Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-20-րդ դարեր

Արևմտահայերի ազգային սահմանադրությունը

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։

1860 թվականի ազգային սահմանադրություն (հայտնի է նաև որպես Ազգային սահմանադրություն Հայոց), արևմտահայերիկրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն։ Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860-ի մայիսի 24-ին։ Սակայն սուլթանական կառավարությունը մոտ 3 տարվա ձգձգումից հետո և էական կրճատումներով (հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը ևն) այն վավերացրել է միայն 1863-ի մարտի 17-ին (թուրքերեն կոչվում էր «Հայ ազգի կանոնադրություն»)։ 1853-ին Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մարմինների՝ Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվել է Ուսումնական խորհուրդ, որի անդամներ Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը,Նիկողայոս Պալյանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն), Կարապետ Ութուճյանը, Գրիգոր և Մկրտիչ Աղաթոն եղբայրները 1857-ին մշակեցին կրոնական, ազգային, մշակութային, հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն։

Չնայած զգալի թերություններին, Ազգային սահմանադրությունը նոր և առաջադիմական երևույթ էր արևմտահայ կյանքում։ Նպատակն էր ավելի ժողովրդավարական հիմքերի վրա դնել Կ. Պոլսի պատրիարքարանի գործունեությունը, կարգավորել Օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերությունները։ Ազգային սահմանադրության գործադրման ամենաբեղուն շրջանը 1870–90-ական թթ. էին, մասնավորապես՝ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության տարիները (1869–73), երբ Ազգային ընդհանուր ժողովը բազմիցս քննարկել է գավառահայության հարստահարությունները սանձահարելու որոշումներ, ընտրել հայկական բարեփոխումների ծրագրեր և այլն։

Կարդացեք Ավելին

Քրիստոֆ Պոխայի սեմինարները Հետազոտական վարժարանում

Իր արդեն երկրորդ այցելությունը կատարելով մեր կրթահամալիր՝ գերմանացի անգլերենի ուսուցիչ Քրիստոֆ Պոխան այս անգամ եկել էր մի մեծ և ծավալուն դասընթաց վարելու նպատակով։ Եվ ահա չորս օր շարունակ կրթահամալիրի Հետազոտական վարժարանի պատրաստակամ սովորողների համար Միսթր Պոխան անցկացրեց իր դասընթացը, տարբեր թեմաներով հետաքրքիր սեմինարները և քննարկումները։ Մասնակից սովորողներից յուրաքանչյուրն իր առանձին նպատակն ու հետաքրքությունն ուներ՝ մասնակցելով այս դասընթացին։ Որոշները եկել էին իրենց լեզվական հմտությունները զարգացնելու, մի քանիսին հետաքրքրել էին անցկացվելիք սեմինարների թեմաները, իսկ որոշներն էլ ուզում էին զարգացնել իրենց վերլուծական և այս կամ այն թեմայի վերաբերյալ դատողություններ անելու հմտությունները։

Ի սկզբանե դժվար էր մասնակիցների խումբ հավաքելու գործը։ Կրթահամալիրում արձակուրդ էր և ոչ բոլորն էին ցանկություն հայտնում գալու և չորս օրերին էլ մասնակցելու դասընթացին։ Սակայն, լինելով ակտիվ սեբաստացի և նախաձեռնող, իմ աջակցությունն առաջարկեցի անգլերենի դասավանդողներին և ինքս սովորողների մի մեծ խումբ հավաքեցի դասընթացի համար։ Հպարտությամբ եմ ընդգծում այն փաստը, որ հավաքածս խումբը շատ ակտիվ ինքնադրսևորում ունեցավ սեմինարներին, քննարկումներին, իրենց մտքերով, գաղափարներով ու անհատական տեսակետներով կիսվեցին մնացածի հետ, բանավեճեր վարեցին, զրույցներ արեցին թեմաների շուրջ։ Մի խոսքով՝ ինչքան էլ տարիքային խմբի համար բարդ և փոքր-ինչ անհամապատասխան թեմաներ էին ընտրված, խումբը կարողացավ սեղմ ժամանակում ուսումնասիրություններ կատարել ու ակտիվորեն մասնակցել դասընթացին, ինչը վերջում մեծ արդյունք բերեց թե՛ սովորողներին անհատապես, թե՛ կրթահամալիրին, և թե՛ կազմակերպչին՝ Միսթր Պոխային։

Կարդացեք Ավելին

Գեղատեսիլ Հայաստան։ Աշնակ

Աշունը երկրորդ գարունն է, երբ յուրաքանչյուր տերեւ ծաղիկ է:

Ալբեր Քամյու

Արագածոտնի մարզը հայտնի է իր տեսարժան և գեղատեսիլ բնությամբ, հրաշագեղ ճարտարապետությամբ և գյուղական հարուստ կյանքով։ Ինչպես Հայաստանի ցանկացած համայնք, այստեղ նույնպես գյուղական միջավայրը հարուստ է բազում ազգային ու մարդկային արժեքներով լի մարդկանցով։ Հոգիդ լցվում է, երբ հիանում ես այդ հրաշք բնությամբ, լցվում ջինջ օդով և վայելում տեղի ճարտարապետական չքնաղագեղ ու հեքիաթային կոթողները։

Այս անգամ աշխույժ ու համարձակ խմբով ուղևորվեցինք չքնաղագեղ Թալինի շրջան, դեպի Աշնակ գյուղ, որտեղ լիիրավ զգում ես պետության արժեքը, ազատության միտքն ու միմյանց օգնելու, լայն ու նեղ օրերին իրար հասնելու կարևորությունն ու անհրաժեշտությունը։ Մայրաքաղաքից մի քանի ժամում գյուղական այդպիսի ջերմ ու հարազատ միջավայր հայտնվելիս քեզ մի տեսակ ուրիշ մարդ ես զգում․ ավելի լեցուն, ավելի աշխույժ և ավելի լիարժեք։

Կարդացեք Ավելին

RippleFlow նախագիծը Թալինի համայնքային դպրոցներում

Ճամփորդական ծրագիրը կարդացեք այստեղ

Այս անգամ RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծն  ուղևորվել էր Արագածոտնի մարզ՝ Թալինի շրջան, տեղի դպրոցների սովորողներին ներկայացնելու RippleFlow նախագծի էությունը, կրթական ծրագրերն ու ընթացիկ ակումբային դասընթացները։ Նախագծային խմբի համար սա ևս մեկ մարտահրավեր էր՝ ոգևորելու և հետաքրքրելու համայնքի սովորողներին, որպեսզի իրենց մասնակցությունն ու ներդրումն ունենան նախագծի սովորող-սովորեցնող նախաձեռնության զարգացման գործում։

Սկզբում ելույթ ունեցավ և նորաստեղծ նախագիծը ներկայացրեց RippleFlow-ի հիմնադիր-տնօրեն Արի Ագոփը, ով խոսեց նախագծի ստեղծման պատմությունից, վերելքից ու երկամսյա զարգացումից։ Աշնակի դպրոցի երեխաներին ու դասավանդողներին ներկայացրեց նախագծի ակումբային գործունեությունը և ընթացիկ կրթական ծրագրերը։

Հաջորդիվ՝ ակումբային դասընթացներն ավելի մանրամասն ներկայացնելու համար, ելույթ ունեցավ RippleFlow-ի ակումբային գործունեության համակարգող Մարիա Տիշաքճեանը։ Սովորողներին ներկայացրեց ակումբային դասընթացներին մասնակցելու առավելություններն ու հետագա արդյունքները, պրոյեկտները, որոնք իրականացվելու են սովորողների հետ և գալիք զարգացումները։

Իսկ նախագծի մենեջերներից Սյուզի Մելիքյանը ներկայացրեց RippleFlow նախագծի վերջին կրթական ծրագրերից Վիքինախագիծը, որն իրականացվում է Wikimedia Armenia-ի հետ համագործակցությամբ։

Ընդհանուր առմամբ՝ սովորողները շատ ոգևորված էին և հետաքրքված այնպիսի կրթական նախագծով, ինչպիսին RippleFlow-ն է և պատրաստակամություն հայտնեցին նախագծային թիմին՝ ապագայում համագործակցության կապեր հաստատելու և միասնական նախագծեր իրականացնելու։

ԲՏՃՄ աշնանային բաց հավաքի շրջանակներում RippleFlow նախագծային դասընթացի արդյունքները

Դասընթացի ծրագիրը կարդացեք այստեղ

Կազմակերպելով դասընթացն ու մասնակցություն ունենալով ԲՏՃՄ աշնանային բաց հավաքին՝ RippleFlow նախագիծը նպատակ ուներ մասնակիցներին ներկայացնելու Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում Վիքինախագծերի իրականացման ձևը, կարգը, նախագծի տեսակները, իրազեկել հայկական վիքիպեդիայի զարգացման կարևորությունն ու անհրաժեշտությունը, մաքրազերծումը ոչ հավաստի հոդվածներից և կեղծ, ոչ ճշգրիտ հրապարակումներից։

