, որ ժամը 14։30-ին, ընթերցասրահում սպասվում է կլոր սեղան “Մաթեմատիկայի դասերի կազմակերպումը առանց գրատախտակի օգնության” թեմայով։

Այժմ, դիմավորեք 11-րդ դասարանի աղջիկներին՝ կատարելու այս գեղեցիկ պարը Շառլ Ազնավուրի հայտնի “Je t’attends” երգի տակ։ Je t’attends, Ես սպասում եմ քեզ։

Աղջիկները պարում են

Բարձր ծափահարենք աղջիկներին սրահում ուրախ տրամադրություն ապահովելու համար։ Եվ նույն ուրախ տրամադրությամբ, ծափողջույններով դիմավորեք՝ “Զենիթ” բենդ։

“Զենիթ” բենդը ելույթ է ունենում

“Զենիթ” բենդ, ձեր ծափահարությունների ներքո, ղեկավար՝ Արամ Սարգսյան։

Հարգելի հավաքվածներ, մեծն շանսոնյեի հենց այս նոտայի տակ ավարտենք այսօրվա ընդհանուր պարապմունքը։ Երկօրյա հանգստից հետո բոլորիդ մաղթում եմ բարի օր, արդյունավետ և խաղաղ շաբաթվա սկիզբ։ Իսկ ձեզ համար այսօր առավոտյան ընդհանուր պարապմունքը վարեցին Արի Ագոփը և Մարիաննա Մանուկյանը։ Իսկ այժմ, բոլորիդ հրավիրում եմ սրահի կենտրոն մասնակցելու միասնական պարին՝ “Սեբաստիո”։

Հետազոտական աշխատանքների պաշտպանությունն Ավագ դպրոցում․ մայիսի 19

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Ավագ դպրոցում շարունակվում են այս ուստարվա մաս դարձած հետազոտական աշխատանքների պաշտպանությունները և այսօր ամբիոնի մոտ էին՝ պաշտպանելու իրենց հետազոտությունը, 11-րդ դասարանցիներ Հրաչ Ղալամքարյանը և Վահան Մանուչարյանը։ Ավագ դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի հետ ամիսներ շարունակ կատարած ծանր ու ծավալուն աշխատանքներից հետո նրանք լիարժեք պատրաստ էին ներկայացնելու իրենց հետաքրքիր հետազոտությունները հոծ լսարանի առաջ։ Պաշտպանությունը լսելու էին եկել դպրոցի բազում դասավանդողներ, սովորողներ, նախկին շրջանավարտներ, տուրիստական գործակալություններից հրավիրյալներ, կառավարման խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը և այլ հյուրեր։

Դահլիճը լի էր բազում հետաքրքրված մարդկանցով, ովքեր մեծ ակնկալիքներով սպասում էին հետազոտությունների արդյունքներին և աշակերտների խնդիրն էր բավարարել լսարանի սպասելիքները, ինչը նրանք լավագույնս արեցին։

Առաջինը ներկայացավ Վահան Մանուչարյանը, ով շատ հետաքրքիր ու մանրամասն հետազոտություն էր իրականացրել Հայաստանում զբոսաշրջության նախադրյալների ու հիմնախնդիրների վերաբերյալ։ Հետազոտությունը ղեկավարել էր Մարթա Ասատրյանը՝ որպես էկոլոգիայի ուսուցչուհի, իսկ գրախոսներն էին Լիլիթ Խաչատրյանը և Լևոն Միրզոյանը։ Պաշտպանության ընթացքում մանրամասն ներկայացվեց աշխատանքի ընթացքը, որն ընդգրկում էր աշխատանքնային պլանի կազմումը, տեղեկությունների ուսումնասիրումը, ոլորտի մասնագետների հետ հանդիպումն ու արդյունքների գնահատումը։

Վահան Մանուչարյանը հետազոտությունը սկսեց, ներկայացնելով Հայաստանում զբոսաշրջության խթանմանն ուղղված այսքան տարվա գործունեությունը, նախագծերը և արդյունքները, լսարանի ուշադրությունը հրավիրեց կազմած ստատիստիկաների վրա, որոնք ներկայացնում էին Հայաստանում զբոսաշրջության թվերի աճն ու նվազումը տարիների ընթացքում, այդ թվերի փոփոխման հիմնական պատճառներն ու հետևանքները։

