Օփենհայմեր (ֆիլմ)․ Թարգմանություն Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում

Իմ կողմից կատարված ամբողջական թարգմանությունը կարող եք կարդալ հղմամբ

«Օփենհայմեր» (անգլ.՝ Oppenheimer), 2023 թվականին նկարահանված կենսագրական թրիլլեր ֆիլմ է[12][13], որի ռեժիսորը և սցենարի հեղինակը Քրիսթոֆեր Նոլանն է[14]։ Գլխավոր դերում է դերասան Քիլլիան Մըրֆին՝ Ջ. Ռոբերտ Օփենհայմերի դերում․ ամերիկացի անվանի ֆիզիկոս, ով հայտնի է որպես «ատոմային ռումբի հայր» Երկրորդ համաշխարհային պատերազմի «Մանհեթեն» նախագծում մշակած առաջին միջուկային զենքի շնորհիվ։ Ֆիլմը հիմնված է Քաի Բըրդի և Մարտին Ջ. Շերուինի 2005 թվականին գրած «Ամերիկյան Պրոմեթևս» կենսագրության հիման վրա, և հիմնականում պատմում է Օփենհայմերի կարիերայի մասին՝ պատկերելով նրա ուսումնասիրությունները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում «Մանհեթեն» նախագծի ղեկավարությունն ու 1954 թվականին գաղտնալսումների պատճառով նրա վերջնական կործանումը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Էմիլի Բլանթը Օփենհայմերի կնոջ՝ Քիթիի դերում, Մեթ Դեյմոնը՝ Մանհեթենի նախագծի ղեկավար Լեսլի Գրովզի դերում, Ռոբերտ Դաունի կրտսերը՝ Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի հանձնաժողովի անդամ Լյուիս Շտրաուսի դերում և Ֆլորենս Փյուն՝ Օփենհայմերի կոմունիստ սիրեկան Ժան Թաթլոքի դերում։ Երկրորդական դերերում են Ջոշ ՀարթնեթըՔեյսի ԱֆլեքըՌամի Մալեքը և Քենեթ Բրանան։

Ֆիլմի մասին հայտարարվեց 2021 թվականի սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ Universal Pictures-ը հաղթեց Նոլանի սցենարի համար մրցակցային պայքարում, որը հետևեց ռեժիսորի երկարամյա ներկայացուցիչ Warner Bros. Pictures-ի հետ Նոլանի ունեցած կոնֆլիկտին։ Մըրֆին առաջինը միացավ դերասանական կազմին, ով պայմանագիր կնքեց այդ իրադարձությանը հաջորդող ամսին, իսկ մնացած դերասանական կազմը ֆիլմարտադրությանը միացավ 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում։ Նախաարտադրությունը սկսվեց 2022 թվականի հունվարին, իսկ նկարահանումները տեղի ունեցան 2022 թվականի փետրվարից մինչև մայիս։ Օփենհայմերը նկարահանվել է IMAX 65 մմ և 65 մմ-անոց լայնաֆորմատ տեսախցիկների համակցությամբ, ներառյալ նաև պատմության մեջ առաջին անգամ նկարահանված IMAX-ի սև-սպիտակ ֆիլմային լուսանկարչությամբ։ Ինչպես իր նախորդ ֆիլմերում, Նոլանը լայնորեն օգտագործել է գործնական, իրական էֆեկտները՝ համակարգչային տեխնոլոգիաներն օգտագործելով միայն այդ էֆեկտների բարելավման համար։ Ֆիլմի մոնտաժը կատարել է Ջենիֆեր Լամը, իսկ պարտիտուրը կազմել է Լյուդվիգ Գորանսոնը։ 2002 թվականին Նոլանի նկարահանած «Անքնություն» ֆիլմից հետո Օփենհայմերը ռեժիսորի առաջին ֆիլմն էր, որն ԱՄՆ-ում ստացավ R վարկանիշ։

Կարդացեք Ավելին

«Վիքիպեդիան հայերեն» նախագծի ընթացքը։ Հաշվետվություն

Նախագծի ծրագիրը կարդացեք այստեղ

«Վիքիպեդիան հայերեն» նախագծի շրջանակներում RippleFlow նախագիծը համագործակցում է Wikimedia Armenia-ի հետ և իրականացնում դասընթացներ, Վիքիհոդվածների խմբագրում, թարգմանչական գործունեություն և բարելավում։ Ամբողջ հետազոտական վարժարանի մասշտաբներով RippleFlow-ը համակարգում է այս նախագիծը, որի մասնակցիների հետ պարբերաբար անցկացվում են դասընթացներ, համակարգվում և վերահսկվում է իրենց կողմից կատարված խմբագրական, թարգմանչական ցանկացած աշխատանք, հայոց ու օտար լեզուների դասավանդողների աջակցությամբ կատարվում է վերջնական խմբագրումը և այնուհետև պահպանվում Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համապատասխան լեզվի բաժնում։

