Մերլոու Մոսս․ նկարիչ, ով քառակուսիներով պատկերում էր բնությունը, մաթեմատիկան և կյանքի էությունը

Ո՞վ է Մերլոու Մոսսը

Բրիտանացի նկարիչ Մերլոու Մոսսը ծնվել է 1889 թ․ Լոնդոնում։ Մանուկ հասակից Մերլոուն շատ ստեղծագործ էր և հետաքրքրվում էր արվեստի տարբեր ճյուղերով, այդ թվում՝ երաժշտությամբ, բալետով, ստեղծագործական շարադրանքով, արվեստով և ճարտարապետությամբ։ Երկու՝ Լոնդոնի և Քորնուոլի արվեստի դպրոցներում սովորելուց հետո, Մերլոուն 1927 թ․ տեղափոխվում է Ֆրանսիա։ Եվ հենց այնտեղ Մոսսը հանդես է գալիս որպես Փարիզի հուզիչ և ժամանակակից ձայնային տվյալներով արտիստ։

Դեղին, սև և սպիտակ, 1949

Բայց իրականում Մերլոուն տղա՞ էր, թե՞ աղջիկ

Վստահորեն ասել չենք կարող։ Մեզ հայտնի է, որ Մերլոուն սիրում էր իր անունը, ինչը նա ինքն էր ընտրել։ Սա հատուկ է շատ արտիստներին և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին, որովհետև դա օգնում է նրանց ասել աշխարհին՝ ով են նրանք իրականում և ինչպես են ուզում հասկացվել։

Էական է, որ Մերլոուն ո՛չ արական անուն է, ո՛չ էլ իգական։ Նկարիչը սիրում էր հագնվել շատ թատերական, առնական ոճով և ուներ շատ կարճ մազի կտրվածք, ինչն այդ ժամանակ հազվադեպ բան էր, սակայն Մերլոուի գործընկեր Նեթթին իր նամակներում Մերլոուին նկարագրելիս օգտագործում էր իգական դերանուններ։

Շատ հետաքրքիր է՝ փորձել նկարագրել պատմությունից այնպիսի կերպարների, ինչպիսին Մերլոուն է, որովհետև այժմ մենք սեռերը նկարագրելու համար բազմաթիվ տերմիններ ունենք, որոնք այդ ժամանակ գոյություն չունեին Բրիտանիայում։ Գուցե նա այժմ համարվեր տրանսգենդեր, եթե ողջ լիներ, ինչը նշանակում է, որ քո սեռը տարբեր է դրանից, ինչ ենթադրել են բժիշկներն ու մանկաբարձները քո ծնվելու ժամանակ։ Կամ լիներ չեզոք, ինչը նշանակում է, որ տղա և աղջիկ բառերը քեզ չեն բնութագրում։

Հավասարակշռված պատկերներ գրանիտի վրա, 1956-57

Ինչպիսի արվեստի ներկայացուցիչ էր Մերլոու Մոսսը

Մերլոուն հիմնականում նկարում էր կտավներ և պատրաստում քանդակներ, ինչպիսիք են գեղեցիկ բրոնզը և գրանիտը՝ ներկայացված վերևի նկարում։ Նա “Աբստրակցիայի ստեղծում” անվամբ խբի անդամ էր, որոնք իրենց արվեստը չէին փորձում նմանեցնել “իրական” մարդկանց կամ առարկաների։ Նրանք սիրում էին ստեղծել այնպիսի բաներ, որոնք պատկերելը դժվար էր։

Պատկերացրեք՝ փորձում եք նկարել հուզմունքի զգացումը։ Կամ էլեկտրականությունը։ Կամ օրինակ ապագան։ Մեզնից յուրաքանչյուրն այս բաները տարբեր կերպ է պատկերացնում, այնպես որ միշտ չէ, որ կարող եք դրանք պատկերել պարզունակ ձևով։ Մերլոուն սիրում էր մաթեմատիկան և առօրյա աշխարհն աբստրակտ ոճում ներկայացնելու համար օգտագործում էր հիմնական կաղապարներ, գծեր և գունավոր բլոկներ։