Ինտերակտիվ դասընթացի շրջանակներում մասնակիցների համար անցկացրինք համապարփակ ծանոթություն Վիքիհոդվածների խմբագրման, թարգմանչական գործունեությունների նրբություններին, անհրաժեշտ հիմնական գիտելիքներին և մի քանի պարզ օրինակների վրա աշխատելով՝ մասնակիցներին նույնպես ներգրավվեցինք այդ գործում։

Շատ կորևոր է, որ հատկապես երեխաներն այս տարիքից ծանոթանան հոդվածներ խմբագրելու և թարգմանելու ճիշտ կարգերին, կաղապարներին, տիրապետեն Վիքիպեդիայի խմբագրման բաղադրիչներին և տարածեն այս հայանպաստ գործունեությունը, ակտիվ ներգրավվածություն ունենալով, զարգացնել ու խթանել հայկական Վիքիպեդիայի ճշգրիտ ու հավաստի հոդվածների պաշարը։

Ընդհանուր առմամբ՝ դասընթացն անցավ շատ ինտերակտիվ ու հետարքիր, սովորողները նույնպես իրենց մասնակցությունն ունեցան դասընթացին, կային սովորողներ, որ արդեն տիրապետում էին որոշ հնարքների և այս դասընթացն օգնեց նրանց՝ ավելի խորը ուսումնասիրել այդ հարթակն ու կատարելագործել իրենց հմտությունները։

Հուսով ենք, որ համագործակցային կապերն այսքանով չեն եզրափակվի։ Ապագայում կրկին կլինեն այսպիսի հավաքներ, նախագծեր և ճամբարներ, որոնց կրկին մեծ պատրաստակամությամբ կներկայանա RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը՝ այս անգամ արդեն մեկ այլ կրթական սովորող-սովորեցնող դասընթացով։

Հետազոտական աշխատանք։ Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Ոլորտ՝ կրթություն, հասարակագիտություն

Վերնագիր՝ ՀՀ կրթական հիմնախնդիրները

Սովորող՝ Արի Ագոփ

Ղեկավար՝ Աննա Խաչատրյան

Հոկտեմբեր ամսվա ընթացքում աշխատել եմ հետազոտականիս ներածական մասի վրա, որը ներառում էր հետազոտության նպատակների, խնդիրների սահմանումը, արդիականության ընդգծումը և անդրադարձը աշխատնքի ընդհանուր բնութագրին և էությանը։

Ամսվա ընթացքում նաև անցկացրել եմ հարցումներ կրթահամլիրի տարբեր դասավանդողներից և ղեկավարությունից։ Հարցումներ եմ կատարել ընդհանուր 9 դասավանդողից, ինչի արդյունքում աշխատանքս ավելի հստակ ուղղություններ ունեցավ և կոնկրետություն մտցրեց թիրախային երևույթների, հիմնախնդիրների ուսումնասիրման մեջ։ Հարցումների ամփոփումը կարող եք գտնել իմ բլոգի համապատասխան բաժնում մինչև ամսվա վերջ։

Հարցումների ամփոփումից հետո էլ կմեկնարկի հաջորդ՝ աշխատանքի ամենակարևոր փուլը, որտեղ ղեկավարիս խորհրդով կառանձնացնեմ հատուկ կետեր ու երևույթներ, որպեսզի հստակեցնենք հետագա ուսումնասիրման ծավալները։

Խոստումը (ֆիլմ, 2016)

«Խոստում» (անգլ.՝ The Promise), 2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա՝ հիմնված նրա և Ռոբին Սուիքորդի համատեղ գրած սցենարի վրա[4]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին, գլխավոր դերակատարներն են Օսկար ԱյզեկըՇարլոտ լը Բոնը և Քրիստիան Բեյլը։ Ֆիլմը պատմում է մի սիրո եռանկյունիի մասին, որը ծավալվում է Միքայելի (Այզեկ)՝ բժշկականի հայ ուսանողի, Քրիսի (Բեյլ)՝ ամերիկացի լրագրողի և Աննայի (Լը Բոն) միջև, ով հայոց ցեղասպանությունից առաջ և դրա ընթացքում Ֆրանսիայում մեծացած հայ կին էր։

«Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ[5][6][7]։ Իսկ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է Open Road Films-ի կողմից 2017 թվականի ապրիլի 21-ին՝ հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Ֆիլմը հակասական արձագանքներ է ստացել քննադատների կողմից՝ հավաքելով ընդամենը 12 միլիոն դոլար՝ ֆիլմի վրա ծախսված 90 միլիոն դոլարի դիմաց, ինչի արդյունքում Open Road Films կինոընկերությունը կորցրել է ավելի քան 100 միլիոն դոլար։ Այնուամենայնիվ, ընկերությունը նշել է, որ ֆիլմի հիմնական նպատակը հայոց ցեղասպանության վրա հանրության ուշադրությունը հրավիրելն էր, ոչ թե գումար վաստակելը։ Այդ առթիվ՝ ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ասել է, որ «հանդիսատեսն այսօր ավելի շատ է սովորում ֆիլմերից, քան պատմության գրքերից»[8]։ Ֆիլմում նաև ներկայացված է ամերիկացի երգիչ Քրիս Քորնելի վերջին երգը՝ «The Promise»-ը, որը ֆիլմի ամերիկյան ցուցադրումից մեկ ամիս անց մահացավ[9]։

Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 27-ին։ Ֆիլմը ցուցադրվել է հայերենովանգլերենով և ռուսերենով։ Անգլերեն ցուցադրումները կարող են պարունակել ռուսերեն ենթագրեր։

Կարդացեք Ավելին

Գերմանացի անգլերենի ուսուցիչ Հանս Քրիստոֆ Պոխան Հետազոտական վարժարանում

Գերմանացի մասնագետն առաջին անգամը չէ, որ իր հետաքրքիր գաղափարներով այցելում է մեր կրթահամալիր։ Սովորողներն ու դասավանդղները նրա հետ ծանոթ էին դեռևս մեկ տարի առաջ, երբ կրկին նախագծային աշխատանքներով Միսթր Պոխան այցելել էր մեր կրթահամալիր։

Իսկ ահա այս անգամ՝ նա եկել էր հստակ ծրագրով, սեմինարներով ու հետաքրքիր դասընթացով, որի շրջանակներում սովորողներն առիթ կունենան ծանոթանալու, քննարկելու և հասկանալու մի շարք արդիական, կարևոր և մեր ժամանակներում անհրաժեշտ թեմաներ։

Կրթահամալիրում Միսթր Պոխայի առաջին օրն անցավ շատ ուշագրավ և անակնկալներով լի։ Առաջին հերթին՝ սովորողների և դասավանդողների հետ մասնագետին ուղեկցեցին Մայր դպրոցի Մարմարյա սրահ՝ մասնակիցը դառնալու մեր ամենօրյա աշխույժ ընդհանուր պարապմունքին։ Պարապմունքի ընթացքում Միսթր Պոխայի հետ պարեցինք, երգեցինք, ծանոթացրինք նրան մեր կրթահամալիրի կյանքին և ընթացիկ ճամփորդություններին։ Իսկ վերջում՝ եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը՝ իր խոսքում ողջունելով Միսթր Պոխային։ Տիար Բլեյանը նշեց, թե ինչ ողջունելի են գերմանացի մասնագետի այսպիսի այցերը կրթահամալիր, և թե ինչ համագործակցային կապեր կարող են նրանք հաստատել ապագայում։

Կարդացեք Ավելին

RippleFlow նախագծային դասընթաց՝ ԲՏՃՄ աշնանային բաց հավաքի շրջանակներում

2023-2024 ուսումնական տարի

Աշնանային բաց հավաք, հոկտեմբերի 25-26

Կրթահամալիրի Մայր դպրոց (Ա. Բաբաջանյան 25)

ԲՏՃՄ (բնագիտություն, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա, անգլերեն՝  STEM) ուսումնական բնագավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

ԲՏՃՄ ճամբարին իր ներգրավվածությունն ունի նաև RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը, որի նախագծային խումբը ճամբարի հավաքների ընթացքում մասնակիցների համար կվարի հայանպաստ և ուսուցողական դասընթաց՝ հայկական Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի վերաբերյալ։

Դասընթացի նպատակները՝

  • Մասնակիցներին ծանոթացնել Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու կարևորությանը,
  • Ծանոթացնել հոդվածների խմբագրման նրբություններին, կարգին և մեթոդներին,
  • Ընդլայնել ու հարստացնել հայկական Վիքիպեդիան,
  • Վիքիպեդիայի նախագծերում ապահովել ակտիվ մասնակցություն և ներգրավվում,
  • Քննարկել համագործակցության առաջարկներ,
  • Ամրապնդել ու խթանել սովորող-սովորեցնող նախագծերը։

Մասնակիցներն են կրթահամալիրում այդ բնագավառի դասավանդողները, կրթահամալիրի սովորողներ, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին կլաստերի, Վայոց ձորի մարզի դպրոցների մաթեմատիկա, բնագիտական առարկաներ, տեխնոլոգիա դասավանդողները, «Արմաթ» խմբակավարներ, սովորողներ, StemAr կազմակերպության ներկայացուցիչներ, հանրապետության այլ դպրոցների դասավանդողներ, սովորողներ, հետաքրքրված անձինք։

Design a site like this with WordPress.com
Get started