Նախագծի մասնակից սովորողների մինչ այժմ կատարած աշխատանքները (14․11․23)․

1․ Արի Ագոփ, 11-րդ դասարանի սովորող․ կատարում է թարգմանչական աշխատանք։

Լեզուն՝ անգլերենից

Ընտրած թեմայի վերնագիրը, հղումը։ Խոստումը (ֆիլմ, 2016)

Ավարտել է հոդվածի հիմնական մասը, ամբողջությամբ թարգմանել ֆիլմի սյուժեն, բարելավել դերակատարների ցանկը, ընդհանուր նկարագրությունը, աշխատում է հոդվածի “Ֆիլմարտադրություն” բաժնի ենթաբաժինների թարգմանության վրա։ Կատարած փոփոխությունները, թարգմանությունները հրապարակվում և թարմացվում են անմիջապես։

2․ Սյուզի Մելիքյան, 11-րդ դասարանի սովորող․ խմբագրում է նոր հոդվածներ, կատարում թարգմանչական աշխատանք։

Լեզուն՝ անգլերենից, ռուսերենից

Ընտրած թեմայի վերնագիրը, հղումը։ Community (TV series)

Աշխատանքը հասցրել է ավարտին։ Կատարում է վերջնական խմբագորւմ, որից հետո կհրապարակի տվյալ հոդվածի հայերեն բաժնում։ Սյուզիի հետ քննարկում ենք հաջորդ հոդվածների ընտրությունը։

Կարդացեք Ավելին

Խոստումը (ֆիլմ, 2016)

«Խոստում» (անգլ.՝ The Promise), 2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա՝ հիմնված նրա և Ռոբին Սուիքորդի համատեղ գրած սցենարի վրա[4]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին, գլխավոր դերակատարներն են Օսկար ԱյզեկըՇարլոտ լը Բոնը և Քրիստիան Բեյլը։ Ֆիլմը պատմում է մի սիրո եռանկյունիի մասին, որը ծավալվում է Միքայելի (Այզեկ)՝ բժշկականի հայ ուսանողի, Քրիսի (Բեյլ)՝ ամերիկացի լրագրողի և Աննայի (Լը Բոն) միջև, ով հայոց ցեղասպանությունից առաջ և դրա ընթացքում Ֆրանսիայում մեծացած հայ կին էր։

«Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ[5][6][7]։ Իսկ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է Open Road Films-ի կողմից 2017 թվականի ապրիլի 21-ին՝ հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Ֆիլմը հակասական արձագանքներ է ստացել քննադատների կողմից՝ հավաքելով ընդամենը 12 միլիոն դոլար՝ ֆիլմի վրա ծախսված 90 միլիոն դոլարի դիմաց, ինչի արդյունքում Open Road Films կինոընկերությունը կորցրել է ավելի քան 100 միլիոն դոլար։ Այնուամենայնիվ, ընկերությունը նշել է, որ ֆիլմի հիմնական նպատակը հայոց ցեղասպանության վրա հանրության ուշադրությունը հրավիրելն էր, ոչ թե գումար վաստակելը։ Այդ առթիվ՝ ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ասել է, որ «հանդիսատեսն այսօր ավելի շատ է սովորում ֆիլմերից, քան պատմության գրքերից»[8]։ Ֆիլմում նաև ներկայացված է ամերիկացի երգիչ Քրիս Քորնելի վերջին երգը՝ «The Promise»-ը, որը ֆիլմի ամերիկյան ցուցադրումից մեկ ամիս անց մահացավ[9]։

Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 27-ին։ Ֆիլմը ցուցադրվել է հայերենովանգլերենով և ռուսերենով։ Անգլերեն ցուցադրումները կարող են պարունակել ռուսերեն ենթագրեր։

Կարդացեք Ավելին

Ո՞վ է Սթիվ ՄաքՔուինը

Սթիվը մրցանակակիր կինոռեժիսոր է

Սթիվը սիրում էր նկարել դպրոցում և հավատում է, որ արվեստը կարող է փոխել մարդկանց կյանքերը։ Երբ նա երիտասարդ էր, նա ուզում էր դառնալ նկարիչ։ Սակայն Գոլդսմիթսի արվեստի դպրոցում սկսեց զբաղվել լուսանկարչությամբ, այնուհետև ստացված նկարների վրա ֆիլմեր էր նկարում։ Նրա աշխատանքն ուսումնասիրում է մարդ լինելու էությունն ու նշանակությունը։

