«Սոլի-Տուտտի» երգչախումբը կրթահամալիրում․ օր երկրորդ

«Երբ բառերը վերջանում են, երաժշտությունն է խոսում»-Հանս Քրիստիան Անդերսեն

Շարունակելով երգչախմբի շրջայցը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում՝ այսօր «Սոլի-Տուտտի»-ն և մեր դպրոցի ուսուցչական երգչախումբը համերգասրահում ունեցան փայլուն երաժշտական կատարումներ:

Սկզբում մի փոքր ներկայացրին իրենց երգչախումբը, խմբի ստեղծումն ու գործունեությունը, այնուհետև սկսեցին երաժշտական համարների ներկայացումը։ Ուսուցչական երգչախումբը կատարեց Երկանյանի կողմից բազմաձայնեցված «Առավոտ լուսո» և «Նոր ծաղիկ» շարականները, իսկ «Սոլի տուտտի» երգչախումբը՝ ֆրանսիական «Մեռած տերև» և հայկական «Մայրիկին յազմա բերի» բազմաձայնեցված երգերը: Վերջում խմբերը միասին կատարեցին Շ. Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգը:

Հանդիսատեսը բառի բուն իմաստով ցնցված էր և հուզմունքից քարացած՝ ունկնդրելով հայկական և ֆրանսիական մշակութային արժեքները, որոնք հնչեցին է՛լ ավելի հոգեթով՝ ֆրանսիական երգչախմբի և մեր ուսուցիչների փայլուն կատարմամբ։

Հարկ է նշել, որ միջոցառմանը ներկա էր նաև դպրոցի ֆրանսերենի խումբը, ում հանձնարարված էր թարգմանական գործն այդ ամբողջ ընթացքում, և այդ առումով ֆրանսերենի խումբն իրեն լավագույնս դրսևորեց։

Թվով արդեն երկրորդ հանդիպումը նույնպես մեծ փորձ էր խմբի սաների համար։ Նախ այն, որ բարձրացնում է ֆրանսերենի լեզվական գիտելիքները, նաև նվազեցնում կաշկանդվածությունը՝ հաղորդակցվելու, զրույց վարելու լեզվակիրների հետ։ Այսպիսի հանդիպումներում վերոնշյալ գործոնները լավագույնս ամրապնդվում են։

Շնորհակալ ենք «Սոլի-Տուտտի»-ին և մեր դպրոցի ուսուցչական տաղանդավոր երգչախմբին՝ այսպիսի հրաշալի և հուզախառն օրվա ավարտի համար։

Օրվա լուսաբանումը՝ ֆրանսերենի խմբի սովորող Արի Ագոփի

An unexpected incident

Surprisingly, we have all been in a situation where things get worse when we don’t quite expect such a thing to happen to us, and we wish not to get in an accident like that anymore. Unfortunately, I have been in a lot of incidents like that, and to be honest, sometimes I felt embarrassed, sometimes confused and nervous, but what I’m about to tell, I don’t wish anyone of you to be in that kind of situation.

It was summer and I had to go back to Syria, my home to my family after the school year had finished. My flight from Armenia was scheduled for Monday, but in fact, somehow, they changed my flight date and I had to wait till Friday. Unluckily, I couldn’t contact my family to tell them the news, as there were connection outages in Syria. So, the Monday flight departed and, obviously, my family went to the airport to meet me, as they knew nothing about my re-scheduled flight.

Here comes the disturbing part of the story. Unbelievably, when the airplane reached one of Syria’s International airports, some issue happened with the engine and the plane was split into two parts. Fortunately, the major passengers survived. But you can’t imagine the reaction of my family as they saw that accident. They were screaming and crying, they couldn’t believe what just happened. Luckily, they were informed about my re-scheduled flight as soon as possible, and finally, they relaxed. After a few hours, I joined my family, and it was all in the past.

After that, I and my family always pray before the departure, so that nothing like that would ever happen again.

