Femmes françaises célèbres: Marie Curie

Qui était Marie Curie?

Marie Curie est devenue la première femme à remporter un prix Nobel et la première personne – homme ou femme – à remporter le prix deux fois. Avec son mari Pierre Curie, les efforts de Marie ont conduit à la découverte du polonium et du radium et, après la mort de Pierre, au développement ultérieur des rayons X. Le célèbre scientifique est décédé en 1934 d’une anémie aplasique probablement causée par une exposition aux radiations.

Découvertes

Curie a découvert la radioactivité et, avec son mari Pierre, les éléments radioactifs polonium et radium en travaillant avec le minéral pechblende. Elle a également défendu le développement des rayons X après la mort de Pierre.

Prix Nobel

Curie a remporté deux prix Nobel, de physique en 1903 et de chimie en 1911. Elle a été la première femme à remporter un prix Nobel ainsi que la première personne – homme ou femme – à remporter deux fois le prestigieux prix. Elle reste la seule personne à être honorée pour ses réalisations dans deux sciences distinctes.

Curie a reçu le prix Nobel de physique en 1903, avec son mari et Henri Becquerel, pour leurs travaux sur la radioactivité. Avec leur victoire, les Curies ont développé une réputation internationale pour leurs efforts scientifiques et ils ont utilisé leur prix en argent pour poursuivre leurs recherches.

En 1911, Curie remporte son deuxième prix Nobel, cette fois de chimie, pour sa découverte du radium et du polonium. Alors qu’elle a reçu le prix seule, elle a partagé l’honneur conjointement avec son défunt mari lors de sa conférence d’acceptation.

À cette époque, Curie s’est joint à d’autres scientifiques célèbres, dont Albert Einstein et Max Planck, pour assister au premier congrès Solvay en physique et discuter des nombreuses découvertes révolutionnaires dans leur domaine.

Comment Marie Curie est-elle morte?

Curie est décédé le 4 juillet 1934 d’une anémie aplasique, qui serait causée par une exposition prolongée aux radiations.

Elle était connue pour transporter des tubes à essai de radium dans la poche de sa blouse de laboratoire. Ses nombreuses années de travail avec des matières radioactives ont nui à sa santé.

Մայրենիի օրվա առթիվ՝ հանդիպում բանագետ Հակոբ Չոլաքյանի հետ

Իր մայրենի լեզուն վատ իմացողը կես մարդ է, չիմացողը՝ թշվառ, ծառից ընկած մի տերև, որ տատանվում է ամեն մի պատահական քամուց:

Ստեփան Զորյան

Եվ իսկապես, ինչքա՞ն ճիշտ են ասված այս խոսքերը։ Իրոք որ մարդուն շատ հեշտ է մոլորեցնել, եթե լիարժեք չի տիրապետում իր ազգային արժեքներին և չգիտի դրանց մասին։ Մենք այն քչերից և հատուկ ժողովուրդներից ենք, որ ունենք մեր առանձին այբուբենը, որն աշխարհում ուրիշ ոչ մի ազգ չի օգտագործում։ Դա իրոք գովելի և հպարտանալու փաստ է։

Սակայն պետք է նաև հիշել, որ պարծենալուց առաջ պետք է գոնե որոշ չափով տիրապետես քո մայրենի լեզվին։ Մանավանդ, որ խոսքը գնում է հայոց լեզվի մասին։ Ինչքա՜ն բարդ, բայց միևնույն ժամանակ խորհրդավոր լեզու է։ Առօրյայում այն օգտագործելիս մենք չենք էլ նկատում՝ ինչ յուրահատուկ ու հարուստ է մեր լեզուն և ինչքան ճյուղավորումներ ունի։ Սա իրոք այնպիսի մի ժառանգություն է, որ աշխարհում շատ փոքրաթիվ ժողովուրդների է հաջողվում ունենալ։ Եվ քանի մեզ այդ առիթը տրված է՝ ունենալ այդքան հարուստ ու ճյուղավորված լեզու, ես կողմ եմ այն պնդմանը, որ յուրաքանչյուր հայ պետք է լիարժեք իմանա իր մայրենի լեզուն։

Արդյո՞ք գեղեցիկ չէ մեր լեզուն։ Արդյո՞ք այլ լեզուներից փոխառված բառերի հայերեն տարբերակները նույնքան ականջահաճո չեն հնչում։ Եթե այո, ապա ինչու՞ չօգտագործել և չզարգացնել լեզուն։ Ինչու՞ չհրաժարվել խոսքում օտարալեզու բառերի օգտագործումից և գրել միայն հայատառ՝ անկախ տեքստի բովանդակությունից և ոլորտից։

Իսկ բարբառներն արդեն այլ հարց է, որն ավելի խորն է ճյուղավորվում՝ առանձնանալով բուն լեզվից։ Պատկերացրեք՝ հայկական բնակավայրերում և գաղութներում գոյություն ունեն մոտ 60 բարբառներ։ Հասկանու՞մ եք, թե դա ինչ ահռելի թիվ է մի լեզվի համար։ Եվ ցավով եմ հայտնում, որ ներկայումս այդ բարբառների կրողների քանակի խիստ նվազում կա։ Ուստի՝ ի՞նչ կարող ենք անել, արդյո՞ք կարող ենք պահպանել մեր այդ բազմադարյա հարստությունները, ի՞նչ արդիական մեթոդներ կարող ենք կիրառել կամ, առհասարակ, մեզ անհրաժե՞շտ են արդյոք այդ բարբառները։

