Անապատի հազար տարի։ Վերլուծությունների փաթեթ

Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածներին սկսել եմ ծանոթանալ հեղինակի վերջին՝ չորրորդ հատորից։ «Անապատի հազար տարի» գրքի ընթերցումները սկսեցի հենց գրքում զետեղված առաջին հոդվածներից՝ «Հայաստա՛ն, յո՞ երթաս» մասով։ Պետք է ասեմ, որ առաջին տպավորություններս Հայրապետյանի մասին դրական էին․ հրապարակախոսական լեզուն հետաքրքիր է, ազդեցիկ և պարզ։ Թեև հոդվածները ոչ այնքան թեթև ընթերցանության համար են, ինչքան մանրակրկիտ վերլուծելու, կարևոր նշումներն արձանագրելու և մտքի բազմիմաստությունը հասկանալու համար։ Ընդհանուր առմամբ՝ ժամանակի պատմական իրադարձություններից տեղյակ մարդը դժվարություններ չի ունենա հոդվածի համատեքստը հասկանալու համար։

Փոքր ժողովուրդը միջազգային հանրության դատի առաջ

Գրքում զետեղված առաջին իսկ հոդվածի վերնագիրն ինձ ներքաշեց խորն ընթերցման։ Այդտեղից էլ սկսեցի ծանոթանալ Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական գրչին։ Դա Տիգրան Հայրապետյանի գրած առաջին հոդվածն էր, որ կարդացի։ «Փոքր ժողովուրդը միջազգային հանրության դատի առաջ» հոդվածի վերնագիրն արդեն հուշում է, որ հոդվածում տեղ են գտել Հայաստանի ու հայերի (փոքր ժողովուրդ) և նրանց վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ մեկնաբանություններ, վերլուծություն և առավելապես այն ժամանակների մասին, երբ Հայաստանի երրորդ հանրապետությունը նորաստեղծ էր և դեռ նոր պիտի կերտեր իր զարգացման ուղին։

Կարդացեք Ավելին

Ազգային շահեր

Ազգային շահ հասկացությունը

<<Ազգային շահ>> հասկացությունը գործառության մեջ է մտել ոչ վաղ անցյալում։ Միայն 1935թ․ այն տեղ գտավ սոցիալական գիտությունների օքսֆորդյան հանրագիտարանի մեջ։ Երկրորդ ախարհամարտից հետո հիմնահարցը ծավալուն կերպով ներկայացևեց ամերիկացի քաղաքական գործիչ, դիվանագետ Հենրի Մորգենթաուն իր <<Ի պաշտպանություն ազգային շահի>> (1948թ․) գրքում։ <<Շահ>> բառը կարելի է մեկնաբանել որպես օգտակար, լավագույն։ Այսպիսով՝ <<ազգային շահ>> հասկացությունը ցույց է տալիս, թե ինչն է օգտակար և լավագույն որևէ երկրի (ժողովրդի) համար և՛ երկրի ներսում, և՛ մյուս պետությունների հետ ունեցած հարաբերություններում։

Ազգային շահերի ձևավորման վրա ազդող գործոնները

Ազգային շահերի ձևավորումը պատմական երկարատև գործընթացի արդյունք է, որի վրա ազդում են տնտեսական, սոցիալական, ռազմական, քաղաքական և այլ գործոններ։ Դրանց բոլորի հանրագումարն էլ որոշում է տվյալ ժողովրդի, երկրի ազգային պատմական փորձի բովանդակությունն ու բնույթը: Ազգային շահերը հասարակական-պատմական երևույթ են և փոփոխություններ են կրում պատմական հանգամանքների փոխվելուն զուգահեռ։
Ազգային-պետական շահերը ձևավորվում են պետության աշխահաքաղաքան բնութագրիչներին և ռեսուրսային հնարավորություններին համապատասխան։ Այդ շահերի ձևավորման վրա նշանակալի ազդեցություն են ունենում՝

  • երկրի տնտեսական զարգացման մակարդակը,
  • նրա տեղն ու դերը համաշխարհային հանրության մեջ,
  • աշխարհագրական դիրքը,
  • ազգային ավանդույթները,
  • այլ գործոններ։

Պակաս դեր չունեն նաև ներքաղաքական շահերը, հիմնականում քաղաքական ուժերի դիրքորոշումները։

