RippleFlow ստարտափի դիջիդասընթացները։ վերապատրաստման արդյունքները

Հանրակթական Դիջիթեք 2024 ստուգատես

Խմբի անունը՝ RippleFlow

Խմբի անդամները՝

  • Արի Ագոփ/11-րդ դասարան/
  • Մկրտիչ Պապիկյան/11-րդ դասարան/
  • Մարիա Տիշաքճեան/11-րդ դասարան/
  • Սյուզի Մելիքյան/11-րդ դասարան/
  • Մինաս Սահակյան/11-րդ դասարան/

Առաջարկվող դասընթացներն ու նախագծերը՝

  1. «Վիքիպեդիան հայերեն» թարգմանչական-հայագիտական նախագիծ
  2. Վիդեո էդիթինգ։ Գովազդային հոլովակների պատրաստում

Դիջիդասընթացների ուսումնական ծրագրերը կարդացեք հղմամբ

«Վիքիպեդիան հայերեն» դիջիդասընթացի արդյունքը

«Վիքիպեդիան հայերեն» թարգմանչական նախագծային դասընթացներն արդեն մի քանի ամիս է, ինչ դասավանդվում են կրթահամալիրի Ավագ և Միջին դպրոցների սովորողների համար։ Դասընթացը ներառում է Վիքիպեդիայում հոդվածների ճշգրիտ խմբագրման մեթոդիկայի ուսուցանման ամբողջական փաթեթ, որի ընթացքում սովորողներին ցուցադրվում են հոդվածների խմբագրման, թարգմանչական քայլերը, գործողությունները, հերթով անդրադարձ ենք անում յուրաքանչյուր բաղադրիչի և մասնակցիներին տալիս լիարժեք գիտելիք։

«Վիքիպեդիան հայերեն» դիջիդասընթացը, սակայն, վերջերս մշակված՝ երկու դասընթացից բաղկացած կուրս է, որը մշակել ենք սկզբնապես Հանրակթական Դիջիթեք 2024 ստուգատեսի համար։ Դասընթացներից առաջինն իրենից ներկայացնում է խմբագրման և թարգմանչական նույն մեթոդիկայի արդեն խորացված ուսուցանումն ու մանրակրկիտ անդրադարձը խմբագրական ամեն մի բաղադրիչի։ Այսինքն, եթե նախնական դասընթացի արդյունքում մասնակիցներին տրվում էր սկզբնական գիտելիքներ՝ խմբագրման համար, ապա դիջիդասընթացի դեպքում մասնակիցը խմբագրական հմտություններից բացի տիրապետում է նաև հոդվածի կարևոր բաղկացուցիչ մասերին, ուսումնասիրում է լիարժեք հոդվածի համար անհրաժեշտ պահանջները, ստեղծում է Վիքիպեդիայում մասնակցային հաշիվ, և այլն։

Կարդացեք Ավելին

Ներկայացնում ենք մեր բնագավառը․․․«Հասարակություն և հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի հեղինակային կրթական ծրագրի բաց հավաքը

Հասարակագիտական առարկաներն ու պատմության բնագավառն արդեն քանի տարի է, ինչ իմ հոգեհարազատ ու նախասիրած ոլորտներն են հումանիտար առարկաների շրջանում։ Դրան հատկապես նպաստել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հետազոտական վարժարանի կրթական բաց միջավայրը, որի շրջանակում արդեն երկու տարի է իրականացնում եմ հասարակագիտական նախագծեր, նախաձեռնում տվյալ բնագավառում կրթական ծրագրեր և հավաքներ, ինքս մասնակցում եմ բազում հասարակագիտական հավաքների, հանդիպում-քննարկումների և կլոր սեղանների։ Վարժարանում հասարակագիտական լաբորատորիայի, պատմության դասավանդողների աջակցությամբ և ուղղորդմամբ մշտապես ծավալում եմ ակտիվ գործունեություն, իմ ներդրումն ունենում բնագավառի կրթական նախագծերում։

Եվ ահա, ձմեռային ճամբարի վերջին երկու օրերը նվիրված էին հենց այդ բնագավառի հանրային ներկայացմանն ու բաց հավաքին։ Դրա շրջանակում կրթահամալիր էինք հյուրընկալել ազգագրագետ Լուսինե Խառատյանին, Գեղակերտի միջնակարգ դպրոցին, ՀՀ Կրթության պետական տեսչական մարմնի ներկայացուցիչների, և այլ հրավիրյալ մասնագետների։

Բնագավառի հանրային ներկայացման նպատակն էր նախ և առաջ ծանոթացնել մեր հյուրերի կրթահամալիրի հասարակագիտական կյանքին, օրացույցային նախագծերին և կարևոր օրերին, և իհարկե՝ հասարակագիտական հետազոտական աշխատանքներին։ Բաց հավաքի նպատակն էր նաև փոխանակման ծրագրերի շնորհիվ հյուրընկալված սովորողներին տալ գիտելիք և լիարժեք պատկերացում հետազոտական աշխատանքների մասին, կրթական մի շարք նախագծերի և հասարակագիտական ստուգատեսների վերաբերյալ։

Կարդացեք Ավելին

Եվ թող լինի հավասարություն․․․Հանդիպում հրավիրյալ մասնագետ Լաուրա Սիմոնյանի հետ

Գենդերային հավասարությունը ոչ միայն ազատում է կանանց, այլև տղամարդկանց՝ սահմանված գենդերային կարծրատիպերից

Էմմա Ուոթսոն

Այո, կարծրատիպերով ապրող մարդիկ ամենից առաջ պետք է գիտակցեն մի շատ կարևոր փաստ․ գենդերային հավասարություն չի նշանակում որևէ հավասարության կետից իջեցնել տղամարդկանց իրավունքներն ու ազատությունները և բարձրացնել կանանցը։ Գենդերային հավասարության ձգտումն է սահմանել որևէ հավասարության մակարդակ և դրան բերել, հասցնել երկուստեք իրավունքները, ազատությունն ու հասարակության կողմից վերջիններիս ընկալումը։

Նախ հասկանանք, թե ինչ նկատի ունենք՝ ասելով գենդերային հավասարություն․ ի՞նչ հավասարություն է դա։ Բազմաթիվ օրինակներ կարող ենք թվել և բացատրել այդ հավասարությունը՝ որպես երկուս կողմերի իրավունքների, ազատությունների և հնարավորությունների հավասարություն։ Բայց ամենից առաջ գենդերային հավասարությունը կախված է մարդու մտածելակերպից։ Չէ՞ որ ոչ մի օրենք, ազատություն կամ պարտականություն չի կարող այնպես ազդել մարդու կարծիքը, ինչքան վերջինիս մտածելակերպն է ունակ ազդելու։ Ուստի նախ և առաջ այդ հավասարության հասկացությունը պետք է մտնի անհատի մտածելակերպ և ստեղծի հասարակական կարծիք։

