Սեբաստացիական ուխտագնացությանն ընդառաջ։ Գիտաճանաչողական հանդիպում հրավիրյալ մասնագետ Հովհաննես Մարտիրոսյանի հետ

Ազատությունն այն չէ, երբ անում ես այն, ինչ ուզում ես, ազատությունն այն է, երբ կարողանում ես չանել այն ամենը, ինչն ուզում ես։

Առաջին հայացքից այդքան պարզ թվացող այս խոսքերն ինչքան մեծ իմաստ են պարունակում իրենց մեջ։ Ասես մի ամբողջ գաղափարի պարզաբանում լինի, կյանքի բանաձև։ Չէ՞ որ մարդու հազարամյակներ տևած էվոլյուցիայի, զարգացման և ձևավորման ընթացքում չի փոխվել մի շատ էական բան․ արգելված պտուղի հանդեպ սերը։ Իսկ մի՞թե ազատություն չէ այն, երբ մարդն իր կամքի և նպատակասլացության զորեղ ուժով դիմակայում է գայթակղությանը և դիմանում զրկանքներին։ Քանզի երանելի է այն մարդը, ով դիմանում է զրկանքներին և համբերատար է կյանքի պատճառած աղետալի երևույթներին։

Մարդու էության, հոգևոր և բարոյական արժեքների մասին անվերջ կարելի է խոսել, սակայն պատկերացրեք, երբ մի խումբ հաջողակ սովորողների բախտ է վիճակվում մասնակցել մի հանդիպման, որի ընթացքում վեր են հանվում այս բոլոր հարցերը, որի թեմաներն այնքան ընդգրկուն և բազմաճյուղ են, որ ավարտին հասկանում ես, թե դեռ ինչքան բան չգիտես և դեռ ինչքան բան ունես սովորելու, ինչքան խրատ քաղելու ու դեռ ինչքան “ձևավորվելու”։

Նախորդ հանդիպման բուռն արձագանքից և վառ տպավորություններից հետո չէինք կարող Հովհաննես Մարտիրոսյանի հետ հանդիպումներին շարունակական ընթացք չտալ։ Քանզի առաջին հանդիպումից հետո հասկացա, թե դեռ ինչքան բան ունի մեզ սովորեցնելու ընկեր Հովհաննեսը, քանի-քանի հանդիպումների կարիք ունենք դեռ և սովորելու, կրթվելու, տեղեկանալու անհրաժեշտություն։ Շուտով հասկացա, որ սովորողները նույնպես կիսում էին իմ կարծիքը։ Ընկեր Հովհաննեսն իրոք այցելեց մեզ և լցրեց լույսով, կյանքի նկատմամբ մեծ ակնկալիքներով և իր տված խրատներն անգին էին երիտասարդներիս համար։

Կարդացեք Ավելին

Անտուն կենդանիների էկոլոգիական հիմնախնդիրը։ Վավերագրական ֆիլմերի նկարահանում

Համառոտ նկարագրություն

Ամիսներ առաջ RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը մեկնարկեց իր առաջին հանրօգուտ կամավորական աշխատանքը՝ կապված անտուն կենդանիների ապաստարանների հետ։ Շատ քիչ ժամանակ անց նախագիծը մեծ արձագանք ստացավ և հավաքագրեց ավելի քան 20 կամավոր՝ սեբաստացիներից և կրթահամալիրից դուրս պատանիներից։ Ավելի քան 3 ամիս ակտիվ կամավորություններից և ապաստարանների հետ կայուն համագործակցությունից հետո RippleFlow նախագիծը մեկնարկում է իր նոր կրթական-ինքնազարգացման նախաձեռնությունը․ վավերագրական ֆիլմերի նկարահանումները։

Ֆիլմերից երկուսը նվիրված կլինեն Հայաստանում անտուն թափառական կենդանիների՝ հատկապես շների սրացող հիմնախնդրին, որոնցում հիմնականում կներկայացվեն հիմնախնդրի ուղղությամբ սովորողների կողմից արված հետազոտություններն ու սուսումնասիրությունները, ոլորտի մասնագետների, ապաստարանների սեփականատերերի հետ կատարված հարցազրույցներն ու դրանց արդյունքները և RippleFlow նախագծային խմբի կողմից իրականացված խնդրի վերլուծությունն ու եզրահանգումները։