Հենց այս հարցերի պատասխանը ստանալու ակնկալիքով հանդիպեցինք բանագետ, ազգագրագետ, գիտաշխատող և պարզապես շատ հետաքրքիր մարդու՝ Հակոբ Չոլաքյանի հետ։ Այս հանդիպումը շատ սպասված էր հատկապես ինձ համար, քանի որ մայրիկս եղել է հենց նրա ակտիվ ուսանողուհիներից և հաճախակի է հիշում նրան, պատմում նրա դասախոսությունների մասին, հետաքրքիր դրվագներ նրա դասերից և միշտ նշում էր, թե ինչքան հետաքրքիր էին անցնում նրա վարած դասախոսությունները։ Այս ամենից հետո, ինձ միայն մնում էր ավելի խորը ուսումնասիրել պարոն Չոլաքյանի գործունեությունը և արդեն պատրաստած հարցերով գնալ հանդիպման։

Պետք է ասեմ, որ տպավորություններս բառերով նկարագրելը շատ դժվար է։ Ես ուղղակի չէի պատկերացնում, որ դասախոսությունն այսքան ինտերակտիվ, հետաքրքիր և թեթև է անցնելու։ Ես շատ տպավորված եմ այդ մարդու խոսքից, հետաքրքիր զրույց վարելու իր յուրահատուկ մեթոդներից։ Նա շուրջ մեկ ու կես ժամ լսարանի ուշադրությունը գրաված պահեց, հաճախակի շփվում էր երեխաների հետ, ուսուցիչների հետ քննարկում ծավալում տարբեր հետաքրքիր թեմաների շուրջ։ Ընթացքում նաև ներկայացան բարբառակիր սովորողները՝ յուրաքանչյուրն իր գեղեցիկ բարբառով և մի փոքր անդրադարձան իրենց ընատնեկան արմատներին։

Կարծում եմ՝ պետք չէ ավելորդ անգամ նշել, թե ինչ հատքրքիր ու լավ թեմա էր ընտրված հանդիպման համար և ինչքան լավ ծավալվեց այդ զրույցը՝ շնորհիվ պարոն Չոլաքյանի։ Խոսեց լեզվական տարբեր հիմնախնդիրներից, օտար լեզուների ազդեցությունից,արևելահայերենի ու արևմտահայերենի առանձնահատկություններից, լեզվի տերմինաբանության մեջ ծագած անվիճելի հարցերին։ Եվ ամբողջ զրույցն ուղեկցվում էր շատ հետաքրքրաշարժ մեջբերումներվ․ պարոն Չոլաքյանի երիտասարդության տարիներից ուշագրավ և հաճելի դրվագներ, գեղեցիկ պատմություններ և այս ամենը հետապնդում էր մեկ գլխավոր նպատակ․ բարբառները մեր ժողովրդի հարստությունն են, ուստի մենք պետք է ձեռնարկենք ամեն մեթոդ, ամեն մի արդիական միջոց, որ կանխենք այդ գեղեցկության կորուստը մեր լեզվից։

Իսկապես որ, մենք պետք է գնահատենք և տեղ տանք այն մեծ գանձերին, որոնք մեզ պարգևել են մեր նախնիները, զարգացնենք դրանք ու տարածենք, ոչ թե մատնենք անուշադրության և թողնենք, որ աստիճանաբար վերանան մեր լեզվից։ Յուրաքանչյուրս էլ կարող ենք մեր ներդրումն ունենալ մեր մայրենի լեզվի և այդքան հարազատ բարբառների պահպանման մեջ։ Միայն մնում է գիտակցել, որ յուրաքանչյուրիս դերը կարևոր է այդ գործում։

Եվ լուսաբանումս ցանկանում եմ ավարտել պարոն Չոլաքյանի այդքան տպավորիչ խոսքով, որի մեջ մի ամբողջ իմաստ է թաքնված և այն լիովին սահմանում է լեզուների առանձնահատկությունն ու կարևորությունը․

Յուրաքանչյուր առանձին փոփոխություն լեզվի ճյուղերում՝ լինի դա արևմտահայերենում, թե արևելահայերենում, իրարից հեռվացնում և օտարացնում է դրանք։ Ուստի խուսափենք լեզվի ճյուղերում արդիական, չփոխկապակցված փոփոխություններ կատարելուց և խոսենք դրանց ավանդական, ընդունված տարբերակով։

Հակոբ Չոլաքյան

Les exercices

  1. Le client voudrait une chambre pour deux jours.-Faux
  2. Il voudrait une chambre double avec un grand lit.- Vrai
  3. Le prix du petit-déjeuner n’est pas inclus.- Vrai
  4. Le client doit confirmer la réservation par écrit. – Faux
  1. un grand hôtel
  2. une jolie femme
  3. des separs lits
  4. des bons restaurants
  5. une belles chambre
  6. des nouvelles personnes
  1. -Non, c’est une chambre libre.
  2. -Oui, c’est un hotel trois etoiles.
  3. -Non, l’hotel est complet.
  4. -Non, ils sont séparés.
  5. -Oui, c’est une chambre double.
  1. chambre, personnes.
  2. chambre, double.
  3. une chambre à deux lits
  4. une chambre
  5. petit-déjeuner