Հակոբ Բադալյանի գրառումը

Հակոբ Բադալյանը շուրջ 17 տարի Lragir.am առցանց թերթի քաղաքական մեկնաբան է, նախկինում նաև եղել է «Ար» հեռուստաընկերության «Ազդարար» լրատվական հաղորդման թղթակից, «Շողակաթ» հեռուստաընկերության «Օրվա թեման» լրատվական-վերլուծական հաղորդման թղթակից և «Ար» հեռուստաընկերության «Սուրհանդակ» լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր։

Գրառումը, որ կատարել էր իր ֆեյսբուքյան էջում, խոսում էր ներկա հայաստանյան իրավիճակից, ինչպես նաև դրա վերաբերյալ աշխարհի արձագանքից՝ հորդորելով ժողովրդին ոչ թե կենտրոնանալ՝  կոչեր անող երկրներին համակրելով, այլ ուշադրություն դարձնել նրան, որ գրեթե բոլորը բանակցությունների կոչ են անում երկու երկրներին, մինչդեռ Հայաստանը միշտ պատրաստակամ է եղել բանակցելուն։ Այստեղից հետևում է, որ ըստ վերոհիշյալ երկրների՝ Ադրբեջանն ունի պատճառ կրակ բացելու Հայաստանի ուղղությամբ։

Գրառման լեզուն լի էր գրական բառերով (ականջահաճո, հորդոր, սերտացում, վերամբարձ, հետագիծ, նշաձողեր, բաժակաճառեր), ինչը ավելի վստահ էր դարձնում խոսքը և կարող է այդպիսով գրավել մարդկանց․ դա, առհասարակ, խոսքում գրական բառեր օգտագործելու հիմնական ազդեցությունն է։ Իմիջիայլոց, եթե խորանանք նրա գրառման մեջ, կարող ենք վարկած առաջ բերել, որ գուցե նա հոգեբանական մեթոդ է կիրառել՝ ավելի շատ մարդկանց գրավելու և խոսքն ավելի ազդեցիկ դարձնելու համար։ Բանն այն է, որ խոսքի սկզբում կան քիչ թվով գրական բառեր, համարյա թե չկան։ Խոսքի մեջտեղի հատվածում ավելանում է դրանց թիվը։ Վերջին հատվածում արդեն դրանց հաճախականությունը հասնում է առավելագույնի։

Տեքստում գերիշխում է ավելի շատ մարդկանց հորդորելու, համընդհանուր պատրանքից հանրությանը դուրս բերելու միտումն ու տրամադրությունը։ Քանզի շատերը գերադասում են մտածել մակերեսայնորեն և չհասկանալ այդ կոչերի իրական իմաստը։ Հեղինակը զուր չի գործածել ականջահաճո բառը․ շատերն ուղղակի տվյալ կոչերը հասկանում են այնպես, ինչպես ուզում են հասկանալ։

Այսպիսով՝ հասկացանք, որ որևէ տեղեկություն, հրապարակախոսական ելույթ կամ ճառ ճիշտ հասկանալու համար պետք է նախ և առաջ հասկանալ դա ասողի իրական միտումը, նրա շահագրգռվածությունը տվյալ թեմայում, քանզի ոչ միշտ է, որ մարդ ասում կամ անում է մի բան՝ անշահախնդիր դիմացինին օգնելու համար։ Շատ հաճախ դա արվում է սեփական շահի համաձայն։

Նվարդ Մելքոնյանի զրույցը

Հարցազրույցը, որը սկսվեց արդիական խնդիրներն արծարծելով, որն է՝ մասնագիտական կողմնորոշում, ճիշտ մասնագիտության ընտրություն, աստիճանաբար լսարանին ուղղորդեց դեպի Նվարդ Մելքոնյանի հեղինակած ծրագրի ներկայացումն ու լուսաբանումը։ Սկզբում նշվեց, որ ներկա ժամանակներում կա խնդիր՝ արդի մասնագիտությունների տարածման և հին մասնագիտությունների պակաս հայտնիության։ Հաշվի առնելով, որ աշխարհը շատ սրընթաց զարգացում է ապրում, կա վտանգ, որ ներկայում ընտրելով արդի մասնագիտություն՝ ապագայում կարող է մարդը կանգնել փաստի առաջ, երբ այլևս ակտուալ չլինեն երբեմնի արդի մասնագիտությունները։ Նշվեց շատ ճիշտ լուծում․ ունենալ ֆունդամենտալ՝ հիմնական կրթություն տվյալ ոլորտում և ապագայում որևէ մասնագիտությամբ շարունակելու համար ստանալ ֆորմալ կամ ոչ ֆորմալ՝ լրացուցիչ կրթություն։ Քանզի ինչպես ասվեց՝ կյանքը շարունակական կրթություն է, և իրոք, արդի շրջանում, երբ տեխնոլոգիաներն ու գիտությունները գնալով զարգանում են, ժամանակին համահունջ շարժվելու համար պետք է անընդհատ կթվել, ինքնակրթվել, զարգանալ։ Պետք է տեղյակ լինել նորարարություններից, նոր ուսումնական և գործնական մեթոդներից, որպեսզի հատկապես զերծ մնանք սերնդների բախումից, ինչը նույնպես ծառացած խնդիր է ոչ միայն կրթական ոլորտում, այլև առօրյա գործնական կյանքում։

