Բարդ համադասական նախադասություններ

Հռոմեացի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքերով արշավանք է սկսում պարթևների դեմ։
Անտոնիոսի մեջ արարիչն ասես կուտակել էր մահկանացուներին բնորոշ բոլոր այպանելի գծերը. նա ուխտադրուժ էր, արնախում և փառասեր։ Այդ ինքնահավան ու ամբարտավան այրը, պարթևներից մի լավ ջարդ ստանալով, զորքերի փրկված մնացորդներով մի կերպ ճողոպրում է, խուճապահար հասնում Հայաստան՝ օթևան խնդրելով հայոց արքա Արտավազդից։ Եթե լիներ խորամանկ դիվանագետ, հայոց թագավորն ինքն էլ մի վճռական հարված կհասցներ և վերջնականապես կջախջախեր վաղեմի թշնամուն՝ դաս տալով նրա հաջորդներին։ Բայց լինելով բանաստեղծ, մարդկային կարեկցանքի ու վեհանձնության մարմնացում՝ ոչ միայն չի ջախջախում մազապուրծ թշվառականին, այլև ապաստան է տալիս, ամբողջ ձմեռ կերակրում զորքի սովալլուկ մնացորդներին։ Մի երեկո Արտաշեսի կիսաշրջանաձև թատրոնը լեփ-լեցուն էր հանդիսականներով։ Այդ օրը բեմադրվելու էր Արտավազդի՝ Տիգրան Մեծին նվիրված թատերգությունը։ Դավադիրները հենց թատերասրահում ձերբակալում են  արքային՝ Արտավազդին՝ տանելով Ալեքսանդրիա կնոջ և որդիների հետ միասին։

Հռոմեցի զորավար Մարկոս Անտոնիոսը, տիրելով Լիբիային և Եգիպտոսին, իր մեծաքանակ զորքով արշավանք է սկսում պարթևների դեմ։ – բարդ ստորադասական

Կարդացեք Ավելին

Rossiya cinema and how it became a shopping mall

It’s a big shopping mall located near the metro station Zoravar Andranik called Rossia mall, which was opened in 2016 and is considered the first shopping mall situated right in city center. The place was originally a cinema with the same name and it was considered the biggest in Armenia, accommodating 2500 visitors. Cinema Rossiya was built to resemble the lower and higher peaks of the revered Armenian symbol of Mt. Ararat. After the collapse of the Soviet Union, the cinema was abandoned, and then in the 1990s, commercial tents were set up here. Over time, Russia has become a shopping centre.

Now, it’s a large shopping mall, where shopping for all members of your family can be accompanied by fun. Russia Mall has a very convenient geographical location. For the convenience of customers, the mall has 5 entrances from Tigran Mets, Khorenatsi streets, as well as direct access from Zoravar Andranik metro station. Russia Mall consists of seven floors, where many local and foreign brands for women, men, children and babies are located, a beauty salon, a branch of Armeconombank, which operates all days of the week from 10:00 to 22:00, a pharmacy and a cafe. There is a Food Hall with operators offering cuisines from different countries and a playground on the sixth floor for your kids. In Play space you can find a children’s cafe and a children’s restaurant.

The environment is very friendly as well as the workers, who are always eager to help you whenever you need an advice with shopping. You can find information centers on every floor whenever you want to ask questions about the stores or entertainment centers.

And the visitors always feel comfortable and joyful in the centre as it contains both historical and modern parts of buildings, each with its unique beauty and history.

26/2/24

  1. hadn’t had, could have
  2. would you live, could live, would be
  3. had know, would have stayed
  4. could choose, would have
  5. had spent, would have passed
  6. would you do, were, were, would talk
  1. If I hadn’t missed the bus, I wouldn’t have been late for work.
  2. If you had gone to bed earlier, you wouldn’t feel tired now.
  3. If Alina were here, she could help us.
  4. If you hadn’t lost the key, we could get in the house.
  5. If Gaby had known about the meeting, she would have gone.
  6. If you listened, you would know what to do.
  7. If I had your number, I could call you.
  8. If the internet worked, I could send them the photos.