Մեր ժամանակներում շատ արդիական և էական համարվող այս խնդրի մասին հետաքրքիր զրույց-քննարկում ունեցանք հրավիրյալ մասնագետ, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի՝ կանանց հզորացման ծրագրերի ղեկավար Լաուրա Սիմոնյանի հետ։ Բազմիցս եմ նշել և արձանագրել, որ ոչ բոլոր մասնագետների հետ հանդիպումն է ինձ ներքաշել բուռն քննարկման, ոչ բոլոր հանդիպումներից է, որից ես իրոք ինչ-որ բան եմ տանում ինձ հետ, սակայն սա այն եզակի հանդիպումներից էր, որ ինձ բնավ չէր հետաքրքրում ժամանակի ընթացքը և ես իրոք ցանկանում էի երկար քննարկումներ վարել յուրաքանչյուր հարցի շուրջ։

Կարդացեք Ավելին

Այցելություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Հետազոտական վարժարանի այլընտրանքային կրթական միջավայրը

Կրթությունը մեր անցագիրն է դեպի ապագա, քանի որ այն պատկանում է միայն նրանց, ովքեր պատրաստվում են դրան այսօր։

Մալքոլմ Իքս

Կրթության և ուսուցանման գործը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տասնամյակներ շարունակ բաց է և ազատ կրթահամալիրի սովորողների համար։ Հեղինակային կրթական ծրագրի շնորհիվ կրթահամալիրը սովորողների համար ապահովում է կրթական բաց միջավայր՝ կրթվելու, ուսումնասիրելու, հետազոտելու և սովորեցնելու։ Հարկ է նշել, որ դպրոցը տարիներ շարունակ ապահովում և տրամադրում է սովորողներին անհրաժեշտ ռեսուրսները՝ դրանով իսկ ընդունելով նորարարությունները, կրթական մարտահրավերները, որոնք ժամանակի ընթացքում՝ կախված արդիականությունից, վեր են հանվում կրթահամալիրի այլընտանքային ծրագրում։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հետազոտական վարժարանի ազատ կրթական միջավայրն արտահայտվում է ակումբային դասընթացների բազմազանությամբ, մարզական և արվեստի լայն բնագավառների ուսուցանմամբ, բարձր պահանջարկ ունեցող լեզուների որակյալ դասավանդմամբ և անհատական, խմբային ու կրթահամալիրյան մի շարք նախագծերի իրականացմամբ։ Կրթահամալիրում պարբերաբար անցկացվում են ստուգատեսներ, որոնք ևս մեկ խթան են սովորողների հմտությունների զարգացման, ներուժի բացահայտման և տեսականը գործնական միջավայրում արտահայտելու համար։ Ելնելով սովորողների կարիքներից և ժամանակի թելադրող պահանջներից՝ Հետազոտական վարժարանը մշտապես թարմացնում է ուսումնական պլանում ներառված նախագծային ուսուցումը՝ սովորողներին անընդհատ ընդգրկելով, տեղեկացնելով և ծանոթացնելով այնպիսի կրթական հնարավորությունների, ինչպիսիք նախադրյալ կհանդիսանան վերջիններիս համար ինքնակրթվելու, զարգանալու և պատրաստ լինելու կյանքի հետագա բարդ փուլերին։

Հետազոտական վարժարանը կարելի է համարել կրթական-հետազոտական աշխատանքների, նախագծերի և դասընթացների ակտիվ խաչմերուկ, որն ապահովում է ոչ միայն ներկրթահամալիրյան կապը սովորողների և դասավանդողների միջև, այլև մշտապես հյուրընկալում մասնագետների, փորձագետների և ներկայացուցիչների ամենատարբեր ոլորտներից, բնագավառներից և կազմակերպություններից։ Վարժարանը փաստացի հանդիսանում է կամուրջ՝ սովորողների խմբի և վերջիններիս նախասիրություններին համապատասխանող կայացած փոձառուների, հրավիրյալ մասնագետների միջև։

Կարդացեք Ավելին

Մեկնարկելով ձմեռվա արկածային օրերը․․․Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տարիներ շարունակ ուսումնական տարվա կարևոր ու հետաքրքիր կրթական-ժամանցային բաղադրիչ են համարվում միջկիսամյակային ճամբարային ծրագրերը, երբ յուրաքանչյուր սովորող ընտրում է իրեն համապատասխանող նախագծերով ու ծրագրերով ջոկատ ու երեք շաբաթ շարունակ անցկացնում այդ միջավայրում՝ համատեղելով օգտակարն ու հաճելին, կրթականն ու ժամանցայինը։

Ճամփորդություններ, այցելություններ, եռօրյա ուղևորություններ, կրթական-համագործակցային նախագծեր ու ստուգատեսներ․ այս ամենին կարող եք հանդիպել հենց Հետազոտական վարժարանի հունվարյա ճամբարի շրջանակում։ Հարկ է նշել, որ չնայած յուրաքանչյուր ջոկատի ուրույն աշխատակարգին ու ինքնատիպությանը, ճամբարային ամսվա ընթացքում հաճախ են լինել միջջոկատային համագործակցային նախագծեր, հանդիպում-քննարկումներ, և այլն։ Իսկ ինչն ամենակարևորներից է, ճամբարային ողջ երեք շաբաթվա ընթացքում մոռացության չեն տրվում նաև մարզական ու արվեստի պարապմունքները։ Շաբաթվա աշխատակարգում առնվազն երկու անգամ հանդիպում են մարզական ամենատարբեր պարապմունքները, ազգագրական պարերի ուսուցանումն ու երգեցողության դասընթացները։

Այս տարի իմ նախագծային խմբով որոշեցինք ձևավորել առանձին ճամբարային ջոկատ՝ իր ուրույն նախագծերով, աշխատակարգով և կրթական-ժամանցային ուղղություններով։ Աշխատակարգում կենտրոնացանք հիմնականում RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագծի ակումբային ուսուցման, կրթական սեմինարների և ժամանցային ծրագրերի վրա։ Այնուհետև վարժարանի դասավանդողներ Վարդան Կարապետյանին և Աշոտ Տիգրանյանին առաջարկեցինք ջոկատի ղեկավարությունը ճամբարի ընթացքում։ Ընկեր Վարդանն ու Տիար Տիգրանյանը սիրով համաձայնեցին և այդպես՝ ողջ նախագծային խմբով և կրթական ծրագրերով հետաքրքրված պատանիներով միավորվեցինք մեկ ընդհանուր յուրահատուկ ջոկատի ներքո։

Կարդացեք Ավելին

RippleFlow ստարտափն առաջարկում է դիջիդասընթացներ

Հանրակթական Դիջիթեք 2024 ստուգատես

Խմբի անունը՝ RippleFlow

Խմբի անդամները՝

  • Արի Ագոփ/11-րդ դասարան/
  • Մկրտիչ Պապիկյան/11-րդ դասարան/
  • Մարիա Տիշաքճեան/11-րդ դասարան/
  • Սյուզի Մելիքյան/11-րդ դասարան/
  • Մինաս Սահակյան/11-րդ դասարան/

Առաջարկվող դասընթացներն ու նախագծերը՝

  1. «Վիքիպեդիան հայերեն» թարգմանչական-հայագիտական նախագիծ
  2. Վիդեո էդիթինգ։ Գովազդային հոլովակների պատրաստում