Այսպիսով՝ սկսելով հարցազրույցն այդ թեմայով՝ աննկատ անցում կատարվեց դեպի բուն թեման, որի հիմքում ընկած էր լուսաբանություն և գովազդ։ Լսարանին էր ներկայացվում Նվարդ Մելքոնյանի հեղինակած Spring PR նախագիծը, դրա ամբողջական փաթեթը՝ ինչ է ներառում, ինչ է սպասվում ապագայում և ինչ ակնկալիքներ կարելի է ունենալ այդ կրթական ծրագրից։

Ինչ վերաբերում է հաղորդակցության, խոսքի ոճին, ապա կարող ենք նկատել, որ երկուստեք օգտագործում են և՛ գրական (պրպտել, խոտանել, խմորվել, ծառացած), և՛ օտար (feedback, training), և՛ հատկապես փոխառված (ֆունդամենտալ, մարքեթոլոգ, ֆորմալ, սխեմատիկ, պրակտիկ, մագիստրոս, կոմունիկացիա, սպեկտր, թրենդային) բառեր։ Երեքն էլ խոսքին հաղորդում էին յուրահատկություն, գեղեցկություն, ընդլայնում խոսքի պատկերային տեսքը, պատկերացում տալիս թեմային առնչվող տերմինների մասին։

Ամփոփելով հարցազրույցը՝ կարող եմ ասել, որ այն քիչ, թե շատ իրազեկեց արդի խնդիրների, վտանգների և պակասող ռեսուրսների մասին, առաջարկեց մի շարք լուծումներ, որոնցից են հիմնական կրթության վրա վրա կառուցել լրացուցիչ կրթություն, տեսական ուսման հետ մեկտեղ ունենալ պրակտիկ՝ գործնական ուսում, ծանոթանալ մասնագիտության, դրա պահանջարկի, արդիական կողմերի հետ և ըստ դրա կառուցել ապագա։ Եվ ինչն առավել ինձ հետաքրքրեց, պետք է կենտրոնանալ ոչ թե ինքնաներկայացման, ինքնանպատակային գործի վրա, այլ առողջ, գրագետ և արդյունավետ հաղորդակցություն իրականացնելու վրա։

«Սոլի-Տուտտի» երգչախումբը կրթահամալիրում

«Ոչինչ չի կարող այնպես հանգստացնել ու վեհացնել հոգին, ինչպես դա անում է երաժշտությունը»-Միքի Հարթ

Այսօր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հյուրընկալեց Փարիզյան հայտնի «Սոլի-Տուտտի» երգչախմբին, ովքեր չորս օր շարունակ լինելու են Հայաստանում՝ մասնավորապես կրթահամալիրում, և մեր իսկ աշակերտների հետ ծանոթանալու են դպրոցի կյանքին։

Այսօրվա ծրագրում ներառված էր շրջագայություն քոլեջով և Մայր դպրոցով, ինչի շրջանակներում մեր հյուրերը ծանոթացան կրթահամալիրի գինու պատրաստման ընթացքին, մասնակից դարձան հայ ազգագրական երգին ու պարին, և ինչն ամենակարևորն է՝ ֆրանսերենի խմբի սաները նրանց հետ անմիջական շփում ունեցան, թարգմանական ու ճանաչողական աշխատանքներ տարան 《Լեզվակիրները`փորձառության հարթակ》նախագծի շրջանակում։

Առաջին հերթին խումբն այցելեց գինեգործության հարթակ, որտեղ ընկեր Արտակը պատմեց խաղողի մթերման, գինու պատրաստման և խաղողի վազերի տնկման ու աճեցման գործընթացի մասին, ինչն արդեն մի քանի տարի է կազմում է կրթահամալիրի ամենօրյա գործունեության մի մասը։ Մեր հյուրերին ցույց տրվեց կարևոր նշանակություն ունեցող գինիների <<սրբավայրը>>։ Հատկանշական է, որ այն ծաղկում և համալրվում է կրթահամալիրի սաների կողմից։ Խումբը շատ տպավորված էր սաների ֆրանսերենի իմացության բարձր մակարդակով և հաճելի էր զրույց ունենալ կրտսեր սերնդի հետ մայրենի լեզվով։ Ես ինքս լինելով լեզվի սկսնակ սովորող՝ մեծ օգուտ քաղեցի՝ շփվելով լեզվակիրների հետ։

