«ԷդուԷքսպո» 2024 հանրակրթական ցուցահանդես։ Ծրագիր

Կազմակերպիչ՝ RippleFlow կրթական-ինքնազարգացման կազմակերպություն

Աջակից՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ՀՀ ԿԳՄՍՆ

Պաշտոնական կայք՝

2024 թվականի հունիսի 17-19-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է «ԷդուԷքսպո» 2024 հանրակրթական ցուցահանդեսը՝ «Կրթությունն ու գիտելիքը մեկ վայրում» խորագրով։ Էքսպոյի հիմնական ուղղվածությունը ԲՏՃ բնագավառն ու ոլորտի առարկաներն են։ Էքսպոյի նպատակն է ներկայացնել և հանրայնացնել հանրակրթական դպրոցների սովորողների, սովորողների խմբերի «ԲՏՃ» բնագավառում աշխատանքները և նախագծային փաթեթները։ Ինչպես նաև այցելուներին ծանոթացնել ոլորտի տարբեր ուղղություններին, նորարարություններին և առաջարկվող հնարավորություններին։

Խնդիր

«ԲՏՃ» ոլորտի նորարարությունների, հայտարարությունների և առաջարկվող հնարավորությունների արդյունավետ տարածումը, դրանց հետ ծանոթացումն ու հանրության կողմից լիարժեք ընկալումը։ Մեր կողմից առանձնացված մի շարք խնդիրների ծանոթացեք հետևյալ կետերում․

  • «ԲՏՃ» առարկաների դասավանդումը իրականացվում է հիմանակում տեսական ուղղվածությամբ, իսկ գործնականը՝ ոչ լիարժեք,
  • Ռեսուրսների առկայության պակաս կամ ոչ արդյունավետ օգտագործում,
  • Դպրոցականների մոտ կա «ԲՏՃ» առարկաների հանդեպ հետաքրքրության և մոտիվացիայի պակաս, ցածր առաջադիմություն,
  • Կրթություն – աշխատաշուկա կապի բացակայություն, անորոշություն,
  • «ԲՏՃ» ոլորտի և հանրության միջև տեղեկատվության սահմանափակ հասանելիություն,
  • Արդյունավետ թիրախային լսարանի բացակայություն։

Լուծում

Երկարաժամկետ նախագծերի իրականացում «ԲՏՃ» ոլորտում, մասնավորապես սովորող-սովորեցնող նախագծերի համակարգում, բնագավառի տարբեր կազմակերպությունների հետ համագործակցային նախագծերի և տեղեկատվական դասընթացների մշակում և իրականացում, տվյալ ուղղություններով հետաքրքրված ու շահագրգիռ լսարանների հետ կապերի հաստատում, ամրապնդում տվյալ նախագծերի շրջանակում։

Կարդացեք Ավելին

Future Specialist Speak: Lawyer

Hello everyone, happy to welcome you all to our open lesson “Future Specialist Speak”, hope the meeting will be productive and helpful for a lot of students. Today, I’m going to talk about a profession that’s both interesting and is full of intrigue, but at the same time, very difficult and often dreadful. That we are talking about the job of a lawyer. Yes, I’ve chosen the profession of a lawyer after years of different thoughts, options and experiences.

As I’ve mentioned earlier, it is very important to know every important aspect of your future profession and the sphere you are going to specialize in. Speaking of that, I’ve started exploring and writing down the advantages and disadvantages of the profession, the path to the awaited career, challenges and barriers of the job, what opportunities do we have and of course what requirement do we need to be suitable for the job, simply speaking, the job criteria.

Starting with highlighting the advantages and disadvantages of becoming a lawyer, we see that here we have five different points referring to the advantages. Those points are ranked in order of importance to me, so the ranking is done by me and the number 5 is least important feature for me, number one is the most important one. We will now reveal the points in order, and we’ll discuss it later, whether you agree with my rankings or not.