Ժամկետները՝

15․01-26․01, շաբաթական երեք դասընթաց-հանդիպում

Դասընթացների օրերը, ժամերը՝

  • «Վիքիպեդիան հայերեն» թարգմանչական-հայագիտական նախագիծ-երեքշաբթի, ժամը՝ 11։00-12։00
  • Վիդեո էդիթինգ։ Գովազդային հոլովակների պատրաստում-չորեքշաբթի և հինգշաբթի, ժամը՝ 11։00-12։00

Դասընթացների գրանցման հայտը

«Վիքիպեդիան հայերեն» նախագիծ

Համառոտ նկարագրություն

Նախագիծը կրթական, թարգմանչական և ինքնազարգացնող նախաձեռնություն է, որի շրջանակներում համագործակցում ենք Վիքիպեդիա համաշխարհային ազատ հանրագիտարանի հայկական գրասենյակի՝ Wikimedia Armenia-ի հետ։ Նախագծի գործունեությունը հիմնականում հայանպաստ բնույթ է կրում, քանի որ նախագծի նպատակն է զարգացնել հայկական Վիքիպեդիան, ընդլայնել հանրագիտարանի հայերեն պաշարը և հարստացնել հայերեն հոդվածներով։ Նախագծի մաս է կազմում RippleFlow կրթական նախագծի թիմի կողմից անցկացվելիք դասընթացը, որի շրջանակներում հետաքրքրվող սովորողները կսովորեն Վիքիպեդիայում լիարժեք և ճշգրիտ հոդվածներ խմբագրել, թարգմանություններ կատարել և բարելավել արդեն առկա նյութերը։

Կարդացեք Ավելին

Սեբաստացիական ուխտագնացությանն ընդառաջ։ Գիտաճանաչողական հանդիպում հրավիրյալ մասնագետ Հովհաննես Մարտիրոսյանի հետ

Ազատությունն այն չէ, երբ անում ես այն, ինչ ուզում ես, ազատությունն այն է, երբ կարողանում ես չանել այն ամենը, ինչն ուզում ես։

Առաջին հայացքից այդքան պարզ թվացող այս խոսքերն ինչքան մեծ իմաստ են պարունակում իրենց մեջ։ Ասես մի ամբողջ գաղափարի պարզաբանում լինի, կյանքի բանաձև։ Չէ՞ որ մարդու հազարամյակներ տևած էվոլյուցիայի, զարգացման և ձևավորման ընթացքում չի փոխվել մի շատ էական բան․ արգելված պտուղի հանդեպ սերը։ Իսկ մի՞թե ազատություն չէ այն, երբ մարդն իր կամքի և նպատակասլացության զորեղ ուժով դիմակայում է գայթակղությանը և դիմանում զրկանքներին։ Քանզի երանելի է այն մարդը, ով դիմանում է զրկանքներին և համբերատար է կյանքի պատճառած աղետալի երևույթներին։

Մարդու էության, հոգևոր և բարոյական արժեքների մասին անվերջ կարելի է խոսել, սակայն պատկերացրեք, երբ մի խումբ հաջողակ սովորողների բախտ է վիճակվում մասնակցել մի հանդիպման, որի ընթացքում վեր են հանվում այս բոլոր հարցերը, որի թեմաներն այնքան ընդգրկուն և բազմաճյուղ են, որ ավարտին հասկանում ես, թե դեռ ինչքան բան չգիտես և դեռ ինչքան բան ունես սովորելու, ինչքան խրատ քաղելու ու դեռ ինչքան “ձևավորվելու”։

Նախորդ հանդիպման բուռն արձագանքից և վառ տպավորություններից հետո չէինք կարող Հովհաննես Մարտիրոսյանի հետ հանդիպումներին շարունակական ընթացք չտալ։ Քանզի առաջին հանդիպումից հետո հասկացա, թե դեռ ինչքան բան ունի մեզ սովորեցնելու ընկեր Հովհաննեսը, քանի-քանի հանդիպումների կարիք ունենք դեռ և սովորելու, կրթվելու, տեղեկանալու անհրաժեշտություն։ Շուտով հասկացա, որ սովորողները նույնպես կիսում էին իմ կարծիքը։ Ընկեր Հովհաննեսն իրոք այցելեց մեզ և լցրեց լույսով, կյանքի նկատմամբ մեծ ակնկալիքներով և իր տված խրատներն անգին էին երիտասարդներիս համար։

Կարդացեք Ավելին

«Ձմեռ պապ» մրցանակային փաթեթ

Անվանակարգ՝ «Ձմեռ պապ» մրցանակ

Ներկայացվող պահանջներ՝ մրցանակը տրվում է կրթահամալիրի աշխատողին, սովորողին, նախագծային խմբին՝ 2023թ. կոնկրետ նախագծի (նախագծերի) համար, որտեղ ակնհայտ են հեղինակային-նորարարական մոտեցումները, շարունակականությունը, այլոց կողմից կիրառելությունը։

Առաջադրվող թեկնածու՝ RippleFlow նախագծային խումբ

Մասնակիցներ՝

  • Արի Ագոփ 11-րդ դասարան
  • Մարիա Տիշաքճեան 11-րդ դասարան
  • Ալիս Ավետյան 11-րդ դասարան
  • Սոնա Ավետյան 11-րդ դասարան
  • Մկրտիչ Պապիկյան 11-րդ դասարան
  • Յանա Խաչատրյան 11-րդ դասարան
  • Սյուզի Մելիքյան 11-րդ դասարան

Հիմնավորելով RippleFlow նախագծային խմբի ինքնաառաջադրումը «Ձմեռ պապ» ամենամյա մրցանակի թեկնածու՝ ներկայացնում ենք այն նորարարական, շարունակական և դրանց թվում՝ անժամկետ նախագծերի համապարփակ փաթեթն ու նկարագրությունը, որոնք մշակել և իրականացրել ենք 2023 թվականին։ Եվ քանի որ նախագծերը շարունակական են և/կամ անժամկետ, դրանք նաև շարունակելու ենք իրականացնել եկող տարում՝ ավելի լայն ծավալներով։

Ստորև կգտնեք մրցանակին ներկայացվող նախագծերի ցանկը՝ համառոտ նկարագրությամբ։ Յուրաքանչյուր նախագծին ավելի կոնկրետ ծանոթանալու և լիարժեք պատկեր կազմելու համար անցեք կից հղումներով։

Կարդացեք Ավելին

Հունվարյան ճամբարի ամփոփում

Մի՛ վախեցեք դանդաղ շարժվելուց, վախեցե՛ք անընդհատ նույն տեղում մնալուց։

Երբ ասում ենք ճամբար, շատերը պատկերացնում են հիմնականում ամառը կազմակերպվող 7 կամ 10 օրանոց արշավային կամ էքսկուրսիոն ճամփորդություններ։ Հիմա պատկերացրեք այն զարմանքը, որ ունենում է մարդը, երբ իմանում է, որ մեր ճամբար ասածը գտնվում է դպրոցում։ Այն տևում է երեք շաբաթ, լինում է դպրոցում և դրան մասնակցում են բոլոր աշակերտները։ Ինքս էլ զարմացած էի, երբ առաջին անգամ այս մասին լսեցի։ Բայց շուտով հասկացա, որ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում դա տարիներով ընդունված ավանդույթ է և աշակերտները մեծ ոգևորությամբ են սպասում դրան։ Երբ իմացա՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ճամբարը, ես էլ սկսեցի անհամբեր դրան սպասել։