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքը: Կովկասյան ու եվրոպական ռազմաճակատներ

Առաջին համաշխարհային պատերազմ կամ Առաջին աշխարհամարտ , Եվրոպայում ծագած համաշխարհային պատերազմ, որն սկսվել է 1914 թվականի հուլիսի 28-ին և շարունակվել մինչև 1918 թվականի նոյեմբերի 11-ը։ Պատերազմին, որը ժամանակին բնութագրվել որպես պատերազմ բոլոր պատերազմներին վերջ տալու համար, մասնակցել է ավելի քան 70 միլիոն զինվորական, որոնցից 60 միլիոնը՝ միայն Եվրոպայում, ինչի արդյունքում այն դարձել է խոշորագույն պատերազմներից մեկը պատմության մեջ: Ըստ գնահատականների՝ 9 միլիոն զինվորական և ավելի քան 7 միլիոն խաղաղ բնակիչ է զոհվել պատերազմում։ Զոհերի մեծ թվի պատճառ են եղել նաև տեղի ունեցած ցեղասպանություններն ու 1918 թվականին բռնկված գրիպի համաճարակը. արդյունքում ամբողջ աշխարհում մահացել է 50-100 մլն մարդ։ Ռազմական կորուստներն ավելացել են տեխնոլոգիական ու արդյունաբերական նորարարությունների և մարտավարական փակուղու պատճառով, ինչն արդյունք էր ծանր խրամատային պատերազմի։ Այն եղել է մարդկության պատմության ամենաարյունահեղ պատերազմներից մեկը, որը հանգեցրել է քաղաքական խոշոր փոփոխությունների, ներառյալ 1917-1923 թվականների հեղափոխությունների պատերազմին մասնակցած բազմաթիվ երկրներում։ Պատերազմի արդյունքում չլուծված հակամարտությունները նպաստել են շուրջ երկու տասնամյակ անց Երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն:

1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին։ Դրան ի պատասխան՝ Ավստրո-Հունգարիան վերջնագիր է ներկայացրել Սերբիային, սակայն վերջինս հրաժարվել է կատարել ավստրիացիների պահանջները։

Կարդացեք Ավելին

Դերբայական դարձվածներ

10․ աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից- ուղիղ խնդիր

11․ վազքի հոտ առնելով- պատճառի պարագա

12․ իր հասցեին ասված- որոշիչ

13․ նախքան շարժանկարի ցուցադրվելը- ժամանակի պարագա

14․ նրան արևելյան և արևմտյան հատվածների բաժանելը- ենթակա

15․ ձեր արածն- ենթակա

Կարդացեք Ավելին

Օփենհայմեր (ֆիլմ)․ Թարգմանություն Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում

Իմ կողմից կատարված ամբողջական թարգմանությունը կարող եք կարդալ հղմամբ

«Օփենհայմեր» (անգլ.՝ Oppenheimer), 2023 թվականին նկարահանված կենսագրական թրիլլեր ֆիլմ է[12][13], որի ռեժիսորը և սցենարի հեղինակը Քրիսթոֆեր Նոլանն է[14]։ Գլխավոր դերում է դերասան Քիլլիան Մըրֆին՝ Ջ. Ռոբերտ Օփենհայմերի դերում․ ամերիկացի անվանի ֆիզիկոս, ով հայտնի է որպես «ատոմային ռումբի հայր» Երկրորդ համաշխարհային պատերազմի «Մանհեթեն» նախագծում մշակած առաջին միջուկային զենքի շնորհիվ։ Ֆիլմը հիմնված է Քաի Բըրդի և Մարտին Ջ. Շերուինի 2005 թվականին գրած «Ամերիկյան Պրոմեթևս» կենսագրության հիման վրա, և հիմնականում պատմում է Օփենհայմերի կարիերայի մասին՝ պատկերելով նրա ուսումնասիրությունները, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում «Մանհեթեն» նախագծի ղեկավարությունն ու 1954 թվականին գաղտնալսումների պատճառով նրա վերջնական կործանումը։ Ֆիլմում նկարահանվել են նաև Էմիլի Բլանթը Օփենհայմերի կնոջ՝ Քիթիի դերում, Մեթ Դեյմոնը՝ Մանհեթենի նախագծի ղեկավար Լեսլի Գրովզի դերում, Ռոբերտ Դաունի կրտսերը՝ Միացյալ Նահանգների ատոմային էներգիայի հանձնաժողովի անդամ Լյուիս Շտրաուսի դերում և Ֆլորենս Փյուն՝ Օփենհայմերի կոմունիստ սիրեկան Ժան Թաթլոքի դերում։ Երկրորդական դերերում են Ջոշ ՀարթնեթըՔեյսի ԱֆլեքըՌամի Մալեքը և Քենեթ Բրանան։