Read More

Հանրօգուտ կամավորություն Ծաղկունք համայնքային դպրոցում

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը մեկնարկում է իր հերթական հանրօգուտ կամավորական աշխատանքներից մեկը, այս անգամ՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանի և Ծաղկունքի համայնքային դպրոցի հետ համագործակցությամբ։ Կամավորության շրջանակում մասնակիցները՝ կրթահամալիրի սովորողներ և այլ պատանիներ, կայցելեն Ծաղկունքի դպրոց, կօգնեն ստեղծել էլեկտրոնային միջավայր, կազմակերպել թափոնների հավաքման և մշակման աշխատանքներ, կօգնեն սպասարկել գրադարանի այցելուներին։ Այսպիսով, կամավորները ոչ միայն հնարավորություն կունենան զարգացնելու սեփական կարողություններն ու հմտությունները, այլև մշտապես կապի մեջ լինել Ծաղկունքի դպրոցի հետ և համագործակցային կապեր հաստատել սովորողների հետ։

Նախագիծը՝

  • Նորարարական է․ դեռևս չկան նման դպրոցական նախագծային խմբեր, ովքեր նախաձեռնում և հետևողականորեն իրականացնում են նման հանրօգուտ կամավորական աշխատանքներ մարզային, համայնքային դպրոցներում։
  • Հանրօգուտ է․ Մարզային դպրոցների գրադարաններում խնդիր է գրադարանային փակ համակարգն ու մեդիահարթակի բացակայությունը։ Նախագծային խմբի նպատակն է Ծաղկունք դպրոցի գրադարանը դարձնել համայնքային ռեսուրս կենտրոն, և այդ ամենն իրականացնել սովորողների, երիտասարդների աջակցությամբ։
  • Շարունակական է․ Կամավորական աշխատանքի ծրագիրը բաղկացած է 2 փուլից, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է երկարաժամկետ աշխատանքային գործընթաց՝ հաջորդական լայնածավալ աշխատանքներով ու քայլերով։ Ուստի ողջ կամավորական աշխատանքը ինքնին շարունակական պրոցես է և ակնկալում է տարածում այլ համայնքային դպրոցներում ևս։
Կարդացեք Ավելին

Անապատի հազար տարի։ Վերլուծությունների փաթեթ

Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական հոդվածներին սկսել եմ ծանոթանալ հեղինակի վերջին՝ չորրորդ հատորից։ «Անապատի հազար տարի» գրքի ընթերցումները սկսեցի հենց գրքում զետեղված առաջին հոդվածներից՝ «Հայաստա՛ն, յո՞ երթաս» մասով։ Պետք է ասեմ, որ առաջին տպավորություններս Հայրապետյանի մասին դրական էին․ հրապարակախոսական լեզուն հետաքրքիր է, ազդեցիկ և պարզ։ Թեև հոդվածները ոչ այնքան թեթև ընթերցանության համար են, ինչքան մանրակրկիտ վերլուծելու, կարևոր նշումներն արձանագրելու և մտքի բազմիմաստությունը հասկանալու համար։ Ընդհանուր առմամբ՝ ժամանակի պատմական իրադարձություններից տեղյակ մարդը դժվարություններ չի ունենա հոդվածի համատեքստը հասկանալու համար։

Փոքր ժողովուրդը միջազգային հանրության դատի առաջ

Գրքում զետեղված առաջին իսկ հոդվածի վերնագիրն ինձ ներքաշեց խորն ընթերցման։ Այդտեղից էլ սկսեցի ծանոթանալ Տիգրան Հայրապետյանի հրապարակախոսական գրչին։ Դա Տիգրան Հայրապետյանի գրած առաջին հոդվածն էր, որ կարդացի։ «Փոքր ժողովուրդը միջազգային հանրության դատի առաջ» հոդվածի վերնագիրն արդեն հուշում է, որ հոդվածում տեղ են գտել Հայաստանի ու հայերի (փոքր ժողովուրդ) և նրանց վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ մեկնաբանություններ, վերլուծություն և առավելապես այն ժամանակների մասին, երբ Հայաստանի երրորդ հանրապետությունը նորաստեղծ էր և դեռ նոր պիտի կերտեր իր զարգացման ուղին։

Կարդացեք Ավելին

Կամավորություն «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Համառոտ նկարագրություն

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը մեկնարկում է իր հերթական կամավորական աշխատանքը, այս անգամ՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահի հետ համագործակցությամբ։ Կամավորությունը կրում է մշակութային բնույթ, որի ընթացքում մասնակիցները՝ կրթահամալիրի սովորողներ և այլ պատանիներ, կայցելեն «Արամ Խաչատրյան» համերգասրահ, կծանոթանանա պատմամշակութային շինությանն ու դրա պատմությանը, կլինեն այնպիսի վայրերում, որոնց մուտքն արգելված է այցելուների համար և կծանոթանան շինության ամեն մի հատվածին։ Կամավորական բուն աշխատանքների ընթացքում կամավորները կօգնեն համերգասրահին տարբեր միջոցառումների կազմակերպչական հարցերում, սկսած միջոցառումների նախապատրաստական աշխատանքներից մինչ հյուրերի դիմավորում։ Այսպիսով, կամավորները ոչ միայն հնարավորություն կունենան զարգացնելու սեփական կարողություններն ու հմտությունները, այլև մշտապես լինել համերգասրահի տարբեր միջոցառումների ու համերգների հանդիսատեսը, մշակութային մի մասն ու կազմակերպչական գործի ակտիվ աջակիցը։

