ՀՀ Օրենքը կամավոր աշխատանքի մասին

Կամավորությունը

Կամավորական աշխատանքը կամավորության վրա հիմնված, հանրօգուտ, անվարձահատույց, ոչ պարտադիր կամ ոչ հարկադիր, համապատասխան օրենքին համապատասխան կատարվող աշխատանք է։

Կամավոր աշխատանքի սկզբունքներն են՝

  • կամավորի կամքի ազատությունը,
  • կամավոր աշխատանքի անհատուցելիությունը,
  • կամավոր աշխատանքի սուբյեկտների իրավահավասարությունը,
  • կամավոր աշխատանքում խտրականության արգելքը,
  • մարդասիրությունը,
  • մարդու իրավունքների ու ազատությունների հարգումը,
  • ազգային, տարածաշրջանային կամ միջազգային համագործակցությունը:
Կարդացեք Ավելին

Աշխատանքային օրենսդրությունը և դրանով կարգավորվող հարաբերությունները

Գործատուի սահմանումն ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի

Գործատուն՝

  • Գործատուն աշխատանքային հարաբերության այն մասնակիցն է, որն աշխատանքային պայմանագրի հիման վրա և (կամ) օրենքով սահմանված կարգով օգտագործում է քաղաքացիների աշխատանքը,
  • Գործատու կարող են լինել Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած իրավաբանական անձինք` անկախ կազմակերպական-իրավական ձևից, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հաշվառված հիմնարկները, օտարերկրյա պետությունում գրանցված կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված առանձնացված ստորաբաժանումները, հիմնարկները, ինչպես նաև ֆիզիկական անձինք, այդ թվում` անհատ ձեռնարկատերերը և նոտարները:
  • Որպես գործատու կարող են հանդես գալ նաև Հայաստանի Հանրապետությունը և համայնքը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով աշխատանքային պայմանագիր կնքելու կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտ ընդունելու իրավունք ունեցող այլ սուբյեկտներ,
  • Գործատու իրավաբանական անձանց աշխատանքային իրավունակությունը և գործունակությունը ծագում է դրանց ստեղծման պահից: Իրավաբանական անձ չհանդիսացող այլ գործատուների աշխատանքային իրավունակության և գործունակության նկատմամբ կիրառվում են իրավաբանական անձ հանդիսացող գործատուի աշխատանքային իրավունակության և գործունակության մասին նորմերը,
  • Գործատուները ձեռք են բերում աշխատանքային իրավունքներ և կրում են աշխատանքային պարտականություններ, ինչպես նաև դրանք իրականացնում են համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձանց, այդպիսի լիազորություններ ունեցող այլ անձանց, ինչպես նաև իրենց մարմինների միջոցով, որոնք ձևավորվում և գործում են օրենքների, իրավաբանական անձի կանոնադրության կամ գործատուի ընդունած ներքին կամ անհատական իրավական ակտերի հիման վրա։
Կարդացեք Ավելին

Ֆիզիկական և իրավաբանական անձ

Ֆիզիկական անձ

Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։ Իրավունքի տեսանկյունից ֆիզիկական անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝

  1. Քաղաքացիություն ունեցող,
  2. Քաղաքացիություն չունեցող,
  3. Օտարերկրյա քաղաքացիներ,
  4. Երկքաղաքացիներ։

Ֆիզիկական անձանց նման տարաբաժանումը կայանում է նրանում, որ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք միայն կարող են ընտրել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։

Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։ Իրավունակությամբ և գործունակությամբ օժտված ֆիզիկական անձինք ձեռք են բերում իրավասուբյեկտություն։ Ֆիզիկական անձանց մասին հիմնական դրույթները ամրագրում են ստացել Հայաստանի Սահմանադրությունում և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում։

Իրավաբանական անձ

«Քաղաքացիական օրենսգիրք»

Գ Լ ՈՒ Խ  5

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԻՆՔ 

§ 1. ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 50.Իրավաբանական անձի հասկացությունը

1. Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

3. Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները (մասնակիցները) ունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները:

4. Իրավաբանական անձանց թվին, որոնց նկատմամբ նրանց հիմնադիրները չունեն պարտավորական իրավունքներ, պատկանում են հասարակական միավորումները, հիմնադրամները և իրավաբանական անձանց միությունները:

Կարդացեք Ավելին

Հասարակական և պետական կազմակերպությունները։ Ընդհանուր բնութագիրը, տարբերությունները

Մինչև յուրաքանչյուրին առանձին անդրադառնալը, առանձնացնենք այն հիմնական տարբերությունները, որոնք ունեն հասարակական և պետական կազմակերպությունները։

Հիմնական դրույթներ

Հասարակական կազմակերպություն

1. Կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, օտարերկրյա պետությունների քաղաքացիների, ֆիզիկական և իրավաբանական անձանց հասարակական միավորում է, որն ունի ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ:

2. Կազմակերպությունը կարող է լինել առանց անդամության սահմանափակման կամ սահմանափակ անդամությամբ։

3. Կազմակերպությունը ինքնուրույն է որոշում իր կազմակերպական կառուցվածքը, գործունեության առարկան, նպատակները և ձևերը:

Պետական կազմակերպություն

1. Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

2. Պետական կազմակերպությունը որպես սեփականություն ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունը կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Կազմակերպության անվանումը, խորհրդանիշները և գտնվելու վայրը

Հասարակական կազմակերպություն

2. Կազմակերպության անվանումը պետք է հայերենով պարունակի տարբերակող նշանակության հատուկ կամ հասարակ անուն, ինչպես նաև «հասարակական կազմակերպություն» բառերը:

3. Կազմակերպությունը կարող է ունենալ նաև օտար լեզվով անվանում:

7. Կազմակերպության անվանումն այլ անձի կողմից ապօրինի օգտագործելու, այդ թվում՝ Կազմակերպության անվանմամբ իրավունքներ և պարտականություններ ձեռք բերելու դեպքերում Կազմակերպությունն իր իրավունքները կարող է պաշտպանել դատական կարգով։

8. Կազմակերպության գտնվելու վայրը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում օրենքով սահմանված կարգով գրանցված՝ Կազմակերպության գտնվելու վայրն է:

Պետական կազմակերպություն

3. Պետական կազմակերպությունն ունի անվանում, որը պետք է ներառի «պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը, ինչպես նաև ցուցում` պետական կազմակերպության գործունեության բնագավառի մասին, եթե անվանումից դա ակնհայտ չէ:

4. Պետական կազմակերպության գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է:

5. Պետական կազմակերպությունը այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

6. Պետական կազմակերպությունը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և կազմակերպության հայերեն անվանմամբ կլոր կնիք: Պետական կազմակերպությունը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

7. Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

Կարդացեք Ավելին

Երեխայի իրավունքները

ՀՀ Ընտանեկան օրենսգիրք

Հոդված 10. Ամուսնության կնքման պայմանները

1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի՝ կանանց համար՝ տասնյոթ, իսկ տղամարդկանց համար տասնութ տարեկան տարիքի հասնելը։

Մեկնաբանություն

Անդրադառնալով ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 3-րդ գլխի (Ամուսնություն կնքելու պայմաններն ու կարգը) 10-րդ հոդվածի առաջին կետով սահմանված կարգին՝ կուզեի մի քանի դիտարկումներ և շտկումներ անել, որոնց կիրառումն ըստ իս կարևոր են հասարակության մտածողության աստիճանի բարձրացման ու գիտակցության ամրապնդման համար։

Պերճախոսություն չէ այն ասույթը, որ ընտանիքը պետության հիմքն է։ Եվ հենց այդ ընտանիքի կայունությունից է կախված պետության գործունեության խաղաղ իրականացումը, ապագան ու շահերը։ Կայուն է այն պետությունը, որտեղ նախ և առաջ կայուն են ընտանիքները, այն հիմքերը, որոնցից սկիզբ է առնում հասարակությունը։ Իսկ կայուն են այն ընտանիքները, որոնք կազմված են գիտակցապես հասուն մարդկանցից, որոնք սկիզբ են դրել տվյալ ընտանեկան միացությանը։

Ըստ այդմ՝ վերանայելով ամուսնության կնքման պայմանների մասին հոդվածը և համեմատելով այն այլ պետությունների համապատասխան օրենքի հետ, կգերադասեի փոփոխել երկու սեռերի ամուսնական տարիքը և հասցնել քսանմեկի։ Առնվազն այդ տարիքում մարդ կարող է բավարար չափով գիտակից ու կրթված լինել՝ ամուսնության հարցում ողջամիտ որոշում կայացնելու համար։ Այդ կերպ ինչ-որ չափով կարելի է խուսափել ընտանեկան անկայութնությունից և պետության ներքին սոցիալական խնդիրներից։

Կարդացեք Ավելին

Սովորողի իրավունքները

Սովորողն իրավունք ունի․

  • Ստանալ նախարարության կողմից հաստատված հավասար ու լիարժեք կրթություն
  • Կրթություն ստանալ հեռավար տարբերակով
  • Ազատորեն դիմել ցանկացած ուսումնական հաստատություն
  • Ազատորեն արտահայտելու իր կարծիքն ու տեսակետը այս կամ այն խնդրի վերաբերյալ
  • Դասավանդողի կամ ծնողի օգնությամբ ինքնուրույն կազմելու իր ուսումնական առարկայական ծրագիրը
  • Մասնակցել նախարարության և ուսումնական հաստատության կողմից կազմակերպված ցանկացած կրթական-ժամանցային միջոցառման

Սովորողը պարտավոր է․

  • Իր կատարած աշխատանքով ու վարքագծով հաշվետու լինել դասավանդողներին
  • Դասերին ներկայանալ համապատասխան աշխատանքային գործիքով (գիրք, տետր, նոութբուք, և այլն)
  • Տիրապետել դպրոցում խաղաղ համակեցության ու համագործակցային կանոններին և լիովին ենթարկվել դրանց
  • Ճանաչել ու հարգել այլ սովորողների ու դասավանդողների իրավունքներն ու իր հնարավորությունները
  • Դասերին ապահովել իր ներկայությունն ու մասնակցությունը
Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started