Չվերնագրված (Սպիտակ, սև, կապույտ և դեղին) 1954

Իսկ ինչի՞ մասին են քառակուսիներով լի այդ նկարները

Շատ բաների․ տիեզերքի, մարդկանց, մեքենաների, բնության։ Մերլոուն քիչ էր հետաքրքրվում գեղապատկեր արվեստով և նախընտրում էր ուսումնասիրել այն պատկերներն ու շարժումները, որոնք կազմում են այն ամենն, ինչ մեզ իրական է թվում։ Որովհետև, եթե մտածենք, մաթեմատիկան, պատկերներն ու գծերն ամենուր են բնության մեջ․ բյուրեղների և ձյան փաթիլների նախշերից մինչև սարդոստայնի ցանցը կամ անտեսանելի ձայնային ալիքները։

Մերլոուին հետաքրքրում էր այն հարցը, թե արդյոք մարդիկ բնության մի մասնի՞կն են, թե՞ գոյություն ունեն դրանից դուրս։ Հավանաբար նախշերի պատրաստումը մեզ համար ընդհանրական բան է բնության հետ․ բյուրեղների, սարդերի և ձյան փաթիլների։ Ի՞նչ եք կարծում։ Արդյո՞ք ստեղծագործելն այս հարցի ուսումնասիրման լավ միջոց կարող է հանդիսանալ։

Երկրաչափական քանդակ, 1956-58

Հետաքրքիր է, չէ՞։ Բայց ինչու՞ դուք նախկինում Մերլոու Մոսսի մասին լսած չկաք

Մոսսն իր մեծամասշտաբ ցուցահանդեսների մեծ մասն անցկացնում էր Փարիզում, որտեղ իր նկարչական ոճն ավելի հանրաճանաչ էր։ Այնուամենայնիվ, ինչպե՞ս կարող էր Մոսսի նման կարևոր նկարիչը չընդգրկվել Բրիտանիայի պատմության մեջ։

Ցավոք, պատերազմը մեծ դեր է խաղացել այս հարցում։ Մերլոուն հրեա էր և իր ապահովության համար պետք է լքեր Փարիզը, երբ սկսվեց Երկրորդ Համաշխարհային պատերազմը։ Նա իր արվեստի մեծ մասը թողեց այնտեղ, և դրանք ոչնչացվեցին։ Ներկայումս, նրա պահպանված աշխատանքները հաճախ շփոթվում են ուրիշ նկարիչների գործերի հետ։ Այժմ նայեք ներքևում երկու նկարներին։ Դրանից մեկը նկարել է Մոսսը, մյուսը՝ նրա ընկեր Մոնդրիանը։ Տեսնու՞մ եք նմանությունները։ Իսկ տարբերությունները՞։

Mondrian painting of geometric shapes
Մոնդրիանի գործը, 1935
Painting of red, blue, yellow and white geometric shapes
Մերլոու Մոսսի գործը, 1957-58

1940 թվականին Փարիզից հեռանալուց հետո, նկարիչը տեղափոխվում է Քորնուոլի Լամորնա գյուղ։ Չնայած Մերլոուը լավ հարևան էր (ով Սուրբ ծնունդին գյուղի բոլոր երեխաներին նվերներ էր գնում), երբ նա նամակներ էր գրում մոտակայքում բնակվող ուրիշ արվեստագետներին, դրանք անպատասխան էին մնում։ Անպատասխան էին մնում անգամ թեյի հրավերները։ Սա հավանաբար նրանից էր, որ Մերլոուի կենցաղն ու ապրելակերպը չէր համապատասխանում հասարակության ստանդարտներին։ Մնացածից տարբերվող պատկերներ նկարելու, տղամարդկային տաբատներ և ժիլետներ հագնելու պատճառով Մերլոուն համարվեց հասարակությունից առանձին մարդ։ Մերլոուն յուրահատուկ անհատականություն ուներ և չէր վախենում նոր գաղափարներից։ Մարդկանց մի մասին սա դուր էր գալիս, մյուսները պայքարում էին դրա դեմ, և հնարավոր է, որ հենց դա ստիպեց մարդկանց՝ անարդար վարվել Մերլոուի հետ։