À l’hôtel

Ընդունարանի աշխատակից: Հյուրանոց դյու Մուլեն, բարև Ձեզ:
Հաճախորդ։ Բարև, պարոն, երկու հոգու համար նախատեսված ազատ սենյակ ունե՞ք՝ վաղը գիշերվա համար:
Ընդունարանի աշխատակից։ Մե՞ ծ մահճակալով սենյակ եք ուզում, թե՞ փոքր:
Հաճախորդ։ Մեծ մահճակալով, խնդրում եմ:
Ընդունարանի աշխատակից։ Լավ, մենք ունենք լոգարանով եւ զուգարանով սենյակ՝ 62 եվրոյով:
Հաճախորդ։ Նախաճաշը ներառվա՞ծ է:
Ընդունարանի աշխատակից։ Ոչ, պարոն, նախաճաշը 8 եվրո է՝ մեկ անձի համար:
Հաճախորդ: Շատ լավ: Ես վերցնում եմ սենյակը:
Ընդունարանի աշխատակից: Ի՞նչ է Ձեր անունը:
Հաճախորդ։ Անունս Մերսիեր է: Մ-Ե-Ր-Ս-Ի-Ե-Ր.
Ընդունարանի աշխատակից։ Դուք կարո՞ղ եք ինձ ուղարկել ֆաքս կամ հաստատման փաստաթուղթ, խնդրում եմ։
Հաճախորդ: Իհարկե: Ես դա կանեմ անմիջապես:

Vocabulaire

  • un hôtel 3 étoiles-երեք աստղանի հյուրանոց
  • une chambre simple/double-մեկտեղանոց/երկտեղանոց սենյակ
  • une chambre à deux lits, avec un grand lit, avec salle de bains, douche, W.-C. séparés, avec vue sur la mer, la montagne-երկտեղանոց ննջասենյակ՝ մեծ մահճակալով, սանհանգույցով, ցնցուղով, առանձին զուգարաններով, տեսարանով դեպի ծով, սար
  • un fax-ֆաքս
  • un courriel de confirmation-հաստատման փաստաթուղթ
  • le petit-déjeuner est compris-նախաճաշը ներառված է
  • il y a de la place clans l’hôtel/l’hôtel est complet-հյուրանոցում տեղ կա/հյուրանոցը լիքն է

“Bigger than us” նախագիծ։ Կինոդիտում

Ի՞նչը կարող է ամենաարագը միավորել խմբի՝ իրար գրեթե անծանոթ անդամներին, եթե ոչ խմբակային խաղ-քննարկումներն ու սառույց կոտրող վարժությունները։ Մեր առաջին հանդիպումից հետո արդեն իսկ իրար ծանոթ և միմյանց հետ մտերմացած կազմին այսօր միացան ևս մի քանի հոգի, ովքեր ևս շատ շուտ ինտեգրվեցին մեր հյուրընկալ և աջակցող խմբին։ Եվ իհարկե՝ չեմ կարող թաքցնել այն հպարտության և երջանկության զգացումս, որի պատճառը մեր նախագծի գրանցած սկզբնական արդյունքներն են։ Այն փաստը, որ մարդիկ պատրաստակամ են միանում նախագծին և ընդունում են մարտահրավերը՝ իրենց ներդրումն ունենալ աշխարհի բարեփոխման գործում, արդեն իսկ շատ գովելի է և մեծ ապագա է խոստանում նախագծին։

Առաջին բանը, որ նախատեսված էր՝ անդամներին մտերմացնող խաղերն էին։ Զրույցներ, տարբեր երևույթների մասին փորձի փոխանակում, փաստեր՝ իրենց վերաբերյալ և այս ամենը՝ միմյանց պատմությունները լսելու պատրաստ հետաքրքրասեր կազմով։ Շատ գոհեցնող է այն, որ հավասարապես բոլորն էին ներգրավված այս զրույցներում, կարող էին անվերջ խոսել իրենց նախասիրություններից, յուրահատկություններից, թաքնված տաղանդներից և լինել միմյանց աջակից՝ ինքնաարտահայտման հարցում։

Հենց վերջինս էլ ամենաշատն ենք կարևորում մեր նախագծում։ Խմբի բոլոր անդամները հավասարապես պետք է կարողանան ինքնաարտահայտվել՝ առանց որևէ կաշկանդվածության, վախերի, լարվածության կամ անվստահության։ Մեր յուրաքանչյուր հանդիպման մի մեծ մասն են կազմում այն խաղ-վարժանքները, որոնք օգնում են մարդուն՝ ինքնադրսևորվել և բացահայտել իր մեջ այնպիսի առանձնահատկություններ, որոնց մասին նախկինում չգիտեր։ Մեր նպատակն է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կարող են ազատ արտահայտվել որևէ խնդրի, հարցի կամ պատմության շուրջ և ծավալել ակտիվ քննարկում՝ առանց որևէ կաշկանդվածության։

Եվ ահա, աստիճանաբար աշխուժացնելով և միաբանելով խմբի անդամներին, մոտեցանք օրվա կարևորագույն հատվածին՝ կինոդիտմանը։ Եթե հարցնեք ինձ, թե ինչի մասին է այդ ֆիլմը, ես ձեզ հակիրճ կպատասխանեմ, որ այն մի համարձակ աղջկա մասին է, ով դեռ մանկահասակ տարիքից սկսել է իր ակտիվ գործունեությունը՝ ուղղված մոլորակի փրկությանն ու բարելավմանը։ Իր խմբի մյուս անդամների հետ միասին՝ նա շրջագայում է տարբեր վայրեր, իրականացնում տասնյակից ավելի քարոզչություններ և դասախոսություններ։

