Ջերմ հյուրընկալություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Աշնակի, Պարտիզակի և Ներքին Բազմաբերդի դպրոցներ

Բարեկամության հասկացությունը բացատրելն աշխարհում ամենադժվար բանն է: Դա մի բան չէ, որը սովորում ես դպրոցում: Բայց եթե չես սովորել դրա իրական իմաստը, ապա ոչինչ էլ այս կյանքում չես սովորել։

Մուհամմեդ Ալի

Բարեկամությունն ու ընկերությունը զուտ հարաբերակցական կապերը չեն կամ այն ժամանցը, որ անցկացնում ես մտերիմիդ հետ։ Բարեկամական կապերն այն են, երբ դու հաստատում և ամրապնդում ես ընկերական կապերը և պահում շատ երկար ժամանակ՝ առանց որևէ ակնկալիքի։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն իր բազմամյա գործունեության ընթացքում բազմիցս ապացուցել է իր նվիրվածությունն ու պատրաստակամությունը համագործակցային ու ընկերական կապերի ստեղծման և պահպանման, զարգացման գործում։ Դասավանդողներից մինչ սովորողներ սերնդեսերունդ ժառանգել են այդ գաղափարը և կառուցել նորանոր ընկերական ու բարեկամական անշահախնդիր կապեր։

«Մեր գերդաստանը, մեր բարբառները» հայագիտական նախագծի շրջանակում վերջերս կրթահամալիրի Հետազոտական վարժարանի մի խումբ սովորողներ այցելել էին Թալինի տարածաշրջան՝ համայնքային դպրոցներ, մասնավորապես Աշնակի դպրոց, որտեղ երեք օր շարունակ վայելեցինք համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը, դպրոցի սովորողների և ղեկավարության առատաձեռն հյուրասիրությունը և ամրապնդեցին արդեն իսկ կառուցած ընկերական հարաբերությունները։

Եվ ահա վերջերս՝ Սեբաստացու օրերի շրջանակում, Հարիսայի համայնքային ծեսին մասնակցելու նպատակով, մեր հյուրընկալ կրթահամալիր այցելեցին Աշնակի, Պարտիզակի և Ներքին Բազմաբերդի դպրոցների սովորողները և դասավանդողները։ Երեք օր շարունակ նրանք եղան կրթահամալիրում, ծանոթացան մեր վարժարանի ակտիվ ու եռադնուն կյանքին, նախագծերին և սովորողների կողմից իրականացված նախաձեռնություններին։ Մեր հյուրերը եղան կրթահամալիրի կարևոր վայրերում, ծանոթացան դպրոցում կազմակերպվող արվեստի ու արհեստի խմբակներին, հնարավորություններին ու դասավանդման ընթացքին։

Կարդացեք Ավելին

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը Աշնակ գյուղում

Ժամկետը՝  հոկտեմբերի 20-22 /եռօրյա/
Մեկնում՝՝ հոկտեմբերի 20-ին, ժամը՝ 09։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝  հոկտեմբերի 22-ին, ժամը՝ մինչև 20։00
Վայրը՝ Արագածոտնի մարզ, Թալինի տարածաշրջան
Գիշերակացը՝ Աշնակ գյուղում
Մասնակիցները՝ RippleFlow նախագծային խումբ, հետազոտական վարժարանի սովորողներ
Ճամփորդության ղեկավար՝ Վարդան Կարապետյան
Օգնական՝ Աշոտ Տիգրանյան

Ճամփորդական ծրագիր

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագծային խումբն այս անգամ ուղևորվում է Արագածոտնի մարզ՝ Թալինի տարածաշրջան, տեղի դպրոցների հետ իրականացնելու փոխանակման ծրագրեր, ներկայացնելու նախագծի այժմյան գործունեությունը, ակումբային դասընթացներն ու այլ կրթական միջոցառումներ։ Նախագծային խումբը մեծ ակնկալիքներով և նոր կապեր հաստատելու պատրաստակամությամբ մասնակցում է ճամփորդությանը՝ իր մեծ ներդրումն ունենալով գյուղական համայնքներում։

Ակումբային դասընթացները նախագծի մշտական բաղադրիչն են կազմում, դրանց հիմքում էլ ընկած է սովորող-սովորեցնող գաղափարը, առաջնորդության խորհուրդը և կրթական փոխանակման ծրագրերի նախաձեռնումը։ Նախագծի ակումբային դասընթացներն այժմ երկուսն են․

  1. Խաղերի ստեղծում և անիմացիա
  2. Ֆիլմստեղծում և կինեմատոգրաֆիա

Ակումբային ուսուցումից դուրս՝ մեր նախագծում կարևորվում են նաև ընթացիկ կրթական նախաձեռնումներն ու ինքնազարգացնող ծրագրերը, այդ թվում՝ մեր այժմյան համագործակցային նախագիծը Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի հայկական գարսենյակի հետ։ Վերջինիս շրջանակներում համայնքի դպրոցներին կներկայացնենք Վիքիպեդիայի հոդվածներ խմբագրելու սկզբնական մեթոդիկան, թարգմանչական գործունեության կարևոր բաղադրիչները, կվարենք փոքրիկ դասընթաց և կփորձենք սովորողներին ներգրավել՝ համագործակցային նախագծի շրջանակներում։