Մի վերջին կարևոր բան է մնացել իմանալու

Կարծում եմ, այս ամենը լսելուց հետո, դուք շատ մեծ ցանկություն ունեք տեսնելու Մերլոու Մոսսին իրականում։ Դե ինչ, պատրա՞ստ եք․․․

Մերլոու Մոսս, 1940թ․

Ահա և նա։ Պատկերացնու՞մ եք, թե ինչքան խիզախ պետք է լինել՝ այսպիսի յուրահատուկ և թատերական տեսք ունենալու համար, այն էլ 1940 թվականին՝ փոքր քաղաքում։

Մյուս անգամ, երբ Դուք լավ տեսք կունենաք Ձեր սիրելի հագուստով, մտածեք Մերլոու Մոսսի մասին․ ժամանակակից նկարչի, ով շատ շքեղ տեսք ուներ ձիավարության տաբատով և բարձր օձիքով վերնաշապիկով:

Բնագիր հոդվածը կարդացեք այստեղ

18/10/22

Խմբագրում

Հայաստանի կոմպոզիտորների միության 90-ամյակին նվիրված ցուցահանդեսում, որը բացվեց հոկտեմբերի 7-ին` Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում, ներկայացված արխիվային լուսանկարների, փաստաթղթերի միջոցով հնարավոր է ծանոթանալ միության ստեղծման, վարչական շենքի, Դիլիջանի` Էդվարդ Միրզոյանի անվան կոմպոզիտորների ստեղծագործական տան համալիրի կառուցման պատմությանը,  համերգներին և այլ կարևոր իրադարձությունների:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը միությունը համեմատեց 90-ամյա «երիտասարդի» հետ՝ նշելով, որ հենց դա է պատճառներից մեկը, որ հոբելյանական ցուցահանդեսը բացվում է «Երիտասարդական» կայարանում: Նրա խոսքով՝ մարդիկ պետք է ճանաչեն հայ անվանի կոմպոզիտորներին և երիտասարդ ստեղծագործողներին, որոնց գործերը հնչում են ամբողջ աշխարհում, իսկ ցուցադրությունը կարող է նպաստել նրանց ճանաչմանը Հայաստանում:

«Կոմպոզիտորները ստեղծագործում են հանուն հայրենիքի, գրում են երգեր, սիմֆոնիկ մեծակտավ գործեր հանուն հայրենիքի: Մեր  զենքը մեր երաժշտությունն է, որն այսօր ուղղորդում է քաղաքացիներին առաջ գնալու,  հավատալու, իսկ երաժշտության մեջ պետք է  լինի դրական հույզ: Երաժշտության մեջ արտահայտվում է և՛ այսօրը, և՛ հետագան», -ընդգծեց Սաթյանը:

Կոմպոզիտոր, միության համերգային կազմակերպչական բաժնի ղեկավար Էդմոնդ Մակարյանն էլ հիշեցրեց, որ հոբելյանական տարին հագեցած է եղել բազմաբովանդակ միջոցառումներով, համերգային ծրագրերով, մրցույթներով: Ինչպես նաև կազմակերպվել է փառատոն։ Նա շեշտեց, որ իրենց նպատակներից մեկը Դիլիջանի ստեղծագործական տունը վերակենդանացնելն է, վերակառուցելն ու նրան նոր շունչ տալը: Այդ նպատակով այնտեղ  մի շարք համերգներ են կազմակերպել, որոնք կշարունակվեն նաև հաջորդ տարի:

«Ներկայացված է 24 ցուցանմուշ, և ցուցահանդեսը կազմակերպվել է «Արվեստը մետրոյում» ծրագրի շրջանակում: Մետրոպոլիտենը ջանք չի խնայում, որ մեր սիրելի ուղևորները կայարանային համալիրում անցկացրած ժամանակն օգտագործեն ի նպաստ իրենց՝ ծանոթանալով հետաքրքիր ցուցանմուշներին՝ կարդալով  տեղեկությունները: Մենք միշտ աջակցում ենք նման նախագծերին, և մեր դռները բաց են բոլոր արվեստագետների համար»,- նշեց Երևանի մետրոպոլիտենի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը:

