1918թ․ մայիսյան հերոսամարտեր

Դրությունը կովկասյան ճակատում 1918 թ-ին

1914 թ․-ին սկսվեց Առաջին աշխարհամարտը։ Օսմանյան կայսրությունը ռազմական գործողություններ սկսեց Ռուսաստանի դեմ Սև ծովում և կովկասյան ճակատում։ Ռուսաստանում հայտարարվեց Օսմանյան կայսրության դեմ պատերազմելու համար հայ կամավորականների հավաք, և հազարավոր հայեր անդամագրվեցին կամավորական գնդերին։ 1915 թ․-ին Օսմանյան Թուրքիան ձեռնամուխ եղավ կայսրության հայ բնակչության ոչնչացմանը՝ ցեղասպանությանը, ինչի արդյունքում Արևմտյան Հայաստանը զրկվեց բնիկ ժողովրդից, սպանվեց 1.5 մլն հայ։ 1914-1916 թթ․ մարտերում ռուսական բանակն ունեցաց լուրջ առաջխաղացում կովկասյան ճակատում՝ ազատագրելով Արևմտյան Հայաստանի մեծ մասը։ Ռազմաճակատի գիծն անցնում էր Տրապիզոնից մինչև Երզնկա ու Վան, որտեղ կանգնած էր ռուսական 300.000-անոց բանակը։ Սակայն պատերազմից հոգնածությունն ու այլ բազմաթիվ պատճառներ հանգեցրին Ռուսաստանում 1917 թ․ փետրվարյան և հոկտեմբերյան հեղափոխություններին։ Այդ ժամանակ ռուսական բանակի թվաքանակը 10 միլիոն էր, որից 100.000-ը հայեր էին՝ ցրված Բալթիկ ծովից մինչև Սև ծով տարբեր ռազմաճակատներում։

Կարդացեք Ավելին

Հայաստանը 1917թ․ փետրվար-նոյեմբեր ժամանակահատվածում

1917 թ. փետրվարի 27-ին Ռուսաստանի մայրաքաղաք Պետրոգրադում տեղի ունեցավ հեղափոխություն:
Պետրոգրադրում ցարական իշխանությունը փոխարինվեց ժամանակավոր կառավարությամբ իշխան Լվովի գլխավորությամբ:
Այս կառավարության հետ միաժամանակ գործում էր Պետրոգրադի բանվորների և զինվորների խորհուրդը:
Երկրում փաստորեն հաստատվեց երկիշխանություն:
1917թ. մարտի 2-ին Կովկասի փոխարքան իշխանության փոփոխության մասին հայտնեց Թիֆլիսի քաղաքապետ Ալեքսանդր Խատիսյանին:
1917թ. մարտի 9-ին ժամանակավոր կառավարությունը Անդրկովկասում վերացրեց նախկին իշխանության բոլոր մարմինները` ստեղծելով Անդրկովկասի հատուկ կոմիտե(ОЗАКОН):
Իշխանության այս մարմնի նախագահը ազգությամբ ռուս Խառլամովն էր, իսկ անդամներից երկուսը վրացիներ էին, մեկը թուրք էր, մյուսը` հայ (Պապաջանյան):
ՕԶԱԿՈՆ-ի իշխանության տակ դրվեց բացի Անդրկովկասից նաև ռուսական բանակի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի տարածքը:
Սակայն 1917թ. ապրիլի 26-ին ժամանակավոր կառավարությունը Արևմտյան Հայաստանը հատուկ որոշմամբ հանեց ՕԶԱԿՈՆ-ի իշխանությունից և Արևմտյան Հայաստանում հիմնեց առանձին նահանգապետություն գեներալ Սվերյանովի գլխավորությամբ:
Նրա օգնականն էր Զավիրյանը:
Արևմտյան Հայաստանը բաժանված էր 3 օկրուգների` Կարինի, Վանի և Խնուսի:

Կարդացեք Ավելին

Հայ ժողովուրդը 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին: Հայ կամավորական շարժում, Մեծ Եղեռն