Լինելով նորաստեղծ նախաձեռնություն՝ RippleFlow նախագիծն արդեն սկսել է իր 1-ին անդամագրությունը և մեկնարկել ակումբային դասընթացները, իսկ ընթացիկ նախագծերից երկուսը լիարժեք մշակումից հետո արդեն անցել են գործարկման փուլ։ Այսպիսով՝ ուրախ կլինենք հանդես գալ մեր հետաքրքիր նախաձեռնությամբ նաև Թալինի տարածաշրջանային համայնքներում՝ տարածելով երիտասարդության զարգացման ու կրթման մեր գաղափարներն ու ծրագրերը։

Կարդացեք Ավելին

Բացահայտելով օտար ճամփաները․ Յոթօրյա շրջագայություն Փարիզի սրտում

Ուսումնական այս մեկ տարվա ակտիվ ճամփորդական ծրագրերի ընթացքում հասցրեցի բացահայտել Հայաստանի շատ տարբեր վայրեր՝ գեղատեսիլ քաղաքներ, բազմամշակութային կոթողներ, սահմանամերձ գյուղեր, և այս ամենից շատ՝ իհարկե լիովին այլ կերպ բացահայտեցի շրջապատիս մարդկանց՝ ընկերներիս, հարազատ դարձած ծանոթներիս և ամեն ճամփորդության ավարտին հասկանում էի, որ բացահայտել եմ նրանց ևս մեկ կողմը, թաքնված մի մասն ու ավելի անկեղծ, ազնիվ բնույթը։

Այս ամենից հետո շատ հիանալի և անմոռանալի փորձություն էր դպրոցական մեծ խմբով ուղևորվել Եվրոպա՝ նորաձևության մայրաքաղաք, հրաշագեղ Փարիզ։ Պատկերացրեք ամենատարբեր մարդկանց մի մեծ խումբ միավորվում է՝ յոթ հիասքանչ օր անցկացնելու, շրջագայելով Փարիզի ամենահայտնի տեսարժան վայրերով, ծանոթանալու ֆրանսիական մշակույթին ու կենցաղին՝ միջնադարյան ժամանակներից մինչ օրս։ Ինչքան սքանչելի էր ուղևորվել ֆրանսիական տարբեր ժամանակաշրջանների միջով, գտնվել ու տեսնել այն վայրերը, որոնք հայտնի են իրենց բազմադարյա պատմական իրադարձություններով, դեպքերով ու բազմահռչակ պատմական գործիչներով։

Կարդացեք Ավելին

Փարիզի տեսարժան վայրերը։ Վերսալ

Արքայական շնչից մինչեւ խաղաղության պայմանագրեր

Ֆրանսիական թագավորների երբեմնի նստավայր Վերսալն, անշուշտ, ողջ Ֆրանսիայի հպարտությունն է եւ հիմնական այցեքարտերից մեկը։ Այն պալատական ու այգիների հոյակերտ անսամբլ է։ Վերսալը գտնվում է Փարիզից 20 կմ հեռավորության վրա։ Վերսալի պալատը ձեւավորվել է 17-րդ դարի կեսերին՝ Արեւ արքա Լյուդովիկոս 14-րդի նախաձեռնությամբ։ Պալատի ոսկեզօծ դարպասների մոտ վեր է խոյանում Լյուդովիկոս 14-րդի արձանը։ Մուտքի մոտ մշտապես հսկայական հերթեր են։

Պալատական համալիրի գեղեցկագույն մասն են կազմում այգիները, որտեղ ավելի քան 400 քանդակներ են տեղադրված, կա նաեւ 1400 շատրվան։ Վերսալյան այգիների արեւմտյան մասում 1,6 կմ-անոց ջրանցք կա, ասում են՝ Լյուդովիկոս 14-րդը շատ է սիրել նավարկել այդ ջրանցքով։ Ի դեպ, Վերսալյան այգում զբոսնելու համար ժամանակին դրես կոդ էր սահմանված՝ պետք էր լավ հագնված լինել։

Պալատը 700 սենյակ ունի, կահկարասու մաս կազմող բաղադրիչները 5000-ից ավելի են։ Ի թիվս այլնի՝ առանձնանում է նաեւ փոքր Տրիանոն, որը Լյուդովիկոս 16-րդի կնոջ՝ Մարի Անտուանետի նստավայրի մաս էր կազմում։ Այն օժտված է յուրահատուկ նրբագեղությամբ։

Ընդհանրապես, Վերսալը բառերով ներկայացնելն անպտուղ գործ է, եւ մարդ պետք է կյանքում գոնե մեկ անգամ այցելի ֆրանսիական շքեղությունն ու պատմության շունչն ամփոփող այս չքնաղ վայրը ու մշակութային շոկ ապրի։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started