Ակումբային դասընթացներ։ Խաղերի ստեղծում և անիմացիա

Համառոտ նկարագրություն

Ակումբային գործունեությունն իր մեջ ներառում է դասընթացներ, որոնք դասավանդվելու են մեր խմբի փորձառու և տվյալ ոլորտում հմուտ դասընթացավարների կողմից։ Յուրաքանչյուր դասընթացավար մինչև սովորողների հետ աշխատելն անցնելու է փորձաշրջան, որի արդյունքում վարժ տիրապետելու է ուսուցման տեխնիկային, սովորողների հետ արդյունավետ հաղորդակցման հմտություններին։ Յուրաքանչյուր սովորող մեր նախագծում արժանանալու է հատուկ ուշադրության և ամեն դասընթացին կատարելագործվելու, կրթվելու և զարգանալու։

Խաղերի ստեղծման և անիմացիայի ակումբում մեր սովորողները կարող են զրոյական մակարդակից սկսել իրենց ուսումն ու կատարելագործումը խաղերի զարգացման ոլորտում։ Մուտք գործել խաղերի դիզայնի, կոդավորման և անիմացիայի աշխարհ և կյանքի կոչել իրենց հետաքրքիր խաղային գաղափարները: Մեր դասընթացավարների խմբի ու ստեղծագործական թիմի կողմից սովորողների համար ինտերակտիվ ու որակյալ ակուբային ծրագիր է մշակվել, որի շրջանակներում սովորողները սկզբնական գաղափար կկազմեն խաղերի և անիմացիայի աշխարհի մասին, կծանոթանան տարբեր խաղային զարգացման ծրագրերին ու կտիրապաետեն դրանցից օգտվելու հմտություններին։

Դասընթացի նպատակները՝

  • Երիտասարդության շրջանում զարգացնել խաղերի մշակման, ծրագրավորման, ստեղծագործական մտքի հմտություններ,
  • Սովորողներին խաղերի դիզայնի և նախագծերի կառավարման ոլորտում հաղորդել գործնական գիտելիքներ և կիրառելի հմտություններ,
  • Ստեղծել յուրահատուկ, գրավիչ և ուսուցողական խաղեր,
  • Խթանել մասնակիցների միջև համագործակցությունը և թիմային աշխատանքը,
  • Զարգացնել խնդիրներ լուծելու և քննադատական մտածողության ունակությունները,
  • Զարգացնել և ընդլայնել սովորողի պորտֆոլիոն։

Ընթացքը /Քայլերը/՝

  • Ուսումնասիրել խաղերի ստեղծման ոլորտում առկա խնդիրներն ու թելադրվող պահանջները,
  • Ծանոթանալ սովորողների տեսակետներին, իրենց պատկերացումներին, վեր հանած խնդիրներին,
  • Դասընթացներն ու ակումբային գործունեության շրջանակներում իրականացվող նախագծերը համապատասխանեցնել սովորողների ու ոլորտի թելադրող պահանջներին, ցանկություններին ու զարգացման պատկերացումներին,
  • Մշակել դասընթացների ու իրականացվող նախագծերի արդյունավետ, ընդգրկող ծրագիր, որտեղ հատվում են սովորողների և մասնակիցների հետաքրքրություններն ու նախընտրելի ոլորտները։

Արդյունքը՝

  • Սովորողների հետ միասին լիարժեք խաղերի, անիմացիաների ստեղծում,
  • Սովորողների գաղափարների զարգացում, իրականացում,
  • Սովորողների կատարած անհատական պրոյեկտների հանրային փորձարկում, ներկայացում,
  • Արդյունքների գնահատում և վերլուծություն։

Եզրակացություն

Խաղերի ստեղծման և անիմացայի ակումբային դասընթացներն ու նախագծերը չեն սահմանափակվում զուտ խաղային, կոդավորման ու դիզայնի ոլորտներով։ Ուսումնասիրման ոլորտները շատ ավելի բազմազան են, քանի որ լիարժեք խաղերի ստեղծման և թողարկման համար անհրաժեշտ են մի շարք այլ հմտություններ ու կարողություններ, որոնցից են ստեղծագործական միքտը, երաժշտությունը, նկարչությունն ու գծագրությունը, ձայնադրումներն ու հնչյունավորումը և շատ այլ աշխատանքներ, որոնք կոդավորման ոլորտի հետ անմիջականորեն չեն առընչվում։ Այսպիսով՝ RippleFlow նախագծի ակումբային դասընթացը ամբողջովին ընդգրկուն ծրագիր է, որտեղ կարող են իրենց ներդրումներով հանդես գալ յուրաքանչյուր հետաքրքրության և կարողության տեր համարձակ, ստեղծագործ և պատրաստակամ երիտասարդներ։

Ուսումնասիրման նյութեր՝

Design a site like this with WordPress.com
Get started