Հոմանիշների նրբիմաստները, դրանց նշանակությունը տեքստում

Առաջադրանքներ

1)Մեկնաբանիր տրված հոմանիշների առանձնահատկությունները․

  1. գովաբանել, դրվատել, ներբողել, մեծարել, փառաբանել
  2. հմուտ, վարժ, ճրտար, վարպետ, գործիմաց
  3. անհաստատ, խախուտ, անկայուն, խարխուլ։

Տրված շարքերի բոլոր բառերն արտահայտում են մեկ իմաստ և համարվում են հոմանիշ բառեր։ Սակայն դրանցից յուրաքանչյուրն օգտագործվում է տարբեր խոսքի ոճում և տարբեր իրավիճակներում։ Օրինակ՝ գովաբանել բառը կարելի է օգտագորխել առօրյա խոսքում կամ որևէ հրապարակախոսական ելույթում։ Ինչը չի կարելի ասել դրվատել և ներբողել բառերի մասին, որոնք առավելապես օգտագործվում են գեղարվեստական խոսքում, երբ հեղինակն ուզում է ավելի ճարտար դարձնել իր խոսքը։ Իսկ շարքի վերջին երկու բառերը՝ մեծարել և փառաբանել, կարող ենք օգտագործել երկու ոճերում էլ։ Սակայն դրանց գործածական միջավայրը տարբեր է և առավել օգտագործվում է այն ժամանակ, երբ գովասանքն ուղղված է որևէ արքայի, պաշտոնյայի կամ աստվածներին։

2)Ընտրիր հոմանիշային շարքերից մեկը, յուրաքանչյուր բառի համար ստեղծիր խոսքային միջավայր եւ օգտագործիր համապատասխան բառը։

3) Ուսումնասիրիր նկարը․ գեղարվեստական ոճով զրույց հորինիր երկու կերպարների մեջ եւ գրառիր։

Պիկասսո․ Ծեր հրեան ու տղան

Ահա նստած է զառամյալ ծերունին փողոցի մի անշուք անկյունում։ Հայացքը` փողոցի միապաղաղ ու անտարբեր անցուդարձին, ինքն իրեն միտք է անում, թե ինչու է աշխարհն այսքան անարդար։ Մտքերով է ընկած լինում, երբ հանկարծ մտածկոտ դեմքը փոխվում է շվարածի։ Տեսնում է՝ մի տղա է մոտեցել իրեն՝ գեղեցկադեմ, վայելուչ հանդերձանքով, կարծես բարձրաստիճան մի ունևորի զավակ լինի։ Մեկնված ձեռքին տեսնում է մի գլխաշոր, որը գործած էր հատուկ խնամքով։

—Սա ի՞նչ է,-հարցնում է ծերունին։

—Ձեզ համար եմ գործել, սը՛ր։ Որ կապեք Ձեր գլխի շուրջը և չմրսեք։

Տեսնելով, որ ծերունին երկմտում է վերցնելիս, տղան կրկնում է։

—Վերցրե՛ք, Ձեզ համար է։ Դեռ հինգ մարդու էլ պիտի այցելեմ։

Ծերունին շփոթված վերցնում է գլխաշորը, կապում, սակայն հետաքրքրվում է պատանուց։

—Դու՞ ով ես, տղա՛ս։ Որտեղի՞ց գիտես իմ մասին։

—Անունս Գաբրիել է։ Ես սըր Կոնստանդինի որդին եմ թեև վտարված եմ տանից և քնում եմ փողոցներում։

—Ինչպե՞ս թե՝ վտարված,-զարմացավ ծերունին։-Այդ ինչու՞։

—Դե, մեր տոհմը շատ հարգված է քաղաքում, հայրիկիս բոլորը ճանաչում են։ Հայրիկս և իմ նախնիները եղել են հայտնի և հաջողակ կալվածատերեր և արդյունաբերողներ։ Այդ ձիրքը սերնդեսերունդ փոխանցվել է մեր ընտանիքում։ Սակայն ես չկարողացա բավարարել հորս ակնկալիքները։ Նա իմ մեջ նույնպես տեսնում էր հաջողակ մի գործարարի, սակայն ես փոխարենը որոշեցի զբաղվել անտուններին օգնելով։ Հայրս, երբ իմացավ այդ մասին, մինչև հոգու խորքը վիրավորվեց։ Նա ասաց, որ իր տոհմին հարիր չէ այդպիսի մարդկանց հետ առնչվելն ու օգնելը, և ինձ դուրս արեց տնից։ Եվ այժմ նույնպես ես օգնում եմ անտուններին՝ ինքս լինելով այդպիսին։

Երիտասարդ պատանու այս սրտաճմլիկ պատմությունից խեղճ ծերունու սառած այտերին արցունքներ հայտնվեցին։ Նա իր գրպանից հանեց մի կտոր հաց և տվեց տղային։

—Եկ, նստիր ինձ մոտ,-տղային կանչեց ծերունին։-Գիտե՞ս, ես էլ առաջ քեզ նման տուն ունեի, հագուստ, ուտելիք։ Ապրում էի ապահովված կյանքով և զբաղվում իմ գիտական հայտնագործությամբ։ Հենց դա էլ եղավ իմ կործանման պատճառը։ Մարդիկ չընդունեցին իմ տեսակետը և դատապարտեցին ինձ՝ գիտական դրվածքը աղավաղելու համար և աքսորեցին երկրից։ Հիմա ես ասյտեղ եմ ապրում, արդեն վեց տարի է։ Ամեն օր արթնանալով՝ աղոթում եմ, որ այդ օրն էլ կարողանամ գոյատևել և հանգիստ գլուխս դնել քարին։ Մենք երկուսս էլ հասարակության կողմից մերժված ենք, տղա՛ս․ մեկը՝ իր գաղափարների, մյուսը՝ իր գործի պատճառով։ Կանցնեն շատ ու շատ տարիներ, կգան ու կգնան բազմաթիվ սերունդներ, ու այդժամ գուցե մեր գործը գնահատվի մարդկության կողմից։ Այդ ժամանակ թեև մենք չենք լինի, սակայն մեր մասին կխոսեն իբրև մարդիկ, ովքեր, դեմ գնալով անարդարությանը, գոյատևեցին դրա ծանր պայմաններում։

One thought on “Հոմանիշների նրբիմաստները, դրանց նշանակությունը տեքստում”

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started