Հաջորդիվ մեր արտասահմանյան հյուրերն ունեցան զբոսանք դեպի Ավագ դպրոց, որի ճանապարհին մեր սաները բավականին մտերմացան երգչախմբի անդամների հետ։ Հարկ է նշել, որ ամբողջ ճանապարհին նրանք հաղորդակցվեցին ֆրանսերենով, որը ամենաարդյունավետ մեթոդն է լեզուն կատարելագործելու։

Հասնելով Ավագ դպրոց՝ Մարմարյա սրահում խումբն ունեցավ փոքրիկ կատարում․ երգեցին Կոմիտասի <<Սոնա յար>> ստեղծագործությունը։ Այնուհետև մասնակցություն ունեցան երգի դասին՝ միասին երգելով Շառլ Ազնավուրի <<Քեզ համար, Հայաստան>> կատարումը։ Իսկ վերջում սաների և պարուսույց ընկեր Կարինեի հետ միասին պարեցին հայ ագագրական Լաչին պարը։

Սա նրանց առաջին օրն էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ամփոփելով՝ ուզում եմ նշել, որ փոխադարձ ֆրանսերեն շփումը դպրոցի սաների և երգչախմբի անդամների միջև լավագույնս ստացված էր։ Հաջորդող օրերին արդեն մտերիմ դարձած խմբերը կբացահայտեն ավելին կրթահամալիրի ներքին կյանքի մասին և այս ամենը ֆրանսերեն խմբի սաների և լեզվակիր աշակերտների ուղեկցությամբ։

Տեսանյութն ու նկարաշարը՝ Մերի Երեմյանի

Օրվա լուսաբանումը՝ ֆրանսերենի խմբի սովորող Արի Ագոփի

Ֆրանսերեն լուսաբանումը՝ Ալիս Ավետյանի, Անի Աբրհամեանի, Ջուլյա Մախուլի, Անահիտ Ավետիսյանի, Լյուսի Ղարիբյանի

Մեսրոպ Մաշտոց-Օրհնութիւն ապաշխարութեան (աշխարհաբար)

Այս կյանքի ծովը շարունակ ալեկոծում է ինձ։ Ալիքը մրրիկով թշնամաբար յուրացնում է։ Բարի նավապե՛տ, եղի՛ր անձիս ապավեն, քանզի ծանրանում է ինձ վրա բեռը մեղքերի։ Աստվա՛ծ, փութա՛ ինձ օգնել, քանզի չարի վիհն ինձ անդունդն է ընկղմում, և դու, նավապե՛տ, ձեռքդ ինձ մեկնի՛ր։ Փրկի՛ր ինձ ալյաց ծովում նավաբեկի վտանգից․ քանզի կկորչեմ անօրինությանս մեղքերից։

Կարդում ենք գրաբար-Լեզու նախնեաց

Այգի

Ավանդելով հայրն իր հոգին՝ երեք որդիներին ասաց․

<<Իմ որդինե՛ր, չունեմ ուրիշ ոչինչ ձեզ թողնելու, բացի այս հյուղիցս և այն այգուց, որ նրա շուրջն է, և այնտեղ կա ծածկված մի գանձ։>>

Հոր մահից հետո, որդիները ջանացին փորփրել ողջ այգին, սակայն ո՛չ մի ոսկի, ո՛չ մի արծաթ չգտան։ Բայց նրանք չէին ակոսել, չէին վարել այգին, ինչպես հետո արեցին, և դա մեկ տարում տվեց նրանց առատ խաղողի ողկույզներ։

Այնժամ նրանք իմացան՝ ինչ էր հասկացնում հայրը իրենց՝ ոսկի ասելով։

Մեկնաբանություն

Այս փոքրիկ, բայց իմաստալից առակի հիմքում ընկած է աշխատանքով արդյունքի հասնելու գաղափարը։ Մեզ բոլորիս էլ փոքր ժամանակ գրաված կլինի պահված գանձ գտնելու միտքը, սակայն մեծանալուն և հասունանալուն զուգընթաց հասկանում ենք, որ մինչև չաշխատենք, մինչև չցանենք, չենք կարող պտուղները քաղել և ոչ մի ոսկի էլ չենք գտնի։ Պետք է հիշել, որ յուրաքանչյուր գրավիչ բանից առաջ կա մի ճանապարհ, որը պետք է անցնել, անցնելուց հետո՝ վայեկիր ինչքան կուզես։

