Երեխայի իրավունքները

ՀՀ Ընտանեկան օրենսգիրք

Հոդված 10. Ամուսնության կնքման պայմանները

1. Ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական տարիքի՝ կանանց համար՝ տասնյոթ, իսկ տղամարդկանց համար տասնութ տարեկան տարիքի հասնելը։

Մեկնաբանություն

Անդրադառնալով ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 3-րդ գլխի (Ամուսնություն կնքելու պայմաններն ու կարգը) 10-րդ հոդվածի առաջին կետով սահմանված կարգին՝ կուզեի մի քանի դիտարկումներ և շտկումներ անել, որոնց կիրառումն ըստ իս կարևոր են հասարակության մտածողության աստիճանի բարձրացման ու գիտակցության ամրապնդման համար։

Պերճախոսություն չէ այն ասույթը, որ ընտանիքը պետության հիմքն է։ Եվ հենց այդ ընտանիքի կայունությունից է կախված պետության գործունեության խաղաղ իրականացումը, ապագան ու շահերը։ Կայուն է այն պետությունը, որտեղ նախ և առաջ կայուն են ընտանիքները, այն հիմքերը, որոնցից սկիզբ է առնում հասարակությունը։ Իսկ կայուն են այն ընտանիքները, որոնք կազմված են գիտակցապես հասուն մարդկանցից, որոնք սկիզբ են դրել տվյալ ընտանեկան միացությանը։

Ըստ այդմ՝ վերանայելով ամուսնության կնքման պայմանների մասին հոդվածը և համեմատելով այն այլ պետությունների համապատասխան օրենքի հետ, կգերադասեի փոփոխել երկու սեռերի ամուսնական տարիքը և հասցնել քսանմեկի։ Առնվազն այդ տարիքում մարդ կարող է բավարար չափով գիտակից ու կրթված լինել՝ ամուսնության հարցում ողջամիտ որոշում կայացնելու համար։ Այդ կերպ ինչ-որ չափով կարելի է խուսափել ընտանեկան անկայութնությունից և պետության ներքին սոցիալական խնդիրներից։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started