RippleFlow նախագծային խումբն սկսում է նկարահանման աշխատանքների համար կամավորների հավաքագրման փուլը։ Աշխատանքներին կամավոր կերպով միացած մասնակիցները հնարավորություն կունենան անձամբ ուսումնասիրել խնդիրները տեսական ու գործնական դաշտերում, այցելել ապաստարաններ, վերցնել հարցազրույցներ, մասնակցել ֆիլմարտադրության մի շարք այլ աշխատանքների։ Նախագծի ավարտին բոլոր կամավորները կպարգևատրվեն մասնագիտական հավաստագրերով։

Ֆիլմերը կցուցադրվեն հունվարյան ճամբարի շրջանակում։

Կարդացեք Ավելին

Նյութերի շրջանառությունը էկոհամակարգերում

Էկոհամակարգը օրգանիզմների և անօրգանական բաղադրիչների ցանկացած միասնություն է, որտեղ տեղի է ունենում նյութերի շրջանառությունը: Էկոհամակարգերում նյութերի հոսքը դիտվում է որպես ավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի և նյութերի փոխանցում դրսից, իսկ այնուհետև անցում սննդային շղթայով մեկ մակարդակից մյուսին:  Էկոհամակարգի կենսական ակտիվությունը և դրանում նյութերի շրջանառությունը հնարավոր են միայն էներգիայի կայուն հոսքի պայմաններում: Երկրի վրա էներգիայի հիմնական աղբյուրը արեգակնային ճառագայթումն է: Արեգակի էներգիան ֆոտոսինթետիկ օրգանիզմների միջոցով վերածվում է օրգանական միացությունների քիմիական կապերի էներգիայի: Էկոհամակարգի ներսում էներգիան պարունակող օրգանական նյութեր ստեղծվում են ավտոտրոֆ օրգանիզմների կողմից և ծառայում են որպես հետերոտրոֆների կերակուր: Նյութերի շրջանառությունը առաջացել է կյանքի ձևավորման գործընթացում և ավելի բարդացել կենդանի բնության էվոլյուցիայի ընթացքում: Նյութերի շրջանառության համար անհրաժեշտ է, որ էկոհամակարգում լինեն օրգանիզմներ, որոնք օրգանական նյութեր են ստեղծում անօրգանականներից և վերափոխում են արևի ճառագայթային էներգիան, ինչպես նաև օրգանիզմներ, որոնք օգտագործում են այդ օրգանական նյութերը և նորից վերածվում են անօրգանական միացությունների: Նյութերի շրջանառության համար անհրաժեշտ է նաև էներգիայի ներհոսք: Ի տարբերություն էներգիայի, որն օգտագործվում է միայն մեկ անգամ էկոհամակարգում, նյութերը շատ անգամ օգտագործվում են այն պատճառով, որ դրանց սպառումը և վերափոխումը տեղի են ունենում շրջապատում: Այսինքն օրգանիզմների գործունեության հետևանքով առաջացած նյութի շարժը տեղի է ունենում ցիկլային կերպով, այն կարող է օգտագործվել մի քանի անգամ, մինչդեռ այս գործընթացում էներգիայի հոսքը ունի միակողմանի բնույթ: Այս շրջանառությունն իրականացվում է էկոհամակարգի կենդանի օրգանիզմների կողմից (արտադրողներ, սպառողներ, տարրալուծողներ) և կոչվում է նյութերի կենսաբանական շրջանառություն: Օրգանական և անօրգանական նյութերի մի մասի պաշարները կարող են համալրվել դրսից ներհոսքի պատճառով: Որոշ դեպքերում նյութերի ցիկլի որոշակի փուլի կրկնվող վերարտադրության աստիճանը հասնում է 90-98%: Երկրաբանական ժամանակաշրջանի ընթացքում ցիկլերի ոչ լրիվ փակումը հանգեցնում է Երկրի բնական տարբեր տարածքներում տարրերի կուտակմանը: Այսպես են կուտակում հանքանյութերը` ածուխ, նավթ, գազ, կրաքար և այլն: Նյութերի շրջանառությունը անհրաժեշտ պայման է կյանքի և բույսերի գոյության համար և դրանց կարևորագույն օղակն է: Այսպիսով էկոհամակարգը հասկացվում է որպես կենդանի օրգանիզմների և նրանց բնակավայրի ամբողջություն, որոնք նյութերի շրջանառության շնորհիվ կազմում են կյանքի կայուն համակարգ:

Կարդացեք Ավելին

Կրոնական տուրիզմ։ Հանդիպում հրավիրյալ մասնագետ Հովհաննես Մարտիրոսյանի հետ

Քրիստոնեության էությունը մանկան հոգի ունենալու մեջ է։

Հովհաննես Մարտիրոսյան

Այսօր կրթահամալիրի Հետազոտական վարժարանի օրացույցում առանձնահատուկ հանդիպում էր նախատեսված «Ռեկրեացիոն ռեսուրսներ» էկոլոգիական նախագծի շրջանակներում հրավիրյալ մասնագետի հետ։ Էկոլոգիայի խմբերի ակտիվ և հետաքրքասեր սովորողները վարժարանի ղեկավար և էկոլոգիայի դասավանդող Մարթա Ասատրյանի գլխավորությամբ նախապատրաստական աշխատանքներ էին իրականացրել տպավորիչ հանդիպմանն ընդառաջ։ Իսկ հրավիրյալ մասնագետն էր Jerusalem Travel ընկերության հիմնադիր Հովհաննես Մարտիրոսյանը։

Հանդիպման թեման արդեն իսկ հետաքրքություն էր ներշնչում մարդկանց մեջ՝ ներկա գտնվելու հանդիպմանն ու ակտիվ մասնակցություն ցուցաբերելու։ Հովհաննես Մարտիրոսյանը եկել էր խոսելու ուխտագնացության երևույթի, դրա կարևորության և արժևորման մասին, ինչպես նաև կրոնական տուրիզմի նրբություններից։ Հանդիպման ընթացքում հյուրից լսեցինք բազում հետաքրքիր պատմություններ, եղելություններ և ուխտագնացության ընթացքում պատահած զվարճալի իրադարձություններ, որոնք մի կողմից արտացոլում էին հրեաների դարերի ուսմունքն ու դավանանքի մանրամասները, մյուս հերթին ընդգծում հայերիս կարևոր ու հատկանշական դերը Երուսաղեմի հոգևոր կյանքում։

Կարդացեք Ավելին

Հանրօգուտ կամավորություն կենդանիների ապաստարաններում

Համառոտ նկարագրություն

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը մեկնարկում է իր հերթական նախաձեռնությունը․ հանրօգուտ կամավորական աշխատանք երիտասարդների համար։ Կամավորական աշխատանքը կրում է էկոլոգիական բնույթ։ Կամավորության շրջանակում մասնակիցները՝ կրթահամալիրի սովորողներ և այլ պատանիներ, կայցելեն տարբեր կենդանիների ապաստարաններ, հոգ կտանեն անտուն կենդանիներին, կտան խնամք, կօգնեն ապաստարաններին հանրօգուտ աշխատանքներում և վեր կհանեն այն հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանում անտուն և կարիքավոր կենդանիներին։

Նախագիծը՝

  • Նորարարական է․ դեռևս չկան նման դպրոցական նախագծային խմբեր, ովքեր նախաձեռնում և հետևողականորեն իրականացնում են նման կամավորություններ ապաստարաններում։
  • Հանրօգուտ է․ Հայաստանում կենդանիների՝ հատկապես թափառական շների և կատուների հիմնախնդիրը գնալով սրանում է։ Այս կամավորական աշխատանքով մեր նախագծային խումբը նպատակ ունի հիմնախնդիրը վեր հանել նաև դպրոցական մակարդակներով և խնդրին լուծում տալ սովորողների տեսանկյունից՝ հնարավորություն տալով պատանիներին խնդիրն ուսումնասիրել նաև գործնական դաշտում։
  • Շարունակական է․ Կամավորական աշխատանքը անժամկետ է։ Աշխատանքները շարունակվելու են, քանի դեռ ունենք բավարար չափով կամավորներ, ցանկություն և կամք՝ կանգնելու նման էկոլոգիական խնդրի առջև և փորձելու լուծում տալ դրան։
Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started