Ուսումնական բաց պարապմունք անգլերենից

Վերջերս Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հետազոտական վարժարանի անգլերենի խմբի սովորողները անգլերենի դասավանդող ընկեր Իրինայի գլխավորությամբ իրականացրին “SEB Talks” ուսումնական բաց պարապմունքը, որի նպատակն էր սովորողների մոտ խթանել հանրային խոսքի արդյունավետ ու անկաշկանդ ներկայացումը, հասարակության շրջանում առկա մի շարք խնդիրների ու երևույթների բարձրաձայնումն ու բաց քննարկումը։ Նախագիծը նպատակ էր հետապնդում սովորողների մոտ ընդլայնել խոսքային բառապաշարը, մոտիվացիոն ու ոգեշնչող խոսքը, վերլուծական ու քննադատական մտածողությունն ու բանավեճային միտքը։

Թեմաների ընտրությունն ազատ էր, ուստի յուրաքանչյուր խոսնակ ազատ էր ընտրելու իրեն հոգեհարազատ թեմա և ընդլայնելու իր միտքը ամեն մի թեմայի, երևույթի շուրջ։ Արդյունքում՝ բաց դասն անցավ շատ հետաքրքիր, ինտերակտիվ և ինքնատիպ, որովհետև խոսնակների ներկայացրած թեմաները բազմազան էին ու առանձնահատուկ իրենց ուսումնասիրման ոլորտներով։ Հասարակության շրջանում առկա խնդիրներից մինչև անպատասխան մնացած հարցեր, մարդկային հարաբերություններ, հասարակության կարծիք և անգամ երաժշտության ազդեցությունը․ այս ամենն ընդամենը մի պարապմունքի շրջանակներում։ Այդ իսկ պատճառով էլ վստահ կարելի է ասել, որ ուսումնական բաց պարապմունքն անցավ շատ արդյունավետ և լիարժեք իր բոլոր առումներով։

Արդյունքում՝ սովորողների մոտ հաջողվեց որպես խոսնակներ լավագույնս ներկայանալ ու ընդլայնել սեփական մտահորիզոնը՝ քննարկվող թեմաների շուրջ։ Խոսնակները թեմաները ներկայացնելուց բացի քննարկում վարեցին նաև ամեն մի սովորողի ներկայացումից հետո։ Այնպես որ, ուսումնական բաց պարապմունքը լիովին ստացված էր։

12/10/23

  • անարգ, անգիր, անախորժ, անբիծ, անհագ, անվրեպ
  • անանց, անպատեհ, անկար, անզեն, անբան, անզոր
  • ապերախտ, ապուշ, ապիկար, ապերասան, ապաշնորհ, ապացույց
  • մակերես, մակագիր, մակդիր, մակաբույծ, մականուն, մակբայ
  • հոգյակ, հարթակ, բռնակ, դիմակ, լեզվակ, միակ
  • գնդակ, կրակ, աղյուսակ, վտակ, հյուղակ, ունակ
  • երկուական, պետական, նույնական, զգայական, օրական, դպրական
Կարդացեք Ավելին

16/10/23

  • ըմպանակ, փոխանակ, զսպանակ, ճոճանակ, ժամանակ, մրցանակ
  • անվանի, լեզվանի, ընտրանի, պիտանի, նազանի, տողանի
  • գեղանի, արժանի, հովանի, հրետանի, նամականի, ընտանի
  • տենչանք, ծփանք, զրկանք, պարծանք, հանդերձանք, քամահրանք
  • պանծանք, գուրգուրանք, փականք, արհամարհանք, փրկանք, դավանանք
  • տառապանք, պճնանք, պերճանք, հոսանք, ապարանք, հերյուրանք

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը Աշնակ գյուղում

Ժամկետը՝  հոկտեմբերի 20-22 /եռօրյա/
Մեկնում՝՝ հոկտեմբերի 20-ին, ժամը՝ 09։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝  հոկտեմբերի 22-ին, ժամը՝ մինչև 20։00
Վայրը՝ Արագածոտնի մարզ, Թալինի տարածաշրջան
Գիշերակացը՝ Աշնակ գյուղում
Մասնակիցները՝ RippleFlow նախագծային խումբ, հետազոտական վարժարանի սովորողներ
Ճամփորդության ղեկավար՝ Վարդան Կարապետյան
Օգնական՝ Աշոտ Տիգրանյան

