Պետության հասարակական առաքելությունը
Առաքելությունը հանձնարարություն է, որը կատարելու համար գոյություն ունի անձ կամ կազմակերպություն։ Պետությունը որպես կազմակերպություն ունի առաքելություններ, որոնցից են, ընդհանուր առմամբ, հասարակական բարեկեցիկ կյանքի ապահովումը և մի շարք նման խնդիրներ։ Քանի որ պետությունը ստեղծված է հիմնականում հասարակությանը կառավարելու համար, դրա հիմնական առաքելությունը հասարակական է։ Դրա մեջ մտնում են հասարակության ընդհանուր զարգացման նպատակները որոշելը և դրանց իրականացումը կազմակերպելը, օրենքներն ու իրավունքները որպես հասարակական առօրյա կյանքում խաղաղություն և անվտանգություն ապահովելու գործիք կիրառելը և այլն։
Պետության ներքին և արտաքին գործառույթները
Պետության ներքին գործառույթներն են․
- Տնտեսական գործառույթ
- Ֆինանսական վերահսկողություն և հարկման գործառույթ
- Սոցիալական գործառույթ
- Կրթամշակութային գործառույթ
- Իրավական գործառույթ
- Բնապահպանական գործառույթ
Պետության արտաքին գործառույթներն են․
- Առևտրային ու ռազմական համագործակցություն
- Դիվանագիտական հարաբերություններ
- Միջազգային կազմակերպություններին անդամակցություն
- Պետական շահերի պաշտպանում