1999 թ․, երբ դեռ 30 տարեկան էր, նա արժանացավ Թըրնըրի մրցանակին։ Սա ամենաբարձր մրցանակն է, որը տրվում է բրիտանացի արտիստին։ Նա նաև արժանացել է Օսկարի իր «12-ամյա ստրկություն» (12 Years a Slave) ֆիլմի համար։ Այն հիմնված է իրական պատմության վրա, մի մարդու մասին, ով Ամերիկայում ստրուկ է եղել։

Սթիվ ՄաքՔուին

Նա ծնվել է Լոնդոնում

Սթիվ ՄաքՔուինը երրորդ դասարանում՝ դասընկերների և ուսուցչի հետ

Սթիվը մեծացել է Արևմտյան Լոնդոնում։ Դուք կարող եք տեսնել նրան վերևի նկարում, երբ նա դեռ սովորում էր Լիթլ Իլինգ հիմնական դպրոցի երրորդ դասարանում։ Առջևից հաշվելով՝ նա երրորդ շարքի ձախակողմյան հատվածից հինգերորդ երեխան է։

Սթիվը մտածում է, որ ամեն մի երեխա պետք է ունենա հնարավորություն՝ սովորելու արվեստ կամ այլ ստեղծագործական առարկաներ, ինչպիսիք են երաժշտությունն ու թատերական արվեստը։ Նա հավատում է, որ այս առարկաներն օգնում են քեզ օգտագործել քո երևակայությունը, և որոշ ժամանակ սրանք կարող են օգնել մեզ ստեղծել այնպիսի գաղափարներ, որոնք աշխարհն ավելի լավ վայր են դարձնում։

Մանուկ հասակում Սթիվը սիրում էր ֆուտբոլ և խաղում էր պարբերաբար։ Նրա սիրելի ակումբը Տոտենհեմն էր։ Իսկ դուք ունե՞ք արդյոք սիրելի ֆուտբոլային ակումբ։

Նա մի նոր արվեստի գործ է պատրաստել երրորդ դասարանցիների օգնությամբ

2018թ․ Սթիվը Լոնդոնի բոլոր հիմնական դպրոցներից հրավիրեց բոլոր երրորդ դասարանցիներին, որպեսզի իրենց լուսանկարներն ստանան «Թեյթի» լուսանկարչական թիմի կողմից։ Նա հավաքեց հազարավոր լուսանկարներ մի հսկայական արվեստի գործ պատրաստելու համար։ Նա մի ահռելի դիմանկար պատրաստեց բոլոր յոթ և ութ տարեկան երեխաների լուսանկարներից, որոնք մի քանի տարի հետո կդառնան իրենց ապրած քաղաքի ապագայի կրողը։

Իսկ ինչպե՞ս եք դու՛ք պատկերացնում ձեր քաղաքի ապագան։

Ուինսթոն Չերչիլ․ “Մենք պետք է կռվենք լողափերում”

Հունիսի 4, 1940 թ․, Ներկայացուցիչների պալատ

Ուինսթոն Չերչիլը՝ 20-րդ դարի մեծագույն հռետորներից մեկը, բավական հետաքրքիր էր կերպով, ինչպես Դեմոսթենեսը և իրենից առաջ մյուս մեծ հռետորները, ծնվել էր խոսքի խանգարումով, որի վրա նա աշխատում էր այնքան ժամանակ, մինչև դա այլևս չէր խանգարում իրեն: Ոչ ոք երբեք չէր կռահի դա՝ լսելով Չերչիլի ուժեղ և հուսադրող ձայնը, մի ձայն, որը կզարգացներ Բրիտանիան նրա ամենամութ ժամերին:

Ֆրանսիայի ճակատամարտի ժամանակ “Դաշնակցային ուժերը” կտրվեցին գերմանական ներթափանցումից հարավ գտնվող զորքերից և վտանգավոր թակարդում հայտնվեցին Դանքրքի կամրջի մոտ: Մայիսի 26-ին սկսվեց այդ զորքերի մեծաքանակ տարհանումը, որը կոչվում էր «Օպերացիա Դինամո»: Տարհանումը զարմանալի ջանք էր. Թագավորական օդուժը հեռու էր պահում գերմանական օդուժին, մինչդեռ հազարավոր նավեր՝ ռազմական կործանիչներից մինչև փոքր ձկնորսական մակույկներ, օգտագործվում էին 338,000 ֆրանսիական և բրիտանական զորքերին անվտանգ վայր տեղափոխելու համար, շատ ավելին, քան որևէ մեկը պատկերացնում էր: Հունիսի 4-ին Չերչիլը ելույթ ունեցավ Ներկայացուցիչների պալատի առջև՝ ներկայացնելով զեկույց, որը նշում էր Դանքրքի «հրաշալի ազատագրումը», միաժամանակ ձգտելով մեղմել չափազանց լավատեսական տեսակետը, թե որն էր ընդհանուր առմամբ «հսկայական ռազմական աղետը»:

Կարևոր հատված ելույթից․

Ես ինքս լիովին վստահ եմ, որ եթե բոլորը կատարեն իրենց պարտքը, եթե ոչինչ չանտեսվի, և եթե ձեռք բերվեն լավագույն պայմանավորվածությունները, ինչպես դրանք արվում են, մենք ևս մեկ անգամ կապացուցենք, որ կարող ենք պաշտպանել մեր կղզի հայրենիքը, դուրս անել երկրից պատերազմի փոթորիկը, և գոյատևել բռնակալության սպառնալիքին, եթե անհրաժեշտ է տարիներ շարունակ, եթե անհրաժեշտ է միայնակ: Ամեն դեպքում, դա այն է, ինչ մենք փորձելու ենք անել։ Դա Նորին Մեծության կառավարության վճռականությունն է՝ նրանցից յուրաքանչյուրի: Դա խորհրդարանի և ժողովրդի կամքն է։ Բրիտանական կայսրությունը և Ֆրանսիական Հանրապետությունը, կապված իրար հետ իրենց գործի և կարիքների համար, մինչև մահ կպաշտպանեն իրենց հայրենի հողը՝ իրենց ուժերի առավելագույն չափով օգնելով միմյանց լավ ընկերների պես: Թեև Եվրոպայի մեծ տարածքներ և շատ հին ու հայտնի պետություններ ընկել են կամ կարող են ընկնել Գեստապոյի և նացիստական կառավարման ողջ նողկալի համակարգի ձեռքը, մենք չպետք է դրոշակ բարձրացնենք կամ ձախողվենք: Մենք գնալու ենք մինչև վերջ, կռվելու ենք Ֆրանսիայում, կռվելու ենք ծովերում և օվկիանոսներում, մենք կպայքարենք մեծացող վստահությամբ և աճող օդուժով, մենք կպաշտպանենք մեր կղզին, ինչ գնով էլ լինի, մենք կկռվենք լողափերում, մենք կկռվենք վայրէջքի վայրերում, մենք կկռվենք դաշտերում և փողոցներում, մենք կկռվենք բլուրներում. մենք երբեք չենք հանձնվի, և եթե նույնիսկ, ինչին ես ոչ մի պահ չեմ հավատում, այս կղզին կամ նրա մի զգալի մասը ենթարկվի և սովամահ լինի, ապա մեր կայսրությունը ծովերից այն կողմ, զինված և հսկվող բրիտանական նավատորմի կողմից, կշարունակի պայքարել, մինչև որ Աստծո լավ ժամանակներում Նոր աշխարհն իր ողջ զորությամբ և ուժով գնա դեպի հնի փրկությունն ու ազատագրումը:

Ուինսթոն Չերչիլ

Բնագիր աղբյուրը՝ այստեղ

Ո՞վ է Ռեյչլ Ջոունսը

Ճանաչենք արվեստագետին

Ռեյչլ Ջոունսը նկարիչ է, ով ապրում և աշխատում է Լոնդոնում։ Նրա արվեստի գործերը նկարված են յուղամատիտներով և պաստելներով, որոնք նա միախառնում է տարբեր ձևերով: Նա օգտագործում է գույների մի ամբողջ բազմազանություն: Ռեյչլը կիսվել է նկարիչ դառնալու իր ուղու մի քանի դրվագներից՝ Չիզենհեյլի հիմնական դպրոցի աշակերտների հետ, կարդացեք նրանց հարցերից մի քանիսը ստորև.

Ք.Պ.։ Ինչո՞ւ է Ձեր արվեստն այդքան վերացական:

Ռ.Ջ.։ Այն վերացական է, քանի որ երբեմն, կարծում եմ՝ դժվար է իրերի մասին խոսել հստակ պատկերներով, և եթե ինչ-որ բան վերացական է, այն կարելի է մեկնաբանել տարբեր կերպ:

Ք.Պ.։ Ի՞նչն է ձեզ ոգեշնչել Ձեր նկարներում բերաններ պատկերել:

Ռ․Ջ.։ Դուք շատ տարբեր բաներ եք զգում Ձեր բերանում, և Ձեր բերանը մարմնի այն կետն է, որտեղ մտնում և դուրս են գալիս իրեր, և ձեր բերանում կան շատ տարբեր զգացումներ և հյուսվածքներ:

Փորձե՛ք ինքներդ

Ռեյչլը ուսումնասիրում է գույները և ինչպես ենք մենք կապում այն զգացմունքների հետ: Օրինակ, շատերը կարող են ասել, որ կարմիրը հիշեցնում է իրենց զայրույթի զգացումը, կամ դեղինը ուրախությանն է, բայց ի՞նչ են նրանք արտահայտում քեզ համար: Գույնը կարող է լինել խորհրդավոր, հիասթափեցնող կամ միգուցե մի բան, որը նույնիսկ անվանել չեք կարող:

Հաջորդ անգամ, երբ ստեղծագործում եք, ինչո՞ւ չեք մտածում այն մասին, թե ինչպես կարող եք տարբեր գույներով նկարագրել զգացմունքները այնպես, ինչպես նախկինում չեք արել: Դուք կարող եք նաև միավորել գույների տարբեր համակցություններ և տեսնել, թե արդյո՞ք դրանք յուրահատուկ են:

Ձեզ պետք կգա․

  • Պաստելներ կամ յուղամատիտներ
  • Թուղթ

Չմոռանա՛ք կիսվել Ձեր արած նկարներով։

Ռեյչլ Ջոունս 2021

Ծանոթագրություն ուսուցիչների համար

Ամեն ինչ իր արժեքն ունի. այդ ամենը կարելի է վերածել քեզ համար յուրահատուկ մի բանի։

Ռեյչլ Ջոունս

Դիտեք այս ֆիլմը Ձեր դասարանի հետ՝ նրանց ծանոթացնելու գործող ժամանակակից արվեստագետի հետ և ոգեշնչելու ինքնուրույն արվեստ ստեղծելու համար:

Այս ֆիլմի ընթացքում դուք կարող եք գտնել շատ հետաքրքիր և նոր ուղիներ Ձեր աշակերտների համար՝ զարգացնելու իրենց նկարչության, գծագրության և նշագրման հմտությունները: Աշխատելով այս տեսանյութի հուշումների հետ՝ Ձեր դասարանը կարող է սովորել, թե ինչպես արձանագրել այն, ինչ զգում է գույնի և ձևի միջոցով՝ բնազդային կերպով ստեղծելով հնարավոր նյութերի լայն շրջանակ: Ռեյչլ Ջոունսն իր զգացմունքներն արտահայտելու համար օգտագործում է հաստ, գունավոր յուղամատիտներ. ինչպե՞ս կարող եք Ձեր դասարանին ոգեշնչել՝ նույնն անելու:

Բնագիր հոդվածը կարդացեք այստեղ։

Ֆրենք Բոուլինգ

Մարդ, ով ուզում էր՝ մտածենք գույների ուժի մասին և սուզվենք իր աշխարհ

Ֆրենք Բոուլինգ (1984-6)

Ինչպիսի՞ խառնաշփոթ։ Թե՞ միայն թվում է։ Արագ հայացք նետեք Ֆրենք Բոուլինգի այս խառը նկարին։ Ի՞նչ եք դուք տեսնում։

Իսկ, եթե Ձեզ ասեմ, որ այս նկարը արվել է ոչ միայն ներկով, այլև Սուրբ ծննդյան փայլով, զարդեղենով, փրփուրով և ոստրե խեցիներով։ Եվ նույնիսկ խաղալիքներով։ Այստեղ նույնիսկ նկարչի տղայի դիմանկարն է թաքնված նկարի ներքևում։ Ֆրենք Բոուլինգը վերցրել է բոլոր այս իրերը, դասավորել է դրանք կտավի վրա և անցել է գործի՝ կոծկելով դրանք գույնզգույն ներկերի մեջ, շերտ առ շերտ։

Բոլորովին նորմալ է, եթե այդ ամենը չեք տեսնում, որովհետև նկարիչն ինքն է ցանկացել դրանք թաքցնել այդ ողջ ներկի տակ։

Պատճառն այսպես վարվելու այն էր, որ Ֆրենք Բոուլինգն ուներ Աբստրակտ էքսպրեսիոնիստ ընկերներ, ովքեր կարծում էին, որ ներկը, գույներն ու նախշերը նույնքան կարևոր էին, որքան մարդիկ ու այլ երևույթները, որ մենք կարող ենք ճանաչել նկարներում։

Հայելի 1964-6

Ֆրենք Բոուլինգն իր նկարչական ուղին սկսել է 1960-ականներին Լոնդոնում, որտեղ նա ընկերություն էր անում այնպիսի փոփ երգիչների հետ, ինչպիսին Դեյվիդ Հոքնին է։

