Ջրոլորտ։ ջրի օգտագործումը, կարևորությունը

Ինչու՞ է ջուրն անհրաժեշտ մարդու օրգանիզմին

Գրեթե ամեն օր մենք լսում ենք այն պնդումը, որ օրվա ընթացքում պետք է շատ ջուր խմել: Երբեմն էլ կարծիքներ են հնչում, որ օրական որոշակի քանակությամբ ջուր խմելով՝ մենք ավելի առողջ ենք դառնում, ստանում ավելի շատ էներգիա, ինչպես նաև ազատվում ավելորդ կիլոգրամներից։ Վերջապես որքա՞ն ջուր է անհրաժեշտ խմել ամեն օր և ինչպե՞ս հասկանալ, թե որն է անհրաժեշտ նորման:

Ջուրը մարդու օրգանիզմի հիմնական քիմիական կոմպոնենտն է։ Քաշի 50-70%-ը կազմված է ջրից։ Այն արյան պլազմայի հիմքն է, ինչպես նաև մասնակցում է ջերմակարգավորման և նյութափոխանակության բոլոր գործընթացներին։ Ջրի օրական պահանջը կանանց համար 2.7 լիտր է, իսկ տղամարդկանց համար՝ 3.7 լիտր։ Սա վերաբերում է ընդհանուր պահանջվող հեղուկի քանակին, որի մեջ մտնում է ինչպես սովորական ջուրը, այնպես էլ մյուս հեղուկ մթերքներից ստացվող ջրի քանակությունը։

Այս թվերը կախված են օրգանիզմի հեղուկի կորստի քանակից` թոքերով, մեզի միջոցով, քրտինքի միջոցով և այլն։ Տղամարդկանց մարմնի ընդհանուր մակերեսը և մկանային զանգվածն ավելի մեծ է, այդ պատճառով էլ հեղուկի կորուստը ևս շատ է: Առողջ մարդու մոտ օրական մուտքային և ելքային ջրի քանակը հավասարակշռության մեջ է: Ուստի, երբ մարդն իր օրգանիզմից ջուր է կորցնում, արյան պլազմայում գտնվող նյութերը դառնում են չափազանց կենտրոնացված, և օրգանիզմը սկսում է ջրի պակաս զգալ:

Ի՞նչ խնդիրներ կարող է առաջացնել օրգանիզմում ջրի պակասը

Ջրազրկումը օրգանիզմում ջրի ընդհանուր քանակի դեֆիցիտն է, որն ուղեկցվում է նյութափոխանակության խանգարումներով։ Սա տեղի է ունենում, երբ օրգանիզմի ջրի կորուստը գերազանցում է ջրի ընդունմանը, հիմնականում ֆիզիկական ծանրաբեռնվածության, հիվանդության կամ շրջակա միջավայրի բարձր ջերմաստիճանի հետևանքով։ Եթե ցանկանում եք խուսափել ջրազրկումից, ապա վերոնշյալ դեպքերում անհրաժեշտ է շատացնել ընդունվող հեղուկի քանակը:

Օրգանիզմում ջրի պակասը կարող է առաջացնել ջրազրկում՝ իրենից բխող բազմաթիվ բարդություններով։ Սա հատկապես վերաբերում է երեխաներին։ Միշտ պետք է ուշադիր լինել, թե երեխան վերջին անգամ երբ է ջուր խմել և որքան։ Թեթև ջրազրկումն առաջացնում է գլխապտույտ, հոգնածություն, տրամադրության անկում։

Արտահայտված ջրազրկման դեպքում էլ ի հայտ է գալիս ծարավի զգացողություն, գլխացավեր, ընդհանուր անհանգստություն, ախորժակի կորուստ, մեզի ծավալի նվազում, հոգնածություն, մինչև անգամ գիտակցության կորուստ։ Ջրազրկման ժամանակ 50 անց մարդկանց մոտ մեծանում է հաճախակի հիվանդանալու հավանականությունը: Այդ պատճառով, հատկապես շոգ եղանակին անհրաժեշտ է բավարար քանակությամբ ջուր խմել։