1914 թ. հուլիսի 28-ին երկու ռազմաքաղաքական դաշինքների՝ Անտանտի (Մեծ Բրիտանիա, Ռուսաստան, Ֆրանսիա, 1917 թվից՝ ԱՄՆ) և Եռյակ (հետագայում՝ Քառյակ) դաշինքի (Գերմանիա, Ավտրո-Հունգարիա, Օսմանան կայսրություն, 1915 թ.՝ Բուլղարիա) միջև սկսվեց մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը՝ Առաջին աշխարհամարտը: Հայ ժողովրդի երկու հատվածը՝ արևելահայությունն ու արևմտահայությունը, հայտնվեց ռուսական և օսմանյան կայսրությունների միջև ընթացող թեժ ռազմական գործողությունների թատերաբեմում, մասնավորապես՝ Կովկասյան ռազմաճակատում: Պատերազմի մեջ ներքաշված երկրներում սկսվեց զինապարտ քաղաքացիների զորակոչ: Ավելի քան 250.000 օսմանահպատակ հայ զորակոչվեց օսմանյան բանակ, նույնքան էլ ռուսահպատակ հայ` ռուսական կայսրության բանակ: Անտանտի մյուս երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի բանակներ զորակոչված հայ մարտիկների թիվը անցնում էր 50.000-ը:

Առաջին աշխարհամարտի հենց սկզբում ցարական կառավարությունը զորակոչին համընթաց թույլատրեց կազմակերպել ազգային կամավորական ջոկատներ: Հայկական կամավորական խմբերի կազմակերպման հարցը քննարկվեց 1914 թ. սեպտեմբերի 21-23-ը Թիֆլիսում տեղի ունեցած ՀՅԴ Կովկասի շրջանային ժողովում: Կամավորական ջոկատներ կազմակերպելու և նրանց զենքով ու սննդամթերքով ապահովելու համար ստեղծվեց ռազմական խորհուրդ, որն իր ներկայացուցիչներ ուներ ռուսական կայսրության բազմաթիվ հայաբնակ վայրերում: Բացի այդ շարժմանը նյութական մեծ աջակցություն ցուցաբերեցին Փարիզի, Լոնդոնի, Նյու-Յորքի և այլ քաղաքների հայկական կոմիտեները: Կամավորական շարժմանը զորավիգ են եղել Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը, հայտնի դաշնակցականներ Հակոբ Զավրիևը (Զավեյան), Ալեքսանդր Խատիսյանը, Արմեն Գարոն (Գարեգին Փաստրմաճյան), Համո Օհանջանյանը և այլն: Կամավորագրվելու ցանկություն արտահայտեցին ոչ միայն ռուսաստանաբնակ հայերը. կամավորական շարժումը և Թուրքիայի դեմ պատերազմին մասնակցելու մղումը լայն թափ ստացան նաև Եգիպտոսում, Կիպրոսում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Բուլղարիայում և այլուր:

Կարդացեք Ավելին

Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և հանրագումարները

Առաջին աշխարհամարտը ամենից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան «ցեղասպանություն» սահմանումը: 1914 թվականի նոյեմբերին Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ մտավ Գերմանիայի ու Ավստրո-Հունգարիայի կողմից: Երիտթուրքերը հասկացան, որ ռազմական ժամանակի պայմաններում կարելի է արագ եւ առանց աղմուկի լուծել «հայկական, ասորական եւ հունական» հարցերը: Ինչն էլ արվեց աներեւակայելի դաժանությամբ: Սակայն առանց աղմուկի չստացվեց` Օսմանյան Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները հեռագրեր էին հղում իրենց կառավարություններին կոտորածների մասին, որոնք էլ իրենց հերթին վրդովմունքն էին հայտնում եւ բողոքի նոտաներ էին ուղարկում երիտթուրքերի կառավարությանը: Սակայն արդեն ուշ էր: Մինչ 1916 թվականը «ոչ թուրքական» բնակչության զտումը գրեթե ավարտված էր: Իսկ ով ողջ էր մնացել, զոհ գնաց Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի բանակին, որը հայերի ու հույների ոսկորների վրա հիմնեց ժամանակակից Թուրքիան:

Կարդացեք Ավելին

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքը: Կովկասյան ու եվրոպական ռազմաճակատներ

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ , Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ: Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն:

1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։

Կարդացեք Ավելին

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառները

Առաջին համաշխարհային պատերազմի պատճառները բազմազան են և քննարկման առարկա։ Պատերազմը սկսվել է Բալկաններում 1914 թվականի հուլիսի վերջին և ավարտվել է 1918 թվականի նոյեմբերի 18-ին՝ խլելով 17 միլին մարդու կյանք և 20 միլիոն վիրավոր։