Ճամփորդական ծրագիր

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագծային խումբն այս անգամ ուղևորվում է Արագածոտնի մարզ՝ Թալինի տարածաշրջան, տեղի դպրոցների հետ իրականացնելու փոխանակման ծրագրեր, ներկայացնելու նախագծի այժմյան գործունեությունը, ակումբային դասընթացներն ու այլ կրթական միջոցառումներ։ Նախագծային խումբը մեծ ակնկալիքներով և նոր կապեր հաստատելու պատրաստակամությամբ մասնակցում է ճամփորդությանը՝ իր մեծ ներդրումն ունենալով գյուղական համայնքներում։

Ակումբային դասընթացները նախագծի մշտական բաղադրիչն են կազմում, դրանց հիմքում էլ ընկած է սովորող-սովորեցնող գաղափարը, առաջնորդության խորհուրդը և կրթական փոխանակման ծրագրերի նախաձեռնումը։ Նախագծի ակումբային դասընթացներն այժմ երկուսն են․

  1. Խաղերի ստեղծում և անիմացիա
  2. Ֆիլմստեղծում և կինեմատոգրաֆիա

Ակումբային ուսուցումից դուրս՝ մեր նախագծում կարևորվում են նաև ընթացիկ կրթական նախաձեռնումներն ու ինքնազարգացնող ծրագրերը, այդ թվում՝ մեր այժմյան համագործակցային նախագիծը Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի հայկական գարսենյակի հետ։ Վերջինիս շրջանակներում համայնքի դպրոցներին կներկայացնենք Վիքիպեդիայի հոդվածներ խմբագրելու սկզբնական մեթոդիկան, թարգմանչական գործունեության կարևոր բաղադրիչները, կվարենք փոքրիկ դասընթաց և կփորձենք սովորողներին ներգրավել՝ համագործակցային նախագծի շրջանակներում։

Լինելով նորաստեղծ նախաձեռնություն՝ RippleFlow նախագիծն արդեն սկսել է իր 1-ին անդամագրությունը և մեկնարկել ակումբային դասընթացները, իսկ ընթացիկ նախագծերից երկուսը լիարժեք մշակումից հետո արդեն անցել են գործարկման փուլ։ Այսպիսով՝ ուրախ կլինենք հանդես գալ մեր հետաքրքիր նախաձեռնությամբ նաև Թալինի տարածաշրջանային համայնքներում՝ տարածելով երիտասարդության զարգացման ու կրթման մեր գաղափարներն ու ծրագրերը։

Կարդացեք Ավելին

Հանրօգուտ կամավորություն կենդանիների ապաստարաններում

Համառոտ նկարագրություն

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը մեկնարկում է իր հերթական նախաձեռնությունը․ հանրօգուտ կամավորական աշխատանք երիտասարդների համար։ Կամավորական աշխատանքը կրում է էկոլոգիական բնույթ։ Կամավորության շրջանակում մասնակիցները՝ կրթահամալիրի սովորողներ և այլ պատանիներ, կայցելեն տարբեր կենդանիների ապաստարաններ, հոգ կտանեն անտուն կենդանիներին, կտան խնամք, կօգնեն ապաստարաններին հանրօգուտ աշխատանքներում և վեր կհանեն այն հիմնախնդիրները, որոնք վերաբերում են Հայաստանում անտուն և կարիքավոր կենդանիներին։

