ԲՏՃՄ աշնանային բաց հավաքի շրջանակներում RippleFlow նախագծային դասընթացի արդյունքները

Դասընթացի ծրագիրը կարդացեք այստեղ

Կազմակերպելով դասընթացն ու մասնակցություն ունենալով ԲՏՃՄ աշնանային բաց հավաքին՝ RippleFlow նախագիծը նպատակ ուներ մասնակիցներին ներկայացնելու Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում Վիքինախագծերի իրականացման ձևը, կարգը, նախագծի տեսակները, իրազեկել հայկական վիքիպեդիայի զարգացման կարևորությունն ու անհրաժեշտությունը, մաքրազերծումը ոչ հավաստի հոդվածներից և կեղծ, ոչ ճշգրիտ հրապարակումներից։

Ինտերակտիվ դասընթացի շրջանակներում մասնակիցների համար անցկացրինք համապարփակ ծանոթություն Վիքիհոդվածների խմբագրման, թարգմանչական գործունեությունների նրբություններին, անհրաժեշտ հիմնական գիտելիքներին և մի քանի պարզ օրինակների վրա աշխատելով՝ մասնակիցներին նույնպես ներգրավվեցինք այդ գործում։

Շատ կորևոր է, որ հատկապես երեխաներն այս տարիքից ծանոթանան հոդվածներ խմբագրելու և թարգմանելու ճիշտ կարգերին, կաղապարներին, տիրապետեն Վիքիպեդիայի խմբագրման բաղադրիչներին և տարածեն այս հայանպաստ գործունեությունը, ակտիվ ներգրավվածություն ունենալով, զարգացնել ու խթանել հայկական Վիքիպեդիայի ճշգրիտ ու հավաստի հոդվածների պաշարը։

Ընդհանուր առմամբ՝ դասընթացն անցավ շատ ինտերակտիվ ու հետարքիր, սովորողները նույնպես իրենց մասնակցությունն ունեցան դասընթացին, կային սովորողներ, որ արդեն տիրապետում էին որոշ հնարքների և այս դասընթացն օգնեց նրանց՝ ավելի խորը ուսումնասիրել այդ հարթակն ու կատարելագործել իրենց հմտությունները։

Հուսով ենք, որ համագործակցային կապերն այսքանով չեն եզրափակվի։ Ապագայում կրկին կլինեն այսպիսի հավաքներ, նախագծեր և ճամբարներ, որոնց կրկին մեծ պատրաստակամությամբ կներկայանա RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը՝ այս անգամ արդեն մեկ այլ կրթական սովորող-սովորեցնող դասընթացով։

Design a site like this with WordPress.com
Get started