Ինչու՞ չկա «օրը 2 լիտր ջուր» նորմա

Օրգանիզմին անհրաժեշտ է հեղուկի որոշակի քանակ։ Կանանց դեպքում, ինչպես արդեն նշվեց, դա 2.7 լիտրն է, տղամարդկանց համար` 3.7 լիտրը։ Սակայն այս թվերը վերաբերում են ընդհանուր հեղուկի քանակին, ոչ թե միայն ջրին։ Այն մարդիկ, որոնց սննդակարգում գերակշռում են ապուրները, միրգն ու բանջարեղենը, սովորական ջրի պահանջն ավելի քիչ կունենան, քանի որ վերոնշյալ մթերքները մեծ քանակությամբ հեղուկ են պարունակում։

Այն պնդումը, թե օրական ջուր խմելու չափաբաժինը պետք է հարմարեցնել մարմնի զանգվածին, վերաբերում է ընդհանուր պահանջվող հեղուկի քանակությանը, և ոչ միայն սովորական ջրին։ Ջրի օգտագործման հստակ չափաբաժին չկա, այն կախված է տարիքից, ֆիզիկական ակտիվությունից, թե որքան հաճախ է քրտնում մարդը, եղանակային պայմաններից:

Բազմաթիվ գործոններ կան, որոնցով պայմանվորված է հեղուկի ընդունման չափաբաժինը: Հենց այդ պատճառով էլ չկա ֆիքսված ջրի քանակություն, որ մարդը պետք է խմի, որովհետև ամռանը հեղուկի օգտագործման չափաբաժինը լրիվ այլ է, ձմռանը՝ այլ: Օրինակ 46 կգ քաշ ունեցող մարդն օրվա ընթացքում կարող է խմել մինչև 2-3 լիտր հեղուկ, իսկ 150 կգ քաշ ունեցող մարդը՝ 4-5 լիտր: Այդ «2 լիտրը» պայմանական թիվ է:

Ինչպե՞ս ընտելացնել օրգանիզմը ջուր խմելուն

Եթե մարդը սովոր չէ հաճախակի ջուր խմելուն, ապա կարելի է աչքի առջև միշտ ջուր ունենալ: Քանի որ ծարավի զգացողությունը հաճախ անտեսվում է, այն բթանում է, և հնարավոր է, որ օրգանիզմը չպահանջի ջուր, այսինքն ծարավի զգացողությունը շատ քիչ լինի, այդ պատճառով պետք է օրգանիզմը վարժեցնել ջուր խմելուն:

Միշտ պետք է ջուր խմել, երբ առկա է ծարավի զգացողություն։ Ցուցումը հետևյալն է՝ ըմպել ջուր՝ առաջնորդվելով ծարավի զգացումով, ինչպես նաև ուշադրություն դարձնել մեզի գույնին (այն չպետք է մուգ լինի): Փորկապության, չոր մաշկի, գլխացավերի, տրամադրության անկման դեպքերում փորձագետը խորհուրդ է տալիս լրացուցիչ հեղուկ ընդունել: Այս բոլոր դեպքերում պետք է վարժեցնել օրգանիզմն ավելի շատ ջուր կամ հեղուկ օգտագործելուն։

Շոգ եղանակին շատ կարևոր է շատացնել ընդունվող հեղուկի քանակը։ Բալանսը պահելու համար կրկին պետք է առաջնորդվել ծարավի զգացողությամբ: Ամբողջ օրվա ընթացքում պետք է ապահովել ջրի հասանելիությունը` պայուսակում կամ մեքենայում, տանը սեղանին միշտ պետք է ջուր դրված լինի։

