Շտեմարանի առաջադրանքներ

1․Կատակողները միքիչ կկատակեն, հասկացողները կհասկանան
2․Սիմոնը հետ նայեց․ արշակ քեռին ջրի մյու կողմ էր․ կռացած փնտրում էր անցնելու տեղ առվի վրա։
3․ Տղան կանգ է առնում, և ընկերները նրա շուրջը շարվում են հոգնած, զայրացած
4․ Պառավը կարծում էր՝ Աղունը կածարդել էր իր որդուն, և հիմա այնտեղ նա դրան է պարզում իր բարի ժպիտը։
5․ Հրդեհի լուրը ստանալուց հետո հրամայել էր անմիջապես բեցերի ճիրաններից ազատել փաստաթղթերը։
6․ Նա որոշել էր պարապ չնստել և զբաղվել ինքնակրդությամբ․ կարդում էր ձեռքը ընկած գրքերը
7․ Այդ փողոցից կարելի է մտնել մեկ ուրիշ փողոց, այնտեղից՝ մի փոքրիկ նրբանցք, որը նման է մրջնանոցի
8․ Իմ երազներում հաճախ նա ինձ պատկերանում է որպես վաղենի մի բարեկամ
9․ Նա, խորհրդավոր ժպիտը դեմքին, դիմավերոց ամուսնուն, սակայն բոլորն էլ դա հասկանում են, թէ ինչ էր նա մտածում իրականում
10․ Իմ արջև փռված են հայրենի դաշտերը, լուռ, խաղաղ ու հարազատ դաշտերը։
11․ Գրգռված ու գույնը գցած դուրս եկավ կենտրոկայանից․ մի քանի օր լուր չկար հետախույզներից։
12․ Կարելի է տեսնել ներկակարներին, որոնց բարձրավիզ կոշրկերի վրա երևում էրն բոլոր ներհկերի հետքերը՝ սևից մինջև սպիտակ։
13․ Այո՛, տխուր տեսարան էի, ավելի տխուր, քան թէ մահը
14․ Չգիտես որ մեղքի համար ապաշխարող բնակիչները կծկվել էին բարցրավերձ լեռան վրա անմաչելի ծեփերում։
15 Մի անգամ այն սթափ վիճակում էի, բայց այդ վայրերում ծնված ու մեծացած որսորդս, չգիտես ինչու, առանց պատճառի սկսեցի երեխայի պես հեկեկալ թպրտացող սրտիս համակած տարորինակ ճնշումից։
16․ Այդպիսի փոքրոգիները ընդհանրապես քիթները դեպի երկինք են ցցում և կարծում` այդպես կկարողանան երկինք մտնել:

Գեղատեսիլ Հայաստան։ Մեղրի

Բացահայտելով բնության հրաշալիքները, գնահատելով գեղեցիկն ու արժևորելով կյանքը, բացահայտում և արժևորում ես ինքդ քեզ։

Արի Ագոփ

Լինելով ակտիվ ճանապարհորդ և տարիներով ուսումնասիրելով Հայաստանի բազմաթիվ տեսարժան վայրերն ու բազմատեսակ պատմամշակութային արժեքները, հիանալով գեղատեսիլ բնության կախարդական գեղեցկությամբ և չքնաղ բնածին հրաշալիքներով՝ դեռևս կար մի շրջան, որը մինչ օրս դուրս էր իմ ճամփորդական քարտեզից։ Եվ վերջին շրջանում այն հարցին, թե Հայաստանի ո՞ր շրջանը հատկապես կուզեի բացահայտել, պատասխանս մեկն էր․ երկրի հարավը։ Ավելի կոնկրետ երկրի հարավում գտնվող երեք չքնաղագեղ ու տեսարժան շրջանները․ Մեղրի, Գորիս և Կապան։

