Խոստումը (ֆիլմ, 2016)

«Խոստում» (անգլ.՝ The Promise), 2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած հայոց ցեղասպանության մասին պատմող պատմական դրամա՝ հիմնված նրա և Ռոբին Սուիքորդի համատեղ գրած սցենարի վրա[4]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին, գլխավոր դերակատարներն են Օսկար ԱյզեկըՇարլոտ լը Բոնը և Քրիստիան Բեյլը։ Ֆիլմը պատմում է մի սիրո եռանկյունիի մասին, որը ծավալվում է Միքայելի (Այզեկ)՝ բժշկականի հայ ուսանողի, Քրիսի (Բեյլ)՝ ամերիկացի լրագրողի և Աննայի (Լը Բոն) միջև, ով հայոց ցեղասպանությունից առաջ և դրա ընթացքում Ֆրանսիայում մեծացած հայ կին էր։

«Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ[5][6][7]։ Իսկ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է Open Road Films-ի կողմից 2017 թվականի ապրիլի 21-ին՝ հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Ֆիլմը հակասական արձագանքներ է ստացել քննադատների կողմից՝ հավաքելով ընդամենը 12 միլիոն դոլար՝ ֆիլմի վրա ծախսված 90 միլիոն դոլարի դիմաց, ինչի արդյունքում Open Road Films կինոընկերությունը կորցրել է ավելի քան 100 միլիոն դոլար։ Այնուամենայնիվ, ընկերությունը նշել է, որ ֆիլմի հիմնական նպատակը հայոց ցեղասպանության վրա հանրության ուշադրությունը հրավիրելն էր, ոչ թե գումար վաստակելը։ Այդ առթիվ՝ ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ասել է, որ «հանդիսատեսն այսօր ավելի շատ է սովորում ֆիլմերից, քան պատմության գրքերից»[8]։ Ֆիլմում նաև ներկայացված է ամերիկացի երգիչ Քրիս Քորնելի վերջին երգը՝ «The Promise»-ը, որը ֆիլմի ամերիկյան ցուցադրումից մեկ ամիս անց մահացավ[9]։

Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 27-ին։ Ֆիլմը ցուցադրվել է հայերենովանգլերենով և ռուսերենով։ Անգլերեն ցուցադրումները կարող են պարունակել ռուսերեն ենթագրեր։

Կարդացեք Ավելին

Գերմանացի անգլերենի ուսուցիչ Հանս Քրիստոֆ Պոխան Հետազոտական վարժարանում

Գերմանացի մասնագետն առաջին անգամը չէ, որ իր հետաքրքիր գաղափարներով այցելում է մեր կրթահամալիր։ Սովորողներն ու դասավանդղները նրա հետ ծանոթ էին դեռևս մեկ տարի առաջ, երբ կրկին նախագծային աշխատանքներով Միսթր Պոխան այցելել էր մեր կրթահամալիր։

Իսկ ահա այս անգամ՝ նա եկել էր հստակ ծրագրով, սեմինարներով ու հետաքրքիր դասընթացով, որի շրջանակներում սովորողներն առիթ կունենան ծանոթանալու, քննարկելու և հասկանալու մի շարք արդիական, կարևոր և մեր ժամանակներում անհրաժեշտ թեմաներ։

Կրթահամալիրում Միսթր Պոխայի առաջին օրն անցավ շատ ուշագրավ և անակնկալներով լի։ Առաջին հերթին՝ սովորողների և դասավանդողների հետ մասնագետին ուղեկցեցին Մայր դպրոցի Մարմարյա սրահ՝ մասնակիցը դառնալու մեր ամենօրյա աշխույժ ընդհանուր պարապմունքին։ Պարապմունքի ընթացքում Միսթր Պոխայի հետ պարեցինք, երգեցինք, ծանոթացրինք նրան մեր կրթահամալիրի կյանքին և ընթացիկ ճամփորդություններին։ Իսկ վերջում՝ եզրափակիչ խոսքով ելույթ ունեցավ կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը՝ իր խոսքում ողջունելով Միսթր Պոխային։ Տիար Բլեյանը նշեց, թե ինչ ողջունելի են գերմանացի մասնագետի այսպիսի այցերը կրթահամալիր, և թե ինչ համագործակցային կապեր կարող են նրանք հաստատել ապագայում։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started