Նախագիծը՝

  • Նորարարական է․ դեռևս չկան նման դպրոցական նախագծային խմբեր, ովքեր նախաձեռնում և հետևողականորեն իրականացնում են նման կամավորություններ մշակութային կենտրոններում։
  • Մշակութային է․ Կամավորները մշտապես գտնվելու են համերգասրահի մշակութային իրադարձությունների կենտրոնում և դա ևս մեկ մղում է նրանց համար, որպեսզի այցելեն տարբեր մշակութային կենտրոններ, սիրեն և գնահատեն երաժշտությունն ու տարածեն իրենց շրջապատներում։
  • Շարունակական է․ Ինչպես և մեր մյուս կամավորությունները, այս կամավորական աշխատանքը նույնպես անժամկետ է։ Մեր նախագծային թիմն աշխատում է կամավորության շրջանակում հնարավորություն տալ բոլոր ցանկացողներին և հետաքրքրվողներին։ Ըստ այդմ, կամավորների կազմը 2-3 ամիսը մեկ փոխվելու է, համալրվելու և ապահովելու կամավորական նոր տեղեր։
Կարդացեք Ավելին

RippleFlow ստարտափն առաջարկում է դիջիդասընթացներ

Հանրակթական Դիջիթեք 2024 ստուգատես

Խմբի անունը՝ RippleFlow

Խմբի անդամները՝

  • Արի Ագոփ/11-րդ դասարան/
  • Մկրտիչ Պապիկյան/11-րդ դասարան/
  • Մարիա Տիշաքճեան/11-րդ դասարան/
  • Սյուզի Մելիքյան/11-րդ դասարան/
  • Մինաս Սահակյան/11-րդ դասարան/

Առաջարկվող դասընթացներն ու նախագծերը՝

  1. «Վիքիպեդիան հայերեն» թարգմանչական-հայագիտական նախագիծ
  2. Վիդեո էդիթինգ։ Գովազդային հոլովակների պատրաստում

Ժամկետները՝

15․01-26․01, շաբաթական երեք դասընթաց-հանդիպում

Դասընթացների օրերը, ժամերը՝

  • «Վիքիպեդիան հայերեն» թարգմանչական-հայագիտական նախագիծ-երեքշաբթի, ժամը՝ 11։00-12։00
  • Վիդեո էդիթինգ։ Գովազդային հոլովակների պատրաստում-չորեքշաբթի և հինգշաբթի, ժամը՝ 11։00-12։00

Դասընթացների գրանցման հայտը

«Վիքիպեդիան հայերեն» նախագիծ

Համառոտ նկարագրություն

Նախագիծը կրթական, թարգմանչական և ինքնազարգացնող նախաձեռնություն է, որի շրջանակներում համագործակցում ենք Վիքիպեդիա համաշխարհային ազատ հանրագիտարանի հայկական գրասենյակի՝ Wikimedia Armenia-ի հետ։ Նախագծի գործունեությունը հիմնականում հայանպաստ բնույթ է կրում, քանի որ նախագծի նպատակն է զարգացնել հայկական Վիքիպեդիան, ընդլայնել հանրագիտարանի հայերեն պաշարը և հարստացնել հայերեն հոդվածներով։ Նախագծի մաս է կազմում RippleFlow կրթական նախագծի թիմի կողմից անցկացվելիք դասընթացը, որի շրջանակներում հետաքրքրվող սովորողները կսովորեն Վիքիպեդիայում լիարժեք և ճշգրիտ հոդվածներ խմբագրել, թարգմանություններ կատարել և բարելավել արդեն առկա նյութերը։

Կարդացեք Ավելին

«Ձմեռ պապ» մրցանակային փաթեթ

Անվանակարգ՝ «Ձմեռ պապ» մրցանակ

Ներկայացվող պահանջներ՝ մրցանակը տրվում է կրթահամալիրի աշխատողին, սովորողին, նախագծային խմբին՝ 2023թ. կոնկրետ նախագծի (նախագծերի) համար, որտեղ ակնհայտ են հեղինակային-նորարարական մոտեցումները, շարունակականությունը, այլոց կողմից կիրառելությունը։