Նկատե՞լ եք արդյոք աթոռը, աստիճանը և պայծառ դեղին ծորակը։ Իսկ ի՞նչ կասեք մարդկանց մասին․ քանիսի՞ն եք տեսնում։ Այս նկարը պատրաստված է դեռ այն ժամանակ, երբ Բոուլինգը մտածում էր, որ մարդիկ (կամ իրերը) նկարների կարևոր մաս էին կազմում։

Նա անգամ իրեն է նկարել այնտեղ․ մեկը ամենավերևի, մյուսը՝ ամենաներքևի աստիճանին։ Վերևում նա նկարել է իրեն հստակ գծերով, իսկ ներքևում նրա պատկերը խառն է ու տարածված, կարծես միախառնվում է ներկերի հետ։

Ո՞վ է վախենում Բարնի Նյումանից 1968

Որքան շատ էր նկարում Բոուլինգը, այնքան ավելի շատ էին նրա նկարները դառնում գույների ու բծերի խառնուրդ։ 1966 թ․ Նյու Յորք գալուց հետո, նա ավելի ու ավելի է հետաքրքրվում կտավի վրա ներկեր շաղ տալով, կաթեցնելով ու թափելով՝ բոլոր տեսակի էֆեկտներ ստեղծելու համար։

Բայց ինչե՞ր են այդ աղոտ ուրվագծերը նկարի մեջտեղում։ Եթե գիտեք աշխարհագրություն, ապա կճանաչեք, որ մեջտեղում Հարավային Ամերիկայի քարտեզն է։ Վերևում նկարչի մոր՝ Նոր Ամստերդամի Գայանա քաղաքում գտնվող խանութի ուրվագիծն է։ Նկարիչն այն անվանում է “մորս տունը”։

Ի՞նչ եք կարծում՝ ինչու՞ է նկարիչն այս քարտեզներն ընդգրկել իր նկարներում։ Քարտեզները ուղղակի գծեր չեն՝ պատկերված գլոբուսի վրա։ Դրանք կարող են խորհրդանիշ լինել մեր ու մեր ծագման մասին։

Այսինքն, երբ Ֆրենք Բոուլինգը պատրաստել է այս նկարը, ցանկացել է, որ մտածենք գույների ուժի մասին։ Բայց նա նաև ցանկանում էր կիսվել մեզ հետ իր ինքնությամբ՝ նկարի խորհրդանիշների միջոցով։ “Սա եմ ես”- ասում է նկարը։

Մերլոու Մոսս․ նկարիչ, ով քառակուսիներով պատկերում էր բնությունը, մաթեմատիկան և կյանքի էությունը

Ո՞վ է Մերլոու Մոսսը

Բրիտանացի նկարիչ Մերլոու Մոսսը ծնվել է 1889 թ․ Լոնդոնում։ Մանուկ հասակից Մերլոուն շատ ստեղծագործ էր և հետաքրքրվում էր արվեստի տարբեր ճյուղերով, այդ թվում՝ երաժշտությամբ, բալետով, ստեղծագործական շարադրանքով, արվեստով և ճարտարապետությամբ։ Երկու՝ Լոնդոնի և Քորնուոլի արվեստի դպրոցներում սովորելուց հետո, Մերլոուն 1927 թ․ տեղափոխվում է Ֆրանսիա։ Եվ հենց այնտեղ Մոսսը հանդես է գալիս որպես Փարիզի հուզիչ և ժամանակակից ձայնային տվյալներով արտիստ։

Դեղին, սև և սպիտակ, 1949

Բայց իրականում Մերլոուն տղա՞ էր, թե՞ աղջիկ

Վստահորեն ասել չենք կարող։ Մեզ հայտնի է, որ Մերլոուն սիրում էր իր անունը, ինչը նա ինքն էր ընտրել։ Սա հատուկ է շատ արտիստներին և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որովհետև դա օգնում է նրանց ասել աշխարհին՝ ով են նրանք իրականում և ինչպես են ուզում հասկացվել։

Էական է, որ Մերլոուն ո՛չ արական անուն է, ո՛չ էլ իգական։ Նկարիչը սիրում էր հագնվել շատ թատերական, առնական ոճով և ուներ շատ կարճ մազի կտրվածք, ինչն այդ ժամանակ հազվադեպ բան էր, սակայն Մերլոուի գործընկեր Նեթթին իր նամակներում Մերլոուին նկարագրելիս օգտագործում էր իգական դերանուններ։