Բայց արդյո՞ք նա միայնակ է այս աշխարհում, արդյո՞ք դրսում՝ որևէ այլ վայրում, չկա իր նման մտածող և համարձակ ինչ-որ մեկը։ Ինչքանով էլ հանգստացնող է այն փաստը՝ միանշանակ կան այդպիսիք, սփռված աշխարհով մեկ՝ պատրաստ բարձրաձայնելու իրենց ձայնը միջավայրում՝ հանուն հանրային բարեկեցության և միջավայրի բարելավման։

Եվ ամբողջ ֆիլմն է այդ շրջագայության մասին։ Շրջագայություն, որ իրականացնում է մեր գլխավոր հերոսուհին՝ աշխարհի տարբեր ծայրերում որոնելու իր նման համարձակների և բարերարների։

Ուղղակի կասեմ, որ տպավորություններս աննկարագրելի են։ Այդքան խնդիր, այդքան անարդարություն ու հալածանք և այդքան անտեղյա՞կ։ Մի պահ անգամ ես էի մեղավոր զգում, որ անտեղյակ եմ աշխարհի շատ վայրերում ծառացած այս խնդիրներին։ Իհարկե, ֆիլմում արծարծվող շատ թեմաների մասին մեծամասնությունս տեղյակ է․ ռասայական խտրականություն, երեխաների թերուսուցանում, օդի աղտոտում և այս ամենը՝ սեփական շահերի համար։ Բայց ֆիլմում նաև ի հայտ են գալիս այնպիսի խնդիրներ, որոնց մասին ես պատկերացնել անգամ չէի կարող։ Այդ ամենը տեսնելուց և լսլելուց հետո ես ինձ շարունակ մի հարց էի տալիս․ “Արդյո՞ք այս ամենը դեռ գոյություն ունի մեր ժամանակներում, չէ՞ որ մեր բոլորիս պատկերացումներում արդեն վաղուց վերացած են այդ խնդիրները։” Բայց արի ու տես, որ սխալ է աշխարհի մասին պատկերացում կազմել՝ դատելով միայն սեփական տեսանկյունից։ Եվ այո՛, ցավոք, բայց ներկայում էլ դեռ այդ խնդիրները խորը արմատացած են մեր մեջ։ Եվ միայն համարձակներն ու փոփոխություններից չվախեցողներն են բռնում մոլորակի փրկության և միջավայրի բարեփոխման ուղին։

Մենք էլ՝ մեր խմբով, այն մարդիկ ենք, ովքեր չվախեցան ընդունել նետված մարտահրավերը, ովքեր խիզախեցին դիմել այդ պատասխանատու ու կարևոր քայլին և իրենց ներդրումն ունենալ աշխարհի՝ այս անհանգստություն պատճառող համակարգի բարեփոխման հարցում։

Բայց արդյո՞ք մենք բոլորս նույն կերտվածքը չենք՝ բանականությամբ և նույն կարողություններով օժտված։ Եթե մենք՝ պատանիներս, խիզախել ենք գնալ այդ ռիսկին, ապա դուք էլ կարող եք, կարող է մեզնից յուրաքանչյուրը, կարող են բոլորը։ Մնում է միայն ունենալ այդ պատրաստակամությունը․․․

Insecurities do not define us, our choices do

Few years ago, I used to concentrate on many things happening around me and be concerned about my actions and abilities. I used to compare myself to my friends, the people who surrounded me, and I used to underestimate my abilities, talents, my appearance. I often felt very bad because of all the negative opinions about me that the people would say. And the thing is, I blamed myself for all those things.

Until one day, I had this serious talk with my mom, who just said one thing that has changed my mindset once and for all. She said: “Always surround yourself with kind, trustful and supportive people. People who can inspire you and make you believe in yourself. Never care much about the ones’ opinions who can’t truly make you feel unique, who always concentrate and focus on your disabilities or mistakes. They’re the one who are not accomplished in this life․”

But think about it for a moment, isn’t it true? That your environment can seriously affect you and make you underestimate your skills.

I’m here today to talk about a subject that affects all of us at some point in our lives, but especially when we’re young. And that is the topic of insecurities.

Growing up, we all have some insecurities. I think even the most confident and outspoken people have some things about themselves that they are not completely happy or satisfied with. We may feel like we’re not pretty enough, not smart enough, not popular enough, or simply not good enough. And these insecurities can manifest in many ways – from being self-conscious about our appearance to feeling like we don’t fit in with our peers.

The truth is that insecurities are a natural part of growing up, and they’re something that everyone experiences to some degree. Some people care about their insecurities a lot, while for others, they mean very little. However, a strong confidence is required to speak about them in public. Many teenagers might get bullied or laughed at, however a strong will and determination is required to ignore them all. But why do we feel insecure? And what can we do about it?

The teenage years can be tough, with so many changes happening both physically and emotionally. It’s no wonder that young people often feel uncertain about themselves and their place in the world.