Ահա արդեն ավարտվել է կրթահամալիրում հունվարյան ճամբարը և շուտով անցնելու ենք սովորական ուսումնական ընթացքին։ Սակայն ինչքա՜ն հիշողություններ ու նոր ծանոթություններ ենք մեզ հետ տանում ավարտից հետո։ Բազում իրադարձություններ ու տպավորություններ, տարբեր հետաքրքիր ու արկածային այցելություններ, վառ հիշողություններով ուղևորություններ և այս ամենն ընդամենը երեք շաբաթում։ Առաջին հայացքից ինչքան քիչ ժամանակ է չէ՞, այդքան բան անելու համար, սակայն երբ հիմա հիշում ես այդ օրերը, ժամանակ ասվածն այլ կերպ ես սկսում հասկանալ։ Գիտակցում ես, որ ժամանակի ճիշտ դասավորման դեպքում կարող ես օրվա մեջ հասցնել զբաղվել և՛ ինքնակրթությամբ, և՛ հանգստով, և՛ նոր բաներ սովորելով։

Եվ իրոք, չեմ կարող բառերով բնութագրել այն ուրախությունն ու հպարտությունը, երբ հասկանում եմ, որ այս հունվարյան ճամբարն ավելի քան ստացված էր։ Այն իր արդյունավետությամբ և երջանիկ հիշողություններով մի քանի անգամ գերազանցեց իմ սպասելիքները։ Եվ գիտե՞ք՝ ինչ մեծ պատասխանատվություն է ընկած ջոկատավարի վրա, երբ իրար անծանոթ երեսուն հոգի՝ տարբեր տարիքի ու նախասիրությունների, հույս է դրել քեզ վրա՝ ունենալու անմոռանալի, ժամանցային և ուսուցողական ճամբար։ Այդ իսկ պատճառով, առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ջոկատավար ընկեր Գոհարին, ով այս երեք շաբաթվա ընթացքում ոչ թե մեր ուսուցիչն էր, այլ ընկերը, ով ամեն ջանք թափեց՝ համախմբելու այդ երեսուն հոգուն և ամեն օր հագեցած ծրագրով ճամբար կազմակերպելու։ Առանց նրա համախմբող, խրախուսող և կազմակերպչական բարձր որակների, մենք չէինք ունենա այն մեծ բավականությունը, ինչը զգացինք ամբողջ ճամբարի ընթացքում։ Այսպիսով՝ անդրադառնանք ճամբարի առավել հիշարժան իրադարձություններին։

Այս երեք շաբաթվա ընթացքում մեր ջոկատը ֆրանսերենի դասվանդող մադամ Կարինեի հետ իրականացրեց մի շատ հետաքրքիր նախագիծ՝ “Արդյոք գիտե՞ս, որ․․․” վերնագրով։ Այն իրենից ներկայացնում էր մարդկանց քիչ հայտնի փաստերի, իրադարձությունների, ֆրանս-չինական մշակույթների ու կենցաղի մասին քննարկումներ, աշակերտների կողմից հետաքրքիր և ուշագրավ պրեզենտացիաների ներկայացումներ, վերլուծություններ և այլն։ Նախագիծն իրոք ստացված էր, քանի որ յուրաքանչյուր դասընթացին երկուսից երեք սովորող հետաքրքիր պրեզենտացիա էին պատրաստած լինում և դրանց ներկայացումն արդեն շատ էր նպաստում յուրաքանչյուրի հանրային ներկայացման խոսքին, բարելավվում այն և ազատում ելույթ ունենալու վախից և սթրեսից, քանզի միջավայրը շատ ընկերական էր, ակտիվ և հետաքրքրասեր՝ պատրաստ ամեն մի թեմայի շուրջ երկար քննարկում ծավալելու։ Իմ ներկայացման նյութին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Շատերը գիտեն, որ թեյը չինական ավանդական ըմպելիք է, և քանի որ մեր ջոկատը մեծամասամբ կապված էր չինական լեզվին ու մշակույթին, մենք չէինք կարող զերծ մնալ չինական ավանդական թեյախմության բաժակներ ու թեյնիկ պատրաստելուց։ Դա ևս շատ հաճելի և հանգստացնող գործ էր, որն իրականացրինք կրթահամալիրի գեղարվեստի դպրոց-մասնաճյուղում՝ ընկեր Ալիսի գլխավորությամբ, ով սիրով օգնեց մեզ՝ կավից պատրաստելու բաժակներն ու թեյնիկը, այնուհետև թրծել ու ներկել։ Արդյունքում ունեցանք թեյախմության շատ գեղեցիկ պարագաներ՝ հենց չինական մոտիվներով պատրաստված, և դրանք մեր չինական Նոր տարվա տոնախմբության մաս կազմեցին։

Ունեցանք նաև շատ հաճելի ու տպավորիչ այցելություն դեպի սահադաշտ, որին երեխաները շատ էին սպասում։ Այցելություն, որ լի էր խինդ ու ծիծաղով, երեխաների միասնականությամբ ու փոխօգնությամբ։ Շատերն, ովքեր սահադաշտում սահած չկային կամ չգիտեին սահել, այցելության ավարտին բավարար չափով տիրապետում էին չմշկասահքին։ Եվ այդ ամենը երեխաների՝ միմյանց օգնելու պատրաստակամության շնորհիվ։ Այն պատկերը, որ կարող էիք տեսնել սահադաշտում, երբ մեկը մյուսի ձեռքից բռնած օգնում և սովորեցնում էր սահադաշտում ճիշտ սահել, շատ ուրախացնող էր և տրամադրող։ Այնքան լավ ժամանակ անցկացրինք սահադաշտում և այնքան ջերմ էր մթմոլորտը, որ մեծամասնությունն ավարտին ուզում էր մեկ անգամ ևս կրկնել այս հաճելի ու խինդով լի փորձությունը։ Այցելության մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ։

Ճամբարի շրջանակներում մենք բազում հետաքրքիր նախագծեր ենք ունեցել, որոնցից մեկն էլ ընկեր Անուշի ջոկատի հետ համագործակցային նախագծերն էին։ Այդ ընթացքում ունեցել ենք չինական գրականության ընթերցման դասընթաց և դրա շուրջ հետաքրքիր զրույց-քննարկում։ Ունեցանք հետաքրքիր կինոդիտումներ տարբեր թեմաների շուրջ, որոնցից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում էր ներկայում տարածված խնդիրների բարձրաձայնում և շատ մեծ տեղիք էր տալիս մտածելու դրանց շուրջ։ Դրանք գուցե լավագույնը չէին և շատերին չեն հետաքրքրում, բայց այնքան իմաստ կար այդ ֆիլմերի մեջ, որ ամեն մեկի ավարտից հետո երկար ու բազմակողմանի քննարկում-բանավեճներ էինք ունենում ֆիլմում արծարվող թեմաների շուրջ։ Կարծիքներն իհարկե շատ էին ու տարբերվող, և ամեն մեկը պատրաստ էր իր տեսակետը տանելու մինչև վերջ և փաստարկներ բերելու՝ դրանք ապացուցելու համար։ Այսպիսով՝ մենք նույնիսկ դրանց պակասը չենք ունեցել և, և այդ ամենը յուրաքանչյուրիս մոտ զարգացրել է բանավիճական խոսքը, վերլուծական միտքն ու որևէ դեպքից հետևություններ անելու ունակությունները։