Հանդիպելով ու զրուցելով ոլորտի մի շարք մասնագետների հետ՝ Վահանը կազմել էր Հայաստանում զբոսաշրջության զարգացման հիմնական նախադրյալները, որոնց մեջ մտնում են Հայաստանի մշակութային վայրերը, բնության տեսարժան վայրերը, արկածային զբոսաշրջությունը, առողջարանային ռեսուրսները և կրոնը՝ իր արժեքներով։ Հաջորդիվ, ներկայացնելով Հայստանում առկա զբոսաշրջության հիմնախնդիրները, Վահանը առաջարկեց իր լուծումները և զբոսաշրջությունը խթանելու իր մոտեցումները։ Անդրադարձավ նաև վերջին տարիներին Հայաստանում իրականացված այն միջազգային կարևոր միջոցառումները, որոնք պոտենցիալ են ունեցել զարգացնելու Հայաստանի զբոսաշրջությունը։

Եվ վերջում, ելույթ ունեցավ հետազոտության գրախոս Լևոն Միրզոյանը և արտահայտեց իր կարծիքը աշխատանքի վերաբերյալ, նշեց այն հիմնական կետերը, որոնց մասին նկատառումներ է արել և ընդահնուր առմամբ խոսեց հետազոտության արդյունքից։ Այնուհետև լսարանում հավաքվածները հայտնեցին իրենց ուրույն կարծիքը թեմայի վերաբերյալ և համաձայնեցին, որ Վահան Մանուչարյանը մանրակրկտորեն ուսումնասիրել է թեման և անդրադարձել Հայաստանի համար շատ կարևոր և արդիական հարցի։

Տնօրեն Մարթա Ասատրյանը ղեկավարել է մեկ այլ աշխատանք ևս՝ այս անգամ որպես դպրոցի ղեկավար։ Հետազոտությունը կատարել է Հրաչ Ղալամքարյանը, գրախոսել է կառավարման խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյանը, և թեման էր ճամփորդությամբ ուսուցման խնդիրները կրթահամալիրում։ Նույնպես շատ արդիական ու կարևոր թեմա և ոչ միայն կրթահամալիրի համար, այլև այն դպրոցների, ովքեր ուզում են կամ արդեն անցել են ճամփորդությամբ ուսուցման ծրագրի։ Հրաչը մանրամասն հետազոտել և ուսումնասիրել էր ողջ կրթահամալիրում ճամփորդությունների կազմակերպման ու իրականացման բոլոր քայլերին, այն ողջ ընթացքին, որն իրենից ենթադրում է նախապատրաստական աշխատանքներ բլոգում, ճամփորդության ուղղությունները, վայրերը, թեման, ղեկավարները և այլն։

Հետազոտության բովանդակությունը ներառում էր հարցման արդյունքները, ճամփորդությունների ցուցանիշների վերլուծությունները, հարցման արդյունքների գնահատումը, բլոգների ուսումնասիրություններն ու եզրակացությունը։ Հետազոտությունն իրականացնող Հրաչ Ղալամքարյանի նպատակն էր բացահայտել կրթահամալիրում ճամփորդությունների կազմակերպման արդի խնդիրներն ու ըստ դրանց՝ առաջարկել հնարավոր լուծումներ։

Աշխատանքի պաշտպանության ընթացքում Հրաչը լսարանին ներկայացրեց կրթահամալիրում իրականացրած հարցման արդյունքները, դրանցից արված հետևությունները և ընդհանուր պատկերը։ Պաշտպանությունից պարզ դարձավ, որ Հրաչը մանրամասն ուսումնասիրել է ինչպես դասավանդողների, այնպես էլ սովորողների բլոգները, կազմել վիճակագրության արդյունքները, ունեցել է զրույցներ կրթահամալիրի տնօրինության հետ տվյալ թեմայի շուրջ և ամփոփելով՝ վերլուծել ու գնահատել հետազոտությունից ստացված արդյունքները։ Այս բոլոր քայլերը կատարելուց հետո ստացվեց մի պատկեր, որտեղ մանրամասն արտահայտված է կրթահամալիրում ճամփորդությունների կազմակերպման հիմնական խնդիրները և առաջարկվող լուծումները։