Նախագիծը՝

  • Նորարարական է․ դեռևս չկան նման դպրոցական նախագծային խմբեր, ովքեր նախաձեռնում և հետևողականորեն իրականացնում են նման կամավորություններ ապաստարաններում։
  • Հանրօգուտ է․ Հայաստանում կենդանիների՝ հատկապես թափառական շների և կատուների հիմնախնդիրը գնալով սրանում է։ Այս կամավորական աշխատանքով մեր նախագծային խումբը նպատակ ունի հիմնախնդիրը վեր հանել նաև դպրոցական մակարդակներով և խնդրին լուծում տալ սովորողների տեսանկյունից՝ հնարավորություն տալով պատանիներին խնդիրն ուսումնասիրել նաև գործնական դաշտում։
  • Շարունակական է․ Կամավորական աշխատանքը անժամկետ է։ Աշխատանքները շարունակվելու են, քանի դեռ ունենք բավարար չափով կամավորներ, ցանկություն և կամք՝ կանգնելու նման էկոլոգիական խնդրի առջև և փորձելու լուծում տալ դրան։
Կարդացեք Ավելին

Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը

Պետության կառուցակարգի սկզբունքները

Պետության կառուցակարգի սկզբունքները ելակետային դրույթներ են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության հիմնական, առանցքային մոտեցումները։ Արդի պետության կառուցակարգի սկզբունքներն են մարդու իրավունքների գերակայությունը, ժողովրդաիշխանությունը, իշխանությունների բաժանումը, օրինականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը, արհեստավարժությունը։

Պետական մարմիններ

Պետական մարմինն իշխանությամբ օժտված կազմակերպություն է, որը մասնակցում է պետության գործառույթների կատարմանը իրենց համապատասխանող ոլորտում։ Ըստ իրենց գործառույթի պետական մարմինները լինում են երեք տեսակի՝ գործադիր, օրենսդիր և իրավապահպան (դատական)։ Ըստ որոշումների ընդունման եղանակի՝ միանձնյա (օր․՝ նախագահ) և կոլեգիալ (օր․՝ կառավարություն)։ Ըստ պետական մարմինների հիերարխիայում ունեցած դիրքի՝ տեղական (օր․՝ մարզպետ, քաղաքապետարան) և կենտրոնական (օր․՝ նախագահ, կառավարություն)։

Կարդացեք Ավելին

Ակումբային դասընթացներ։ Խաղերի ստեղծում և անիմացիա

Համառոտ նկարագրություն

Ակումբային գործունեությունն իր մեջ ներառում է դասընթացներ, որոնք դասավանդվելու են մեր խմբի փորձառու և տվյալ ոլորտում հմուտ դասընթացավարների կողմից։ Յուրաքանչյուր դասընթացավար մինչև սովորողների հետ աշխատելն անցնելու է փորձաշրջան, որի արդյունքում վարժ տիրապետելու է ուսուցման տեխնիկային, սովորողների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններին։ Յուրաքանչյուր սովորող մեր նախագծում արժանանալու է հատուկ ուշադրության և ամեն դասընթացին կատարելագործվելու, կրթվելու և զարգանալու։

Խաղերի ստեղծման և անիմացիայի ակումբում մեր սովորողները կարող են զրոյական մակարդակից սկսել իրենց ուսումն ու կատարելագործումը խաղերի զարգացման ոլորտում։ Մուտք գործել խաղերի դիզայնի, կոդավորման և անիմացիայի աշխարհ և կյանքի կոչել իրենց հետաքրքիր խաղային գաղափարները: Մեր դասընթացավարների խմբի ու ստեղծագործական թիմի կողմից սովորողների համար ինտերակտիվ ու որակյալ ակուբային ծրագիր է մշակվել, որի շրջանակներում սովորողները սկզբնական գաղափար կկազմեն խաղերի և անիմացիայի աշխարհի մասին, կծանոթանան տարբեր խաղային զարգացման ծրագրերին ու կտիրապաետեն դրանցից օգտվելու հմտություններին։

Կարդացեք Ավելին

Սյունիքի և Արցախի ազատագրական պայքարը

Սյունիքի ազատագրական պայքար, 1722-1730 թվականներին սկսված ազատագրական շարժում պատմական Սյունիք նահանգի բնակչության մասնակցությամբ։ Դրա նպատակն էր կասեցնել թուրքական հարձակումը դեպի Արևելյան Հայաստան, երկրամասը մաքրել օտար զորքերից ու ազատագրել այն։ Ժամանակագրական հերթականությամբ համընկել է Արցախի ազատագրական պայքարին (1724-1731):