Կարդացեք Ավելին

Արտաքին քաղաքականության կառավարումը

Խորհրդարանի լիազորությունները արտաքին ոլորտում

Ազգային ժողովի մասնակցությունը արտաքին քաղաքականության կառավարմանը էական է։ Խորհրդարանի օրենքները կարող են վերաբերվել նաև արտաքին քաղաքականությանը, դրա կարգավորմանը: Ընդ որում` բացառապես օրենքներով են կարգավորվում միջազգային պայմանագրերի կնքման, չեղյալ համարելու կարգը և պայմանները։ Իսկ օրենքները գերակայություն ունեն այլ մարմինների ակտերի նկատմամբ:

Արտաքին քաղաքականության նկատմամբ Ազգային ժողովն իրականացնում է խորհրդարանական վերահսկողություն: Այն ենթադրում է նախ բյուջետային վերահսկողություն: Ազգային ժողովը հաստատում է պետական բյուջեն։ Բյուջեում նախատեսված են նաև արտաքին քաղաքականության համար հատկացվող գումարները։ Միաժամանակ նա վերահսկում է պետական բյուջեի կատարման, ինչպես նաև օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման նկատմամբ: Ազգային Ժողովն իրավունք ունի անվստահություն հայտնել կառավարությանը, որի համար կարող են առիթ դառնալ նաև արտաքին քաղաքական հարցերը։

Ազգային Ժողովի պատգամավորները, խմբակցությունները և խմբերն իրենց լիազորությունները կարող են օգտագործել արտաքին քաղաքական հիմնախնդիրների պարզաբանման և լուծման համար: Ազգային ժողովում գործում է արտաքին քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողով։ Այն ստեղծվում է ոլորտի օրենսդրական ակտերի նախագծերի և այլ հարցերի նախնական քննարկման, դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ ներկայացնելու համար։ Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է համարում միջազգային պայմանագրերը հանրապետության նախագահի առաջարկությամբ։

Կարդացեք Ավելին

Միջազգային իրավունք

Միջազգային իրավունքը յուրաքանչյուր պետության իրավական մտքի որոշակի արտացոլումն է իրավական հարցերի նկատմամբ: Այն առավելապես ձևավորվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, երբ ընդունվել են նրա հիմնարար շատ փաստաթղթեր: Ժամանակակից միջազգային իրավունքը որոշակի հիմնական և ընդհանուր կանոններ ունի, որոնք ընդունելի են բոլորի համար: Դրանցից կարևորագույնը այն աղբյուրներն են, որոնցից կազմում են միջազգային իրավունքը: Միջազգային իրավունքի երկու հիմնարար աղբյուրներն են միջազգային պայմանագրերն ու միջազգային սովորույթը:

Ազգային և միջազգային իրավունքները

Ազգային ու միջազգային իրավունքները հիմնականւոմ տարբերվում են մեկ հատկությամբ, այն՝ ազգային իրավունքը վերաբերվում է միայն տվյալ ազգին, տարածվում է միայն տվյալ պետության համակարգի ու բնակչության վրա, մինչդեռ միջազգային իրավունքը տարածվում է այն պետությունների վրա, ժողովուրդների վրա, որոնք մասնակցել են այդ իրավունքի հաստատմանը, կնքմանն ու ընդունմանը։

Միջազգային քաղաքական և նյութական պատասխանատվության տեսակները

Քաղաքական – ռետորսիա, ռեպրեսալիա, սատիսֆակցիա, ռեստորացիա։

  • Ռետորսիան պետության շահերը խախտած մեկ այլ պետության դեմ միջոցների կիրառումն է,
  • Ռեպրեսալիան պետության ոչ իրավաչափ գործողությունների դեմ, խախտված իրավունքը վերականգնելուն ուղղված միջոցների կիրառումն է,
  • Սատիսֆակցիայի դեպքում տուժած պետությանը իրավախախտ պետությունը տալիս է բավարարում, օրինակ՝ պաշտոնապես ներողություն է խնդրում,
  • Ռեստորացիայի դեպքում իրավախախտ պետությունը պետք է վերականգնի այն նյութական օբյեկտը, որին վնաս է հասցրել։
Կա«դագէխ Ավէլին

