Կրթական հավակնություններ և հնարավորություններ

Ես առաջին հերթին ընտրել եմ այս կրթահամալիրը, քանզի այն տալիս է մեզ հնարավորություն՝ առավել ուսումնասիրել այն առարկաներն ու ոլորտները, որոնք հետաքրքրում են տվյալ աշակերտին ու հիմք հանդիսանում ապագա մասնագիտության համար։ Ցանկանալով դառնալ տնտեսագետ՝ ուսումնական պլանումս կենտրոնացել եմ մաթեմատիկական առարկաների ու լեզուների վրա, սակայն միշտ սիրել եմ կրթական նաև հումանիտար ճյուղը։ Այդպիսով՝ ցանկանում եմ մասնագիտական առարակների հետ մեկտեղ՝ ուսումնասիրել հայոց լեզու, գրականություն և պատմություն։ Դա հնարավորություն կտա ինձ զբաղվել և՛ իմ նախասիրություններով, և՛ ապագա մասնագիտության նախադրյալները դնել։

Այդ ամենն իրագործելու համար մեզ տրված է հավելյալ՝ ընտրության բաղկացուցիչ բաժինը, որտեղ կարող ենք ընտրել լրացուցիչ լեզուներ, արվեստի տարբեր ճյուղեր կամ մեր նախընտրած առարկաներից ունենալ հավելյալ պարապմունքներ։ Հետագայում նույնպես հնարավորություն ունենք այդ բաժինը փոփոխելու և հարմարեցնելու մեր հավակնություններին։

Ամփոփելով այս թեման՝ նշում եմ նշել այն նյութերը, հմտություններն ու դասերը, որոնք այս տարի ուզում եմ ուսումնասիրել, ձեռք բերել և սովորել․

1․Ուզում եմ ուսումնասիրել համաշխարհային գրականություն

2․Ուզում եմ սովորել ֆրանսերեն և կատարելագործել անգլերենս

3․Ուզում եմ հետազոտել ու բացահայտել պատմական գաղտնիքները

4․Ուզում եմ սովորել խորացված հայոց լեզու

5․Ուզում եմ սովորել ազգագարական պարեր

6․Ուզում եմ սովորել կրոն և հասկանալ Քրիստոնեության իսկական էությունը

7․Ուզում եմ հնարավորինս ուսումնասիրել պատմական կերպարներն ու իրադարձությունները

8․Ուզում եմ ձեռք բերել ֆիզիկական ինքնապաշտպանական հմտություններ

9․Ուզում եմ սովորել տնտեսագիտական տերմիններ և ծանոթանալ այդ ոլորտին

10․Ուզում եմ ծանոթանալ սցենարական գործին և կատարելագործել այդ հմտությունս

Իհարկե ցանկն այսքանով չի սահմանափակվում, սակայն առաջնային պատրաստվում եմ զբաղվել հենց այս կետերի իրագործմամբ։

One thought on “Կրթական հավակնություններ և հնարավորություններ”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started