Հանրօգուտ կամավորություն կենդանիների ապաստարաններում

Համառոտ նկարագրություն

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը մեկնարկում է իր հերթական նախաձեռնությունը․ հանրօգուտ կամավորական աշխատանք երիտասարդների համար։ Կամավորական աշխատանքը կրում է էկոլոգիական բնույթ։ Կամավորության շրջանակում մասնակիցները՝ կրթահամալիրի սովորողներ և այլ պատանիներ, կայցելեն տարբեր կենդանիների ապաստարաններ, հոգ կտանեն անտուն կենդանիներին, կտան խնամք, կօգնեն ապաստարաններին հանրօգուտ աշխատանքներում և վեր կհանեն այն հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանում անտուն և կարիքավոր կենդանիներին։

Նախագիծը՝

  • Նորարարական է․ դեռևս չկան նման դպրոցական նախագծային խմբեր, ովքեր նախաձեռնում և հետևողականորեն իրականացնում են նման կամավորություններ ապաստարաններում։
  • Հանրօգուտ է․ Հայաստանում կենդանիների՝ հատկապես թափառական շների և կատուների հիմնախնդիրը գնալով սրանում է։ Այս կամավորական աշխատանքով մեր նախագծային խումբը նպատակ ունի հիմնախնդիրը վեր հանել նաև դպրոցական մակարդակներով և խնդրին լուծում տալ սովորողների տեսանկյունից՝ հնարավորություն տալով պատանիներին խնդիրն ուսումնասիրել նաև գործնական դաշտում։
  • Շարունակական է․ Կամավորական աշխատանքը անժամկետ է։ Աշխատանքները շարունակվելու են, քանի դեռ ունենք բավարար չափով կամավորներ, ցանկություն և կամք՝ կանգնելու նման էկոլոգիական խնդրի առջև և փորձելու լուծում տալ դրան։
Կարդացեք Ավելին

Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը

Պետության կառուցակարգի սկզբունքները

Պետության կառուցակարգի սկզբունքները ելակետային դրույթներ են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության հիմնական, առանցքային մոտեցումները։ Արդի պետության կառուցակարգի սկզբունքներն են մարդու իրավունքների գերակայությունը, ժողովրդաիշխանությունը, իշխանությունների բաժանումը, օրինականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը, արհեստավարժությունը։

Պետական մարմիններ

Պետական մարմինն իշխանությամբ օժտված կազմակերպություն է, որը մասնակցում է պետության գործառույթների կատարմանը իրենց համապատասխանող ոլորտում։ Ըստ իրենց գործառույթի պետական մարմինները լինում են երեք տեսակի՝ գործադիր, օրենսդիր և իրավապահպան (դատական)։ Ըստ որոշումների ընդունման եղանակի՝ միանձնյա (օր․՝ նախագահ) և կոլեգիալ (օր․՝ կառավարություն)։ Ըստ պետական մարմինների հիերարխիայում ունեցած դիրքի՝ տեղական (օր․՝ մարզպետ, քաղաքապետարան) և կենտրոնական (օր․՝ նախագահ, կառավարություն)։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started