Ցուցադրության բացմանը ներկա էր նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, որի համոզմամբ՝ դժվար է գտնել որևէ տեղ, ուր մարդկային այդքան մեծ հոսք լինի: «Հույս ունեմ, որ այս ցուցահանդեսը շատ ավելի մեծ ու երկարատև գործընթացի մեկնարկն է: 2023-2024 թվականներին նշանավոր իրադարձությունների, նշանավոր արվեստագետների հոբելյաններ կան. կարծում եմ՝ կարող ենք որոշ ժամանակով մետրոպոլիտենի յուրաքանչյուր կայարան պայմանաբար անվանակոչել նրանց անուններով ու ներկայացնել մեծերի կյանքին ու գործունեությանը նվիրված ցուցադրություններ»,- շեշտեց փոխնախարարը:

Ըստ նրա՝ մշակույթը պետք է դուրս գա թանգարանների պահոցներից, ցուցասրահներից և պետք է մտնի մարդկանց կենցաղ, առօրյա: Հաճախ դժգոհում ենք, որ այս կամ այն վայրում հակամշակութային բովանդակությամբ պաստառներ կան և այլն. պետք չէ բողոքել, պետք է անել հակառակը: Պետք է դրական բովանդակությամբ հագեցնել մեր միջավայրը»,-շեշտեց Խզմալյանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև սահմանային լարվածության պայմաններում կազմակերպվող մշակութային միջոցառումներին և նշեց, որ լարվածությունն ազդում է հանրային տրամադրությունների վրա, իսկ մշակութային նախաձեռնությունները, համերգները, ներկայացումները պահանջում են լավ տրամադրություն, լավատեսություն: «Ցանկացած սահմանային ցնցում անմիջապես իր ներգործությունն է ունենում հանդիսատեսի հաճախելիության վրա, բայց մեր ենթակայությամբ գործող բոլոր կառույցներին հրահանգել ենք՝ միայն ամենախիստ լարվածութան դեպքում չեղարկել միջոցառումները, երբ զանգվածաբար հետ են վերադարձվում տոմսերը, ու հանդիսատեսի ներկայության լուրջ խնդիր կա: Անգամ 20 հանդիսականի ներկայության դեպքում միջոցառումը պետք է կայանա: Չպետք է թույլ տալ, որ հանրային կյանքը կաթվածահար լինի»,-եզրափակեց նա:

Հոբելյանական ցուցահանդեսը բացվեց Հայաստանի կոմպոզիտորների միության, Հայաստանի ազգային արխիվի, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի ջանքերով:

19/10/22

  1. are
  2. increases
  3. has changed
  4. look
  5. has become
  6. include
  7. know
  8. have never met
  9. have lost contact
  10. are now able
  11. are connecting
  12. means
  13. need
  1. do you work, work, I’m working
  2. Do know, know
  3. Do live, I have lived
  4. is having, has
  5. Have emailed, am emailing
  6. have got, have got
  7. am looking, have looked
  8. see, haven’t seen
  9. am reading, have read, have read
  1. sounds
  2. Do you have
  3. don’t understand, do you mean
  4. am trying to download, doesn’t work, think, looks, causes
  1. comes
  2. is coming
  3. see, don’t agree
  4. are you thinking
  5. do you think
  6. imagine
  7. is having
  8. Does anybody have
  9. belongs
  10. tastes, looks
  11. am looking. Do you know
  1. seems
  2. prefer
  3. agree
  4. include
  5. increases
  6. are
  7. is
  8. make
  9. know
  1. had walked, realized, had left
  2. went, had finished
  3. was shining, were sitting
  4. was, went
  5. didn’t recognize, had met
  6. locked, had checked, had gone
  7. met, had been, were both studying
  1. were flying
  2. had been
  3. moved
  4. could
  5. was
  6. started
  7. had become
  8. spoke
  9. had landed
  10. started
  11. landed
  12. got off
  13. saw
  14. was

18/10/22

  1. rural
  2. campus
  3. evade
  4. majority
  5. assemble
  6. tradition
  7. burden
  8. explore
  9. reform
  10. topic
  11. probe
  12. debate
  1. We have some traditions kept till today in some rural parts of our country.
  2. I’d like to spend a week in the country to get to know the rural life.
  3. The 9th graders carried the burden of exams all year round.
  4. Due to the reforms of the school, they are building a campus.
  5. In some countries the elections aren’t based on majority votes, the candidates must have a certain number of votes to win.
  6. The whole nation assembled to protest against the new decision.
  7. If you haven’t explored the beaty of nature, you haven’t enjoyed your life either.
  8. The senators stopped discussing the topic and started to yell at each other.
  9. The battlefield of that battle is debated by the historians.
  10. The politician wisely evaded the silly question given by the journalist.
  11. This case is probed by the best investigators of the country.
  12. The so-called reforms didn’t bring any good result to the country.

