Սերոբ Խաչատրյանի հարցազրույցը

“Կրթությունը գիտելիքների քանակը չէ, այլ լիակատար ըմբռնումն ու հմուտ կիրառումն այն ամենի, ինչ գիտես:”-Ադոլֆ Դիստերվիգ

Զրույցը կրթության փորձագետի և հաղորդավարի միջև նվիրված էր ուսուցիչների տոնին։ Սակայն հաղորդավարի առաջին իսկ հարցից սկսած այն շեղվեց դեպի այն խնդիրները, որ ուսուցիչները բավարար չափով գնահատված ու հարգված չեն հասարակության ու ղեկավարության կողմից։ Պարոն Խաչատրյանը այնպիսի հնարքով սկսեց իր խոսքը, որ լսարանի մոտ տպավորվի այն փաստը, որ վերջին տասնամյակներում ոչ մի ղեկավար ուսուցիչների տոնին վերջիններիս հետ հանդիպում չի ունեցել։ Զրույցը շարունակվեց այդ ուղղությամբ և պարբերաբար շեղվեց դեպի քաղաքական թեմաներ ու իշխանությունների հետ կապված մեջբերումներ։

Սերոբ Խաչատրյանը, հիմնականում, վերահսկում էր իր խոսքը, նա գիտեր՝ ինչ էր ուզում ասել և ինչ պետք է ասեր։ Խոսում էր շատ հանգիստ, չէր լարվում, այլ խոսում էր վստահ ու համոզված իր խոսքում։ Նրան հաջողվեց լսարանին վստահություն ներշնչել, հիմնականում առանց այլ ենթատեքստի։ Նա հիմնականում պաշտպանում էր ուսուցիչների շահերը, պետք եղած ժամանակ դատապարտում իշխանությունների վարած քաղաքականությունն առ կրթական համակարգ, ընդ որում խոսքը գնում է վերջին երեսուն ամյակի մասին։ Նշեց նաև, որ խնդիրների մեծ մասն առաջանում է իշխանությունների անհեռատեսության պատճառով, ովքեր գերադասում են այսրոպեական խնդիրենրը և զոհաբերում ապագան։ Նա բարձրաձայնում էր այն, ինչ կա և իր խոսքում պահպանում էր նեյտրալ վիճակ՝ խոսելով հիմնականում օբյեկտիվ փաստարկներից։

Նույնը չեմ կարող ասել հաղորդավարի մասին, ով գրեթե ամեն հարցի ենթատեքստում արտահայտում էր իր սուբյեկտիվ կարծիքը հիմնականում ներկա իշխանությունների մասին։ Թեման ինքնստինքյան գնում էր դեպի քաղաքականություն, և հաղորդավարի հարցերը գլխավորապես վերաբերում էին նաև այդ ոլորտին։ Մեկ տեղ նա հարց տվեց ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մասին՝ նշելով կառավարության հայտարարությունը, սակայն դրա ենթատեքստում կարելի էր տեսնել նրա ակնհայտ թերահավատ վերաբերմունքը այդ հայտարարության վերաբերյալ։ Հետո իշխանությունների մասին խոսք գնալիս հաղորդավարը հարցադրում է անում՝ փորձելով պարզել, թե կոնկրետ ո՞ր իշխանությունների մասին է խոսքը։ Մեկ ուրիշ առիթով էլ ասում է, որ պետությունը լավ չի ձևակերպել մի շարք առարկաների կարևոր լինելու փաստը։ Վերոնշյալ և բազում այլ օրինակներում կարելի է տեսնել և հասկանալ հաղորդավարի միտումը զրույց վարելիս և կարդալ նրա խոսքի տողատակերը։

Խոսքը վերաբերում էր կրթական համակարգի մասին, բայց ամեն հարմար առիթով թեմայի մեջ էր “սողոսկում” քաղաքականությունը՝ հիմնականում հաղորդավարի հարցերի միջոցով։ Աշխատավարձների ու դրանց բարձրացման մասին մեջբերումներ, հայտարարություններ, կուսակցականցման մասին երկար զրույց։ Վերջինիս մասին մտածելիս նույնպես կարելի է տեսնել հաղորդավարի միտումը իր տված հարցում։

Ընդհանուր առմամբ, երկուսի խոսքն էլ գրական էր, սակայն զերծ էր զուտ գրական բառերից։ Մի քանի տեղ միայն հնչեցին օտար բառեր, սակայն դրանք էլ գրեթե բացակայում էին։

Միջավայրը շատ կոկիկ էր, գույների համադրությունը աչքի համար շատ հաճելի, նկարները թեմատիկ էին, սեղանները նույնպես գեղեցիկ, համաչափ և հաճելի դիզայնով էին պատրաստված։

Ամփոփելով զրույցը՝ հասկանում ենք, որ առհասարակ խոսքը, դրա ոճը, հաղորդակցությունը, տարբեր մարդկանց մոտ կարող են շատ տարբեր լինել։ Եվ մեկը կարող է վերահսկել իր խոսքը՝ ասելով այն, ինչ լսարանն է ուզում լսել, իսկ մյուսը կարող է շատ բուռն և տաքարյուն լինել ու չվերահսկել իր խոսքը՝ հետո միայն հասկանալով, որ արտահայտեց իր սուբյեկտիվ կարծքիը։

One thought on “Սերոբ Խաչատրյանի հարցազրույցը”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started