Արևելյան Հայաստանում այդ ժամանակ իշխում էին Բագրատունիներից, Սյունիներից ու Առանշահիկներից սերող ազնվական տոհմերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հասան-Ջալալյանների, Դոփյանների, Պռոշյանների, Օրբելյանների, Վաչուտյանների, Զաքարյանների և Կյուրիկյանների շառավիղները, ովքեր իրենց վերահսկողության տակ ունեին ոչ ընդարձակ կալվածքներ։ Պարսիկները նրանց «մելիք» էին անվանում (արաբ․՝ ملك՝‎‎ թագավոր)։ Նրանցից բացի հայ ժողովրդի շահերը ներկայացնում և հայերին համախմբում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը, որի նստավայրը 1441 թվականից գտնվում էր Էջմիածնում:

1677 թվականին կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցին Էջմիածնում գումարում է գաղտնի ժողով, որին մասնակցում էին հոգևոր ու աշխարհիկ 12 գործիչներ, այդ թվում՝ Սյունիքի ու Արցախի մելիքներից ոմանք: Եվրոպական պետությունների օգնությանը դիմելու նպատակով կազմված պատվիրակությունը 1678 թվականի վերջերին Հակոբ Ջուղայեցու գլխավորությամբ հասնում է Կոստանդնուպոլիս: Այդտեղ երկու տարի անց հիվանդությունից մահանում է Հակոբ Ջուղայեցին։ Պատվիրակության հետ մեկնած Իսրայել Օրին, ճանապարհվում է Իտալիա, ապա Ֆրանսիա, որտեղ անցնում է զինվորական ծառայության։ Այնուհետև տեղափոխվում է Գերմանիա, հաստատվում Դյուսելդորֆ քաղաքում։ Օրին տեղի իշխան Հովհան Վիլհելմի հետ քննարկում է Հայաստանի ազատագրության հարցը, որից հետո այցելում է Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և բանակցություններ վարելու համար:

Կարդացեք Ավելին

Ակումբային դասընթացներ։ Ֆիլմստեղծում և կինեմատոգրաֆիա

Համառոտ նկարագրություն

Ակումբային գործունեությունն իր մեջ ներառում է դասընթացներ, որոնք դասավանդվելու են մեր խմբի փորձառու և տվյալ ոլորտում հմուտ դասընթացավարների կողմից։ Յուրաքանչյուր դասընթացավար մինչև սովորողների հետ աշխատելն անցնելու է փորձաշրջան, որի արդյունքում վարժ տիրապետելու է ուսուցման տեխնիկային, սովորողների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններին։ Յուրաքանչյուր սովորող մեր նախագծում արժանանալու է հատուկ ուշադրության և ամեն դասընթացին կատարելագործվելու, կրթվելու և զարգանալու։

Ֆիլմստեղծման և կինեմատոգրաֆիայի ակումբում մեր սովորողները կարող են զրոյական մակարդակից սկսել իրենց ուսումն ու կատարելագործումը ֆիլմարտադրության ոլորտում։ Մուտք գործել լուսանկարչության, ստեղծագրության և մոնտաժի աշխարհ ու կյանքի կոչել իրենց հետաքրքիր ֆիլմային գաղափարները: Մեր դասընթացավարների խմբի ու ստեղծագործական թիմի կողմից սովորողների համար ինտերակտիվ ու որակյալ ակուբային ծրագիր է մշակվել՝ հիմնված հենց սովորողների կարիքների, ոլորտի թիրախային խնդիրների վրա, որի շրջանակում սովորողները փուլ առ փուլ կծանոթանան ֆիլմարտադրության ոլորտի ամեն մի բաղկացուցիչ օղակին․ լուսանկարչություն և տեսանկարահանում, սցենարների շարադրում, ռեժիսորություն, թատերական ու բեմական խոսք, դերասանություն, ձայնադրում և մոնտաժ։ Բոլոր մակարդակներից անցնելուց հետո սովորողները կարող են մեր նախագծային թիմի օգնությամբ իրագործել իրենց ֆիլմային և թատերական ներկայացումների ստեղծագործ գաղափարները։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started