Շատ հետաքրքիր է՝ փորձել նկարագրել պատմությունից այնպիսի կերպարների, ինչպիսին Մերլոուն է, որովհետև այժմ մենք սեռերը նկարագրելու համար բազմաթիվ տերմիններ ունենք, որոնք այդ ժամանակ գոյություն չունեին Բրիտանիայում։ Գուցե նա այժմ համարվեր տրանսգենդեր, եթե ողջ լիներ, ինչը նշանակում է, որ քո սեռը տարբեր է դրանից, ինչ ենթադրել են բժիշկներն ու մանկաբարձները քո ծնվելու ժամանակ։ Կամ լիներ չեզոք, ինչը նշանակում է, որ տղա և աղջիկ բառերը քեզ չեն բնութագրում։

Հավասարակշռված պատկերներ գրանիտի վրա, 1956-57

Ինչպիսի արվեստի ներկայացուցիչ էր Մերլոու Մոսսը

Մերլոուն հիմնականում նկարում էր կտավներ և պատրաստում քանդակներ, ինչպիսիք են գեղեցիկ բրոնզը և գրանիտը՝ ներկայացված վերևի նկարում։ Նա “Աբստրակցիայի ստեղծում” անվամբ խբի անդամ էր, որոնք իրենց արվեստը չէին փորձում նմանեցնել “իրական” մարդկանց կամ առարկաների։ Նրանք սիրում էին ստեղծել այնպիսի բաներ, որոնք պատկերելը դժվար էր։

Պատկերացրեք՝ փորձում եք նկարել հուզմունքի զգացումը։ Կամ էլեկտրականությունը։ Կամ օրինակ ապագան։ Մեզնից յուրաքանչյուրն այս բաները տարբեր կերպ է պատկերացնում, այնպես որ միշտ չէ, որ կարող եք դրանք պատկերել պարզունակ ձևով։ Մերլոուն սիրում էր մաթեմատիկան և առօրյա աշխարհն աբստրակտ ոճում ներկայացնելու համար օգտագործում էր հիմնական կաղապարներ, գծեր և գունավոր բլոկներ։

Չվերնագրված (Սպիտակ, սև, կապույտ և դեղին) 1954

Իսկ ինչի՞ մասին են քառակուսիներով լի այդ նկարները

Շատ բաների․ տիեզերքի, մարդկանց, մեքենաների, բնության։ Մերլոուն քիչ էր հետաքրքրվում գեղապատկեր արվեստով և նախընտրում էր ուսումնասիրել այն պատկերներն ու շարժումները, որոնք կազմում են այն ամենն, ինչ մեզ իրական է թվում։ Որովհետև, եթե մտածենք, մաթեմատիկան, պատկերներն ու գծերն ամենուր են բնության մեջ․ բյուրեղների և ձյան փաթիլների նախշերից մինչև սարդոստայնի ցանցը կամ անտեսանելի ձայնային ալիքները։

Մերլոուին հետաքրքրում էր այն հարցը, թե արդյոք մարդիկ բնության մի մասնի՞կն են, թե՞ գոյություն ունեն դրանից դուրս։ Հավանաբար նախշերի պատրաստումը մեզ համար ընդհանրական բան է բնության հետ․ բյուրեղների, սարդերի և ձյան փաթիլների։ Ի՞նչ եք կարծում։ Արդյո՞ք ստեղծագործելն այս հարցի ուսումնասիրման լավ միջոց կարող է հանդիսանալ։

Երկրաչափական քանդակ, 1956-58

Հետաքրքիր է, չէ՞։ Բայց ինչու՞ դուք նախկինում Մերլոու Մոսսի մասին լսած չկաք

Մոսսն իր մեծամասշտաբ ցուցահանդեսների մեծ մասն անցկացնում էր Փարիզում, որտեղ իր նկարչական ոճն ավելի հանրաճանաչ էր։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս կարող էր Մոսսի նման կարևոր նկարիչը չընդգրկվել Բրիտանիայի պատմության մեջ։

Ցավոք, պատերազմը մեծ դեր է խաղացել այս հարցում։ Մերլոուն հրեա էր և իր ապահովության համար պետք է լքեր Փարիզը, երբ սկսվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմը։ Նա իր արվեստի մեծ մասը թողեց այնտեղ, և դրանք ոչնչացվեցին։ Ներկայումս, նրա պահպանված աշխատանքները հաճախ շփոթվում են ուրիշ նկարիչների գործերի հետ։ Այժմ նայեք ներքևում երկու նկարներին։ Դրանից մեկը նկարել է Մոսսը, մյուսը՝ նրա ընկեր Մոնդրիանը։ Տեսնու՞մ եք նմանությունները։ Իսկ տարբերությունները՞։

Mondrian painting of geometric shapes
Մոնդրիանի գործը, 1935
Painting of red, blue, yellow and white geometric shapes
Մերլոու Մոսսի գործը, 1957-58