Հնդեվրոպական լեզուների ընտանիքը

Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է, որի լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Որոշ լեզվաբանների տեսակետների համաձայն նոստրատիկ գերընտանիքի մասն է կազմում։ Լեզվակիրները հիմնականում տարածված են Եվրապայում, մասամբ նաև մյուս մայրցամաքներում։ Հնդեվրոպական լեզուները բաժանվում են 12 ճյուղի։ Հայերենը կազմում է առանձին ճյուղ, որն ունեցել է պատմական 3 զարգացման փուլ․

1․Գրաբար (5-րդ դարից)

2․Միջին հայերեն (միջնադար)

3.Աշխարհաբար (նորագույն շրջան)

Աշխարհաբարն ունի իր երկու գրական ճյուղավորումը՝ արևելահայերեն և արևմտահայերեն։ Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, որոնք բաժանվում են երեք ճյուղի՝ ում, կը, ել, ոմանք բաժանում են չորս ճյուղի՝ ում, կը, ել, ս։ 19-րդ դարի առաջին կեսում, եվրոպական մի շարք արևելագետներ, ուսումնասիրելով հայերենը, ցույց տվեցին, որ այն ևս հնդեվրոպական լեզու է, բայց սխալ կերպով համարեցին հնդ-իրանական ճյուղի իրանական ենթաճյուղին պատկանող մի բարբառ։շ

Այդ տեսակետն ընդունվեց այլ լեզվաբանների կողմից ևս, մինչ 1875 թվականը, երբ լույս տեսավ Հայնրիխ Հյուբշմանի «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» աշխատությունը։ Այդ աշխատության մեջ Հյուբշմանը, ճիշտ կիրառելով հնչյունափոխական օրենքները հայերենում, կարողացավ առանձնացնել հայերենի բնիկ հնդեվրոպական բառերը փոխառյալ բառերից և, դրանով իսկ, վեր հանեց այն առանձնահատկությունները, որ ունի հայերենը թե՛ իրանական, թե՛ հնդեվրոպական մյուս լեզուների համեմատությամբ։ Դրա հիման վրա էլ նա եկավ այն եզրակացության, որ հայերենը, իբրև հնդեվրոպական լեզու, ինքնուրույն մի ճյուղ է ներկայացնում և չի մտնում հնդ-իրանական ճյուղի մեջ։

Այս տեսակետից առանձնապես մեծ է Հրաչյա Աճառյանի վաստակը, ով ի մի բերելով հայերենի բոլոր հնդեվրոպական տարրերը (բառեր, մասնիկներ, քերականական ձևեր)՝ ցույց է տվել, որ հնդեվրոպական լեզուների արևելյան խմբի մեջ մտնելով՝ հայերենը ինքնուրույն ճյուղ է ներկայացնում և առավել մերձավոր ցեղակցության մեջ է իրանական, հունական ու սլավոնական լեզուների հետ:

Պետրոս Ղազարյանի հարցազրույցը Արամ Սարգսյանի հետ

Արամ Սարգսյանը Հանրապետություն կուսակցության նախագահն է, եղել է ԱԺ պատգամավոր, իսկ 1999 թվականին ՀՀ վարչապետ։ Նրա գաղափարները հարում են Արևմուտքին և որպես ռազմական ու դիվանագիտական օգնություն՝ տեսնում է հենց հավաքական արևմուտքը։ Դա, իհարկե, կարելի է հասկանալ՝ լսելով այս հարցազրույցը, որը շատ բան է ասում Արամ Սարգսյանի գաղափարների և մտածողության մասին։

Նախ ուզում եմ նշել, որ պարոն Սարգսյանի խոսքում առկա էին բազում կողմնակի տեղեկություններ, շատ անգամներ շեղվում էր բուն թեմայից, և այդ ամենը գալիս էր մի բանից․ նա հնարավորինս փորձում էր քարոզել իր և իր կուսակցության գաղափարները՝ բազմիցս հիշատակելով Արցախյան շարժման, իր և իր ընկերների գործած սխրանքների մասին։ Կետերով անդրադառնանք և վերլուծենք մի քանի թեմաներ, որ հաճախ էին ի հայտ գալիս իր խոսքում․

