RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագիծը Աշնակ գյուղում

Ժամկետը՝  հոկտեմբերի 20-22 /եռօրյա/
Մեկնում՝՝ հոկտեմբերի 20-ին, ժամը՝ 09։00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձ՝  հոկտեմբերի 22-ին, ժամը՝ մինչև 20։00
Վայրը՝ Արագածոտնի մարզ, Թալինի տարածաշրջան
Գիշերակացը՝ Աշնակ գյուղում
Մասնակիցները՝ RippleFlow նախագծային խումբ, հետազոտական վարժարանի սովորողներ
Ճամփորդության ղեկավար՝ Վարդան Կարապետյան
Օգնական՝ Աշոտ Տիգրանյան

Ճամփորդական ծրագիր

RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագծային խումբն այս անգամ ուղևորվում է Արագածոտնի մարզ՝ Թալինի տարածաշրջան, տեղի դպրոցների հետ իրականացնելու փոխանակման ծրագրեր, ներկայացնելու նախագծի այժմյան գործունեությունը, ակումբային դասընթացներն ու այլ կրթական միջոցառումներ։ Նախագծային խումբը մեծ ակնկալիքներով և նոր կապեր հաստատելու պատրաստակամությամբ մասնակցում է ճամփորդությանը՝ իր մեծ ներդրումն ունենալով գյուղական համայնքներում։

Ակումբային դասընթացները նախագծի մշտական բաղադրիչն են կազմում, դրանց հիմքում էլ ընկած է սովորող-սովորեցնող գաղափարը, առաջնորդության խորհուրդը և կրթական փոխանակման ծրագրերի նախաձեռնումը։ Նախագծի ակումբային դասընթացներն այժմ երկուսն են․

  1. Խաղերի ստեղծում և անիմացիա
  2. Ֆիլմստեղծում և կինեմատոգրաֆիա

Ակումբային ուսուցումից դուրս՝ մեր նախագծում կարևորվում են նաև ընթացիկ կրթական նախաձեռնումներն ու ինքնազարգացնող ծրագրերը, այդ թվում՝ մեր այժմյան համագործակցային նախագիծը Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի հայկական գարսենյակի հետ։ Վերջինիս շրջանակներում համայնքի դպրոցներին կներկայացնենք Վիքիպեդիայի հոդվածներ խմբագրելու սկզբնական մեթոդիկան, թարգմանչական գործունեության կարևոր բաղադրիչները, կվարենք փոքրիկ դասընթաց և կփորձենք սովորողներին ներգրավել՝ համագործակցային նախագծի շրջանակներում։

Լինելով նորաստեղծ նախաձեռնություն՝ RippleFlow նախագիծն արդեն սկսել է իր 1-ին անդամագրությունը և մեկնարկել ակումբային դասընթացները, իսկ ընթացիկ նախագծերից երկուսը լիարժեք մշակումից հետո արդեն անցել են գործարկման փուլ։ Այսպիսով՝ ուրախ կլինենք հանդես գալ մեր հետաքրքիր նախաձեռնությամբ նաև Թալինի տարածաշրջանային համայնքներում՝ տարածելով երիտասարդության զարգացման ու կրթման մեր գաղափարներն ու ծրագրերը։

Նպատակը՝

  • Թալինի տարածաշրջանի դպրոցներում տարածել RippleFlow կրթական նախագծի գործունեության նպատակները, սովորող-սովորեցնող գողափարը,
  • Ներկայացնել նախագծի այժմյան ծրագրերն ու կրթական-հասարակական գործունեությունը,
  • Անցկացնել փոխանակման ծրագրեր,
  • Ապահովել հնարավոր կապերի ստեղծում և ապագա համագործակցային ծրագրերի քննարկում։

Ընթացքը/Քայլերը/՝

  • Տեղի դպրոցների հետ կատարել փոքրիկ գործնական աշխատանք և դասընթաց՝ ներկայացվող կրթական ծրագրի վերաբերյալ,
  • “Վիքիպեդիայի ուսուցումը RippleFlow-ի հետ” նախագծի ներկայացում-քննարկում,
  • Գյուղական համայնքի բնակիչների հետ զրույցներ, քննարկումներ,
  • Համայնքային խնդիրների ուսումնասիրում։

Արդյունքը՝

  • Ճամփորդական պատումներ, լուսաբանումներ, ֆոտոշարեր, տեսանյութեր,
  • Փոխանակման ծրագրերի արդյունքների վերլուծություն, գնահատում։

RippleFlow նախագծի համակարգող՝ Արի Ագոփ

Ճամփորդական ծրագրի իրականացնող՝ RippleFlow նախագծային խումբ

Մասնակիցների նախապատրաստական աշխատանքներ՝

  1. Մարիա Տիշաքճեան՝ 11-րդ դասարան
  2. Սյուզի Մելիքյան՝ 11-րդ դասարան
  3. Սոնա Ավետյան՝ 11-րդ դասարան
  4. Ալիս Ավետյան՝ 11-րդ դասարան

Ուսումնասիրման նյութեր՝

Design a site like this with WordPress.com
Get started