Բառակազմություն

  1. Գովեստ, աճուկ, վայրի, վերջույթ, կայսրուհի, խոհուն
  2. Պատմվածք, օրհնյալ, որբուկ, ծնունդ, ծաղկուն, թափոն
  3. Շքեղ, հարգի, երաշխիք, ծիծաղկոտ, ավերիչ, ազգություն
  4. Հյուսվածք, անկյալ, դանդաղկոտ, ցուցիչ, աղի, հարսնացու
  5. Փաստացի, տերացու, ստուգարք, տանջանք, ջնջոց, լեզվանի
  6. Կանացի, գեղանի, արգելոց, պատվիրան, լծկան, չափածո
  7. Գուժական, զգոն, հավաքույթ, ալյակ, խոսուն, վարույթ
  8. Ծորան, վարձու, ելուստ, նրբին, խեցեղեն, ջնջոց
Կարդացեք Ավելին

Պետության կառավարման և կառուցվածքի ձևերը

Կառավարման ձևի կարևոր և վճռորոշ հատկանիշը պետության ղեկավարի իրավական կարգավիճակն է (հանրապետություններում` ընտրվող և փոխարինող, իսկ միապետական երկրներում՝ ժառանգական): Ներկայիս պետություններն ունեն կառավարման երկու ձև՝ հանրապետություն (նախագահական, կիսանախագահական և խորհրդարանական) և միապետություն (բացարձակ և սահմանադրական):

Պետության կառավարման ձևերը

Միապետությունը կառավարման այնպիսի ձև է, որի ժամանակ պետության գլուխը միապետն է: Ներկայումս պահպանվել է միապետության երկու ձև՝ բացարձակ միապետություն և սահմանադրական միապետություն: Բացարձակ միապետությունում պետական իշխանությունը (օրենսդիր, գործադիր, դատական) ամբողջությամբ կենտրոնացված է միապետի ձեռքում: Բացարձակ միապետության օրինակներ են Միացյալ Արաբական Էմիրությունները, Սաուդիան Արաբիան, Օմանը, Քաթարը և այլն:

Ի տարբերություն բացարձակ միապետության, սահմանադրական միապետությունում միապետի իշխանությունը սահմանափակված է սահմանադրությամբ: Սահմանադրական միապետություններում գործում են ընտրովի ներկայացուցչական մարմիններ (խորհրդարան) և անկախ դատարաններ: Ներկայումս գոյություն ունեն դուալիստական և խորհրդարանական միապետություններ: Դրանք տարանջատվում են միմյանցից միապետի իշխանության սահմանափակության աստիճանով: Դուալիստական միապետությունում միապետի ձեռքի տակ է գտնվում ամբողջ գործադիր իշխանությունը: Նա է ձևավորում իր, այլ ոչ թե խորհրդարանի առջև պատասխանատու կառավարությունը, իսկ օրենսդիր իշխանությունն իրավականորեն պատկանում է խորհրդարանին: Խորհրդարանական միապետության կառավարման ձևն առավել ժողովրդավարական է: Այս դեպքում միապետը զրկված է ձևականորեն իրեն վերապահված լիազորություններն ինքնուրույն իրականացնելու իրավունքից: Կառավարությունը ձևավորում է խորհրդարանը, որը ձևականորեն և փաստացի պատասխանատու է վերջինիս առջև, իսկ խորհրդարանին պետական մյուս մարմինների նկատմամբ վերապահվում է գերակայություն: Խորհրդարանական միապետությունների օրինակներ են՝ Բելգիան, Դանիան, Նիդեռլանդները, Իսպանիան, Մեծ Բրիտանիան և այլն:

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started