Ինձ համար ամենահիշարժան ու հետաքրքիր իրադարձություններից մեկը արևմտահայերենի մասնագետ Մարալ Զաքարեանի հետ ունեցած հանդիպումն էր։ Հանդիպման թեման արևմտահայերենի ու արևելահայերենի տարբերակիչ առանձնահատկություններն էին, և ես՝ որպես արևմտահայ, շատ հետաքրքրված եմ այս թեմայով և հայերենի պահպանման հիմնախնդրով։ Այնպես որ այս թեման ինձ շատ հոգեհարազատ էր և ամբողջ հանդիպման ժամանակ Մարալ Զաքարեանը մեծ սիրով ու պատրաստակամությամբ ներկայացնում էր տվյալ հիմնախնդրի առաջացման պատճառները, նախադրյալները, ժողովրդի վերաբերմունքն ու մասնակցությունն այդ երևույթին և առաջարկում խնդրի հնարավոր ռադիկալ լուծումները։ Զրույցը ներառում էր դեպքեր լեզվաբանի կյանքից, խնդրին առընչվող դրվագներ և լսարանի հետ հետաքրքիր հարց ու պատասխան։ Ուղղակի բավականություն ստացա, տեսնելով, որ շատերն են հետաքրքրված այս թեմայով ու հիմնախնդրով և հանդիպմանն էին եկել մեծ հետաքրքրասիրությամբ ու բազում հարցերով։ Իսկ հանդիպման վերջում Մարալ Զաքարեանը մի փոքր պատմեց իրավաբանական ոլորտում իր թարգմանչական գործունեությւոնից, նշեց թարգմանիչ լինելու գլխավոր մարտահրավերները, դժվարություններն ու ամենակարևոր կետերը։ Հիշեց հետաքրքիր դրվագներ իր թարգմանչական կյանքից և խոսեց թարգմանչի աշխատանքի անհրաժեշտության և անփոխարինելիության մասին։ Այդպիսով՝ հանդիպումն անցավ շատ հետաքրքիր ու ակտիվ քննարկումով, խնդրի շուրջ բազում կարծիքների բարձրաձայնմամբ և դրանց հնարավոր լուծումների առաջարկներով։

Ճամբարի շրջանակներում ևս մեկ հետաքրքիր հանդիպում ունեցանք, այս անգամ արդեն կորեերենի մասնագետ Անի Հարությունյանի հետ։ Անի Հարությունյանի հետ բավականին երկար զրույց ունեցանք ոչ միայն կորեերենի մասին, այլև կորեացիների, նրանց կենցաղի ու մշակույթի մասին, խոսեցինք Կորեայում տարածված մասնագիտությունների մասին, դեպի Կորեա տանող կրթական ծրագրերի, դրանց առավելությունների ու վատ կողմերի մասին։ Անի Հարությունյանը նաև պատմեց մեզ Կորեայում անցկացրած իր տարիների մասին, ժողովրդի բնավորության, ընդունված կարգերի ու ավանդույթների մասին։ Հանդիպումը բավականին հետաքրքիր էր, քանզի բազում հետաքրքիր բաներ իմացանք կորեացիների մասին, որոնք լսարանի մեծ մասին շատ զարմացրին։ Սրահում կային Կորեայով, այդ ժողովրդով և լեզվով հետաքրքրվող շատ երեխաներ, որոնք մշտական հարց ու պատասխանի մեջ էին մասնագետի հետ և ուզում էին հատկապես իմանալ այնտեղի ժողովրդի առանձնահատկությունների մասին, իսկ Անի Հարությունյանը հետաքրքիր պահեր էր հիշում այնտեղ ապրած տարիներից և բարձրաձայնում այն խնդիրները, որոնց կարող եք հանդիպել Կորեայում։ Ընդհանուր առմամբ, հանդիպումն անցավ շատ հետաքրքիր ու ակտիվ, խոսեցինք տարբեր թեմաներից և իմացանք բազում նոր և զարմանալի փաստեր Կորեայի մասին։

Ճամբարի ընթացքում մեզ նաև առիթ ընձեռվեց ստեղծել ստարտափ բիզնես գաղփարներ և ներկայացնել դրանք Դիջիթեք 2023 նախագծի շրջանակներում՝ ապագայում դրանք զարգացնելու պատրաստակամությամբ։ Ես անգամ դրան մասնակցեցի և ընկերներիս հետ ստեղծեցի Innovat.io խումբը, որի նպատակն էր ստեղծել մի կայք, բջջային հավելված, որը Երևանի բնակիչներին հնարավորություն է տալու՝ որոշել ընտրված տրանսպորտի գտնվելու վայրը, տվյալ կանգառին մոտենալու մոտավոր ժամանակահատվածը, դրանով իսկ զարգացնել մարդկանց մեջ պատասխանատվության զգացումը։ Եվ ահա ճամբարի շրջանակներում պետք էր դրա կայքի նախնական նմուշ-օրինակը ներկայացնել լսարանին։ Խմբում ես ստանձնեցի SMM մարքեթինգի պատասխանտուի պաշտոնը և հանդիսանում եմ խմբի պրեզենտացիոն մասի ներկայացուցիչը։ Դա նշանակում էր, որ հենց ես պետք է կազմեի հանրային ներկայացման համար նախատեսված պրեզենտացիան և ելույթի խոսքը։ Պետք է ասեմ, որ ներկայացումը ստացված էր, կային միայն փոքրիկ, հեշտ լուծելի բացթողումներ։ Տրանսպորտի հիմնախնդիրը լսարանի համար համախմբող էր, քանզի բոլորս էլ ունենում ենք տվյալ խնդիրը՝ երթուղայինին սպասելիս։ Այնպես որ, քննարկումն ակտիվ էր, շատ հարցեր բարձրաձայնվեցին, որոնք կօգնեն մեզ ավելի ճշգրիտ աշխատելու կայքի վրա և այն հետագայում ավելի լիարժեք ներկայացնելու։ Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Այս երեք շաբաթվա ընթացքում ևս մեկ հետաքրքիր նախագիծ ունեի։ Քանի որ հենց այս ընթացքում մեր կրթահամալիրում պետք է մեկնարկեր հետազոտական աշխատանքների պաշտպանությունը, ես՝ որպես լուսաբանող, ներկա գտնվեցի առաջին երկու պաշտպանություններին։ Պետք է ասեմ, որ մեծ սպասելիքներ ունեի առաջին աշխատանքներից, քանզի մեծ խիզախություն է պահանջում առաջինը լինելը, և սպասելքիներս լիիրավորեն արդարացան։ Ինչպես նաև, ես իմ մասնակցությունը ունեցա աշխատանքներից մեկում՝ ներկայացման մեջ և շատ ուրախ էի, որ այդ աշխատանքն իր մեջ ներառում էր նաև արևմտահայերեն հատված։ Կրթահամալիրում հետազոտական աշխատանքների մեկնարկի մասին գրածս մանրամասն լուսաբանումը կարող եք կարդալ այստեղ։

