“Bigger Than Us” նախագծային հանդիպում-քննարկումը

Հանդիպում-քննարկում <<Մեզնից Առավել / Bıgger Than Us>> նախագծի շրջանակներում

Օր` մարտի 24

Ժամ՝ 13:00-14:20

Վայր՝ Մայր դպրոց՝ Փոքր դահլիճ

Մասնակիցներ՝ <<Մեզնից Առավել / Bıgger Than Us>> նախագծային խումբ, կրթահամալիրի դասավանդողներ, Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների սովորեղներ, այլ շահագրգիռ անձինք

Հանդիպման նպատակը՝

-Նախապատրաստվել Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանի, <<Սփյուռք>> գիտաուսումնական կենտրոնի, Լեզվի կոմիտեի ներկայացուցիչների հետ հանդիպմանը

-Փորձի փոխանակում

Իրականացված աշխատանքներ՝

Մասնակիցներ՝

  1. Արի Ագոփ
  2. Մարիա Տիշաքճեան
  3. Յուրի Հյուսյան
  4. Նանե Ժամհարյան
  5. Անի Սմբատյան
  6. Սաթեն Հովհաննիսյան
  7. Քեթրին Աղաջանյան
  8. Սյուզի Մարտիրոսյան
  9. Լաուրա Թորոսյան

Համակարգումը՝ Արի Ագոփի և Լաուրա Թորոսյանի

Լուսաբանումը՝ մասնակից սովորողների

23/3/23

  1. Anna was burgled while she was on holiday. She left a window open.
    • She should have locked the window.
    • She shoudn’t have left the window open.
    • If she hadn’t left the window open, she wouldn’t have been burgled.
  2. Thieves broke into my car and stole my handbag.
    • I should have hidden my handbag in the boot.
    • I shouldn’t have left my handbag in the car.
    • If I hadn’t left my handbag in the car, they wouldn’t have broken in.
  1. Nick made an insulting comment on a friend’s social networking page. He was only joking, but his friend was very upset.
    • Nick shouldn’t have made a silly joke.
    • Nick should have thought twice before writing a comment.
    • If Nick hadn’t made a silly joke, his friend wouldn’t have been upset.
  2. I was in a hurry to catch my train, so I didn’t buy a ticket. The ticket inspector fined me a lot of money.
    • I should have bought the ticket for the train.
    • I should have organized my things earlier.
    • If I had bought the ticket, the inspector wouldn’t have fined me.
  3. Lucy responded angrily to a comment on her blog. Now the person who made the comment keeps posting more and more angry comments.
    • Lucy shouldn’t have been rude to the user.
    • Lucy should have blocked the user.
    • If Lucy had blocked the user, she wouldn’t have received angry comments.
  1. stole
  2. thief
  3. arrested
  4. robbery
  5. prison
  6. victims
  7. escapes
  1. Be a victim of online bullying.
  2. Make a real difference.
  3. Feel passionate about something.
  4. Stand up for someone.
  5. Speak up what you believe in.
  6. Upset about something.
  1. We’re running out of time.
  2. Are there any other suggestions?
  3. Then that’s settled.
  4. Let’s leave that for now.
  5. You must admit that’s true.
  6. That would be another option.
  7. I’m convinced that…
  8. So, what we’re saying is…

Cybercrime

  1. Web
  2. criminals/hackers
  3. malware
  4. application

b) The video describes the challenges for users and internet security firms these days. An employee from Sophos explains that the threat of cybercrime is growing because there are so many different ways in which data can now be stored.

  1. Fraser Howard is a principal threat researcher at Sophos-one of the world’s leading security firms.
  2. Fraser Howard gives an example of how cyber attack could take place. – True
  3. ‘Security Shield’ is the malware itself, which is installed on the system and is going to trick the user into paying for removal of some non-existent problems.
  4. In this example, the servers which host the hackers’ activities are in Canada. – True

Գեղատեսիլ Հայաստան․ Մեծամոր

Մարդն առանց իր անցյալի պատմության, ծագման ու մշակույթի իմացության նման է առանց արմատների ծառի։

