Դերբայական դարձվածներ, դրանց շարահյուսական պաշտոնը

29. Քաղաքն աղմկեց փողոցների, շուկաների ու նեղվածք խանութների, որոնց ձայները իրար բոլորովին չէին նմանվում։

30. Այն բնակավայրը, որը հետագայում գյուղի էր վերածվել, Բագրատունիների նախարարական ոստանն է եղել։

31. Նրանց ոգին ու երազանքը, որոնք ընթանում են դեպի լույսի աղբյուրը, անհնար է սպանել։

32.  Չի կարող լինել ճշմարիտ հայրենասիրություն, առանց սիրո, որ մարդը տածում է լեզվի հանդեպ։

33. Իմ սերունդը տիրապետում է ռուսերենին այնքան, որքան իրեն պետք է եկել։

34. Ճշմարիտ մտավորականի ամենացայտուն հատկանիշներից մեկը այն է, որ այլոց կարծիքների հետ հաշվի է նստում։

35. Իր հոբելյանի նախօրեին մարշալ Հովհաննես Բաղրամյանը տուն էր հրավիրել բոլոր այն հայ ծովակալներին, ովքեր ծառայում էին նավատորմի տարբեր միավորումներում։

36. Ես չեմ կարող վերարտադրել բիթլիսահայերենի ու ամերիկահայերին այդ պատմությունը, որը անում էին յուրահատուկ շաղախով։

Կարդացեք Ավելին

Հայաստանը 1917թ․ փետրվար-նոյեմբեր ժամանակահատվածում

1917 թ. փետրվարի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաք Պետրոգրադում տեղի ունեցավ հեղափոխություն:
Պետրոգրադրում ցարական իշխանությունը փոխարինվեց ժամանակավոր կառավարությամբ իշխան Լվովի գլխավորությամբ:
Այս կառավարության հետ միաժամանակ գործում էր Պետրոգրադի բանվորների և զինվորների խորհուրդը:
Երկրում փաստորեն հաստատվեց երկիշխանություն:
1917թ. մարտի 2-ին Կովկասի փոխարքան իշխանության փոփոխության մասին հայտնեց Թիֆլիսի քաղաքապետ Ալեքսանդր Խատիսյանին:
1917թ. մարտի 9-ին ժամանակավոր կառավարությունը Անդրկովկասում վերացրեց նախկին իշխանության բոլոր մարմինները` ստեղծելով Անդրկովկասի հատուկ կոմիտե(ОЗАКОН):
Իշխանության այս մարմնի նախագահը ազգությամբ ռուս Խառլամովն էր, իսկ անդամներից երկուսը վրացիներ էին, մեկը թուրք էր, մյուսը` հայ (Պապաջանյան):
ՕԶԱԿՈՆ-ի իշխանության տակ դրվեց բացի Անդրկովկասից նաև ռուսական բանակի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի տարածքը:
Սակայն 1917թ. ապրիլի 26-ին ժամանակավոր կառավարությունը Արևմտյան Հայաստանը հատուկ որոշմամբ հանեց ՕԶԱԿՈՆ-ի իշխանությունից և Արևմտյան Հայաստանում հիմնեց առանձին նահանգապետություն գեներալ Սվերյանովի գլխավորությամբ:
Նրա օգնականն էր Զավիրյանը:
Արևմտյան Հայաստանը բաժանված էր 3 օկրուգների` Կարինի, Վանի և Խնուսի:

Կարդացեք Ավելին

Երկրորդական նախադասություններ

  1. Տրված նախադասությունների մեջ որոշիր՝ որն է երկրորդականը։
  2. Որոշիր երկրորդական նախադասության շարահյուսական պաշտոնը։
  3. Փոխակերպիր երկրորդական նախադասությունները դերբայական դարձվածի։

7. 1-գլխավոր 2-երկրորդական

8. 1- գլխավոր 2-երկրորդական

9.1- երկրորդական 2- գլխավոր

10.1- երկրորդական 2-գլխավոր

11. 1-գլխավոր 2- երկրորդական

12. 1-գլխավոր 2-երկրորդական

13. 1-երկրորդական 2-գլխավոր

14. 1-գլխավոր 2- երկրորդական

15. 1-երկրորդական 2-գլխավոր

17.1-երկրորդական 2-գլխավոր

18. 1-գլխավոր 2-երկրորդական

19. 1-երկրորդական 2-գլխավոր

20. 1-գլխավոր 2- երկրորդական

21.1-երկրորդական 2-գլխավոր

Future Specialist Speak: Lawyer

Hello everyone, happy to welcome you all to our open lesson “Future Specialist Speak”, hope the meeting will be productive and helpful for a lot of students. Today, I’m going to talk about a profession that’s both interesting and is full of intrigue, but at the same time, very difficult and often dreadful. That we are talking about the job of a lawyer. Yes, I’ve chosen the profession of a lawyer after years of different thoughts, options and experiences.