Առաջադրվող թեկնածու՝ RippleFlow նախագծային խումբ

Մասնակիցներ՝

  • Արի Ագոփ 11-րդ դասարան
  • Մարիա Տիշաքճեան 11-րդ դասարան
  • Ալիս Ավետյան 11-րդ դասարան
  • Սոնա Ավետյան 11-րդ դասարան
  • Մկրտիչ Պապիկյան 11-րդ դասարան
  • Յանա Խաչատրյան 11-րդ դասարան
  • Սյուզի Մելիքյան 11-րդ դասարան

Հիմնավորելով RippleFlow նախագծային խմբի ինքնաառաջադրումը «Ձմեռ պապ» ամենամյա մրցանակի թեկնածու՝ ներկայացնում ենք այն նորարարական, շարունակական և դրանց թվում՝ անժամկետ նախագծերի համապարփակ փաթեթն ու նկարագրությունը, որոնք մշակել և իրականացրել ենք 2023 թվականին։ Եվ քանի որ նախագծերը շարունակական են և/կամ անժամկետ, դրանք նաև շարունակելու ենք իրականացնել եկող տարում՝ ավելի լայն ծավալներով։

Ստորև կգտնեք մրցանակին ներկայացվող նախագծերի ցանկը՝ համառոտ նկարագրությամբ։ Յուրաքանչյուր նախագծին ավելի կոնկրետ ծանոթանալու և լիարժեք պատկեր կազմելու համար անցեք կից հղումներով։

Կարդացեք Ավելին

Անտուն կենդանիների էկոլոգիական հիմնախնդիրը։ Վավերագրական ֆիլմերի նկարահանում

Համառոտ նկարագրություն

Ամիսներ առաջ RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը մեկնարկեց իր առաջին հանրօգուտ կամավորական աշխատանքը՝ կապված անտուն կենդանիների ապաստարանների հետ։ Շատ քիչ ժամանակ անց նախագիծը մեծ արձագանք ստացավ և հավաքագրեց ավելի քան 20 կամավոր՝ սեբաստացիներից և կրթահամալիրից դուրս պատանիներից։ Ավելի քան 3 ամիս ակտիվ կամավորություններից և ապաստարանների հետ կայուն համագործակցությունից հետո RippleFlow նախագիծը մեկնարկում է իր նոր կրթական-ինքնազարգացման նախաձեռնությունը․ վավերագրական ֆիլմերի նկարահանումները։

Ֆիլմերից երկուսը նվիրված կլինեն Հայաստանում անտուն թափառական կենդանիների՝ հատկապես շների սրացող հիմնախնդրին, որոնցում հիմնականում կներկայացվեն հիմնախնդրի ուղղությամբ սովորողների կողմից արված հետազոտություններն ու սուսումնասիրությունները, ոլորտի մասնագետների, ապաստարանների սեփականատերերի հետ կատարված հարցազրույցներն ու դրանց արդյունքները և RippleFlow նախագծային խմբի կողմից իրականացված խնդրի վերլուծությունն ու եզրահանգումները։

RippleFlow նախագծային խումբն սկսում է նկարահանման աշխատանքների համար կամավորների հավաքագրման փուլը։ Աշխատանքներին կամավոր կերպով միացած մասնակիցները հնարավորություն կունենան անձամբ ուսումնասիրել խնդիրները տեսական ու գործնական դաշտերում, այցելել ապաստարաններ, վերցնել հարցազրույցներ, մասնակցել ֆիլմարտադրության մի շարք այլ աշխատանքների։ Նախագծի ավարտին բոլոր կամավորները կպարգևատրվեն մասնագիտական հավաստագրերով։

Ֆիլմերը կցուցադրվեն հունվարյան ճամբարի շրջանակում։

Կարդացեք Ավելին

Ջերմ հյուրընկալություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Աշնակի, Պարտիզակի և Ներքին Բազմաբերդի դպրոցներ

Բարեկամության հասկացությունը բացատրելն աշխարհում ամենադժվար բանն է: Դա մի բան չէ, որը սովորում ես դպրոցում: Բայց եթե չես սովորել դրա իրական իմաստը, ապա ոչինչ էլ այս կյանքում չես սովորել։