Այո, չնայած այն հանգամանքին, որ տարիներով ճամփորդել և բացահայտել եմ հայաստանյան գրեթե ամեն մի շրջան, այս երեքը մշտապես եղել էին իմ ամենացանկալիները առաջիկա ճամփորդական ցանկում։ Հաճախ էի լսում Մեղրիի բազմաթիվ պատմամշակութային կոթողների մասին, Գորիսի աննկարագրելի շքեղ բնության և անբացատրելի բնական կերտվածքի անհավատալի նկարագրությունները և այդ ամենը նախադրյալ հանդիսացան, որպեսզի գնամ և ինքս բացահայտեմ այդ հարուստ և էներգիայով լի վայրերը։

Եվ վերջապես՝ ի ուրախություն ինձ, տեղեկացա, որ մոտ օրերես կազմակերպվում է նման մի ճամփորդություն դեպի երկրի չքնաղագեղ հարավը։ Նախքան ճամփորդությունը ծրագիրն ու երթուղին կարդալիս փոքր-ինչ չէի հավատում, որ հնարավոր էր այդքան այցելություն և շրջայց կազմակերպել ընդամենը մի քանի օրում, այնուամենայնիվ այն, ինչ ինձ ի սկզբանե գրավեց, դա յուրաքանչյուր օրվա խիտ ծրագիրն էր և գեղատեսիլ վայրերի, բազմաթիվ պատմական կոթողների այցելությունների շարքը։ Ինձ նման ակտիվ ճամփորդող և արկածախնդիր սովորողների մի մեծ խմբով էլ շուտով ուղևորվեցինք անմոռանալի մի ճանապարհորդության և իրավամբ այն եզակիներից մեկը, որն ինձ մոտ տպավորվել է և մշտապես կտպավորվի իր ամեն մի բաղադրիչով, առանձնահատուկ այցելություններով, ընկերական անմոռանալի ժամանցով և բազում-բազում ճամփորդական արկածներով։ Սա իրոք մի ճամփորդություն էր, որ լիարժեք ստացված էր թե՛ այցելությունների մասով, թե՛ ունեցած պավորություններով, և թե՛ ընկերական անգնահատելի ու անփոխարինելի ժամանցով։ Եվ հիմա, երբ հետադարձ հայացքով հիշում եմ այդ ամենը, կարծես ոչ թե չորս, այլ մի ամբողջ հավերժություն եմ եղել այդ հրաշք վայրերում, այդ աժդահա սարերի միջին, վեհաշուք լեռների և գողտրիկ բնության ստեղծած այդ սարյանական համայնապատկեր հիշեցնող համադրության մեջ, իրանական ոճով և հայկական պատմությամբ ողողված այդ հին թաղամասերում ու եկեղեցական սուրբ շինություններում։ Դժվար է մի պատումի մեջ համատեղել թե՛ ապրածս զգացումները, թե՛ ունեցածս տպավորությունները, և թե՛ կերտածս անմոռանալի հիշողությունները, սակայն ընթերցողիս համար հնարավորինս կփորձեմ անդրադառնալ իմ ապրումներին, հույզերին և այն արկածներին, որոնք ինձ մշտապես ուղեկցել են ողջ ճամփորդության ընթացքում։

