Հետազոտական վարժարանի հետազոտող սեբաստացիները․ ուխտագնացությունից մինչև վենետիկյան հրաշագեղություն

Ցանկացած հետազոտական աշխատանք, որն արվում է սեբաստացի սովորողների կողմից, ոչ միայն ուսումնասիրությունների ու հետազոտությունների երկար ուղու արդյունք է, այլև մի նոր բանի սկիզբ ևս։ Բանն այն է, որ Հետազոտական վարժարանի սովորողները չեն բավարարվում զուտ հետազոտությամբ կամ իրենց աշխատանքի պաշտպանությամբ։ Շատերն իրենց աշխատանքը դնում են գործածության մեջ՝ կիրառելով դրանք գործնական ոլորտում։ Դա ևս մի շատ լավ ու արդյունավետ տեսակ է հետազոտության, որը ոչ միայն պարզում է որևէ երևույթ կամ իրադարձություն, այլև ավարտից հետո ծառայում մարդկանց կամ հետազոտողին։

Հետազոտական աշխատանքների պաշտպանությունը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հետազոտական վարժարանում շարունակվում է, սովորողները ներկայացնում են իրենց բազմազան ու բազմապիսի թեմաներով հետազոտությունները, դրանց արդյունքները, վարժարանը հաճախ է հյուրընկալում տարբեր մասնագետների, ոլորտի փորձառուների և առաջնորդների, ովքեր ներկա են լինում աշխատանքների պաշտպանությանը, հաճախ գրախոսում դրանք, հայտնում օգտակար կարծիքներ և անում հետաքրքիր նկատառումներ հետազոտությունների հետ կապված։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started