Վերջին տպավորիչ ու բավականին ազդեցիկ այցելությունը դեպի Ֆրիդա Կալոյի նկարների մուլտիմեդիա ցուցահանդեսն էր։ Ինչու՞ ազդեցիկ, որովհետև մինչ գնալս ես Ֆրիդա Կալոյին ճանաչում էի որպես հայտնի նկարիչ և ֆեմինիզմի շարժման ուժեղ ներկայացուցիչ։ Սակայն ծանոթանալով նրա կենսագրությանն ու հատկապես նկարներին՝ իմացա նաև նրա դաժան ու տանջանքներով լի կյանքի մասին։ Չէի կարող պատկերացնել մի մարդու, ով իր կյանքում այսքան տանջանքներ քաշած լինի․ հիվանդությունը հիվանդության հետևից, դժբախտությունների անվերջանալի շղթան և կյանքի ծանր պայամնները։ Եվ ամեն մի նկարում Ֆրիդա Կալոն իր ներսում ունեցած զգացողություններն էր պատկերում։ Բառերով չեմ կարող բացատրել, թե ամեն մի նկարն ինչ էր իր մեջ պարունակում և ինչպիսի զագցողություններ էր փոխանցում դիտողին։ Ես ինքս շատ ազդվեցի թե՛ իր կենսագրական նյութից, թե՛ այն պատկերներից, որտեղ նկարչի ցավն էր արտահայտված, այն ցավը, որ Ֆրիդան անդադար ունեցել է, այն ցավը, որ երբեք չի նահանջել և միշտ պտտվել է Ֆրիդայի կողքը։ Ընտանեկան այն դժբախտությունը, որ պատահել է Ֆրիդայի հետ և երեք երեխաների վիժումը, որ անասելի վիշտ են պատճառել Ֆրիդային, ուղղակի անբացատրելի վարպետությամբ է արտացոլված այդ շարժվող կտավներում, այնքան, որ ինձ ամբողջ ընթացքում հանգիստ չէր թողնում նկարչի ունեցած վիշտը, կարծես նրան հավասար, ես էլ էի այն կիսում։ Ուղղակի տպավորված եմ այդ ցուցահանդեսից և Ֆրիդա Կալո կերպարից, ով այդքան բանի միջով անցնելուց հետո դեռ ուժ է ունեցել պայքարելու կյանքի համար, դեռ հույս է ունեցել իր մեջ և հենց այդ հույսն է նրան մղել առաջ։ Բառիս բուն իմաստով ազդեցիկ ու էֆֆեկտիվ ցուցահանդես, որն ինձ համար շատ բան բացահայտեց հայտնի նկարչուհի Ֆրիդա Կալոյի մասին։

Ուզում եմ նաև խոսել այն ինտելեկտուալ խաղերի, մրցաշարերի մասին, որ ունեցանք կրթահամալիրում՝ հունվարյան ճամբարի ընթացքում։ Դրանցից յուրաքանչյուրը նախ ամրապնդում էր խմբին, դրա անդամներին, նրանց ավելի միասնական ու ակտիվ դարձնում, բացահայտում ամեն մեկի մեջ իր նախասիրությունն ու թաքնված կողմը։ Եվ իհարկե, դրանք շատ լավ մարզում էին ուղեղի ու տրամաբանական մտքի համար, և ինչու՞ ոչ նաև հետաքրքիր ու նախկինում չլսված փաստերի, տեղեկությունների ձեռքբերում էին մեզ համար։

Եվ իհարկե, հասանք ճամբարի ամենավերջին, բայցև ամենասպասված ու համեղ պահին՝ չիանական Նոր տարվա տոնախմբությանը։ Այս տարի չինական Նոր տարին համընկնում էր մեր ճամբարի օրերի հետ, ավելի կոնկրետ՝ այն նշվեց հունվարի 22-ին։ Եվ մենք չէինք կարող այս առիթը բաց թողնել ու մի լավ տոնախմբություն չկազմակերպել։ Եվ այսպես, հավաքվեցինք ողջ ջոկատով, նպատակադրվեցինք կազմակերպել չինական խոհանոցային նախագիծ և գեղեցիկ չինական Նոր տարվա զարդարանքներ։ Այստեղ արդեն ջոկատը բաժանվեց մի քանի փոքրիկ խմբերի, ամեն մի խումբ՝ իր գործառույթով։ Վաղ առավոտյան գնացինք առևտուր անելու և մի քանի խանութներով շրջելուց հետո, գտանք այն ամենն, ինչ մեզ անհրաժեշտ էր իսկական չինական խոհանոց ստանալու համար։ Այդ օրը խոհանոցում գործը եռում էր։ Բոլորը գործով էին զբաղված․ մի մասը զարդարանքներ էին պատրաստում, մյուս մասը չինարենով գեղեցիկ բարեմաղթանքներ էին պատրաստում, մի ուրիշ խումբ զբաղված էր չինական հաջողության թխվածքաբլիթների պատրաստմամբ, և այդպես մի ամբողջ ջոկատ։ Այդ ամբողջ ընթացքում մեր ջոկատի կողքին էր ընկեր Լուսինեն, ով լավ տեղյակ էր չինական մշակույթով և ուտեստներով և այդ ամբողջ պատրաստման ընթացքում սիրով և համբերատար օգնում էր ջոկատին և երեխաներին ուղղորդում՝ ուտեստների ճիշտ պատրաստման հարցում։ Շուտով արդեն սեղանը պատրաստ էր, խոհանոցով մեկ նաև կախված էին զարդարանքները՝ միջավայրը մի փոքր չինական դարձնելով։ Սեղանին ունեինք չորս տեսակի չինական ուտեստ, հայտնի ծյաոծը պելմեններ, ֆունչոզա, չինական մոտիվներով պատրաստված բրինձը և մսով ու բանջարեղենով չինական համեղ աղցանը՝ հաջողության թխվածքաբլիթների հետ միասին։ Ամեն ինչ շատ համեղ էր ու ստացված։ Այդ համեղ ուտեստները ճաշակելուց հետո յուրաքանչյուրն իր համար ընտրեց թխվածքաբլիթներից մեկը և կարդաց իր հաջողության խոսքը։ Ուզում եմ նախագծի իրականացմանն աջակցելու համար հատուկ շնորհակալություն հայտնել ընկեր Լուսինեին, ով ամբողջ ընթացքում մեր ջոկատի կողքին էր և համբերատար օգնում էր երեխաներին ու ցուցումներ տալիս պատրաստման գործընթացի շուրջ։