Պաշտպանությունը լավագույնս ներկայացնելուց հետո, ելույթ ունեցավ գրախոս Արամազդ Ղալամքարյանը և նշեց մի քանի դատողություններ և շտկումներ, որ իր կարծիքով պետք է լրացվեն։ Նշեց, որ արծարծվող թեման շատ արդիական է և, որ մնացած դպրոցների համար նույնպես կարող է լավ օրինակ ծառայել կատարված հետազոտությունը և վերջում հավելեց, որ աշխատանքը կարող է լինել շարունակելի, թերևս բազում հարցեր կան, որոնց նույնպես կարելի է անդրադառնալ։

Ամփոփելով երկու հետազոտությունները, ասեմ, որ երկու թեմաներն էլ հավասարապես կարևոր էին ու հետաքրքիր, ինչպես նաև արդիական՝ երկրի ներկայիս դրության համար։ Աշխատանքների ընթացքը տեսնելով՝ կարելի էր վստահորեն ասել, որ արդյունքները միանշանակ լավ էին լինելու, ինչում դահլիճը համոզվեց, երբ ներկայացվեցին եզրակացությունն ու ընդհանուր արդյունքները։ Պարզորեն տեսանելի էր, որ երկու սովորողներն էլ ծավալուն ու բարդ աշխատանք էին տարել, մանրակրկտորեն ուսումնասիրել ամեն մի նյութ և լավագույնս ձևավորել հետազոտության վերջնական պատկերը։ Եվ այս ամենը հասել է իր վերջնական արդյունքին դպրոցի ղեկավար Մարթա Ասատրյանի մեծ օժանդակությամբ ու աջակցությամբ։

Ուստի ևս մեկ անգամ համոզվեցինք, որ հետազոտական աշխատանքները շատ ավելին են, քան սովորողների ուսումնական տարվա բաղկացուցիչ։ Հենց այսպիսի մի աշխատանքը կարող է ճանապարհ բացել մեծ փոփոխությունների և բարեփոխումների, կարող է հուշում և օգնություն հանդիսանալ համապատասխան մարմինների համար՝ բարենորոգելու և վերանայելու այս կամ այն խնդիրն ու դրան ուղղված աշխատանքները։ Այսպիսով՝ լիարժեք և չափորոշիչներին համապատասխան իրականացվող հետազոտությունները դառնում են կրթահամալիրի կյանքի անբաժանելի մասը և սովորողները տեսանելի օրինակով ավելի վարպետորեն ու լրջորեն են մոտենում հետազոտական աշխատանքներին։

Առավոտյան ընդհանուր պարապմունքի ծրագիր. մայիսի 22

Դասավանդողներ՝ Սոֆյա Այվազյան, Կարինե Թևոսյան

Վարողներ՝ Արի Ագոփ (10-րդ), Մարիաննա Մանուկյան (11-րդ)

  1. Շնորհավո՛ր ծնունդդ, շանսոնյե Ազնավուր-Տեսանյութ մինչև 0։53
  2. «Քեզ համար, Հայաստան» բանաստեղծությունը հայերեն և ֆրանսերեն, կարդում են Մերի Երեմյանը (ֆրանսերեն) և Էլֆրիդա Բրուտյանը (հայերեն)

Ֆրանսերեն տարբերակ․

Et même si tu maudis ton sort

Dans tes yeux je veux voir

Arménie

Une lueur d’espoir

Une flamme, une envie

De prendre ton destin

Entre tes mains

A bras le corps.