But one of the main causes of our insecurities is the internet. Social media has created an environment where we’re constantly comparing ourselves to others. We see images of our peers living seemingly perfect lives, and we can’t help but feel inadequate in comparison. We also receive messages from society about what we should look like, how we should behave, and what we should achieve, which can make us feel like we’re not measuring up.

But it’s important to remember that these messages are often unrealistic. No one is perfect, and we shouldn’t be striving for perfection. Instead, we should focus on being our best selves and accepting ourselves for who we are.

First, it’s important to recognize that everyone has insecurities. You’re not alone in this, and you’re not the only one who feels this way.

Last Friday, I was about to give an important speech in front of the students and the teachers. It was that project, dedicated to the anniversary of our drama club, and I was about to give a long speech. To be honest, I was very nervous, I was nervous that I might forget my speech, that I might mess up something. But for one moment, I pulled myself together, and I said to myself: “Do you realize that you’re not the only one in this situation? You know that other members are possibly as nervous as you, so you’re not the only one feeling this way.” And eventually, that kind of relieved my stress.

The second important thing is to try to focus on your strengths rather than your weaknesses. We all have things we’re good at, and it’s important to celebrate those things. You should know that it’s possible to be successful and happy without following societies narrow definitions of beauty and success. We need to celebrate our diversity and encourage young people to be true to themselves.

And finally, the last and the most important thing is to be kind to yourself. Treat yourself the way you would treat a friend – with kindness, compassion, and understanding. It is important for you to understand that you are valuable and worthy just for who you are.

So, in conclusion, insecurities are something we all experience, especially when we’re young. But they don’t have to define us. Our choices do. The choices that we make. My advice to you is never let anyone judge you for your insecurities, never let anyone break your self-confidence and having faith in your own capabilities. It’s not about being great or being loved by public, it’s about being perfect for yourself. Love yourself, value what you have and build your path to success without listening to others’ negative comments.

Thank you.

Why People Are Addicted to Taking Selfies

Back then, when people wanted to have a picture of themselves, their family, different events, they had to go to the photographer, or they should have a special camera, in order to have a picture as a memory from that day or event. Not many people could afford it. In fact, in old times only rich people could have cameras. They used to have photo albums where you could see their whole life, from childhood to their old age, every big moment pictured and put in the album.

In a few decades, many things have changed. The photo albums are a thing of the past, and the majority doesn’t even know what they are. Cameras are used only for big events or during official ceremonies. In everyday life, we use our phones. All the pictures of us in different places and times are stuffed there, for years. The phone galleries became the new photo albums in which you can find our pictures not only taken at big events, but also from everyday life. Taking photos became one of the main actions of our day. We take a picture of our food, our daily outfit, we take photos of many beautiful and unique things we see on our way. And it takes less than a second, while decades ago people had to wait for weeks.

Other than the standard pictures, a new thing that became popular and trending is the selfie. Selfie is a function that allows you to easily take a picture of yourself. You can just switch the camera mode and take a group photo, a photo of you and your surroundings, and you can also use them as a mirror. You don’t have to ask the strangers to take a picture of you anymore, you can use a selfie stick, with the help of which you can widen the size of the picture by including more things in your photo.

Those are the main reasons that people prefer taking selfies rather than asking strangers to help them. It’s faster, easier and you can take as much shots as you want.

Now, the reason why people are addicted to taking selfies is different. One of the main reasons is the social media. People are just obsessed with posting their pictures on social media and describing their day to their friends. So, nobody wants to be left behind from that.

Or there are some people that like to picture all the moments in their life, but for themselves, as a memory. It’s a way to remember the old days and feel nostalgic. They don’t post it on social sites, they just keep them in their gallery for themselves or their friends.

But after all, we all can agree that all of that is a way of showing off your life: what you do, what you eat, what you wear and where you’ve been. Some people may not have the desire to show off in front of the others, but it’s a natural thing for us, humans. We want to share our good time with others and it’s not a bad thing. The bad thing is that for some people it’s like a kind of a competition. They display all their life in front of others, and that is the bad thing.

It is good to have pictures as a memory and post them on social media to share your happiness with others. In fact, it’s a very joyful and fine thing to do, which can multiply your happiness. But do not make it an obsession, do not live and act for that aim, it can cause you to always feel unsatisfied in life and not being happy from what you have.

Հայ ժողովրդի ազատագրական պայքարը 5-րդ դարում: Վարդանանց պատերազմ

Կրոնափոխության առաջարկը: Արտաշատի ժողովը: Պարսից արքունիքի վարած քաղաքականության հետևանքով հայոց մարզպանությունը կորցնում էր իր ներքին ինքնավարությունը՝ նմանվելով պարսկական սովորական նահանգի: Դրա հետևանքով հայ բնակչության բոլոր խավերի շրջանում ուժեղացան հակապարսկական տրամադրությունները: Դրությունն առավել շիկացավ, երբ պարսիկները փորձեցին դիպչել հայերի ազգային հավատին:

449թ. պարսկական արքունիքը հատուկ հրովարտակով դիմեց «հայոց բոլոր մեծամեծերին»: Նրանց առաջարկվում էր կրոնափոխ լինել, ընդունել պարսից պաշտոնական կրոնը՝ զրադաշտականությունը: Պարսից արքունիքը չէր թաքցնում, որ իր բուն նպատակը Հայաստանն ու հարևան երկրները վերջնականապես իրեն ենթարկելն է: Պարսիկները վստահ էին, որ հայերի զրադաշտական դառնալու դեպքում նրանց կհետևեն նաև վրացիներն ու աղվանները: Հայ ավագանին պարտավոր էր կամ հանգամանալից պատասխանել և կամ էլ ներկայանալ Տիզբոն ու բացատրություն տալ արքունի ատյանին: Հայերը լավ էին հասկանում, որ կրոնափոխության առաջարկը հեռուն գնացող նպատակներ է հետապնդում: Պարսկաստանը դրանով փորձում էր զրկել հայերին հոգևոր-մշակութային ինքնատիպությունից, հեշտացնել նրանց ձուլումը պարսիկների հետ:

Հայոց մարզպանը, հայ հոգևոր առաջնորդները և նախարարները, այդ թվում կաթողիկոսի տեղապահ Հովսեփ Վայոցձորեցին Արտաշատում հրավիրեցին հատուկ ժողով: Մասնակիցների թվում էին նաև Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի աշակերտները, որոնք քաջատեղյակ էին ժամանակի աստվածաբանական ու փիլիսոփայական գրականությանը: Պարսից արքունիքին ուղղված պատասխան նամակում նրանք հիմնավորապես պաշտպանում էին քրիստոնեական հավատքի ճշմարտացիությունը: «Այս հավատից մեզ ոչ ոք չի կարող խախտելո՛չ հրեշտակները և ո՛չ մարդիկո՛չ սուրը և ո՛չ հուրըո՛չ ջուրը և ո՛չ էլ որևէ այլ դառն հարված»,- գրում էին նրանք: Այսպիսով, հայերը կտրուկ մերժեցին կրոնափոխության առաջարկը:

Զայրացած Հազկերտը Տիզբոն կանչեց անվանի հայ, վրացի և աղվան նախարարներին: Այստեղ նրանցից պահանջեցին հավատափոխ լինել և ընդունել զրադաշտականությունը: Հակառակ դեպքում Հազկերտը սպառնում էր մահապատժի ենթարկել նախարարներին, ավերել նրանց տիրույթները և աքսորել հարազատներին: Հայոց մեծամեծերը ստիպված եղան առերես ընդունել կրակապաշտությունը՝ ոչ միայն մահապատժից փրկվելու, այլև ժողովրդին ղեկավարել կարողանալու նպատակով: Ուրախացած Հազկերտը նրանց հատուկ զորագնդի ու մոգերի ուղեկցությամբ, շռայլ պարգևներով ուղարկեց Հայաստան: Հայ նախարարներին հանձնարարված էր շուրջ մեկ տարում վերացնել քրիստոնեությունը Հայաստանում և կրոնափոխել բնակչությանը: Պարսիկ մոգերը պետք է եկեղեցիները վերածեին կրակատների (ատրուշանների), որտեղ մշտապես պետք է վառվեր պարսիկների համար սրբազան համարվող կրակը: Չվստահելով նախարարներին՝ զգուշավոր Հազկերտը պատանդ պահեց Գուգարաց բդեշխ Աշուշային և Վասակ Սյունու երկու որդիներին:

Կարդացեք Ավելին

Հայկական քաղաքակրթությունը միջնադարում։ Նախարարական տիրապետությունը Հայաստանում

Մարզպանական Հայաստանը՝ ինքնավար երկիր. Վերաձևելով Արևելյան Հայաստանի սահմանները՝ պարսից արքունիքը նրա տարածքի մեծ մասը վերածեց ինքնավար մարզի կամ մարզպանության: Դրանից հետո պարսիկները որոշ ժամանակ անձեռնմխելի թողեցին հայ նախարարների իրավունքներն ու արտոնությունները: Նրանք էին ղեկավարում հայոց այրուձին, նրանց էին պատկանում երկրի գլխավոր պաշտոնները: Պահպանվել էին նախկին արքունի գործակալությունները, որոնք ժառանգական իրավունքով վարում էին հին իշխանական տոհմերը: Սպարապետությունը պատկանում էր Մամիկոնյաններին, հազարապետությունը՝ Ամատունիներին, մաղխազությունը՝ Խորխոռունիներին: Հոգևորականությունը շարունակում էր վարել դատական գործերը: Եթե մարզպանի պաշտոնում սկզբում նշանակվել էր մի պարսիկ, ապա հետագայում այդ պաշտոնը պարսից արքունիքը հանձնեց Վասակ Սյունուն: Ժամանակակիցներին անգամ թվում էր, թե Արշակունիների գահազրկումից հետո թագավորական իշխանությունը մասամբ անցել է հայ նախարարներին: Սասանյանները միառժամանակ բավարարվում էին միայն հարկերի գանձումով և հաշտվում էին երկրի ինքնավարության հետ: Ստեղծված վիճակը, սակայն, չէր կարող բավարարել պարսից արքունիքին, որը ձգտում էր Հայաստանը դարձնել պարսից տերության նահանգներից մեկը: Հայ նախարարների ու Սասանյանների շահերի հակադրությունը վերջիվերջո հանգեցնելու էր այնպիսի բախման, որը վերաճելու էր զինված ապստամբության:

Արշակունիների անկումից և Հայաստանի քաղաքական մասնատումից հետո եկեղեցին դարձել էր հայ ժողովրդին միավորող միակ կառույցը: Ուստի պարսից արքունիքը ձգտում էր նրա ղեկավարությունը հանձնել իր կամակատարներին: Սասանյան արքան մեծ դժվարությամբ թույլատրեց երկիր վերադառնալ Տիզբոնում պահվող Սահակ Պարթև կաթողիկոսին, սակայն նրա իրավունքներն ամբողջությամբ չվերականգնվեցին: Պարսկական իշխանությունները կաթողիկոսի պաշտոնում այդպես էլ չհաստատեցին Հովսեփ Վայոցձորեցուն, որը Սահակ Պարթևի ու Մեսրոպ Մաշտոցի մահից հետո վարում էր կաթողիկոսական աթոռի գործերը: Այսուհանդերձ, Սասանյանները միառժամանակ խուսափում էին բացահայտ կրոնական հալածանքներից: «Աստվածապաշտությունը բաց ճակատով ու ինքնիշխան փայլում էր Հայոց աշխարհում»,- գրում է Եղիշե պատմիչը: Իսկ հայ հոգևորականությունը, ինչպես նախկինում, ապահարկ էր, այսինքն ազատված էր հարկեր վճարելու պարտականությունից:

Հայաստանը ռազմականապես թուլացնելու նպատակով Սասանյանները երկրից հեռացնում էին այրուձին, որն ստիպված էր կռվել օտար երկրներում: Ընդ որում, պարսիկները նրանց ուղարկում էին մարտնչելու ամենավտանգավոր տեղերում, և հայ ռազմիկները մեծ թվով զոհեր էին տալիս: Հայ զորականներին ենթարկում էին զանազան զրկանքերի ու նվազեցնում էին ռազմական ծառայության դիմաց տրվող վարձատրությունը: Միաժամանակ, պարսիկները ձգտում էին հայ զորապետներին կրոնափոխության դրդել՝ նրանց զանազան պարգևներ, պաշտոններ ու կալվածքներ շնորհելով: Եթե պարսից տերության թշնամիների դեմ պատերազմը շարունակվում էր երկար ժամանակով, ապա ռազմական գործողություններին մասնակցող զորամասերը վերադառնում էին հայրենիք, ու նրանց փոխարինում էին նորերը: Այս ամենը հարուցում էր հայ նախարարների ու ազատների խիստ դժգոհությունը: Միևնույն քաղաքականությունը պարսիկները վարում էին նաև հարևան երկրների՝ Վիրքի ու Աղվանքի նկատմամբ: Այսպիսով, Սասանյաններին ենթակա երկրները զրկվում էին տեղական զինուժից և դառնում էին անպաշտպան:

Սասանյանները հանդուրժում էին Հայաստանի ինքնավար վիճակը, քանի դեռ պարսից տերությունը բախվում էր արտաքին քաղաքական դժվարությունների հետ: Նախ՝ խիստ անհանգիստ էր սահմաններում, շարունակվում էին քոչվոր ժողովուրդների ներխուժումներն ու ասպատակությունները: Պարսկական զորքերը երկար ժամանակ խոշորածավալ մարտեր էին վարում տերության հյուսիս-արևելքում, հետ մղելով քուշանների հարձակումները: Այդ կռիվներին մասնակցել է նաև հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Անհանգիստ վիճակ էր տիրում նաև Կովկասյան լեռնաշղթայով անցնող հյուսիսարևմտյան սահմանագծում: Հյուսիսային Կովկասում հաստատված հոների հարձակումներից պաշտպանվելու համար պարսկական իշխանությունները Կասպից ծովի առափնյա մասում, ներկայիս Դերբենդ քաղաքի մոտ, կառուցել էին պաշտպանական ամրություններ, որոնք ստացել էին Հոնաց (Ճորա) պահակ անվանումը: Այստեղ ևս կռվում էին Հայաստանից բերված զորաջոկատները: Արևմուտքում շարունակվում էր դարավոր հակամարտությունը Բյուզանդիայի հետ: Քանի դեռ անապահով էին Սասանյան Պարսկաստանի սահմանները, հայ ժողովուրդն առժամանակ չէր ենթարկվում քաղաքական, տնտեսական ու կրոնական ընդգծված ճնշումների:

Պարսկական քաղաքականության խստացումը. Պարսից արքունիքի քաղաքականությունը կտրուկ փոխվեց նոր թագավոր Հազկերտ Բ-ի (439-457) գահակալության առաջին իսկ տարիներին, երբ պարսկական զորքերը խոշոր հաջողությունների հասան թշնամիների դեմ: Նախ ծանր դրության մեջ ընկած բյուզանդական կայսրը հարկադրված էր հաշտություն խնդրել: 441թ. պայմանագրով Բյուզանդիան պարտավորվեց այլևս չօգնել հայերին: Հազկերտ Բ-ն այնուհետև հաղթեց քուշաններին ու հոներին: Արտաքին թշնամիներին հաղթելուց հետո Հազկերտը վճռական միջոցների դիմեց՝ հպատակ երկրները վերջնականապես ծնկի բերելու համար:

Պարսից արքունիքի հեռահար ծրագրերն առանձնահատուկ եռանդով էին իրականացվում Հայաստանում: Հազկերտի հրահանգով 447թ. Հայաստան ժամանած պարսիկ պաշտոնյա Դենշապուհն ամեն ինչ անում էր՝ երկրում ուժեղացնելու պարսկական ազդեցությունը: Նրա առաջին գործը եղավ պետական պաշտոններից հայերին հեռացնելը: Հազարապետության պաշտոնը խլվեց Վահան Ամատունուց, մեծ դատավարությունը՝ Հայոց կաթողիկոսից: Այդ պաշտոնները տրվեցին պարսիկների, որը առաջ բերեց հայ իշխանների, ազատների և հոգևորականության խիստ դժգոհությունը:

Շուտով, իբրև թե հարկերը կարգավորելու նպատակով, Դենշապուհը հողերի և բնակչության հաշվառում՝ աշխարհագիր անցկացրեց: Հաշվառվեցին ոչ միայն բոլոր բնակավայրերը, այլև անբնակ գյուղերը, մշակելի ու անմշակ հողերը, մարգագետիններն ու անտառները: Ապա պարսկական արքունիքը սաստիկ ծանրացրեց հարկերն ու տուրքերը: Պարսիկներն իրենք էլ էին զարմանում, թե այդքան մեծ քանակությամբ հարկեր վճարելուց հետո ինչպես էր շեն մնում Հայոց երկիրը: Հարկի տակ դրվեց անգամ հոգևորականությունը:

Ահա թե ինչպես է նկարագրում պատմիչ Եղիշեն պարսիկ պաշտոնյա Դենշապուհի Հայաստանում իրականացրած միջոցառումները.

«Առաջին, եկեղեցու ազատությունը հարկի տակ դրեց:

Երկրորդ, վանքերում բնակված միայնակյաց քրիստոնյաներին է աշխարհագրի տակ գցեց։

Երրորդ, երկրի հարկն ավելացրեց:

Չորրորդ, նախարարներին բանսարկությամբ թշնամացրեց միմյանց հետ և ամեն տան մեջ խռովություն գցեց»։

Այսպիսով, Սասանյանները ծրագրել էին տնտեսապես թուլացնել երկիրը և հարկային լծակի միջոցով բնակչությանը ստիպել ընդունել պարսից կրոնը՝ զրադաշտականությունը կամ կրակապաշտությունը:

Աբիժնիկների վրեժը հոդվածի վերլուծություն

Ակնհայտ է, որ այս հոդվածում առաջին բանը, որ ընթերցողին գրավում է և առհասարակ ստիպում ընթերցել այն՝ հոդվածի անսովոր վերնագիրն է։ Նախ և առաջ՝ օտար լեզվով օգտագործված “աբիժնիկ” բառն օգտագործվում է ոչ այն բնագավառում, ինչը հոդվածում նկարագրվում է։ Եվ այն հատուկ չէ մեզ հաճախ հանդիպող հոդվածների լեզվին։ Այնուամենայնիվ, սա ինչ-որ կերպ հնարք է՝ գրավելու ընթերցողին։

Կարծում եմ՝ ընտրված թեման, նույն ինքը՝ իշխանության կողմից դատական համակարգի արմատախիլ անելու գործընթացը, դեռևս սկսվել է տարիներ առաջ։ Հոդվածում իշխանության արարքը բնութագրվում է որպես ծայրագույն անարդարություն։ Հատկապես նշվում է այն փաստը, որ դա ոչ թե արդարացի վրեժ է, ոչ թե քաղբանտարկյալի վրեժ է, այլ ուղղակի հանրության ասեկոսեների ազդեցության տակ ընկած, թերուս մարդու արարք։ Այստեղ հոդվածագիրը ներկայացնում է իշանությանը՝ որպես մի համակարգի, որը բաղկացած է մի խումբ տգետ մարդկանցից, ուստի որևէ որոշում, որն ընդունվում է իրենց կողմից՝ անկայուն է և անհեթեթ։

Մեկ այլ կողմից՝ բարձրացնում է փորձառու դատավորներին, ովքեր որդեն տասնյակ տարիներ է՝ համակարգում են և արդեն պրոֆեսիոնալ են իրենց գործում։ Նրանց կողքին ներկայացվում են արդեն նոր, չափազանց երիտասարդ ու անփորձ, համակարգում բոլորովին վերջերս հայտնված դատավորներին։ Այսինքն, այստեղ էլ՝ խոսքի ենթատեքստում, դրված է մարդու փարձառություն ունենալու և տարիքի հարցը՝ “մեծերն ու համակարգի հներն ավելի փորձառու են” խոսքից ելնելով։

Եթե հոդվածի սկզբում հոդվածագրի խոսքերը դեռևս հանգիստ են թվում, կամ առնվազն՝ այդ բռնկումները լինում են ոչ բոլոր նախադասություններում, ապա հոդվածի վերջին մի քանի նախադասություններում, ամնհայտորեն կարելի է տեսնել հոդվածագրի անձնական բարձր հակակրանքը Նիկոլ Փաշինյանի և համակարգ նոր մուտք գործած “անինքնասեր, թույլ” դատավորների հանդեպ։ Այսինքն, խոսքային ցնցումները վերջին նախադասություններում դառնում են ավելի բուռն և հաճախակի։

Այս ամենից կարելի է եզրակացնել մի քանի բան․ կա՛մ հոդվածը գրվել է, ելնելով իշխանության հանդեպ հոդվածագրի ակնհայտ հակակրանքից, կա՛մ իրոք թեման հրատապ է և պարունակում է արդարության հատիկներ և կայուն հիմք, կա՛մ էլ հոդվածը գրվել է՝ անձնական այլ նկատառումներից ելնելով։

Design a site like this with WordPress.com
Get started