1940 թվականին Փարիզից հեռանալուց հետո, նկարիչը տեղափոխվում է Քորնուոլի Լամորնա գյուղ։ Չնայած Մերլոուը լավ հարևան էր (ով Սուրբ ծնունդին գյուղի բոլոր երեխաներին նվերներ էր գնում), երբ նա նամակներ էր գրում մոտակայքում բնակվող ուրիշ արվեստագետներին, դրանք անպատասխան էին մնում։ Անպատասխան էին մնում անգամ թեյի հրավերները։ Սա հավանաբար նրանից էր, որ Մերլոուի կենցաղն ու ապրելակերպը չէր համապատասխանում հասարակության ստանդարտներին։ Մնացածից տարբերվող պատկերներ նկարելու, տղամարդկային տաբատներ և ժիլետներ հագնելու պատճառով Մերլոուն համարվեց հասարակությունից առանձին մարդ։ Մերլոուն յուրահատուկ անհատականություն ուներ և չէր վախենում նոր գաղափարներից։ Մարդկանց մի մասին սա դուր էր գալիս, մյուսները պայքարում էին դրա դեմ, և հնարավոր է, որ հենց դա ստիպեց մարդկանց՝ անարդար վարվել Մերլոուի հետ։

Մի վերջին կարևոր բան է մնացել իմանալու

Կարծում եմ, այս ամենը լսելուց հետո, դուք շատ մեծ ցանկություն ունեք տեսնելու Մերլոու Մոսսին իրականում։ Դե ինչ, պատրա՞ստ եք․․․

Մերլոու Մոսս, 1940թ․

Ահա և նա։ Պատկերացնու՞մ եք, թե ինչքան խիզախ պետք է լինել՝ այսպիսի յուրահատուկ և թատերական տեսք ունենալու համար, այն էլ 1940 թվականին՝ փոքր քաղաքում։

Մյուս անգամ, երբ Դուք լավ տեսք կունենաք Ձեր սիրելի հագուստով, մտածեք Մերլոու Մոսսի մասին․ ժամանակակից նկարչի, ով շատ շքեղ տեսք ուներ ձիավարության տաբատով և բարձր օձիքով վերնաշապիկով:

Բնագիր հոդվածը կարդացեք այստեղ

Մեսրոպ Մաշտոց-Օրհնութիւն ապաշխարութեան (աշխարհաբար)

Այս կյանքի ծովը շարունակ ալեկոծում է ինձ։ Ալիքը մրրիկով թշնամաբար յուրացնում է։ Բարի նավապե՛տ, եղի՛ր անձիս ապավեն, քանզի ծանրանում է ինձ վրա բեռը մեղքերի։ Աստվա՛ծ, փութա՛ ինձ օգնել, քանզի չարի վիհն ինձ անդունդն է ընկղմում, և դու, նավապե՛տ, ձեռքդ ինձ մեկնի՛ր։ Փրկի՛ր ինձ ալյաց ծովում նավաբեկի վտանգից․ քանզի կկորչեմ անօրինությանս մեղքերից։

Կարդում ենք գրաբար-Լեզու նախնեաց

Այգի

Ավանդելով հայրն իր հոգին՝ երեք որդիներին ասաց․

<<Իմ որդինե՛ր, չունեմ ուրիշ ոչինչ ձեզ թողնելու, բացի այս հյուղիցս և այն այգուց, որ նրա շուրջն է, և այնտեղ կա ծածկված մի գանձ։>>

Հոր մահից հետո, որդիները ջանացին փորփրել ողջ այգին, սակայն ո՛չ մի ոսկի, ո՛չ մի արծաթ չգտան։ Բայց նրանք չէին ակոսել, չէին վարել այգին, ինչպես հետո արեցին, և դա մեկ տարում տվեց նրանց առատ խաղողի ողկույզներ։

Այնժամ նրանք իմացան՝ ինչ էր հասկացնում հայրը իրենց՝ ոսկի ասելով։

Մեկնաբանություն

Այս փոքրիկ, բայց իմաստալից առակի հիմքում ընկած է աշխատանքով արդյունքի հասնելու գաղափարը։ Մեզ բոլորիս էլ փոքր ժամանակ գրաված կլինի պահված գանձ գտնելու միտքը, սակայն մեծանալուն և հասունանալուն զուգընթաց հասկանում ենք, որ մինչև չաշխատենք, մինչև չցանենք, չենք կարող պտուղները քաղել և ոչ մի ոսկի էլ չենք գտնի։ Պետք է հիշել, որ յուրաքանչյուր գրավիչ բանից առաջ կա մի ճանապարհ, որը պետք է անցնել, անցնելուց հետո՝ վայեկիր ինչքան կուզես։

Design a site like this with WordPress.com
Get started