Ահա և վերջ, ավարտվեց ուսումնական մի շրջան ևս՝ լի վառ հիշողություններով և նորանոր ձեռքբերումներով։ Ես համարում եմ, որ ամեն մարդ իր կյանքի որևէ իրադարձությունից գոնե մի բան պետք է իր հետ վերցնի և տանի, մի բան, որ շատ կարևոր է իր համար և միշտ իր հետ կլինի՝ լինի դա գիտելիք, թե իրականացրած նախագիծ, ընկերներ, թե նոր ծանոթություններ, անպայման մի բան պետք է վերցնի, այլապես լիովին արդյունավետ չի լինի այդ իրադարձությունը տվյալ մարդու համար։ Եվ չեք պատկերացնի՝ ինչքան բան եմ վերցրել ես այս ճամբարից, ինչքան նոր բան եմ ստացել ու բացահայտել իմ մեջ, շրջապատիս մեջ, մարդկանց, ընկերներիս և շատ այլ մարդկանց։ Ինքս ինձ արտահայտելու բազում առիթներ եմ ունեցել ու ավելի բարձր մակարդակի եմ զարգացրել ելույթի խոսքս ու միտքս, ինչքան եմ բարելավվել պատումներ գրելու և լուսաբանելու հմտություններս, ամրապնդել ստեղծագործ միտքս և ընդլայնել ընկերական շրջապատս։ Հետադարձ հայացք գցելով՝ հիմա եմ հասկանում, թե ինչքան բան եմ հասցրել անել այս ընթացքում։ Եվ այն փաստը, որ այս ամենը հասցրել եմ ընդամենը երեք շաբաթում, ինձ կրկին անգամ ուրախացնում է և մեծացնում վստահությունս ինքս իմ հանդեպ, վստահությունս իմ ուժերի հանդեպ և գնալով ավելի եմ հասկանում, որ անհնարին ոչինչ էլ չկա, դա միայն մեր միտքն ու կամքն են, որ որոշում են, թե ինչքան հեռու կարող ես գնալ, եթե ցանկություններդ ու նպատակներդ սահման չունենան։ Եվ ամեն ինչ հենց այնտեղից էլ սկսում է։ Դե ինչ՝ այժմ քո հերթն է պարզելու, թե որքան հեռու կարող ես գնալ նպատակիդ հետևից։

Նախասիրությունների բացահայտում նախագիծ

Թեստ 1

Հարցերին պատասխանելիս նշե՛ք միայն «+» կամ «»։ Կամ էլ «այո» կամ «ոչ»։

Ֆիզիկա՝

Հետաքրքվու՞մ եք ֆիզիկայի մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք հայտնի ֆիզիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ+

Կհաճախեի՞ք ֆիզիկայի ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք ֆիզիկայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների-

Կցանկանայիք կատարել հետազոտություններ ֆիզիկայի ասպարեզում-

Աշխարհագրություն՝

Հետաքրքրվու՞մ եք աշխարհագրության մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք հայտնի աշխարհագետների և ճանապարհորդների մասին նյութերի ընթերցանությամբ+

Կհաճախեի՞ք աշխարհագրության ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք աշխարհագրության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների-

Կցանկանայիք կատարել հետազոտություններ աշխարհագրության ասպարեզում+

Քիմիա՝

Հետաքրքրվու՞մ եք քիմիայի մասին նյութերի ընթերցանությամբ-

Հետաքրքրվու՞մ եք հայտնի քիմիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ-

Կհաճախեի՞ք քիմիայի ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք քիմիայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների-

Կցանկանայիք կատարել հետազոտություններ քիմիայի ասպարեզում+

Կենսաբանություն՝

Հետաքրքրվու՞մ եք կենսաբանության մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք հայտնի կենսաբանների մասին նյութերի ընթերցանությամբ-

Կհաճախեի՞ք կենսաբանության ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք կենսաբանության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների+

Կցանկանայիք կատարել հետազոտություններ կենսաբանության ասպարեզում-

Մաթեմատիկա՝

Հետաքրքրվու՞մ եք մաթեմատիկայի մասին նյութերի ընթերցանությամբ-

Հետաքրքրվու՞մ եք հայտնի մաթեմատիկոսների մասին նյութերի ընթերցանությամբ+

Հետաքրքրվու՞մ եք մաթեմատիկական խնդիրների լուծմամբ-

Կհաճախեի՞ք մաթեմատիկայի ընտրությամբ խումբ-

Կմասնակցեի՞ք մաթեմատիկայի օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների-

Տեխնիկա՝

Հետաքրքրվու՞մ եք տեխնիկայի մասին նյութերի ընթերցանությամբ+

Կպատրաստեի՞ք տեխնիկական սարքեր+

Կհաճախեի՞ք տեխնիկայի (ռոբոտաշինության) ընտրությամբ խումբ+

Կմասնակցեի՞ք տեխնիկական բնույթի մրցույթների-

Կմասնակցեի՞ք ԱԹՍ-ների պատրաստմանը+

Երգ, երաժշտություն՝

Սիրու՞մ եք լսել տարբեր ժանրերի երաժշտություն+

Սիրու՞մ եք ելույթ ունենալ+

Տիրապետու՞մ եք երաժշտական գործիքների-

Կհաճախեի՞ք որևէ երաժշտական խումբ+

Կմասնակցեի՞ք երաժշտական մրցույթների-

Մանկավարժություն՝

Հետաքրքրվու՞մ եք մանկավարժական նյութերի ընթերցանությամբ-

Սիրու՞մ եք կարդալ քննարկել մանկավարժական բնույթի խնդիրներ+

Կաշխատե՞ք կրտսեր տարիքի երեխաների հետ+

Կօգնեի՞ք Ձեր ընկերներին ուսումնական խնդիրների հարցում+

Կցանկանայի՞ք փոխարինել բացակայող ուսուցչին+

Պատմություն՝

Հետաքրքրվու՞մ եք պատմական գործիչների և իրադարձությունների մասին ընթերցանությամբ+

Կհաճախեի՞ք պատմության ընտրությամբ խումբ+

Կնախաձեռնե՞ք ուսումնական ճամփորդություններ պատմական թեմաներով+

Կցանկանայի՞ք մասնակցել անցյալի որևէ հատվածի վերականգնմանը+

Կմասնակցեի՞ք պատմության օլիմպիադաների կամ այլ տիպի մրցույթների+

Սպորտ՝

Հետաքրքրվու՞մ եք ականավոր մարզիկների մասին նյութերի ընթերցանությամբ-

Սիրու՞մ եք դիտել սպորտային խաղեր կամ մրցումներ-

Սիրու՞մ եք խաղալ սպորտային խաղեր-

Սիրու՞մ եք մարզվել սպորտային խմբերում-

Սիրու՞մ եք մասնակցել սպորտային մրցումների-

Գրականություն՝

Սիրու՞մ եք ընթերցել գեղարվեստական կամ գիտահանրամատչելի գրականություն+

Սիրու՞մ եք ընթերցել վերլուծական հոդվածներ գրականության մասին+

Սիրու՞մ եք ընթերցել գրողների մասին նյութեր+

Կհաճախեի՞ք գրական ակումբ+

Ստեղծագործու՞մ եք, եթե այո, ապա գրականության ո՞ր ժանրում+(արկածային, դրամա, ֆանտաստիկա)