Պետության արտաքին քաղաքականությունը և գորառույթները

Պետության արտաքին քաղաքականությունը

Արտաքին քաղաքականությունը պետական մարմինների նպատակային գործունեությունն է, որի արդյունքում պետք է նվաճվեն պետության առջև դրված խնդիրները արտաքին հարաբերությունների ոլորտում։ Արտաքին քաղաքականությունն ուղղակի կախում ունի պետության սոցիալական, տնտեսական վիճակներից, անվտանգության պահպանման խնդրից, դրա բնակչության շրջանում ձևավորված որոշակի արժեքներից, մշակույթից, աշխարհագրական դիրքից և այլն, հետևաբար սրանց վրա էլ հիմնվում է պետության արտաքին քաղաքականությունը։ Քանի որ, բնականաբար, պետության և դրա բնակչության շահերից չի բխում վտանգավոր արտաքին քաղաքականություն վարելը, պատերազմ հրահրելը կամ ընդհանուր առմամբ աշխարհում կամ տարածաշրջանում ներդաշնակության խախտումը, արտաքին քաղաքականությունը պետք է վարվի մեծ զգուշությամբ և, բնականաբար, պետք է համապատասխանի պետության և ժողովրդի շահերին։

Պետության արտաքին գործառույթները

Պետության արտաքին գործառույթներից են ֆինանսական, տնտեսական, էկոլոգիական, ռազմական, մշակութային և այլ բնույթի համագործակցության ապահովումն այլ պետությունների հետ, դիվանագիտական կապերի հաստատումն ու պահպանումը, երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը, անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, միջազգային կազմակերպություններում անդամակցությունը, միջազգային խնդիրների լուծմանը կամ միջազգային որոշումների, փաստաթղթերի, պայմանագրերի և այլնի ընդունմանը մասնակցելը և այլն։

Կարդացեք Ավելին

Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները

ՀՀ-ում գործող կուսակցությունները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կա գրանցված 117 կուսակցություն։ Նրանցից առավել ճանաչում ունեցող կուսակցություններն են՝ “Քաղաքացիական պայմանագիրը”, “Հայաստանի Հանրապետական կուսակցությունը”, “Հայ Ազգային կոնգրեսը”, “Լուսավոր Հայաստան կուսակցությունը”, “Բարգավաճ Հայաստան կուսակցությունը”, “Հանրապետություն”, “Օրինաց երկիր”, “Ժառանգություն”, “Հայ Յեղափոխական Դաշնկացություն”, և այլ շատ կուսակցություններ։

Ազգային ժողովի ներկայիս՝ 8-րդ գումարման խորհրդարանական ուժեր են համարվում “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցությունը, “Հայաստան” դաշինքը, որի կազմում են “Հայ Յեղափոխական Դաշնակցություն”, “Վերածնվող Հայաստան” կուսակցությունները և “Պատիվ ունեմ” դաշինքը, որի կազմում են “Հայրենիք կուսակցությունն” ու “Հայաստանի Հանրապետական կուսակցությունը”։

“Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության նախընտրական ծրագրից (2021թ․) կարևոր հիմնադրույթներ

ՀԱՅՈՑ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՆԱԿԸ
Մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային
բարեփոխումների լայնածավալ գործընթացը: Ռազմավարական հեռանկարում
Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի
պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային
զինծառայության կառուցվածքը:
Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների
պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը,
կիրականացնեն Սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները
կզբաղվեն բացառապես մարտական պատրաստվածության, մարտունակության
բարձրացման հարցերով:
Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել
Պաշտպանության բանակը: Պաշտպանության բանակն ամբողջությամբ անցում
կկատարի պայմանագրային զինծառայության: Ռուսաստանի Դաշնության
խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում և Լաչինի միջանցքում
Արցախի անվտանգության կարևորագույն երաշխիք է:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄԸ և
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

Տարածաշրջանային կայունության հաստատումը և տարածաշրջանի
ապաշրջափակումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է,
և, հետևաբար, պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության
առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող
տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի
հաշվին, այլ հակառակը, պետք է նպաստի դրանց ամրապնդմանը:
Տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված մեր արտաքին
քաղաքական ջանքերը, մյուս դերակատարների կողմից կառուցողական
դիրքորոշման ցուցաբերման դեպքում, կարող են բերել ինչպես Հայաստանի
անվտանգային համակարգի հավելյալ երաշխիքների, այնպես էլ
Հայաստանի տարածաշրջանային դերակատարության բարձրացմանը,
ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական հզորությունների
ավելացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ
գոյակցության մթնոլորտի ձևավորմանը: Այս տեսանկյունից առանցքային է
2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի,
Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ
հայտարարություններից բխող քայլերի ամբողջական և անվերապահ
իրագործումը:

Կարդացեք Ավելին

Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը

Իշխանությունների բաժանման գաղափարը

Հասկանալով, որ իշխանությունը մեկ անձի կամ պետական մարմնի ձեռքում կենտրոնացնելը ոտնահարում է երկրների բնակիչների իրավունքները և անսահմանափակ իշխանություն է տալիս մեկ գաղափարախոսություն ունեցող մեկ անձի կամ մարմնի, որը կարող է հավերժ սեփական ցանկությունների համաձայն շարժվել, լուսավորության դարաշրջանում մարդիկ սկսեցին մտածել իշխանությունն ուրիշ մեթոդով բաժանելու մասին։ Մասնավորապես ֆրանսիացի լուսավորիչ Շառլ Լուի Մոնտեսքյոն առաջարկեց իշխանությունը երեք՝ օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի բաժանել։ Սրանք գործելու էին միմյանցից անկախ և հակակշռելու էին իրար, ինչը իշխանությունը պահելու էր ազնիվ, արդար, հավասար։ Ինչպես նկատելի է, այս մեթոդը լայն տարածում ունի աշխարհի պետությունների մեծամասնությունում, սակայն միշտ չէ, որ գործում է այնպես, ինչպես նախատեսված է։ Սկզբունքը Հայաստան մտցնելու փորձեր եղան թե՛ Առաջին, թե՛ Երկրորդ հանրապետությունների ժամանակ, սակայն դա ի վերջո իրագործվեց միայն Երրորդ հանրապետությունում։

ՀՀ Օրենսդիր իշխանություն

ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը Ազգային ժողովն է՝ միապալատ խորհրդարան՝ 107 նստատեղով։ 2021 թվականի հունիսին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում այժմ ԱԺ-ում գտնվող պաշտոնատար անձիք անդամակցում են երեք կուսակցությունների/դաշինքների՝ Քաղաքացիական պայմանագիր (71 մանդատ), Հայաստան դաշինք (29 մանդատ) և Պատիվ ունեմ դաշինք (7 մանդատ), ինչի արդյունքում Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը կազմում է մեծամասնություն (53.95%)։ Ոչ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կատարվում են 5 տարին մեկ։ ԱԺ-ում տեղ ստանալու համար կուսակցությունը պետք է հավաքի ձայների առնվազն 5%-ը, դաշինքը՝ 7%-ը, սակայն եթե դրանից բարձր են հավաքում միայն երկու կուսակցություն/դաշինք, ապա մանդատ է տրվում նաև երրորդ ամենաշատ ձայներ հավաքած կուսակցությանը/դաշինքին, ինչը կատարվեց 2021 թվականի հունիսի ընտրությունների ժամանակ։ Մանդատներից 4-ը տրվում են ազգային փոքրամասնություններին, և յուրաքանչյուր կուսակցությունից/դաշինքից ներկայացուցիչների ամենաշատը 70%-ը կարող է լինել նույն սեռի ներկայացուցիչ։ ԱԺ հերթական նիստերը հրավիրվում են 3 շաբաթը մեկ 4 օր անընդմեջ։ Դրանց օրակարգը գրվում է նախապես և անհրաժեշտության դեպքում թարմացվում է։ Արտահերթ նիստ հրավիրելու համար խորհրդարանի առնվազն 1/4-ը պետք է պաշտոնական գրությամբ դիմի ԱԺ նախագահին (այժմ՝ Ալեն Սիմոնյան)՝ նշելով արտահերթ նիստի ժամկետը և օրակարգը։ Խորհրդի անդամներն արտահերթ նիստի գումարման մասին պետք է տեղեկացվեն առնվազն 3 ժամ առաջ։ Նիստերի ընթացքում հարցերի քննարկման, հարցեր հնչեցնելու, դրանց պատասխանելու և այլնի համար սահմանված են հստակ ժամանակահատվածներ։

Կարդացեք Ավելին

Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը

Պետության կառուցակարգի սկզբունքները

Պետության կառուցակարգի սկզբունքները ելակետային դրույթներ են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության հիմնական, առանցքային մոտեցումները։ Արդի պետության կառուցակարգի սկզբունքներն են մարդու իրավունքների գերակայությունը, ժողովրդաիշխանությունը, իշխանությունների բաժանումը, օրինականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը, արհեստավարժությունը։