  • Խոսքում օրինակ բերելով՝ մի քանի անգամ հիշատակեց Արցախյան շարժումը՝ հպարտանալով իր սերնդի, եղբոր կատարած աշխատանքով ու խիզախությամբ։ Ամբողջ հարցազրույցի ընթացքում առիթը բաց չէր թողնում հօգուտ ԱՄՆ-ի և ի վնաս ՌԴ-ի խոսելու համար։ Նա խոսում էր հավաքական արևմուտքի՝ օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին, և քարոզում իր գաղափարները, որոնք են՝ խզել կապերը ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի հետ և միանալ Արևմուտքին։ Նրա կարծիքով և՛ ներկայիս, և՛ անցյալում Արցախյան պատերազմները կանգնեցրել են արևմուտքի ուժերը։
  • Յուրաքանչյուր ասած խոսքը հնչում է շատ վստահ, հատկապես մեր բանակի գերազանց գործունեության և Արևմուտքի երկրների մասին դրական խոսելիս։ Սակայն ոչ միշտ է նրա խոսքը հավաստի տեղեկություն։ Շատ անգամ նա ուղղակի եզրահանգումներ էր կատարում, սակայն նրա վստահություն ներշնչող խոսելաձևը կարող է ստիպել հանդիսատեսին որդեգրել իր գաղափարները։
  • Շեղվեց դեպի Ուկրաինայի պատերազմ ու երկար ճառով խոսեց Հայ-Ադրբեջանական պատերազմից ՌԴ-ի օգուտի մասին՝ ևս մեկ անգամ նշելով, որ հենց վերջինս է մեղավոր պատերազմի բռնկման հարցում։
  • Վերջում արդեն ուղղակիորեն բարձրաձայնում էր իր և իր կուսակցության գաղափարները, հայտնում էր իր հիասթափությունը, որ ժողովուրդն ու կառավարությունը ռուսամետ է, այլ ոչ արևմտամետ։

Սրանք էին այն հիմնական թեմաները, որոնց շուրջ ծավալվեց հարցազրույցը։ Ինչպես երևում է, սա ավելի շատ գովազդ էր, լուսաբանում պարոն Սարգսյանի կուսակցության գաղափարների մասին, և նրա վստահ խոսքը շատերի մոտ շահագրգռվածություն կարող է առաջացնել դեպի իր գաղափարներ։ Ընդհանուր առմամբ, Պետրոսը նկատում էր նրա հաղորդած կողմնակի տեղեկությունը․ դա կարելի էր հասկանալ նրա դեմքի անվստահ արտահայտությունից և մի քանի անգամ պարոն Սարգսյանին ընդհատելուց։ Այնուամենայնիվ, Արամ Սարգսյանի մոտ գրեթե միշտ ստացվում էր պայքարել իր տեսակետի համար, անգամ երբ խոսքի մեջ Պետրոսն ասաց, որ ոչ միայն ՌԴ-ն, այլև ԱՄՆ-ն է երկակի քաղաքականություն վարում, պարոն Սարգսյանը հնարավորինս արագ շեղվեց այդ թեմայից՝ կրկին կանգ առնելով ՌԴ-ի մասին քննադատությունների վրա։ Նա կարող էր Պետրոսի մի հարցից այնպես աննկատ անցում կատարել դեպի իր ուզած թեման, որ քաղաքականությունից և դիվանագիտությունից չհասկացող մարդիկ չէին նկատի նաև դա։ Սակայն վերջում նա, կարելի է ասել, քիչ թե շատ համաձայնեց այն բանի հետ, որ ԱՄՆ-ն նույնպես սեփական շահի համար է օգնում ՀՀ-ին։ Սակայն նշեց, որ պետք է առիթից օգտվել, քանզի երկու երկրների շահերը համընկնում են։

Այսպիսով՝ ամփոփելով այս ամենը՝ կասեմ, որ չնայած պարոն Սարգսյանի՝ ԱՄՆ-ի մասին անդադար գովաբանություններին, կարող ենք նրա խոսքերից ճշմարտություն գտնել։ Նրա անձնական շահագրգռվածությունը շատ մեծ է արծարվող հարցերում, սակայն նա դեռևս չունի այն հնարավորությունը, որ ապացուցի նույն իր խոսքերը գործնականորեն։ Ինչպես տեսանք՝ հասրակությունը հակված էր ընտրելու ռուսամետ ուժերին և անտեսելու Արևմուտքին։ Գլխավոր բանը, սակայն, որ խանգարեց Արամ Սարգսյանի խոսքին՝ պետք եղածից ավել Արևմուքտի մասին հիշատակումն էր։ Մնացած կետերով կարող էր իր տեսակետը վստահորեն պնդել։

Design a site like this with WordPress.com
Get started