Արվեստ՝

Սիրու՞մ եք մասնակցել թատերական ներկայացումների և տեսաֆիլմերի ստեղծմանը+

Սիրու՞մ եք քննարկել ֆիլմեր կամ թատերական ներկայացումներ+

Կայցելեի՞ք թատրոն, թանգարան կամ ցուցահանդես+

Սիրու՞մ եք ընթերցել նյութեր արվեստի մասին-

Կմասնակցեի՞ք արվեստի ոլորտի մրցույթների-

Օտար լեզուներ՝

Ուսումնասիրու՞մ եք օտար լեզուներ+

Կարդու՞մ եք օտար լեզուներով գրքեր+

Հաղորդակցվու՞մ եք օտար լեզվի ներկայացուցչի հետ+

Սիրու՞մ եք կատարել թարգմանություններ օտար լեզվից+

Կհաճախեի՞ք օտար լեզվի ընտրությամբ խումբ+

Տնտեսագիտություն՝

Կհաճախեի՞ք տնտեսագիտական ակումբ-

Կմասնակցեի՞ք տնտեսագիտական մրցույթների-

Հետաքրքրվու՞մ եք տարբեր երկրների տնտեսական ցուցանիշներով ու ֆինանսական վիճակով+

Կմասնակցեի՞ք կրթահամալիրի աուդիտին-

Կկատարեի՞ք ֆինանսական կամ տնտեսագիտական հետազոտություններ-

Բնապահպանություն՝

Սիրու՞մ եք խնամել բույսերին, կենդանիներին,+

Սիրու՞մ եք աշխատել այգում կամ բանջարանոցում-

Սիրու՞մ եք ընթերցել բնապահպանական բնույթի նյութեր-

Կմասնակցեի՞ք բնապահպանական ակցիաներին-

Կմասնակցեի՞ք բնապահպանական բնույթի ճամփորդության-

Ռազմագիտություն՝

Սիրու՞մ եք ծանոթանալ ռազմական տեխնիկային+

Սիրու՞մ եք մասնակցել ռազմականացված արշավների-

Կմասնակցեի՞ք ռազմական խաղերին-

Սիրու՞մ եք ուսումնասիրել ռազմագիտությունը+

Սիրու՞մ եք ընթերցել ռազմական գործիչների մասին նյութեր+

Քաղաքագիտություն՝

Հետաքրքրվու՞մ եք Հայաստանի Հանրապետության արտաքին ու ներքին քաղաքականությամբ+

Սիրու՞մ եք ընթերցել քաղաքական գործիչների մասին+

Սիրու՞մ եք ընթերցել քաղաքագիտական բնույթի գրքեր+

Կմասնակցեի՞ք քաղաքական գործիչների և քաղաքագետների հետ հանդիպում-քննարկումներին+

Կհաճախեի՞ք քաղաքագիտական ակումբ+

Արհեստ՝

Հետաքրքրվու՞մ եք խոհարարական արհեստով+

Հետաքրքրվու՞մ եք կահույքի ձևավորման արհեստով-

Հետաքրքրվու՞մ եք գինեգործությամբ-

Հետաքրքրվու՞մ եք ոսկերչությամբ+

Հետաքրքրվու՞մ եք բրուտագործությամբ-

Իրավունք՝

Սիրու՞մ եք ընթերցել իրավական փաստաթղթեր+

Սիրու՞մ եք ընթերցել իրավագետների մասին նյութեր-

Սիրու՞մ եք քննարկել իրավական խնդիրներ+

Երբևիցե պաշտպանե՞լ եք Ձեր կամ մեկ ուրիշի իրավունքը+

Կհաճախեի՞ք իրավագիտական ակումբ-

Թեստ 2

Հարցերին պատասխանելիս նշե՛ք Ձեր տարբերակը, սակայն հակիրճ։

Լրացուցիչ հարցեր՝

Ո՞ր բնագիտական առարկայից կցանկանայի՞ք իրականացնել փորձեր-քիմիա

Կմասնակցեի՞ք բնագիտական բաղկացուցիչ ունեցող ուսումնական ճամփորդություններին-այո

Ձևակերպեք Ձեր կարծիքով բաց թողած հարցը (կամ հարցերը) և պատասխանեք․

Ի՞նչ արհեստով կցանկանայիք զբաղվել-ոսկերչություն

Թեստ 3

Հարցի պատասխանը ընտրելուց ներկեք այն կարմիր գույնով կամ մգացրեք։

Ընտրովի հարցեր՝

1. Ես կցանկանայի լինել այնպիսին, ինչպիսին նրանք են, ովքեր…

Ա. Հասել են մասնագիտական հաջողության;

Բ. Դժվար, խոչընդոտներով ու փորձություններով լի ճանապարհին չեն հանձնվել

Գ. Պարզապես «քայլում են», դանդաղ, բայց վստահ քայլերով։

Դ. Փորձություններին հանդիպելիս, փոխում են իրենց մոտիվացիան ու ապագայի ծրագիրը

2. Ես կուզենայի լինել…

Ա. Ընկերության ղեկավար;

Բ. Կոլեկտիվի սովորական անդամ;

Գ. Որակավորում ունեցող մասնագետ;

Դ. Փոխղեկավարի պաշտոնում։

3. Ամենից շատ ինձ դուր է գալիս, երբ ես…

Ա. Խոչընդոտների եմ հանդիպում նպատակիս հասնելու ճանապարհին;

Բ. Երբ կոլեկտիվում սովորական հարաբերությունները վերածվում են՝ ընկերականի։

Գ. Երբ ես հանգիստ աշխատում եմ և ոչ մեկին չեմ խանգարում, նրանք էլ ինձ չեն խանգարում։

Դ. Որ հարաբերությունները լարված են կոլեգաների միջև

4. Ես սիրում եմ կոլեկտիվներ, որոնցում …

Ա. Խիստ կարգապահություն է;

Բ. Շատ ազատ է միջավայրը;

Գ. Հնարավոր չէ դրսևորել ինքնուրույնություն;

Դ. Այլ պատասխան;

5. Եթե ես ավելի շատ ազատ ժամանակ ունենայի, ես այն կոգտագործեի…

Ա. Անհոգ արձակուրդի համար;

Բ. Ընկերներիս հետ շփման համար;

Գ. Հոբիի և ինքնակրթության համար:

Դ. Կզբաղվեի արվեստով

6. Ինձ թվում է, որ ես կարող եմ ավելին, երբ…

Ա. Իմ ջանքերը բավականաչափ վարձատրվում են;

Բ. Երբ աշխատավարձը, թեկուզ և քիչ, ինձ բավարարում է;

Գ. Ես չեմ նայում աշխատավարձի չափին;

Դ. Երբ աշխատավարձը աստիճանաբար բարձրանում է ջանքերիս զուգահեռ, և իջնում է՝ դրանց հակառակ։

7. Ամենից շատ ես գնահատում եմ…

Ա. Անձնական հաջողությունը;

Բ. Թիմային աշխատանքը;

Գ. Գործնական (պրակտիկ) արդյունքներ;

Դ. Ուրիշների հաջողությունը։

8. Ես սիրում եմ, երբ ղեկավարը…

Ա. Պահանջկոտ է;

Բ. Հեղինակություն ունի;

Գ. Իր գործի մասնագետն է;

Դ. Ընդհանրապես ոչինչ չի հասկանում։

Design a site like this with WordPress.com
Get started