Գեղատեսիլ Հայաստան․ Աշտարակ

«Արկածը գուցե վնասի քեզ, բայց միապաղաղությունը կսպանի»

Իրոք, որ․ եթե կյանքումդ չես ճաշակել արկածների և ճանապարհորդությունների համը, ուրեմն առհասարակ չես վայելել այն։

Այս անգամ ուղղությունը դեպի գեղատեսիլ ու զարմանահրաշ Աշտարակն էր, նրա բազմադարյա, գեղեցիկ եկեղեցիներն ու տեսարժան վայրերը։ Ուղևորությունն ավելի հետաքրքիր և հատուկ դարձրեց այն հանգամանքը, որ այնտեղ ուղևորվեցինք քաղաքային տրանսպորտով։ Եվ այդպես՝ փոքր խմբով, շարժվեցինք Աշտարակի նեղլիկ փողոցներով, քաղաքի հրապարակով դեպի գեղանի Սուրբ Մարիանե եկեղեցի։ Յուրահատուկ ճարտարապետությամբ և հայերիս բնորոշ աշխատասիրությամբ կառուցված այդ եկեղեցին իր կանաչ այգով հմայում է իր այցելուներին։

Քայլարշավի ողջ ընթացքում կարելի էր հաճույք և բավականություն ստանալ բնության գեղեցկությունից և զով ու մաքուր օդից։ Հաջորդիվ շարժվեցինք դեպի երեք քույր եկեղեցիներին, որոնցից առաջինը և ամենականգունը Կարմրավոր եկեղեցին էր՝ փոքրիկ, գեղեցիկ պուրակով։ Ճանապարհի ընթացքում պարբերաբար ծառերից համտեսում էինք Աշտարակի բարիքները․ քաղցրահամ խաղողներ և հյութալի դեղձեր։ Հաջորդ կանգառը կողք կողքի գտնվող Ծիրանավոր և Սպիտակավոր եկեղեցիներն էին, որոնք, ցավոք ավերվել էին երկրաշարժից։ Սակայն ապշեցուցիչ էր այն, որ եկեղեցիների սյուներն ու գմբեթի մեծ մասը կանգուն էր մնացել՝ շնորհիվ հայ վարպետների հմուտ աշխատանքի։

Երթով իջանք նաև Քասախի կիրճ և այնտեղից բարձրացանք ժայռի վրա գտնվող Սուրբ Սարգիս եկեղեցին։ Չորս կողմից բացվում էր հրաշալի տեսարան դեպի Աշտարակ քաղաքը։ Մի փոքր հանգիստ ունենալով այնտեղ՝ վերադարձանք, ինչպես տեղացիներն են ասում՝ Հին կամրջով դեպի քաղաքի կենտրոն։ Խումբը հիացած և անմոռանալի հիշողություններով վերադարձավ մայրաքաղաք Երևան։

Ես նախկինում ևս եղել եմ Աշտարակում և նրա չքնաղագեղ եկեղեցիներում։ Սակայն ինձ համար ուրիշ զգացողություն էր քաղաքում շրջել երթով՝ ճանապարհին բացահայտելով Աշտարակի նեղլիկ փողոցները, գողտրիկ տներն ու վայելչագեղ բնությունը։ Սա ևս մեկ հիշողություն էր, որ անմոռաց կմնա։ Իսկ բազում այլ արկածներ և ճանապարհորդությունները ճանապարհին են՝ մոտ ապագայում։