As I’ve mentioned earlier, it is very important to know every important aspect of your future profession and the sphere you are going to specialize in. Speaking of that, I’ve started exploring and writing down the advantages and disadvantages of the profession, the path to the awaited career, challenges and barriers of the job, what opportunities do we have and of course what requirement do we need to be suitable for the job, simply speaking, the job criteria.

Starting with highlighting the advantages and disadvantages of becoming a lawyer, we see that here we have five different points referring to the advantages. Those points are ranked in order of importance to me, so the ranking is done by me and the number 5 is least important feature for me, number one is the most important one. We will now reveal the points in order, and we’ll discuss it later, whether you agree with my rankings or not.

Read More

Հանրօգուտ կամավորություն Ծաղկունք համայնքային դպրոցում

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը մեկնարկում է իր հերթական հանրօգուտ կամավորական աշխատանքներից մեկը, այս անգամ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի և Ծաղկունքի համայնքային դպրոցի հետ համագործակցությամբ։ Կամավորության շրջանակում մասնակիցները՝ կրթահամալիրի սովորողներ և այլ պատանիներ, կայցելեն Ծաղկունքի դպրոց, կօգնեն ստեղծել էլեկտրոնային միջավայր, կազմակերպել թափոնների հավաքման և մշակման աշխատանքներ, կօգնեն սպասարկել գրադարանի այցելուներին։ Այսպիսով, կամավորները ոչ միայն հնարավորություն կունենան զարգացնելու սեփական կարողություններն ու հմտությունները, այլև մշտապես կապի մեջ լինել Ծաղկունքի դպրոցի հետ և համագործակցային կապեր հաստատել սովորողների հետ։

Նախագիծը՝

  • Նորարարական է․ դեռևս չկան նման դպրոցական նախագծային խմբեր, ովքեր նախաձեռնում և հետևողականորեն իրականացնում են նման հանրօգուտ կամավորական աշխատանքներ մարզային, համայնքային դպրոցներում։
  • Հանրօգուտ է․ Մարզային դպրոցների գրադարաններում խնդիր է գրադարանային փակ համակարգն ու մեդիահարթակի բացակայությունը։ Նախագծային խմբի նպատակն է Ծաղկունք դպրոցի գրադարանը դարձնել համայնքային ռեսուրս կենտրոն, և այդ ամենն իրականացնել սովորողների, երիտասարդների աջակցությամբ։
  • Շարունակական է․ Կամավորական աշխատանքի ծրագիրը բաղկացած է 2 փուլից, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է երկարաժամկետ աշխատանքային գործընթաց՝ հաջորդական լայնածավալ աշխատանքներով ու քայլերով։ Ուստի ողջ կամավորական աշխատանքը ինքնին շարունակական պրոցես է և ակնկալում է տարածում այլ համայնքային դպրոցներում ևս։
Կարդացեք Ավելին

Հայ ժողովուրդը 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին: Հայ կամավորական շարժում, Մեծ Եղեռն

1914 թ. հուլիսի 28-ին երկու ռազմաքաղաքական դաշինքների՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվից՝ ԱՄՆ) և Եռյակ (հետագայում՝ Քառյակ) դաշինքի (Գերմանիա, Ավտրո-Հունգարիա, Օսմանան կայսրություն, 1915 թ.՝ Բուլղարիա) միջև սկսվեց մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը՝ Առաջին աշխարհամարտը: Հայ ժողովրդի երկու հատվածը՝ արևելահայությունն ու արևմտահայությունը, հայտնվեց ռուսական և օսմանյան կայսրությունների միջև ընթացող թեժ ռազմական գործողությունների թատերաբեմում, մասնավորապես՝ Կովկասյան ռազմաճակատում: Պատերազմի մեջ ներքաշված երկրներում սկսվեց զինապարտ քաղաքացիների զորակոչ: Ավելի քան 250.000 օսմանահպատակ հայ զորակոչվեց օսմանյան բանակ, նույնքան էլ ռուսահպատակ հայ` ռուսական կայսրության բանակ: Անտանտի մյուս երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բանակներ զորակոչված հայ մարտիկների թիվը անցնում էր 50.000-ը:

Առաջին աշխարհամարտի հենց սկզբում ցարական կառավարությունը զորակոչին համընթաց թույլատրեց կազմակերպել ազգային կամավորական ջոկատներ: Հայկական կամավորական խմբերի կազմակերպման հարցը քննարկվեց 1914 թ. սեպտեմբերի 21-23-ը Թիֆլիսում տեղի ունեցած ՀՅԴ Կովկասի շրջանային ժողովում: Կամավորական ջոկատներ կազմակերպելու և նրանց զենքով ու սննդամթերքով ապահովելու համար ստեղծվեց ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներ ուներ ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում: Բացի այդ շարժմանը նյութական մեծ աջակցություն ցուցաբերեցին Փարիզի, Լոնդոնի, Նյու-Յորքի և այլ քաղաքների հայկական կոմիտեները: Կամավորական շարժմանը զորավիգ են եղել Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը, հայտնի դաշնակցականներ Հակոբ Զավրիևը (Զավեյան), Ալեքսանդր Խատիսյանը, Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան), Համո Օհանջանյանը և այլն: Կամավորագրվելու ցանկություն արտահայտեցին ոչ միայն ռուսաստանաբնակ հայերը. կամավորական շարժումը և Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու մղումը լայն թափ ստացան նաև Եգիպտոսում, Կիպրոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում և այլուր:

Կարդացեք Ավելին

Անապատի հազար տարի։ Վերլուծությունների փաթեթ

Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածներին սկսել եմ ծանոթանալ հեղինակի վերջին՝ չորրորդ հատորից։ «Անապատի հազար տարի» գրքի ընթերցումները սկսեցի հենց գրքում զետեղված առաջին հոդվածներից՝ «Հայաստա՛ն, յո՞ երթաս» մասով։ Պետք է ասեմ, որ առաջին տպավորություններս Հայրապետյանի մասին դրական էին․ հրապարակախոսական լեզուն հետաքրքիր է, ազդեցիկ և պարզ։ Թեև հոդվածները ոչ այնքան թեթև ընթերցանության համար են, ինչքան մանրակրկիտ վերլուծելու, կարևոր նշումներն արձանագրելու և մտքի բազմիմաստությունը հասկանալու համար։ Ընդհանուր առմամբ՝ ժամանակի պատմական իրադարձություններից տեղյակ մարդը դժվարություններ չի ունենա հոդվածի համատեքստը հասկանալու համար։

Փոքր ժողովուրդը միջազգային հանրության դատի առաջ

Գրքում զետեղված առաջին իսկ հոդվածի վերնագիրն ինձ ներքաշեց խորն ընթերցման։ Այդտեղից էլ սկսեցի ծանոթանալ Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական գրչին։ Դա Տիգրան Հայրապետյանի գրած առաջին հոդվածն էր, որ կարդացի։ «Փոքր ժողովուրդը միջազգային հանրության դատի առաջ» հոդվածի վերնագիրն արդեն հուշում է, որ հոդվածում տեղ են գտել Հայաստանի ու հայերի (փոքր ժողովուրդ) և նրանց վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ մեկնաբանություններ, վերլուծություն և առավելապես այն ժամանակների մասին, երբ Հայաստանի երրորդ հանրապետությունը նորաստեղծ էր և դեռ նոր պիտի կերտեր իր զարգացման ուղին։

Կարդացեք Ավելին

Դերբայական դարձված

1․ Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով, որ բռնեմ Արարատյան դաշտի ճանապարհը։

Անցնում եմ Երևանի հարավային թաղամասերից մեկով՝ բռնելու Արարատյան դաշտի ճանապարհը։ — նպատակի պարագա

2․ Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում, որ մի հարմար աշխատանք գտնեմ։

Ես գիշերուզօր որոնումներ էի կատարում մի հարմար աշխատանք գտնելու համար։— նպատակի պարագա

3․ Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց, որ ջրի մեջ ցանցը բացվի ու ձգվի։

Ծերունի ձկնորսը ուռկանը ծովը նետեց և սպասեց ցանցի՝ ջրի մեջ բացվելուն ու գցվելուն։ — հանգման խնդիր

4․ Մենք նպատակ ունենք, որ պատերազմը վերջանալուց հետո զինաթափ անենք նրանց։

Մենք նպատակ ունենք պատերազմը վերջանալուց հետո նրանց զինաթափ անելու։— նպատակի պարագա

5․ Եթե կորցնես մայրենին, կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։

Մայրենին կորցնելու դեպքում կկորցնես և՛ քեզ, և՛ վարքը հայոց մեծերի, և՛ ապագան մեր ազգի։ — պայմանի պարագա

6․ Եվ նա կանի ամեն բան, եթե դու չկանխես։

Քո չկանխելու դեպքում նա կանի ամեն բան։ — պայմանի պարագա

7․ Եթե չիրագործվեն մեր պահանջները, մենք կկռվենք մինչև վերջին շունչը։

Մեր պահանջները չիրագործվելու դեպքում մենք կկռվենք մինչև վերջին շունչը։ — պայմանի պարագա

8․ Ծնվել է մի նոր ու խոշոր բանաստեղծ, որ նորովի է ընկալում Հայաստանը։

Ծնվել է Հայաստանը նորովի ընկալող մի նոր ու խոշոր բանաստեղծ։ — որոշիչ

9․ Գուցե դեռևս անհաղթահարելի խոչընդոտներ կան, որոնք անտեսանելի են մեզ։

Գուցե դեռևս մեզ անտեսանելի խոչընդոտներ կան։ — որոշիչ

10․ Այո՛, սկսվեց մեծ ու ահռելի պատերազմ, որ ընդգրկել է գրեթե ողջ հողագունդը։

Այո՛, սկսվեց գրեթե ողջ հողագունդն ընդգրկած, մեծ ու ահռելի պատերազմ։ — որոշիչ

Design a site like this with WordPress.com
Get started