Մարկուս Գարվի

Եվ իրոք, ինչպե՞ս կարող է մարդ իր նախնյաց ժառանգորդը լինել՝ առանց իմանալու իր ծագումն ու մշակույթը։ Շատերը կասեն, որ պատմությունն ու մշակույթը զուտ թղթին կամ որևէ իրին հանձնված մտքեր ու պատկերներ են, որ անհրաժեշտություն չկա դրանք իմանալու։ Բայց չէ՞ որ հենց դրանք են պայմանավորում ու պահպանում ազգի ինքնությունը, չէ՞ որ դրանով է ժողովուրդը ազգ համարվում և դրանցով է բնորոշվում։ Եվ այս ամենը հասկանալով՝ չծանոթանալ քո ազգային արժեքների հետ, անընդունելի է։

Այս անգամ խմբով ուղևորվել էինք Տարոնիկ գյուղից ոչ հեռու գտնվող «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան։ Պատմական վայրում կառուցված մի շինություն, որտեղ պահպանվում են դեռևս կես դար առաջ պեղված և գտնված եզակի մշակութային արժեքներ՝ տեղի ամրոցում և դամբարանադաշտում հայտնաբերված նյութերից մինչև հնագույն արհեստների և ծեսերի բաղադրիչներ։

Յուրաքանչյուր իր, որը պահվում է թանգարանում, ունի իր բազմադարյա պատմությունը։ Շինությունը կարծես մի ամբողջ պատմություն է պահում իր ներսում՝ վաղ բրոնզի դարից մինչև ուշ-միջնադարյան ժամանակներ։ Եվ նայելով այդ ամենին՝ զարմանում ես, թե ինչպիսի նրբագեղությամբ և որակով է պատրաստված այս կամ այն իրը այն ժամանակների համեմատ։ Այցելության ընթացքում տեղեկացանք հնամյա կարգերին ու կենցաղին, իմացանք ժամանակի ապրելաձևի ու դրա մաս կազմող կարևոր բաղադրիչների մասին․ մարդկանց զբաղմունքի, նախասիրությունների, ոճի և անցուդարձի մասին։ Տեսանք մի շարք ձեռագործ աշխատանքներ, որոնք փաստում են մեր նախնիների հնարամտությունն ու աշխատասիրությունը։

Ճանապարհին այցելեցինք նաև պատմական Զվարթնոցի տաճար և հարակից թանգարան։ Թեև այդ հսկայական կառույցից կանգուն են մնացել միայն սյուները, միևնույն է՝ շատ հաճելի և դուրեկան էր տեսնել այդ պատկերը․ դիմացդ խոյացող վեհ սյուները երկնքի կապույտի մեջ, հսկա բեկորներն ու տաճարը բոլորող վիթխարի աստիճանները։ Իսկ թանգարանն արդեն մեկ այլ գեղեցկություն էր։ Այն ուղղակի լեցուն էր այդ պատմական և չավերված խաչքարերով, բեկորներով և տաճաչի մասը կազմած տարբեր իրերով։ Ապշեցուցիչ էր տեսնել այդ երբեմնի հսկա, ահեղ տաճարը՝ վերածված սյուների և բեկորների այդ ամբողջության։

Եվ ահա՝ արդեն վերադարձի ճանապարհին, ինքս իմ մեջ ուրախ էի, որ այցելությունը ավելի քան ստացված էր։ Ձեռք բերած տեղեկություններս ու հուշերս միշտ կպահվեն հիշողությանս մեջ որպես գեղեցիկ և հետաքրքիր օրվա մի մաս։ Եվ հուսամ՝ ապագայում ևս կլինեն նմանատիպ ուսուցողական-ճանաչողական ու հետաքրքիր այցելություններ, քանի որ հենց այսպիսի ուղևորություններն են, որ մարդուն ճանաչել են տալիս իր ազգային արժեքն ու ինքնությունը, և այդ ամենն անում են՝ պարգևելով վառ հիշողություններ։

20/3/23

  1. fine
  2. performance
  3. bank
  4. wave
  5. jam
  1. rock
  2. square
  3. key
  4. match
  5. light
  6. change
  1. The square was…
    • drawn on a piece of paper.
    • full of people shouting.
  2. I couldn’t find the key because…
    • I left it at home.
    • I ran out of all the ideas.
  3. It’s important that the change…
    • affects the situation well.
    • is always returned in the stores․
  4. I saw a match which…
    • was bright enough to lighten the hut.
    • was full of fraud and violation.
  5. We had to stop playing because the light…
    • broke and faded.
    • began to set.
  6. We saw the rock…
    • band performing its famous tracks.
    • falling down the cliff.