Կարդացեք Ավելին

1918թ․ մայիսյան հերոսամարտեր

Դրությունը կովկասյան ճակատում 1918 թ-ին

1914 թ․-ին սկսվեց Առաջին աշխարհամարտը։ Օսմանյան կայսրությունը ռազմական գործողություններ սկսեց Ռուսաստանի դեմ Սև ծովում և կովկասյան ճակատում։ Ռուսաստանում հայտարարվեց Օսմանյան կայսրության դեմ պատերազմելու համար հայ կամավորականների հավաք, և հազարավոր հայեր անդամագրվեցին կամավորական գնդերին։ 1915 թ․-ին Օսմանյան Թուրքիան ձեռնամուխ եղավ կայսրության հայ բնակչության ոչնչացմանը՝ ցեղասպանությանը, ինչի արդյունքում Արևմտյան Հայաստանը զրկվեց բնիկ ժողովրդից, սպանվեց 1.5 մլն հայ։ 1914-1916 թթ․ մարտերում ռուսական բանակն ունեցաց լուրջ առաջխաղացում կովկասյան ճակատում՝ ազատագրելով Արևմտյան Հայաստանի մեծ մասը։ Ռազմաճակատի գիծն անցնում էր Տրապիզոնից մինչև Երզնկա ու Վան, որտեղ կանգնած էր ռուսական 300.000-անոց բանակը։ Սակայն պատերազմից հոգնածությունն ու այլ բազմաթիվ պատճառներ հանգեցրին Ռուսաստանում 1917 թ․ փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններին։ Այդ ժամանակ ռուսական բանակի թվաքանակը 10 միլիոն էր, որից 100.000-ը հայեր էին՝ ցրված Բալթիկ ծովից մինչև Սև ծով տարբեր ռազմաճակատներում։

Կարդացեք Ավելին

«ԷդուԷքսպո» 2024 հանրակրթական ցուցահանդես։ Ծրագիր

Կազմակերպիչ՝ RippleFlow կրթական-ինքնազարգացման կազմակերպություն

Աջակից՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, ՀՀ ԿԳՄՍՆ

Պաշտոնական կայք՝

2024 թվականի հունիսի 17-19-ին Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպվում է «ԷդուԷքսպո» 2024 հանրակրթական ցուցահանդեսը՝ «Կրթությունն ու գիտելիքը մեկ վայրում» խորագրով։ Էքսպոյի հիմնական ուղղվածությունը ԲՏՃ բնագավառն ու ոլորտի առարկաներն են։ Էքսպոյի նպատակն է ներկայացնել և հանրայնացնել հանրակրթական դպրոցների սովորողների, սովորողների խմբերի «ԲՏՃ» բնագավառում աշխատանքները և նախագծային փաթեթները։ Ինչպես նաև այցելուներին ծանոթացնել ոլորտի տարբեր ուղղություններին, նորարարություններին և առաջարկվող հնարավորություններին։

Խնդիր

«ԲՏՃ» ոլորտի նորարարությունների, հայտարարությունների և առաջարկվող հնարավորությունների արդյունավետ տարածումը, դրանց հետ ծանոթացումն ու հանրության կողմից լիարժեք ընկալումը։ Մեր կողմից առանձնացված մի շարք խնդիրների ծանոթացեք հետևյալ կետերում․

  • «ԲՏՃ» առարկաների դասավանդումը իրականացվում է հիմանակում տեսական ուղղվածությամբ, իսկ գործնականը՝ ոչ լիարժեք,
  • Ռեսուրսների առկայության պակաս կամ ոչ արդյունավետ օգտագործում,
  • Դպրոցականների մոտ կա «ԲՏՃ» առարկաների հանդեպ հետաքրքրության և մոտիվացիայի պակաս, ցածր առաջադիմություն,
  • Կրթություն – աշխատաշուկա կապի բացակայություն, անորոշություն,
  • «ԲՏՃ» ոլորտի և հանրության միջև տեղեկատվության սահմանափակ հասանելիություն,
  • Արդյունավետ թիրախային լսարանի բացակայություն։

Լուծում

Երկարաժամկետ նախագծերի իրականացում «ԲՏՃ» ոլորտում, մասնավորապես սովորող-սովորեցնող նախագծերի համակարգում, բնագավառի տարբեր կազմակերպությունների հետ համագործակցային նախագծերի և տեղեկատվական դասընթացների մշակում և իրականացում, տվյալ ուղղություններով հետաքրքրված ու շահագրգիռ լսարանների հետ կապերի հաստատում, ամրապնդում տվյալ նախագծերի շրջանակում։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started