Ֆրենք Բոուլինգ

Մարդ, ով ուզում էր՝ մտածենք գույների ուժի մասին և սուզվենք իր աշխարհ

Ֆրենք Բոուլինգ (1984-6)

Ինչպիսի՞ խառնաշփոթ։ Թե՞ միայն թվում է։ Արագ հայացք նետեք Ֆրենք Բոուլինգի այս խառը նկարին։ Ի՞նչ եք դուք տեսնում։

Իսկ, եթե Ձեզ ասեմ, որ այս նկարը արվել է ոչ միայն ներկով, այլև Սուրբ ծննդյան փայլով, զարդեղենով, փրփուրով և ոստրե խեցիներով։ Եվ նույնիսկ խաղալիքներով։ Այստեղ նույնիսկ նկարչի տղայի դիմանկարն է թաքնված նկարի ներքևում։ Ֆրենք Բոուլինգը վերցրել է բոլոր այս իրերը, դասավորել է դրանք կտավի վրա և անցել է գործի՝ կոծկելով դրանք գույնզգույն ներկերի մեջ, շերտ առ շերտ։

Բոլորովին նորմալ է, եթե այդ ամենը չեք տեսնում, որովհետև նկարիչն ինքն է ցանկացել դրանք թաքցնել այդ ողջ ներկի տակ։

Պատճառն այսպես վարվելու այն էր, որ Ֆրենք Բոուլինգն ուներ Աբստրակտ էքսպրեսիոնիստ ընկերներ, ովքեր կարծում էին, որ ներկը, գույներն ու նախշերը նույնքան կարևոր էին, որքան մարդիկ ու այլ երևույթները, որ մենք կարող ենք ճանաչել նկարներում։

Հայելի 1964-6

Ֆրենք Բոուլինգն իր նկարչական ուղին սկսել է 1960-ականներին Լոնդոնում, որտեղ նա ընկերություն էր անում այնպիսի փոփ երգիչների հետ, ինչպիսին Դեյվիդ Հոքնին է։

Նկատե՞լ եք արդյոք աթոռը, աստիճանը և պայծառ դեղին ծորակը։ Իսկ ի՞նչ կասեք մարդկանց մասին․ քանիսի՞ն եք տեսնում։ Այս նկարը պատրաստված է դեռ այն ժամանակ, երբ Բոուլինգը մտածում էր, որ մարդիկ (կամ իրերը) նկարների կարևոր մաս էին կազմում։

Նա անգամ իրեն է նկարել այնտեղ․ մեկը ամենավերևի, մյուսը՝ ամենաներքևի աստիճանին։ Վերևում նա նկարել է իրեն հստակ գծերով, իսկ ներքևում նրա պատկերը խառն է ու տարածված, կարծես միախառնվում է ներկերի հետ։

Ո՞վ է վախենում Բարնի Նյումանից 1968

Որքան շատ էր նկարում Բոուլինգը, այնքան ավելի շատ էին նրա նկարները դառնում գույների ու բծերի խառնուրդ։ 1966 թ․ Նյու Յորք գալուց հետո, նա ավելի ու ավելի է հետաքրքրվում կտավի վրա ներկեր շաղ տալով, կաթեցնելով ու թափելով՝ բոլոր տեսակի էֆեկտներ ստեղծելու համար։

Բայց ինչե՞ր են այդ աղոտ ուրվագծերը նկարի մեջտեղում։ Եթե գիտեք աշխարհագրություն, ապա կճանաչեք, որ մեջտեղում Հարավային Ամերիկայի քարտեզն է։ Վերևում նկարչի մոր՝ Նոր Ամստերդամի Գայանա քաղաքում գտնվող խանութի ուրվագիծն է։ Նկարիչն այն անվանում է “մորս տունը”։

Ի՞նչ եք կարծում՝ ինչու՞ է նկարիչն այս քարտեզներն ընդգրկել իր նկարներում։ Քարտեզները ուղղակի գծեր չեն՝ պատկերված գլոբուսի վրա։ Դրանք կարող են խորհրդանիշ լինել մեր ու մեր ծագման մասին։

Այսինքն, երբ Ֆրենք Բոուլինգը պատրաստել է այս նկարը, ցանկացել է, որ մտածենք գույների ուժի մասին։ Բայց նա նաև ցանկանում էր կիսվել մեզ հետ իր ինքնությամբ՝ նկարի խորհրդանիշների միջոցով։ “Սա եմ ես”- ասում է նկարը։

One thought on “Ֆրենք Բոուլինգ”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started