Բայի եղանակները

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
93. Տրոյական պատերազմը դաժան բնույթ էր ստացել: Արևածագին Զնսը հավաքեց աստվածներին ու աստվածուհիներին եւ ահասարսուռ ձայնով այսպես բարբառեց․
 -Լա՛վ լսեք, ո՛վ արդարամիտ ու ամենատես աստվածներ։ Այսօր ձեզանից ով պատերազմի դաշտ գնա եւ օգնի պատերազմող կողմերից որեւէ մեկին՝ տրոյացիներին կամ հույներին, ես այդ անօրենին կնետեմ ստորերկրյա տարտարոսի ամենախոր անդունդը եւ կփակեմ դժոխքի երկաթյա դարպասը, որպեսզի նա այնտեղ տանջալլուկ փտի եւ այլևս լույս աշխարհ դուրս չգա։ Լսելով Զևսի այդ աներկբա սպառնալիքը աստվածները մեկ առ մեկ խոնարհվեցին նրա առաջ՝ ի նշան խորին հնազանդության:
Տրոյացիները փոքրաթիվ էին, բայց չընկրկեցին աքայացիների ահընկեց գրոհների առաջ, ընդհակառակը հաճախ բաց էին անում քաղաքի երկաթակուռ դարպասները և այնտեղից հետոտն կամ մարտակառքերով հարձակվում ոսոխի վրա, դժոխալուր ու խառնիճաղանջ գոռում-գոչյուններով նրանց հալածելով քաղաքից շատ հեռու՝ ալեծուփ ծովի կողմը։ Սահմռկած հույները դժխեմ բախտից հալածված, ցաքուցրիվ ընդհանուր կարգուկանոնը խախտած փախչելով հասնում էին իրենց ճամբարը:

Որոշիր տրված բայերի եղանակը․

  • Արտասվեցի – սահմանական
  • ճանաչեր – ըղձական
  • ունեմ – սահմանական
  • գալիս էի – սահմանական
  • զվարճանում ենք – սահմանական
  • չի խառնվի – ենթադրական
  • մոռանար – ըղձական
  • գիտեի – սահմանական
  • չգար – ըղձական
  • չեք հիշելու – սահմանական
  • չուզեց – սահմանական
  • սիրենք – սահմանական
  • զարգացրու – հրամայական
  • մեծացար – սահմանական
  • չեմ թռչի – ենթադրական
  • եղիր – հրամայական
  • չի հարցնի – սահմանական
  • լինեի – ըղձական
  • կարդայինք – ըղձական
  • բերեմ – ըղձական
  • չգայի – ըղձական
  • ընդունվի – ըղձական
  • կմտածեմ – ենթադրական
  • կոշտացնի – ըղձական
  • չեմ գժվի – ենթադրական
  • կերգեմ – ենթադրական
  • լա՛ց – հրամայական
  • չեք հեռանա – ենթադրական
  • չի հուշելու – սահմանական

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started