«Վանո Սիրադեղյան» փաթեթ

Անվանակարգ՝ Վանո Սիրադեղյան

Ներկայացվող պահանջներ՝ «Վանո Սիրադեղյան» անվանակարգի մրցանակը տրվում է կրթահամալիրի միջին, ավագ դպրոցների, քոլեջի սովորողին՝ «Մեր ժամանակակիցները» նախագծով հասարակական-քաղաքական-մշակութային գործիչների հետ գործող կապերի, կրթական գործընթացում ներառման, համագործակցային դաշտի ստեղծման, նախագծային գործունեության նոր ուղղություն ներդնելու համար։

Առաջադրվող թեկնածու՝ Արի Ագոփ, 11-րդ դասարանի սովորող

Թարմացվել է՝ նոյեմբերի 19-ին

Հիմնավորելով իմ ինքնաառաջադրումը «Վանո Սիրադեղյան» անվանակարգի մրցանակի թեկնածու՝ ներկայացնում եմ կրթահամալիրում իրականացրած իմ հասարակական-կրթական-ինքնազարգացնող ծրագրերն ու նախագծերը, պատմական-հասարակագիտական հոդվածները, հետազոտություններն ու լուսաբանումները, համակարգածս հասարակական կազմակերպությունների իրականացրած գործունեությունը համապարփակ փաթեթով։

Կրթահամալիրի հովանավորության ներքո հիմնադրել և համակարգել եմ երկու հասարակական կազմակերպություն՝ “RippleFlow” և “Bigger Than Us”, որոնց գործունեության և իրականացրած կրթական-հետազոտական աշխատանքների փաթեթը կցված հղումներով ներկայացված են ստորև․

RippleFlow

Հանդիսանում եմ RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագծի հիմնադիր-տնօրենը, ընդհանուր ծրագրերի համակարգողը։ RippleFlow-ը կրթական-ինքնազարգացման նախագիծ է, որն արդեն երկու ամիս է իրականացնում է իր սովորող-սովորեցնող նախագծային գործունեությունը, ակումբային դասընթացներն ու հայանպաստ կրթական նախագծերը կրթահամալիրի և մարզային, համայնքային, կրթահամալիրի հետ համագործակցող այլ դպրոցների սովորողների համար։ Ներկայացնեմ այդ նախագծերի ամփոփ փաթեթը․

Կրթական ակումբներից և վերոնշյալ ճամփորդական, համագործակցային այլ նախագծերից բացի, իրականացնում եմ համագործակցային ծրագիր Wikimedia Armenia-ի հետ՝ «Վիքիպեդիան հայերեն» հայանպաստ կրթական նախագծի շրջանակներում։

Bigger Than Us/Մեզնից Առավել

Հանդիսանում եմ Bigger Than Us/Մեզնից Առավել հասարակական կազմակերպության համահիմնադիրը, ընդհանուր ծրագրերի համակարգողը։ Իմ համակարգման ընթացքում ծավալել եմ ակտիվ գործունեություն, հանդես եմ եկել կրթական հետազոտություններով և իրականացրել եմ նախագծային մի շարք հանդիպումներ։ Ստորև ներկայացնում եմ իմ համակարգած ու իրականացրած հետազոտությունների, նախագծերի և հանդիպումների ամփոփ փաթեթը․

Մասնակցել եմ տարբեր պատմաբանների, քարտեզագետների, հասարակագետների հետ մի շարք հանդիպում-քննարկումների, կլոր սեղանների և ելույթ եմ ունեցել իմ կատարած ամփոփ հետազոտություններով, հոդվածների և գրքերի վերլուծություններով, մեկնաբանություններով ու հրապարակախոսական հոդվածներով։ Ստորև ներկայացնեմ դրանց ամփոփ փաթեթը․

Հանդիպում-քննարկումներ, կլոր սեղաններ

Կրթահամալիրում օտարերկրյացի անգլերենի ուսուցիչ Քրիստոֆ Պոխայի իրականացրած սեմինարների համար հավաքել եմ սովորողների մեծ խումբ և մասնակցել կրթական դասընթացներին։ Ստորև ներկայացնում եմ այդ սեմինարների լուսաբանումները․

Դեպի սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան Միաբանություն ուխտագնացության շրջանակներում Հետազոտական վարժարանի ղեկավար Մարթա Ասատրյանի հետ համակարգում եմ մի նախագիծ, որն իրենից ներկայացնում է հանդիպումների շարք հրավիրյալ մասնագետի հետ, ով ունի հոգևոր կրթություն և ուխտագնացությունների կազմակերպման մեծ փորձ։ Ստորև ներկայացնեմ նաև այդ նախագիծը․

Այս փաթեթն է հիմնավորումը «Վանո Սիրադեղյան» անվանական մրցանակի իմ առաջադրման։ Կախված ընթացիկ նախագծերից և հանդիպումներից՝ փաթեթը շարունակական է, թարմացվող և լրամշակվող։

Հարգանքով՝ Արի Ագոփ

Design a site like this with WordPress.com
Get started