Հետաքրքիր փաստեր ջրի մասին

  1. Շատ մարդկանց մոտ ուղեղը ծարավի ազդանշանը զգում է որպես քաղցի ազդանշան, ուստի հաճախ մարդիկ սնունդ են ընդունում, այնինչ օրգանիզմը ընդամենը ջրի պահանջ ուներ։
  2. Չնայած իր անսահման առողջարար հատկություններին, ջուրը կարող է նաև տոքսիկ ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Եթե մարդը մեկ ժամվա մեջ 2-3 լիտր ջուր խմի, հնարավոր է անգամ դրանից մահանա։
  3. Ջրի օգտագործման վերաբերյալ հստակ ցուցումներ չկան: Դրանք պարզապես գոյություն չունեն, քանի որ կան միայն ընդհանուր ցուցումներ հեղուկների սպառման մասին:
  4. Թեյը և նույնիսկ սուրճը ներառված են հեղուկի ընդունման ընդհանուր բալանսի մեջ: Այն բոլոր պնդումները, որ միայն մաքուր ջուրն է օգտակար մարմնի համար և 2 բաժակ հեղուկ պետք է խմել մի բաժակ սուրճից հետո, շարունակում են հեքիաթներ մնալ:
  5. Թեյի կամ սուրճի մեջ շաքարավազ ավելացնելը, կամ գազավորված ըմպելիքների օգտագործումը հեղուկ լրացնելու համար լավ տարբերակներ չեն, քանի որ դա լրացուցիչ կալորիաների ընդունում է: Հետևաբար՝ հեղուկի ընդունում պետք է համարել առանց շաքարի և,իհարկե, առանց ալկոհոլի ըմպելիքների օգտագործումը։

Էներգակիրներ

Բնությունից ստացված այն տարրերը, որից մարդը կարող է էլեկտրաէներգիա ստանալ, կոչվում են էներգակինրեր: Դրանց թվին են պատկանում՝ քամին, հոսող ջրերը, նավթը, գազը և ածուխը:

Անդրադառնանք վերջին երեք տարրերին, որոնք վերջերս ամենաշատ օգագործվող էներգակիրներն են համարվում:

Ածուխ։ Ածուխը ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում՝ բուսական զանգվածի քայքայման հետևանքով: Թերևս վերը նշված բոլոր էներգակիրներից, ածուխը ամենավտանգավորն է և ամենավնասակարը բնության մեջ, սակայն տնտեսական առումով ամենաէժանը, ուստի շատ երկրներ, չունենալով միջոցներ, օգտագործում են ածուխը՝ նույնիսկ իրենց բնակարանները տաքացնելու համար: Սակայն, ինչպես շատ նյութեր բնության մեջ, ածուխը նույնպես մեծ էկոլոգիական վնաս է հասցնում բնությանը: Ածխի թե՛ բաց, թե՛ ստորգետնյա շահագործման դեպքում, բնությունը զոհի դերում է հանդես գալիս։

Չնայած բոլոր բացասական հետևանքներին, ածխի պաշարները մարդուն կբավականացնեն ևս 400 տարի:

Նավթ։ Նավթը երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն բնական հանածո, արժեքավոր բնական պաշար։

Տնտեսական տեսանկյունից կարելի է ասել, որ նավթը ամենակարևոր հանածոն է, քանի որ նավթից են ստանում տրանսպորտային անհրաժեշտ վառելիքի մեծ մասը, բացի այդ նավթից ստացվում են գյուղատնտեսական, արդյունաբերական, կենցաղի համար կարևորագույն քիմիկատները:

Էկոլոգիական առումով նավթը նույնպես վնասակար է և վտանգավոր: Նավթի պաշարները կարող են լինել թե՛ ցամաքի, և թե՛ ծովի տակ: Ուստի դրանց պաշարները յուրացնելը բարդ և վտանգավոր գործընթաց է:

Նավթը հիմնականում տեղափոխվում է երեք եղանակով՝ նավթամուղերով, երկաթուղով և նավերով: Դրանց ընթացքում խախտվում են էկոհամակարգերը և դրանց ստացումը երկրի ընդերքից կամ օվկիանոսի հատակից կարող է ճակատագրական ելք ունենալ թե՛ բուսական, և թե՛ կենդանական աշխարհի համար:

Ներկայումս նավթի պաշարները շատ քիչ են և խնայողաբար օգտագործելու դեպքում, նավթը մարդկությանը կբավականացնի մոտ 40 տարի:

Գազ։ Բնական գազը անհամ, անհոտ և անգույն գազային միացություն է՝ օգտակար հանածո, որն առաջացել է երկի ընդերքում անաերոբ պայմաններում:
Ի տարբերություն նախորդ երկու հանածոների՝ բնական գազը թե՛ տնտեսական, թե՛ էկոլոգիական առումով ամենավտանգավորն է և տարածվածը: Տնտեսության մեջ այն մեծ տարածությում ունի, օգտագործվում է մետաղամշակման մեջ, ծառայում է որպես վառելիք և այլն:

Խնայողաբար օգտագործելու դեպքում գազի պաշարները կբավականացնեն մոտ 50 տարի:

Դիտարկելով  այս վառելիքային  ռեսուրսները՝  կարող  ենք  ասել ,  որ  երեքի  դերն  էլ  մեծ  է  մեր  կյանքում : Օրինակ ՝ նավթից ստանում  են  բոլոր տեսակի  տրանսպորտային  միջոցներին  անհրաժեշտ բենզին ու  դիզելային  վառելիք : Իհարկե  մեծ  վնաս  է  հասցվում բնությանը․ աղտոտվում  է  ջրային  շերտը, եթե  իհարկե  նավթի  պաշարները  գտնվում  են  ծովի , օվկիանոսի հատակին : Եվ  նավթի  պաշարները  անսպառ  չեն ,  ուստի մի  օր  այն  ավարտվելու է ,  չհաշված  այն  քանակությունը,  որը կառաջանա  հազարավոր  տարիների ընթացքում : Ընդհանուր  առմամբ, ի տարբերություն  ածխի , նավթի  արդյունահանումից  ավելի  շատ  վնաս է հասցվում  : Ածուխը որպես  օգտակար  հանածո ՝  ամենաէժան,  ամենատարածվածն ու շրջակա  միջավայրի  համար  ամենաանվտանգն  է : Նրա  վնասը   հիմնականում  կայանում  է  նրանում,  որ  ածուխը, այրվելով,  աղտոտում  է  մթնոլորտը,  ուստի  վնաս  է հասցվում  նաև  բնությանը , ածխի  այրվելու  հետևանքով  մթնոլորտում  ավելանում է  ածխածնի  քանակությունը  ու  նպաստում  կլիմայի  գլոբալ  տաքացմանը և   ջերմոցային  էֆեկտի  ուժեղացմանը : Իսկ  բնական  գազը   հանածո  վառելիքներից  ամենամաքուր  այրվողն  է  ու  ամենահարմարն  է   օգտագործելու  համար : Սկսել  է մեծ  տեմպերով  տարածվել  որպես  ավտոմեքենաների  համար  վառելիք՝  իր  էժան  և էկոլոգիապես համեմատաբար ավելի  մաքուր  լինելու  պատճառով: Բնական   գազի  այրման հետևանքով առաջանում  է  ածխաթթու  գազ  և   ջրային  գոլորշի , ընդ որում  ավելի  քիչ,  քան  նավթի, բենզինի  այրման հետևանքով : Այս  ամենից  հետևություններ  անելիս  կարող  ենք  ասել , որ  այս  բոլոր  3 հանածոներն իրենց  արդյունահանումից  ու  օգտագործումից թողնում  են   վնասներ ՝  մթնոլորտի , բնության , էկոհամակարգերի  և  այլ   ոլորտների  վրա՝ մեկն  ավելի   քիչ ,  մյուսն  էլ  համեմատաբար  ավելի  շատ :