Երկարաժամկետ վերլուծությունները միտված են բացատրելու ինչու երկու գերտերություններ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան մի կողմից և Ռուսաստանը, Ֆրանսիան, Սերբիան և Մեծ Բրիտանիան մյուս կողմից մտան պատերազմի մեջ 1914 թվականին։ Պատերազմի պատճառները հասկանալու համար անհրաժեշտ է վերլուծել քաղաքական, տարածքային և տնտեսական հակամարտությունները, Միլիտարիզմը, դաշինքների ստեղծման պատճառները, իմպերիալիզմը, ազգայնականության աճը և ուժային վակումը Օսմանյան կայսրության փլուզումից հետո։ Մյուս հիմնական պատճառներից կարող են լինել Եվրոպայում ուժային վերադասավորումից հետո տարածքային վեճերը, փլուզված և մասնատված երկրները, սպառազինության մրցավազքը, որը սկսվել էր վերջին տասնամյակներում։

Կարդացեք Ավելին

Հայ ազատագրական շարժումը 20-րդ դարասկզբին

1890-ական թթ. վերջերից արևմտահայության մոտ ստեղծվել էր ընդհանուր հուսահատական վիճակ: Հայդուկային պայքարի ամենանշանավոր դրվագն այս շրջանում Ս. Առաքելոց վանքի կռիվն էր: Տարոնի ժողովուրդը հավաքվել էր Մշո առաջնորդարանի մոտ և պահանջում էր տիրող ծանր վիճակից որևէ ելք գտնել: Նշանավոր հայդուկ Հակոբ Կոտոյանը առաջ է քաշում զինված խմբով Ս. Առաքելոց վանք մտնելու և ինքնապաշարման դիմելու գաղափարը: 1901 թ. նոյեմբերի 3-ին Անդրանիկը 37 հայդուկների և 20 զինված գյուղացիների հետ մտնում է Մուշից հարավ-արևելք ընկած Ս. Առաքելոց վանքը և այն վերածում ինքնապաշտպանական ամրոցի: Երեք օր անց սկսվում է կռիվը: Նոյեմբերի 27-ի գիշերը հայդուկները տեղացած ձյան պայմաններում, սպիտակ սավաններով փաթաթված, աննկատ հեռանում են վանքից: Այս հերոսական կռիվը մեծ տպավորություն գործեց հայության վրա, միաժամանակ արձագանք գտավ արտասահմանում:

Ս. Առաքելոց վանքի կռվից հետո հայդուկային ելույթները գրեթե դադարեցին, սակայն 1903 թ. աշնանը Սասունի հայտնի Գելիեգուզան գյուղում ստեղծվեց ինքնապաշտպանության զինվորական մարմին՝ Անդրանիկի գլխավորությամբ: 1904 թ. հունվարին թուրքական զորքերը գրավեցին Սասունի ճանապարհները՝ կտրելով այն Մուշից: Ապրիլի 1-ին թշնամին հարձակվում է հարավային կողմից, որի պաշտպանությունը հանձնված էր Չավուշին: Ապրիլի 22-ին թշնամին բազմաթիվ զոհերի գնով միայն կարողանում է գրավել հայերի ինքնապաշտպանության կենտրոնը: Հետո թուրքերը գրավեցին նաև Տալվորիկը, սակայն կռիվները շարունակվեցին մինչև մայիսի կեսերը: Ապստամբության ղեկավարների համար պարզ էր, որ հնարավոր չէ երկար դիմադրել՝ բավարար զենք ու զինամթերք չունենալու պատճառով: Թշնամին հաշվեհարդար է տեսնում Սասունում մնացած խաղաղ բնակչության նկատմամբ: Պահը հարմար գտնելով՝ սուլթանը ցանկանում էր տեղի հայությանը վերաբնակեցնել Մշո դաշտում, բայց ի վերջո տեղի տալով սասունցիների սպառնալիքներին ու մեծ տերությունների հյուպատոսների միջամտություններին՝ հրաժարվում է այդ քայլից: Այսպիսով՝ Սասունի 1904 թ. հերոսական ապստամբությունն ավարտվեց պարտությամբ: Այն ցույց տվեց, որ մասնակի ընդհարումներով հնարավոր չէ լուծել արևմտահպության ազատագրման խնդիրը:

Այս երկու ապստամբությունների ավարտը մեծ հաշվով ի օգուտ մեզ էր, և թեկուզ փոքր հաղթանակը մեծ դեր ուներ հայության համար, և մեծ առիթ էր ոգևորվելու և պայքարելու ուժ ու եռանդ փոխանցելու։

Բագրատունիների թագավորությունը Հայաստանում

Բագրատունիների թագավորություն, միջնադարյան պետություն Կովկասում և Հայկական լեռնաշխարհում 885-1045 թվականներին։ Հիմնադրել է հայոց իշխան Աշոտ Բագրատունին 885 թվականին։ Երկիրը կառավարել է Բագրատունիների թագավորական տոհմը։ Տարածքը կազմել է առավելագույնը 250 000 քառ. կմ՝ Աշոտ Գ Ողորմած շահնշահի օրոք (953-977)։

Առաջին շրջանում մայրաքաղաքն էր Բագարանը, որը գտնվում էր Բագրատունիների տնտեսական կենտրոն Շիրակում: Վարչաքաղաքական կենտրոնի դեր են ստանձնել նաև Շիրակավան և Կարս քաղաքները։ 961 թվականից Աշոտ Գ Ողորմածը մայրաքաղաքը տեղափոխում է հայկական մշակութային, քաղաքական ու տնտեսական կենտրոն Անի: Հզորության շրջանում, երբ անկում էին ապրում հարևան արաբական ամիրայությունները, ներառել է բազմաթիվ հայկական գավառներ, ինչպես նաև ազդեցություն է ունեցել վրացական, աղվանական ու արաբական իշխանություններ։ Ծաղկման շրջանում այն ներառում էր Հայկական լեռնաշխարհի մեծագույն մասը։

11-րդ դարում Հայաստանը աստիճանաբար նվաճվում է Բյուզանդական կայսրության կողմից։ Մի քանի տասնամյակ առաջ ձևավորված թագավորություններն ու իշխանությունները ինքնավարություն են ստանում կամ ընդգրկվում հարևան պետությունների կազմի մեջ։ Սելջուկ-թյուրքերի արշավանքից հետո հայոց պետականությունը թուլանում է։ Նրա տարածքներում համեմատաբար ինքնուրույն են մնում հայկական երեք թագավորություններ՝ Վանանդ, Լոռի և Սյունիք:

Բագրատունիների թագավորությունը քրիստոնյա Արևելքի հզորագույն թագավորություններից էր, որը հանդիսանում էր հայոց պետականության վերջին դրսևորումը պատմական հայրենիքում։ Այն իր շուրջ էր համախմբել ոչ միայն Հայաստանը, այլև իր գոյությամբ նպաստել էր հյուսիսում մեկ այլ քրիստոնյա պետության՝ Վրաց թագավորության առաջացմանը։

Կարդացեք Ավելին

Ցարական Ռուսաստան։ Իվան IV Ահեղի գահակալումը, կյանքը և հետաքրքիր իրադարձությունները

Ռուսական կայսրությունը պատմական կայսրություն էր, որը տարածվեց Եվրասիայում և Հյուսիսային Ամերիկայում 1721 թվականից՝ Հյուսիսային մեծ պատերազմի ավարտից հետո, մինչև հանրապետությունը հռչակվեց ժամանակավոր կառավարության կողմից, որը իշխանությունը ստանձնեց 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո: Մեծությամբ երրորդ կայսրությունը։ Պատմության մեջ, իր ամենամեծ ծավալով, որը տարածվում է երեք մայրցամաքների վրա՝ Եվրոպա, Ասիա և Հյուսիսային Ամերիկա, Ռուսական կայսրությունն իր չափերով գերազանցվել է միայն բրիտանական և մոնղոլական կայսրություններից: Ռուսական կայսրության վերելքը համընկավ հարևան մրցակից տերությունների՝ Շվեդական կայսրության, Լեհ-Լիտվական Համագործակցության, Պարսկաստանի, Օսմանյան կայսրության և Մանչուական Չինաստանի անկման հետ: Այն մեծ դեր խաղաց 1812–1814 թվականներին Եվրոպան վերահսկելու Նապոլեոնի հավակնությունները տապալելու գործում և ընդարձակվեց դեպի արևմուտք և հարավ՝ դառնալով բոլոր ժամանակների ամենահզոր եվրոպական կայսրություններից մեկը։