14/3/23

  1. postpone
  2. underestimated
  3. mediocre
  4. menace
  5. challenged
  6. prominent
  7. abolished
  8. Unforeseen
  9. adequate
  10. ignores
  1. consent-refuse
  2. valid-untrue
  3. ignite-put out
  4. reveal-hide
  5. urgent-not important
  6. victorious-beaten
  7. survive-die
  8. mount-get off
  9. prohibit-allow
  10. miniature-large
  1. absurd
  2. prohibit
  3. postpone
  4. reveal
  5. decade
  6. prominent
  7. menace
  8. massive
  9. urban
  10. gloomy
  1. hesitate
  2. fiction
  3. massive
  4. century
  5. conclude
  6. absurd
  7. obvious
  8. preserve
  9. vision
  10. unique
  1. frank
  2. hesitate
  3. dread
  4. tendency
  5. urban
  6. security
  7. glimpse
  8. obvious
  9. consent
  10. conclude

Հանդիպում-քննարկում Ժիրայր Չոլաքյանի հետ

Վեպն ավելի շուտ շշուկ է, իսկ բեմը՝ բղավոց։

Ռոբերտ Հոլման

Թատերական արվեստն ու բեմականացումն այն ձիրքերն են, որ պահանջում են ավելի մեծ պատասխանատվություն, քան որևէ այլ գրականության ստեղծում։ Նախ և առաջ՝ պետք է տարբերել այդ երկուսն իրարից․ ի՞նչ գաղափար է կրում դրանցից յուրաքանչյուրը, ի՞նչ առաքելություն ունի կատարելու և ի՞նչ առանձնահատկությամբ է հանդես գալիս։ Գիրքն ու բեմն իրարից շատ տարբեր են։ Փաստացի, բեմականացումը պահանջում է ներդնել շատ ավելի մեծ ջանք ու եռանդ, ակնկալում է մեծ խմբի աշխույժ համագործակցային աշխատանք և ինչն ամենակարևորն է՝ կերտվածքի դիտարկում տարբեր տեսանկյուններից։

Այս և այլ կարևոր հարցերի, երևույթների քննարկումն ու վերլուծումը ծավալեցինք հենց այս հանդիպման ընթացքում։ Իսկ հանդիպումը տեղի ունեցավ դպրոցին արդեն հարազատ դարձած, լավ ընկեր Ժիրայր Չոլաքյանի հետ, ով մեծ սիրով և պատրաստակամությամբ հանդես եկավ՝ մեր դպրոցում ևս մեկ անգամ ներկայացում բեմադրելու առաջարկությամբ։

Այդպիսով, մեկնարկ տրվեց մի նոր համագործակցային նախագծի, որի իրագործողներն են կրթահամալիրի Ավագ դպրոցի ինքնավար թատերական ակումբն ու արևմտահայ արվեստագետ Ժիրայր Չոլաքյանը։ Նախագիծ, որը խոստանում է նոր շունչ հաղորդել մինչ այս դպրոցում բեմադրված ներկայացումներին։ Քանի որ առաջարկվող պիեսն ինքնին տարբերվող է և յուրահատուկ այն բանով, որ բեմականացման ստանդարտ չափորոշիչներից շեղվում է։ Եվ հարկ է նշել, որ Գուրգեն Մահարու հետևյալ ստեղծագործությունը նախկինում երբեք չի բեմադրվել։

Եվ ինչու՞ չդիմել ռիսկի և հանդես չգալ նմանատիպ բեմականացումով, հատկապես, երբ մեր թատերական ակումբի նպատակներից է ընդունել թատրոնի և ոչ ստանդարտ ներկայացումների նետած մարտարհրավերը, անկախ դրանց բնույթից և ընթացքից։ Դարձնել դրանք հանրամատչելի, ժամանակակից պահանջներին համապատասխան և ներկայացնել յուրահատուկ ոճով։

Ժիրայր Չոլաքյանի հետ միասին ծանոթացանք Մահարու “Մուտք” պիեսին, որն ուղղակի փայլում էր իր երգիծական հատվածներով, սատիրայի չափաբաժնով և ժամանակի հավաքույթներին համապատասխան զրույցներով ու մտքերով։ Միասին փորձեցինք հասկանալ պիեսի գաղափարը, ասելիքը, արդիականությունն ու կարևորությունը։ Հատկանշական է, որ պիեսում արծարծված մտքերը, գաղափարական բախումները, հնչեցված գնահատանքն ու դիտողությունները լիիրավ համապատասխանում են ներկայիս հանրության մտքերին և մտածմունքներին։ Միայն թե ոճն է փոխվել, միջավայրը, կերպարներն ու անունները։ Բայց միևնույն է՝ ասելիքն ու քննարկվող նյութը մնում են արդիական և համապատասխան ներկայիս իրադրությանը։