Այսպիսով՝ եթե համեմատական անցկացնենք այս երեք հանածոների միջև, ապա կարելի է ասել, որ դրանք բոլորն էլ վտանագավոր են մարդկության համար, սակայն մեծ նշանակություն ունեն տնտեսության մեջ: Ածուխը աչքի է ընկնում իր էժանությամբ, նավթը՝ տնտեսական նպատակներով օգտագործվելու բազմազանությամբ, իսկ բնական գազը` էկոլոգիապես ավելի մաքուր լինելով:

Իհարկե, մարդկությունը պետք է ձգտի օգտագործել ավելի անվտանգ և անսպառ էներգակիրներ, հատկապես, եթե ունի այդպիսի հնարավորություն` օրինակ քամին, արևը, հոսող ջուրը և այլն: Իսկ ածխի, նավթի և բնական գազի օգտագործումը պետք է լինի խնայողաբար և հնարավորինս անվտանգ:

Սառցադաշտերի հալումը՝ որպես գլոբալ տաքացման ամենավատ հետևանք

Բոլոր օվկիանոսների ջերմաստիճանը գլոբալ տաքացման արդյունքում աճում է: Սա հանգեցնում է այն բանին, որ օվկիանոսները հալեցնում են սառույցը և լեռնային սառցադաշտերի բևեռային գլխարկները: Օվկիանոսի ջերմաստիճանի բարձրացման գլոբալ շրջանակը ներառում է ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման համար ջրի մատչելիության էական փոփոխություններ: Նաև լինում են մի շարք աղետներ․ ծովի մակարդակը բարձրանում է, օվկիանոսներում ջրի շրջանառության ձևերի փոփոխությունը և սպառնում է բուսական և կենդանական աշխարհի հազարավոր տեսակների գոյատևմանը, որոնք գոյատևում են նման սառեցված էկոհամակարգերում:

Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ ամբողջ աշխարհում սառցադաշտերը սկսել են ավելի արագ հալչել ՝ կորցնելով տարեկան 31 տոկոսով ավելի ձյուն և սառույց, քան 15 տարի առաջ: Պատճառը հանածո վառելիքի այրման հետևանքով առաջացած կլիմայի փոփոխությունն է:

Հետազոտողները վերլուծել են արբանյակային տվյալները և հաշվարկել, որ 2015 թվականից ի վեր տարեկան 220.000 լեռնային սառցադաշտեր կորցնում են ավելի քան 298 միլիարդ տոննա ձյուն և սառույց: Աշխարհի սառցե ծածկույթի կորուստների կեսը տեղի է ունենում ԱՄՆ-ում և Կանադայում: 2000-2004 թվականների համեմատ դրանց հալման տեմպը 2015-2019 թվականներին աճել է տարեկան 71 մլրդ տոննայով: Աշխարհի սառցե ծածկույթի կորուստների կեսը տեղի է ունենում ԱՄՆ-ում և Կանադայում:

Ըստ գիտնականների, Ալյասկայում սառույցի հալման տեմպն ամենաբարձրերից մեկն է աշխարհում. Կոլումբիայի սառցադաշտը նահանջում է տարեկան շուրջ 35 մետրով: Սառցադաշտերը հալվում են ամբողջ աշխարհում, նույնիսկ Տիբեթում, որտեղ դրանք համարվում էին համեմատաբար կայուն:

Ըստ կանխատեսումների՝ սառցադաշտերի կրճատումը կարող է աղետ դառնալ միլիոնավոր մարդկանց համար, ովքեր օգտագործում են դրանք՝ որպես ջրի աղբյուր։