Մուհամմեդ Ալի

Բարեկամությունն ու ընկերությունը զուտ հարաբերակցական կապերը չեն կամ այն ժամանցը, որ անցկացնում ես մտերիմիդ հետ։ Բարեկամական կապերն այն են, երբ դու հաստատում և ամրապնդում ես ընկերական կապերը և պահում շատ երկար ժամանակ՝ առանց որևէ ակնկալիքի։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն իր բազմամյա գործունեության ընթացքում բազմիցս ապացուցել է իր նվիրվածությունն ու պատրաստակամությունը համագործակցային ու ընկերական կապերի ստեղծման և պահպանման, զարգացման գործում։ Դասավանդողներից մինչ սովորողներ սերնդեսերունդ ժառանգել են այդ գաղափարը և կառուցել նորանոր ընկերական ու բարեկամական անշահախնդիր կապեր։

«Մեր գերդաստանը, մեր բարբառները» հայագիտական նախագծի շրջանակում վերջերս կրթահամալիրի Հետազոտական վարժարանի մի խումբ սովորողներ այցելել էին Թալինի տարածաշրջան՝ համայնքային դպրոցներ, մասնավորապես Աշնակի դպրոց, որտեղ երեք օր շարունակ վայելեցինք համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը, դպրոցի սովորողների և ղեկավարության առատաձեռն հյուրասիրությունը և ամրապնդեցին արդեն իսկ կառուցած ընկերական հարաբերությունները։

Եվ ահա վերջերս՝ Սեբաստացու օրերի շրջանակում, Հարիսայի համայնքային ծեսին մասնակցելու նպատակով, մեր հյուրընկալ կրթահամալիր այցելեցին Աշնակի, Պարտիզակի և Ներքին Բազմաբերդի դպրոցների սովորողները և դասավանդողները։ Երեք օր շարունակ նրանք եղան կրթահամալիրում, ծանոթացան մեր վարժարանի ակտիվ ու եռադնուն կյանքին, նախագծերին և սովորողների կողմից իրականացված նախաձեռնություններին։ Մեր հյուրերը եղան կրթահամալիրի կարևոր վայրերում, ծանոթացան դպրոցում կազմակերպվող արվեստի ու արհեստի խմբակներին, հնարավորություններին ու դասավանդման ընթացքին։

Կարդացեք Ավելին

«Վիքիպեդիան հայերեն» նախագծի ընթացքը։ Հաշվետվություն

Նախագծի ծրագիրը կարդացեք այստեղ

«Վիքիպեդիան հայերեն» նախագծի շրջանակներում RippleFlow նախագիծը համագործակցում է Wikimedia Armenia-ի հետ և իրականացնում դասընթացներ, Վիքիհոդվածների խմբագրում, թարգմանչական գործունեություն և բարելավում։ Ամբողջ հետազոտական վարժարանի մասշտաբներով RippleFlow-ը համակարգում է այս նախագիծը, որի մասնակցիների հետ պարբերաբար անցկացվում են դասընթացներ, համակարգվում և վերահսկվում է իրենց կողմից կատարված խմբագրական, թարգմանչական ցանկացած աշխատանք, հայոց ու օտար լեզուների դասավանդողների աջակցությամբ կատարվում է վերջնական խմբագրումը և այնուհետև պահպանվում Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համապատասխան լեզվի բաժնում։

Նախագծի մասնակից սովորողների մինչ այժմ կատարած աշխատանքները (14․11․23)․

1․ Արի Ագոփ, 11-րդ դասարանի սովորող․ կատարում է թարգմանչական աշխատանք։

Լեզուն՝ անգլերենից

Ընտրած թեմայի վերնագիրը, հղումը։ Խոստումը (ֆիլմ, 2016)

Ավարտել է հոդվածի հիմնական մասը, ամբողջությամբ թարգմանել ֆիլմի սյուժեն, բարելավել դերակատարների ցանկը, ընդհանուր նկարագրությունը, աշխատում է հոդվածի “Ֆիլմարտադրություն” բաժնի ենթաբաժինների թարգմանության վրա։ Կատարած փոփոխությունները, թարգմանությունները հրապարակվում և թարմացվում են անմիջապես։

2․ Սյուզի Մելիքյան, 11-րդ դասարանի սովորող․ խմբագրում է նոր հոդվածներ, կատարում թարգմանչական աշխատանք։

Լեզուն՝ անգլերենից, ռուսերենից

Ընտրած թեմայի վերնագիրը, հղումը։ Community (TV series)

Աշխատանքը հասցրել է ավարտին։ Կատարում է վերջնական խմբագորւմ, որից հետո կհրապարակի տվյալ հոդվածի հայերեն բաժնում։ Սյուզիի հետ քննարկում ենք հաջորդ հոդվածների ընտրությունը։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started