Շատ գոհացուցիչ է այն փաստը, որ պիեսի բնույթից ելնելով՝ ակումբի բոլոր անդամները հավասարապես ներգրավվածություն կունենան բեմականացման աշխատանքներին, և գովելի է այն, որ հենց սկզբից նրանք ակտիվություն և հետարքրվածություն ցուցաբերեցին՝ քննարկում ծավալելու Ժիրայր Չոլաքյանի հետ և ներառվելու ներկայացման մեջ։

Մի շարք հարցերի շուրջ ծավալված քննարկումներից հետո կարելի է ասել, որ հանդիպումը հաջողված էր։ Ակնհայտորեն, Չոլաքյանի առաջարկն ընդունվեց և թատերական ակումբը մեծ պատրաստակամությամբ մեկնարկ տվեց աշխատանքներին։

Դե ինչ, այս ամենից հետո մեզ մնում էր միայն բարի ճանապարհ մաղթել մեր լավ ընկեր Ժիրայր Չոլաքյանին և արդեն ակումբի ներսում՝ անդամներով իրականացնել հետագա բարդ ու պատասխանատու աշպատանքը։ Ուրախ էինք կրկին անգամ հյուրընկալել Ժիրայր Չոլաքյանին մեր կրթահամալիրում, շնորհակալ ենք նրան՝ այսպիսի հետաքրքիր առաջարկության համար, մաղթում ենք բեղուն ստեղծագործական աշխատանք՝ ապագայում կրկին հանդիպելու հույսով։

Անհատն ու հանրությունը

Դուք չպետք է կորցնեք ձեր հավատը մարդկության հանդեպ։ Մարդկությունը օվկիանոս է. եթե օվկիանոսի մի քանի կաթիլը կեղտոտ է լինում, օվկիանոսը չի կեղտոտվում:

Մահաթմա Գանդի

Հենց այս խոսքերն էլ պետք է հաշվի առնել անհատի ու հանրության հարաբերությունների մասին խոսելիս։ Պետք է հասկանալ, որ եթե մարդն անընդհատ բողոքում է իր շրջապատի ճնշող միջավայրից, մարդկանց ու հանրությանը համարում է անմիտ կամ բութ, այդ ամենը միայն մի պատճառով է։ Այն, որ անհատը գոյատևում է սխալ միջավայրում, ի վերջո՝ ոչ բոլորը կարող են համապատասխանել մեր սպասելքիներին և ոչ բոլորը կարող են արդարացնել մեր ակնկալիքները։

Հանրությունն ինքնին կարող է վնասող լինել, ճնշող լինել անհատի համար։ Սակայն մի պահ գիտակցենք, որ բոլորս մարդ ենք և մեզնից յուրաքանչյուրն օժտված է բանականության ու մարդկային բնազդներով։ Շատ մտավորականների կարող է հուզել հանրության մեջ տիրող անմտությունն ու անտարբերությունը։ Բայց մի՞թե ոչ ոք չի գիտակցում դա։ Իհարկե գիտակցում են։ Սակայն մարդկային բնազդն է ապրել միջավայրում իր ցանկությունների համաձայն, քան դիմացինի պահանջմունքներին համապատասխան։

Մարդկային հարաբերությունները ավելի քան միլիոնավոր տարիներ առեղծված են մնացել։ Ոչ ոք չի կարող ասել՝ կստանա՞նք արդյոք ապագայում միասնական հասարակություն, որտեղ համայն մարդկությունը կհամախմբվի մի գաղափարի շուրջ, կմիավորվի մի լեզվի ու մշակույթի տակ և իրեն կկոչի իդեալական հանրություն։ Ձևակերպումս շատ դիստոպիական էր, սակայն ոչ ոք չի կարող ասել՝ կարո՞ղ ենք որևիցե մի օր ապահովել մարդկության անխռով ու ընդմիշտ հաշտ փոխհարաբերությունները։

Սակայն ներկայումս դեռ, պետք է շարժվել ներկայի թելադրանքով․ լինել մի փոքր նրբանկատ, սակայն չկորցնել սեփական եսը։ Ի վերջո, կյանքի խաչմերուկներում Դուք կարող եք կորցնել շատ մարդկանց, բայց երբե՛ք մի կորցրեք ինքներդ Ձեզ։

Design a site like this with WordPress.com
Get started