Ինչպե՞ս կփոխվի աշխարհը սառցադաշտերի հալման պատճառով

Գիտնականները հաշվարկել են, որ սառցե ծածկույթի հալվելուց հետո համաշխարհային օվկիանոսի մակարդակը կբարձրանա գրեթե 60 մետրով։ Իսկ սա շատ է և հավասարեցվում է համաշխարհային աղետի հետ։ Ծովափնյա գիծը զգալիորեն կտեղափոխվի, իսկ մայրցամաքների այսօրվա ափամերձ գոտին ջրի տակ կլինի։ Եթե ​​խոսենք Ռուսաստանի մասին, ապա նրա կենտրոնական մասը առանձնապես չի տուժի։ Մասնավորապես, Մոսկվան գտնվում է ծովի ներկայիս մակարդակից 130 մետր բարձրության վրա, ուստի ջրհեղեղը նրան չի հասնի։ Ջրի տակ կանցնեն այնպիսի խոշոր քաղաքներ, ինչպիսիք են Աստրախանը, Արխանգելսկը, Սանկտ Պետերբուրգը, Նովգորոդը և Մախաչկալան։ Ղրիմը կվերածվի կղզու՝ միայն նրա լեռնային մասը կբարձրանա ծովից։ Սիբիրը և Ուրալը շատ ջրհեղեղների չեն ենթարկվի. հիմնականում ափամերձ բնակավայրերի բնակիչները ստիպված կլինեն տեղափոխվել:

Սև ծովը կաճի՝ բացի Ղրիմի հյուսիսային հատվածից և Օդեսայից, այն նաև ջրի տակ կառնի Ստամբուլը։ Բալթյան երկրները, Դանիան և Հոլանդիան գրեթե ամբողջությամբ կանհետանան։ Ընդհանրապես, եվրոպական քաղաքները, ինչպիսիք են Լոնդոնը, Հռոմը, Վենետիկը, Ամստերդամը և Կոպենհագենը, ջրի տակ կգնան իրենց ողջ մշակութային ժառանգության հետ միասին։ Դժվար կլինի նաեւ ամերիկացիների համար, ովքեր հաստատ կմնան առանց Վաշինգտոնի, Նյու Յորքի, Բոստոնի, Սան Ֆրանցիսկոյի, Լոս Անջելեսի ու շատ այլ խոշոր ծովափնյա քաղաքների։

Ինչպե՞ս կփոխվի հենց Անտարկտիդան

Այսօր Անտարկտիդայի տարածքը կազմում է 14,107,000 կմ²։ Եթե ​​սառցադաշտերը հալվեն, այս թվերը կնվազեն մեկ երրորդով: Մայրցամաքը գրեթե անճանաչելի կդառնա։ Սառույցի տակ կան բազմաթիվ լեռնաշղթաներ և զանգվածներ։ Արեւմտյան մասը հաստատ կդառնա կղզիախումբ, իսկ արեւելյան մասը կմնա մայրցամաքային, թեև հաշվի առնելով օվկիանոսի ջրերի բարձրացումը, այն դեռ երկար ժամանակ չի ունենա նման կարգավիճակ։

Տվյալ պահին Անտարկտիկայի թերակղզում, կղզիներում և ափամերձ օազիսներում կան բազմաթիվ բուսական աշխարհի ներկայացուցիչներ․ ծաղիկներ, պտերներ, քարաքոսեր, ջրիմուռներ և վերջերս դրանց բազմազանությունը աստիճանաբար մեծանում է։ Կան նաև սնկեր և որոշ բակտերիաներ, իսկ ափերը զբաղեցնում են փոկերն ու պինգվինները։ Արդեն հիմա նույն Անտարկտիդայի թերակղզում նկատվում է տունդրայի տեսք, և գիտնականները վստահ են, որ տաքացման հետ մեկտեղ կլինեն և՛ ծառեր, և՛ կենդանական աշխարհի նոր ներկայացուցիչներ։ Այսօր Անտարկտիդայում մշտական ​​բնակչություն չկա։ Այնտեղ միայն գիտական ​​կայանների աշխատակիցներ են, երբեմն էլ զբոսաշրջիկներ են այցելում։ Կլիմայի փոփոխությամբ նախկին ցուրտ մայրցամաքը կարող է հարմար դառնալ մարդկանց մշտական ​​բնակության համար, բայց հիմա դժվար է վստահորեն խոսել այդ մասին՝ ամեն ինչ կախված կլինի ներկայիս կլիմայական իրավիճակից:

Տնտեսություն

Այս ամենը մեծապես կանդրադառնա տնտեսության վրա, նույնիսկ եթե հեղեղումների գործընթացը աստիճանաբար լինի։ Օրինակ՝ ԱՄՆ-ն և Չինաստանը մեծապես ազդում են աշխարհի տնտեսական իրավիճակի վրա։ Ի լրումն տասնյակ միլիոնավոր մարդկանց տեղահանման և նրանց կապիտալը կորցնելու խնդրին, պետությունները կկորցնեն իրենց արտադրական կարողությունների գրեթե մեկ քառորդը, ինչը, ի վերջո, կհարվածի համաշխարհային տնտեսությանը։ Իսկ Չինաստանը ստիպված կլինի հրաժեշտ տալ իր հսկայական առևտրային նավահանգիստներին, ինչը երբեմն կնվազեցնի ապրանքների հոսքը համաշխարհային շուկա։

Եզրակացություն

Անտարկտիդայի սառույցի հալման մասին գիտնականների կարծիքները շատ տարբեր են, բայց այն, ինչ հաստատ հայտնի է, այն է, որ մարդն իր գործունեության միջոցով մեծապես ազդում է կլիմայի վրա: Եթե ​​մարդկությունը մոտակա 100 տարում չլուծի գլոբալ տաքացման խնդիրը, ապա գործընթացն անխուսափելի կլինի։

Ցավոք, Կիոտոյի պայմանագրի ստորագրումից ի վեր մեր մոլորակի կլիմայական իրավիճակը շարունակում է մնալ բարդ։ Ավելին, վերջին կես դարում այն ​​զգալիորեն վատթարացել է, քանի որ Գրենլանդիայում և Անտարկտիդայում սառույցի հալման արագությունը զգալիորեն արագացել է։

Գիտնականներին հատկապես անհանգստացնում է Գրենլանդիայի սառցադաշտերի հալվելը, որը դեռ չի գրանցվել մեր մոլորակի վրա։ Փորձագետները հայտնում են, որ վերջին 30 տարվա դիտարկումների ընթացքում սառույցի հալման արագությունն այնքան է աճել, որ մի քանի տարի անց Գրենլանդիան իրավամբ կարելի է անվանել «կանաչ կղզի», քանի որ դրա վրա կարող է ընդհանրապես սառույց չմնալ:

Մտահոգիչ է նաև այն, որ նույնիսկ այս զարմանահրաշ կղզու ամենաբարձր կետերում, որտեղ հազարամյակներ շարունակ սառույցը չի հալվել, գրանցվել է նաև սառցադաշտերի հալոցք։ Հաղորդվում է, որ եթե նախկինում հալման տոկոսը կազմում էր ոչ ավելի, քան 40%, ապա այժմ այն ​​աճել է մինչև 97%: Ամենավատն այն է, որ գիտնականները պարզապես չեն կարողանում բացատրել այս երեւույթի բնույթը։

Որոշ չափով հուսադրող է այն փաստը, որ սառույցը մասամբ վերականգնվել է, բայց դա տեղի է ունենում նախկինում եղած արագությունից հեռու: Գրեթե ամեն օր Գրենլանդիայի սառցե թաղանթից ավելի ու ավելի շատ սառույցի կտորներ են պոկվում, որոնց չափերը շատ դեպքերում իսկապես հսկայական են: Այս սառցաբեկորներից մեկի տարածքը, որը ներկայումս սահում է Կանադայի ափերի մոտ, գերազանցում է 200 ք/կմ։


Design a site like this with WordPress.com
Get started