Tes printemps fleuriront encore

Tes beaux jours renaîtront encore

Après l’hiver

Après l’enfer

Poussera l’arbre de vie

Pour toi Arménie

Հայերեն տարբերակ․

Քեզ համար նոր գարուն կգա
Եվ պայծառ կշողաս նորից։
Ձմռան բոցից դու մահաբեր
Կհառնես՝ ինչպես փյունիկ կրկին,
Հայաստան:

Կըզնգա երգդ ամենուր,
Կուռ կամքով վեր կսլանա։
Աստված պահի քո հողը սուրբ,
Ապրի՛ր հավերժ ու երջանիկ,
Իմ սեր, Հայաստան:

3. Երգ՝ «Լա Բոհեմ» (ֆր.՝ La Bohème)-երգում է Լյուսի Ղարիբյանը 

Երգի մինուսը

La bohème

Je vous parle d’un temps
Que les moins de vingt ans
Ne peuvent pas connaître
Montmartre en ce temps-là
Accrochait ses lilas
Jusque sous nos fenêtres
Et si l’humble garni
Qui nous servait de nid
Ne payait pas de mine
C’est là qu’on s’est connu
Moi qui criais famine
Et toi qui posais nue
La bohème, la bohème
Ça voulait dire on est heureux
La bohème, la bohème
Nous ne mangions qu’un jour sur deux
Dans les cafés voisins
Nous étions quelques-uns
Qui attendions la gloire
Et bien que miséreux
Avec le ventre creux
Nous ne cessions d’y croire
Et quand quelque bistro
Contre un bon repas chaud
Nous prenait une toile
Nous récitions des vers
Groupés autour du poêle
En oubliant l’hiver.

4․ Մայիսյան հավաք անոնս

Մայիսյան հավաքի օրացույց

Ուսումնական օրացույց․ մայիսի 22

5․ Տեսանյութ՝ երգում է Ազնավուրը, պար՝ սովորողներ (11-րդ դաս․ աղջիկներ)

6․ «Զենիթ» բենդ — երգ՝ Շառլ Ազնավուր 

7․ Միասնական պար՝ «Սեբաստիո» 

5/15/23

  1. Henry Ford, founder of the Ford Motor Company, banned his workers from whistling.
  2. In Russia, it is believed that whistling indoors can bring in bad luck.
  3. In the USA and Canada, spectators at sports events whistle to express approval. However, in Europe and Brazil they whistle when they disapprove of a referee’s decision.
  4. There is an old tradition amongst sailors that whistling can lead on a storm.
  5. In Sullivan’s Island, South Carolina, whistling in public can result to a fine of $500.
  1. What factors do you think contribute to a person’s happiness?
  2. What does a healthy diet consist of?
  3. Do you think we depend too much on computers?
  4. Do you disapprove of e-cigarettes? Why/Why not?
  5. Do you think drivers should be banned from using mobile phones?

Բաց պարապմունք “Փոքրիկ Իշխանը” խորագրով

Մեզնից յուրաքանչյուրը դեռևս մանուկ հասակում ծանոթանում է ֆրանսիացի հայտնի գրող Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի “Փոքրիկ Իշխան”-ի հետ։ Շատ երեխաների մանկապատանեկան ընթերցանության շարքում յուրօրինակ տեղ ունի այդ գիրքը։ Գիրք, որը գրված է փոքրերի համար, սակայն իր ամեն մի տողում և խոսքում պարունակում է այնպիսի իմաստալից մեկնաբանություններ ու ենթատեքստեր, որոնք ի հայտ են գալիս հասուն տարիքում միայն։ Երբ արդեն դեռահաս տարիքում կրկին բացում ես այդ գիրքը և վերընթերցում, ամեն մի պատմություն մի նոր իմաստ է ստանում քեզ համար։ Եթե մինչ այդ դու կարդում էիր և արծարծվող պատմությունները քեզ ուսուցողական ու մի փոքր էլ զվարճալի էին թվում, ապա այժմ դու դրանց մեջ կարող ես բազում իմաստներ տեսնել և անգամ կապել դրանք քո կյանքի այս կամ այն երևույթի հետ։ Եվ այդ ժամանակ արդեն զվարճալի է թվում այն, որ մանկապատանեկան այդ գիրքը կարող է այսքան հմտորեն իր մեջ քողարկած լինել կյանքի մի շարք իրողություններ և պատուհասներ։ Այժմ դիտարկենք գրքի մի քանի ուշագրավ դրվագներ և փորձենք մեկնաբանել դրանք՝ արդեն մեծահասակի աչքերով, բայց ոչ այն “մեծահասակների”, որոնց միայն թվերն են հետաքրքրում։

կարդացեք ավելին
Design a site like this with WordPress.com
Get started