Պետական մարմիններ

Պետական մարմինն իշխանությամբ օժտված կազմակերպություն է, որը մասնակցում է պետության գործառույթների կատարմանը իրենց համապատասխանող ոլորտում։ Ըստ իրենց գործառույթի պետական մարմինները լինում են երեք տեսակի՝ գործադիր, օրենսդիր և իրավապահպան (դատական)։ Ըստ որոշումների ընդունման եղանակի՝ միանձնյա (օր․՝ նախագահ) և կոլեգիալ (օր․՝ կառավարություն)։ Ըստ պետական մարմինների հիերարխիայում ունեցած դիրքի՝ տեղական (օր․՝ մարզպետ, քաղաքապետարան) և կենտրոնական (օր․՝ նախագահ, կառավարություն)։

Կարդացեք Ավելին

Պետության դերը հասարակության մեջ

Պետության հասարակական առաքելությունը

Առաքելությունը հանձնարարություն է, որը կատարելու համար գոյություն ունի անձ կամ կազմակերպություն։ Պետությունը որպես կազմակերպություն ունի առաքելություններ, որոնցից են, ընդհանուր առմամբ, հասարակական բարեկեցիկ կյանքի ապահովումը և մի շարք նման խնդիրներ։ Քանի որ պետությունը ստեղծված է հիմնականում հասարակությանը կառավարելու համար, դրա հիմնական առաքելությունը հասարակական է։ Դրա մեջ մտնում են հասարակության ընդհանուր զարգացման նպատակները որոշելը և դրանց իրականացումը կազմակերպելը, օրենքներն ու իրավունքները որպես հասարակական առօրյա կյանքում խաղաղություն և անվտանգություն ապահովելու գործիք կիրառելը և այլն։

Պետության ներքին և արտաքին գործառույթները

Պետության ներքին գործառույթներն են․

  1. Տնտեսական գործառույթ
  2. Ֆինանսական վերահսկողություն և հարկման գործառույթ
  3. Սոցիալական գործառույթ
  4. Կրթամշակութային գործառույթ
  5. Իրավական գործառույթ
  6. Բնապահպանական գործառույթ

Պետության արտաքին գործառույթներն են․

  1. Առևտրային ու ռազմական համագործակցություն
  2. Դիվանագիտական հարաբերություններ
  3. Միջազգային կազմակերպություններին անդամակցություն
  4. Պետական շահերի պաշտպանում

Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը

Կառավարման ձևի կարևոր և վճռորոշ հատկանիշը պետության ղեկավարի իրավական կարգավիճակն է (հանրապետություններում` ընտրվող և փոխարինող, իսկ միապետական երկրներում՝ ժառանգական): Ներկայիս պետություններն ունեն կառավարման երկու ձև՝ հանրապետություն (նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական) և միապետություն (բացարձակ և սահմանադրական):

Պետության կառավարման ձևերը

Միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի ժամանակ պետության գլուխը միապետն է: Ներկայումս պահպանվել է միապետության երկու ձև՝ բացարձակ միապետություն և սահմանադրական միապետություն: Բացարձակ միապետությունում պետական իշխանությունը (օրենսդիր, գործադիր, դատական) ամբողջությամբ կենտրոնացված է միապետի ձեռքում: Բացարձակ միապետության օրինակներ են Միացյալ Արաբական Էմիրությունները, Սաուդիան Արաբիան, Օմանը, Քաթարը և այլն:

Ի տարբերություն բացարձակ միապետության, սահմանադրական միապետությունում միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ: Սահմանադրական միապետություններում գործում են ընտրովի ներկայացուցչական մարմիններ (խորհրդարան) և անկախ դատարաններ: Ներկայումս գոյություն ունեն դուալիստական և խորհրդարանական միապետություններ: Դրանք տարանջատվում են միմյանցից միապետի իշխանության սահմանափակության աստիճանով: Դուալիստական միապետությունում միապետի ձեռքի տակ է գտնվում ամբողջ գործադիր իշխանությունը: Նա է ձևավորում իր, այլ ոչ թե խորհրդարանի առջև պատասխանատու կառավարությունը, իսկ օրենսդիր իշխանությունն իրավականորեն պատկանում է խորհրդարանին: Խորհրդարանական միապետության կառավարման ձևն առավել ժողովրդավարական է: Այս դեպքում միապետը զրկված է ձևականորեն իրեն վերապահված լիազորություններն ինքնուրույն իրականացնելու իրավունքից: Կառավարությունը ձևավորում է խորհրդարանը, որը ձևականորեն և փաստացի պատասխանատու է վերջինիս առջև, իսկ խորհրդարանին պետական մյուս մարմինների նկատմամբ վերապահվում է գերակայություն: Խորհրդարանական միապետությունների օրինակներ են՝ Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և այլն:

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started