Հայաստանը Արտաշեսյանների ժամանակաշրջանում

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190 թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Ստեղծված նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով՝ Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում, Զարեհը՝ Ծոփքում վերականգնեցին անկախությունը։ Մեծ Հայքի նորահռչակ թագավորությունն իր հիմնադրի անունով կոչվեց Արտաշեսյան։ Նույն ժամանակ անկախացավ նաև Փոքր Հայքը։ Ք․ա․ 180-ական թթ․ Փոքր Հայքի արքան Միհրդատ Երվանդականն էր։ Քիչ ավելի ուշ՝ Ք․ա․ 163 թ․, անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն։ Այդպիսով, Ք․ա․ 2-րդ դարից կային չորս հայկական թագավորություններ՝ Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք, Կոմմագենե։

Արտաշես 1-ինի (Ք․ա․ 189-160 թթ․) առաջնահերթ խնդիրներից էր Մեծ Հայքից անջատված տարածքները վերադարձնելը։ Նա Մարաստանից, Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին միացրեց անջատված տարածքները։ Փաստորեն, Արտաշես 1-ինը Մեծ Հայքի թագավորության մեջ միավորեց հայկական տարածքների մեծագույն մասը։ Այն պատճառով էլ հույն պատմիչ Պոլիբիոսը նրան անվանում է “Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ”։ Զարեհի մահից հետո Արտաշես 1-ինը փորձեց Մեծ Հայքին միավորել նաև Ծոփքի թագավորությունը, որը, սակայն նրան չհաջողվեց։ Այդ ծրագիրը հետագայում իրականացրեց նրա թոռը՝ Տիգրան 2-րդ Մեծը։

Արտաշես 1-ինի բարենորոգումները

Թագավորությունը հզորացնելու նպատակով Արտաշես 1-ինը մեծ բարեփոխումներ կատարեց։ Նա հայկական բանակը բաժանեց չորս սահմանակալ զորավարությունների՝ ըստ աշխարհի չորս կողմերի։ Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 ստրատեգիաների։ Արքան կարգավորեց երկրի կառավարման համակարգը։ Պետության կարևորագույն պաշտոններում Արտաշես 1-ինը նշանակեց իր մերձավորներին։ Ավագ որդի Արտավազդին՝ ապագա Արտավազդ 1-ինին, նշանակեց սպարապետ և արևելյան զորավարության ղեկավար։ Արևմտյան զորավարությունը տվեց մյուս որդի Տիրանին, հյուսիսայինը՝ Զարեհ որդուն, հարավայինը՝ իր դայակ Սմբատ Բագրատունուն։ Հազարապետության պաշտոնում նշանակվեց արքայորդի Վրույրը, որին պատմահայր Խորենացին հիշատակում է որպես “այր իմաստուն և բանաստեղծ”։ Մյուս որդուն՝ Մաժանին, արքան դարձրեց քրմապետ։

Արտաշեսն արգելեց գյուղացիների հողակտորների զավթումը։ Նա սահմանաբաժան քարեր տեղադրեց համայնական և մասնավոր հողերի միջև։ Այդ սահմանաքարերի վրա պահպանվել են արամեատառ արձանագրություններ, որոնցում արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով։ Մովսես Խորենացու բնորոշմամբ՝ նրա օրոք Հայոց աշխարհում “անմշակ հող չէր մնացել”։ Արտաշատում կառուցվեց մայր դիցուհու՝ Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները։

Կարևոր իրադարձություն էր նոր մայրաքաղաքի՝ Արտաշատի հինադրումը Ք․ա․ 185 թ․-ին։ Պատմիչ Պլուտարքոսի հաղորդմամբ՝ մայրաքաղաքի տեղն ընտրել և թագավորի առաջարկով քաղաքի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը։ Հռոմեական պատմագրություններում Արտաշատը հիշատակվում է որպես “Հայկական Կարթագեն”։ Արտաշես 1-ինը մեծագործությունների համար փառաբանվում է ժողովրդական երգերում։ Նրան մեծարել են Մեծ, Բարեպաշտ, Աշխարհակալ պատվանուններով։ Ըստ Խորենացու հաղորդմամբ՝ նրա հուղարկավորության ժամանակ սգում էր ամբողջ հայ ժողովուրդը։

Design a site like this with WordPress.com
Get started