RippleFlow նախագծային դասընթաց՝ ԲՏՃՄ աշնանային բաց հավաքի շրջանակներում

2023-2024 ուսումնական տարի

Աշնանային բաց հավաք, հոկտեմբերի 25-26

Կրթահամալիրի Մայր դպրոց (Ա. Բաբաջանյան 25)

ԲՏՃՄ (բնագիտություն, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա, անգլերեն՝  STEM) ուսումնական բնագավառը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

ԲՏՃՄ ճամբարին իր ներգրավվածությունն ունի նաև RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը, որի նախագծային խումբը ճամբարի հավաքների ընթացքում մասնակիցների համար կվարի հայանպաստ և ուսուցողական դասընթաց՝ հայկական Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի վերաբերյալ։

Դասընթացի նպատակները՝

  • Մասնակիցներին ծանոթացնել Վիքիպեդիայում հոդվածներ խմբագրելու կարևորությանը,
  • Ծանոթացնել հոդվածների խմբագրման նրբություններին, կարգին և մեթոդներին,
  • Ընդլայնել ու հարստացնել հայկական Վիքիպեդիան,
  • Վիքիպեդիայի նախագծերում ապահովել ակտիվ մասնակցություն և ներգրավվում,
  • Քննարկել համագործակցության առաջարկներ,
  • Ամրապնդել ու խթանել սովորող-սովորեցնող նախագծերը։

Մասնակիցներն են կրթահամալիրում այդ բնագավառի դասավանդողները, կրթահամալիրի սովորողներ, Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին կլաստերի, Վայոց ձորի մարզի դպրոցների մաթեմատիկա, բնագիտական առարկաներ, տեխնոլոգիա դասավանդողները, «Արմաթ» խմբակավարներ, սովորողներ, StemAr կազմակերպության ներկայացուցիչներ, հանրապետության այլ դպրոցների դասավանդողներ, սովորողներ, հետաքրքրված անձինք։

Design a site like this with WordPress.com
Get started