Իվան Ահեղի մանկությունը

1530թ.-ի օգոստոսի 25-ին Մեծ իշխան Վասիլի 3-րդի և Ելենա Գլինսկայայի ընտանիքում ծնվել է Իվան IV Ահեղը: Իվանը մեծացել է պալատական հեղաշրջումների պայմաններում: Նրան շրջապատող սպանությունները, բռնություններն ու ինտրիգները նրա մեջ սերմանել են կասկածամտություն, վրիժառություն ու դաժանություն:

Ռուսիայի այս մեծ առաջնորդը շատ վաղ տարիքում կորցրեց իր ծնողներին: Նա 6 տարեկան էր, երբ նրա մայրը մահացավ և նրա դաստիարակությամբ սկսեցին զբաղվել նշանավոր բոյարիններ: Նրան շատ վատ էին վերաբերվում, պարբերաբար կոպտում էին և պատժում ամենաչնչին սխալմունքների համար: Արդյունքում, երեխան սկսեց աստիճանաբար խելագարվել: Նա սկսեց փոքր կենդանիներ տանջելուց իսկ 1544 թվականին, երբ նա 14 տարեկան էր, նրա հրամանով այդ ժամանակվա կառավարության ղեկավարին կերակրեցին շներին:

Կարդացեք Ավելին

Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-20-րդ դարեր

Արևմտահայերի ազգային սահմանադրությունը

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը սահմանում է նրա պետական կառուցվածքը, կառավարման և իշխանության մարմինների համակարգը, նրանց իրավասությունները և ձևավորման կարգը, ընտրական համակարգը, քաղաքացիական իրավունքները և ազատությունը, ինչպես նաև դատական համակարգը։ Սահմանադրությունն օրենսդրության հիմքն է։ Պետական գործունեության տարբեր բնագավառներում սահմանադրական կարգի պահպանմանը հետևում է Գերագույն դատարանը կամ Սահմանադրական դատարանը։

1860 թվականի ազգային սահմանադրություն (հայտնի է նաև որպես Ազգային սահմանադրություն Հայոց), արևմտահայերիկրոնահամայնական կյանքը կարգավորող կանոնադրություն։ Ընդունել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը 1860-ի մայիսի 24-ին։ Սակայն սուլթանական կառավարությունը մոտ 3 տարվա ձգձգումից հետո և էական կրճատումներով (հոդվածների թիվը, երեսփոխան-պատգամավորների, հատկապես՝ գավառները ներկայացնողների քանակը ևն) այն վավերացրել է միայն 1863-ի մարտի 17-ին (թուրքերեն կոչվում էր «Հայ ազգի կանոնադրություն»)։ 1853-ին Կ. Պոլսի հայ համայնքի ներկայացուցիչներից ընտրված մարմինների՝ Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովների համաձայնությամբ կազմվել է Ուսումնական խորհուրդ, որի անդամներ Նահապետ Ռուսինյանը, Գրիգոր Օտյանը,Նիկողայոս Պալյանը, Սերովբե Վիչենյանը (Սերվիչեն), Կարապետ Ութուճյանը, Գրիգոր և Մկրտիչ Աղաթոն եղբայրները 1857-ին մշակեցին կրոնական, ազգային, մշակութային, հասարակական կյանքին վերաբերող կանոնադրություն։

Չնայած զգալի թերություններին, Ազգային սահմանադրությունը նոր և առաջադիմական երևույթ էր արևմտահայ կյանքում։ Նպատակն էր ավելի ժողովրդավարական հիմքերի վրա դնել Կ. Պոլսի պատրիարքարանի գործունեությունը, կարգավորել Օսմանյան պետության և արևմտահայության փոխհարաբերությունները։ Ազգային սահմանադրության գործադրման ամենաբեղուն շրջանը 1870–90-ական թթ. էին, մասնավորապես՝ Մկրտիչ Խրիմյանի պատրիարքության տարիները (1869–73), երբ Ազգային ընդհանուր ժողովը բազմիցս քննարկել է գավառահայության հարստահարությունները սանձահարելու որոշումներ, ընտրել հայկական բարեփոխումների ծրագրեր և այլն։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started