Ֆիլմի մասին հայտարարվեց 2021 թվականի սեպտեմբերին՝ այն բանից հետո, երբ Universal Pictures-ը հաղթեց Նոլանի սցենարի համար մրցակցային պայքարում, որը հետևեց ռեժիսորի երկարամյա ներկայացուցիչ Warner Bros. Pictures-ի հետ Նոլանի ունեցած կոնֆլիկտին։ Մըրֆին առաջինը միացավ դերասանական կազմին, ով պայմանագիր կնքեց այդ իրադարձությանը հաջորդող ամսին, իսկ մնացած դերասանական կազմը ֆիլմարտադրությանը միացավ 2021 թվականի նոյեմբերից մինչև 2022 թվականի ապրիլն ընկած ժամանակահատվածում։ Նախաարտադրությունը սկսվեց 2022 թվականի հունվարին, իսկ նկարահանումները տեղի ունեցան 2022 թվականի փետրվարից մինչև մայիս։ Օփենհայմերը նկարահանվել է IMAX 65 մմ և 65 մմ-անոց լայնաֆորմատ տեսախցիկների համակցությամբ, ներառյալ նաև պատմության մեջ առաջին անգամ նկարահանված IMAX-ի սև-սպիտակ ֆիլմային լուսանկարչությամբ։ Ինչպես իր նախորդ ֆիլմերում, Նոլանը լայնորեն օգտագործել է գործնական, իրական էֆեկտները՝ համակարգչային տեխնոլոգիաներն օգտագործելով միայն այդ էֆեկտների բարելավման համար։ Ֆիլմի մոնտաժը կատարել է Ջենիֆեր Լամը, իսկ պարտիտուրը կազմել է Լյուդվիգ Գորանսոնը։ 2002 թվականին Նոլանի նկարահանած «Անքնություն» ֆիլմից հետո Օփենհայմերը ռեժիսորի առաջին ֆիլմն էր, որն ԱՄՆ-ում ստացավ R վարկանիշ։

Կարդացեք Ավելին

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագծի կրթական հարթակի ստեղծում

Նախագիծը՝ Կրթական հարթակի/կայքի ստեղծում

Խմբի անունը՝ RippleFlow

Խմբի անդամները՝

  • Արի Ագոփ/11-րդ դասարան/
  • Մարիա Տիշաքճեան/11-րդ դասարան/
  • Մկրտիչ Պապիկյան/11-րդ դասարան/
  • Ալիս Ավետյան/11-րդ դասարան/
  • Սոնա Ավետյան/11-րդ դասարան/
  • Սյուզի Մելիքյան/11-րդ դասարան/
  • Յանա Խաչատրյան/11-րդ դասարան/
  • Նանե Ժամհարյան/11-րդ դասարան/
  • Մինաս Սահակյան/11-րդ դասարան/
  • Սեդա Մարգարյան/11-րդ դասարան/
  • Գրիշա Ենոքյան/11-րդ դասարան/
  • Էմիլ Հարությունյան/10-րդ դասարան/

Համառոտ նկարագրություն

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծն արդեն մոտ վեց ամիս է՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հովանու ներքո կազմակերպում է տարբեր կրթական ակումբներ, նախագծեր և ծրագրեր, նախաձեռնում տարբեր հանրօգուտ և ինքնազարգացնող կամավորական աշխատանքներ և շատ այլ ծրագրեր։ Այս ամենի ետևում կանգնած է RippleFlow նախագծային խումբն իր սովորողներով, ովքեր ջանք չեն խնայում, որպեսզի յուրաքանչյուր նախագիծ և կրթական ծրագիր սեբաստացի սովորողների համար հանդես գա առավելագույն արդյունավետությամբ ու մատչելիությամբ։ Ընդամենը մի քանի ամսում ծավալելով բավականին ակտիվ ու բեղուն գործունեություն՝ RippleFlow-ն իր հնարավորությունների դռներն է բացում արդեն ոչ միայն սեբաստացիների համար, այլև տարբեր կրթական հաստատությունների, մարզային դպրոցների սովորողների ու պատանիների առաջ։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started