Շահբաս եւ սրուակ մի գինի եւ միջնորդն

Ըստ ավանդույթի՝ Շահաբասի անցնելու ժամանակ՝ մի խմած հայ մոտենում է ձիու սանձին և ասում․

—Ինչքանո՞վ կվաճառես այս ձին, ուզում եմ գնել։ Շահաբասը հրամայում է այդ մարդուն տանել տուն, և հաջորդ օրը բերել իր մոտ։ Ծառաները նրան տանում են տուն, երբ մարդը սթափվում է՝ պատմում են եղածը և մարդը սարսափում է։ Կինը նրան մի սրվակ գինի է տալիս և ասում, թե ինչ պետք է խոսի Շահաբասի մոտ։ Ծառաները նրան տանում են արքայի մոտ, և Շահաբասը հարցնում է նրան։

—Ինչքանո՞վ կցանկանաս գնել իմ ձին։ Նա հանում է գինու սրվակը, դնում թագավորի առաջ և ասում է․

—Տեր իմ, սա է ձիու գնորդը, Ձերդ գերազանցությունը՝ վաճառողը, իսկ ես առևտրի մեջ միջնորդ եմ։ Վերջնական գինը ասա, և եթե միջնորդիս ինչ-որ բան մնա քո շնորհքն է։ Արքային շատ դուր եկավ այդ մարդու պատասխանը, դրա համար էլ ներում շնորհեց այդ մարդուն։

Մեկնաբանություն

Առակն իր մեջ միաժամանակ մի քանի իմաստ է թաքցնում․ այստեղ արտացոլված են գինովցած մարդու իրավիճակին անհամապատասխան ինքնավստահությունն ու խիզախությունը, որոնք տվյալ իրավիճակում սթափ մարդու մոտ չէին արտահայտվի։ Այստեղ նաև կնոջ խելամտությունն է, խոհեմությունը տղամարդուց առավել, միգուցե ընդգծված է կնոջ փայլուն հնարամտությունը, որն այնքան էլ չի երևում տղամարդու մոտ։

Եվ ի վերջո, առակը ցանկանում է փոխանցել մի միտք, որը կապված է վառ երևակայության ֆենոմենի հետ։ Ըստ վերջինիս, մարդու սահմաններ չճանաչող երևակայությունը զորեղ է այնքան, որ կարող է ցանկացած ծանր իրավիճակում լուծել խնդիրն ու խելամիտ ելք առաջարկել ստեղծված իրադրությունից։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started