RippleFlow-ը՝ կրթական-ինքնազարգացման նախագիծ

Համառոտ նկարագրություն

RippleFlow-ը կրթական, արվեստի և այլ ուսուցողական-ժամանցային ծրագրեր իրականացնող նախագիծ է, որը նպատակ ունի երիտասարդության շրջանում տարածել սովորող-սովորեցնող գաղափարը, ճկուն մտածողությունն ու առաջնորդության խորհուրդը։ RippleFlow նախագիծը հնարավորություն է տալիս պատանիներին կրթվել, համագործակցել և լինել առաջնորդ՝ առանց պաշտոնի։ Նախագծի նպատակն է ստեղծել մի համակարգ, որտեղ յուրաքանչյուրի ունեցած գիտելիքն արժեքավոր է մեկ ուրիշի համար, որտեղ յուրաքանչյուր ոք, անկախ զբաղեցրած դիրքից, առաջնորդ է ու որոշող։

Նախագիծն ունի կրթական, հետազոտական, ինքնազարգացման ուղղություն։ Այն հանդիսանում է կրթական, արվեստի և այլ ուսուցողական ակումբների, դասընթացների միասնական զարգացման կենտրոն, որը զուգահեռ զբաղվում է հիմնականում գիտակրթական հետազոտությունների, այցելությունների, սեմինարների, կամավորական աշխատանքների, կլոր սեղան-քննարկումների, ուսումնա-ճամփորդական ծրագրերի և այլ ուսուցողական-ժամանցային նախագծերի կազմակերպմամբ։ Նախագծի առաքելությունն է պատանիների մեջ սերմանել ու զարգացնել սովորել-սովորեցնել գաղափարը, որի շրջանակում կազմակերպության յուրաքանչյուր անդամ իր հերթին սովորող է և իր փորձով ուսուցիչ՝ մյուսների համար։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started