Demander des rensignements

Մետրոյի կայարանում

Ստեֆանի: Կարո՞ղ եմ այստեղից տոմսեր գնել, պարոն։
Գործավար։ Իհարկե, տիկին: Կցանկանա՞ք գնել տոմսերի փաթեթ։
Ստեֆանի։ Իսկ ի՞նչ է դա:
Աշխատակիցը։ Մետրոյի 10 տոմս։
Ստեֆանի: Լավ: Մեկ փաթեթ, ուրեմն։ Բաստիլ օպերա գնալու համար, ո՞ր կայարանում իջնեմ։
Գործավար։ Դե, դուք պետք է իջնեք
«Բաստիլ» կայարանում։
Ստեֆանի։ Ուղի՞ղ երթուղով:
Գործավար։ Ոչ, դուք պետք է փոխեք երթուղին «Palais Royal»:
Ստեֆանի։ Ուղիղ ավտոբուս չկա՞:
Աշխատակից։ Այո, 69 համարը կա:
Ստեֆանի։ Կարո՞ղ եմ այս տոմսը գործածել:
Աշխատող։ Այո, տիկին, դրանք տոմսեր են և՛ ավտոբուսի, և՛ մետրոյի համար։

Vocabulaire

  • prendre le bus, le métro,
    le tramway …-նստել ավտոբուս, մետրո,
    տրամվայ…
  • prendre le 21, le 8, la ligne 6 (métro)-գնալ 21, 8, 6 մետրոյի գծով
  • un carnet(= 10 tickets)-նոթատետր (= 10 տոմս)
  • une station de métro-մետրոյի կայարան
  • un arrêt de bus-ավտոբուսի կանգառ
  • composter un ticket, un billet-տոմսի կնիք, դրոշմ
  • changer de bus, de métro, de train …-փոխել ավտոբուս, մետրո, գնացք…
  • changer à « Concorde »-փոխել «Concorde»-ի

Grammaire

Vouloir, savoir, croire

Je: voulais, savais, croyais

Tu: voulais, savais, croyais

Il: voulait, savait, croyait

Nous: voulions, savions, croyons

Vous: vouliez, saviez, croyiez

Ils: voulaient, savaient, croyaient

Devoir, pouvoir


Je: dois, peux

Tu: dois, peux

Il: doit, peut
Nous: devons, pouvons

Vous: devez, pouvez

Ils: doivent, peuvent

Դասավանդողի ծանր առաքելությունը

Լավ ուսուցումը պետք է բավական դանդաղ լինի, որպեսզի շփոթեցնող չլինի, և բավական արագ, որպեսզի ձանձրալի չլինի:

Սիդնի Ջ. Հարիս

Ինչու եմ հենց այսպե՞ս վերնագրել մեկնաբանությունս։ Մի պարզ պատճառով։ Հոդվածում վեր էին հանվում հատուկ կարիքով սովորողների, ներառականների ուսուցման մարահրավերներն ու դժվարությունները։ Բայց դրանցից այն կողմ՝ բուն ենթատեքստում, ուսուցչի դասավանդման ընթացքում առաջացող խոչընդոտներն ու բարդություններն են արծարծվում։ Եվ մի պահ հասկանում ես, թե իրոք՝ ինչքան բարդ է դառնում ուսուցչի աշխատանքը, և ինչքան պարտավորված ու պատասխանատու է զգում մի մարդ, ով առաքելություն ունի կրթել, դաստիարակել և կատարելագործել մի խումբ մարդկանց, որոնց շարքերում ամեն խավի և տարիքի երեխա կարող է լինել։ Ակնհայտորեն հասկանալով, որ յուրաքանչյուր աշակերտի պետք է անհատական մոտեցում և խնամք, եզրահանգում ենք մի բանի․ դասավանդողի աշխատանքն ավելին է, քան մի խումբ երեխաների դաս տալն ու ուսուցանելը։

Իսկապես, մանկավարժն ամեն ինչ է․ և՛ հոգեբան, և՛ ուսուցիչ, և՛ մարդաբան, և՛ ընկեր, և՛ առաջնորդ։ Այսքան բան միայն այդ մի մարդու մեջ, ում մենք ծանոթ ենք դառնում դեռ շատ վաղ տարիքում։ Բայց արդյո՞ք բոլորս հավասարաչափ ենք գիտակցում ուսուցիչ-մանկավար մասնագիտության իրական պատկերն ու կարևորությունը։

Իհարկե, բազմիցս եմ անդրադարձել ուսուցչի աշխատանքին և ուսուցման գործին, շատ անգամ եմ մեկնաբանել այդ երևույթը, արել տարբեր դիտարկումներ, բայց այս հոդվածը կարդալուց հետո էլ շատ բաների սկսեցի այլ կերպ նայել։

Հենց օրինակ ուսուցչի խոսքը աշակերտին հասկանալի դարձնելու գործը։ Բնականաբար, մենք միշտ կենտրոնանում ենք առաջինը կարիքով սովորողներին հասկանալի, ընկալելի լինելու վրա։ Բայց արդյո՞ք արդյունքում չենք մոռանում մնացած սովորողներին․ գուցե նրանց թվում շատերն ունեն այս կամ այն բանը չհասկանալու խնդիր։

Կա նաև դրան հակասող պնդումը, ինչն այս երևույթը դարձնում է պարադոքսալ։ Ինչու՞ ենք մենք սահմանափակում կարիքավոր սովորողների ուսուցման օղակը։ Ինչու՞ ենք նրանց զերծ պահում իրենց անծանոթ ու անհասկանալի նյութերից։ Դա նման է նորածին, դեռևս չխոսող երեխային մարդկային խոսքը լսլեուց զերծ պահելուց։ Մինչև նա չլսի, չհասկանա և չյուրացնի, հետո նաև չկիրառի՝ չի կարող առաջընթաց ունենալ։ Դրա համար էլ ներառականների կրթման գործում պահանջվում է առավել ուշադրություն և խնամք, կամ ինչպես հոդվածում է ասվում՝ “հատուկ օժանդակություն”։

Այսպիսով, հոդվածից պարզ է դառնում, որ վերոնշյալ առաջացող խնդիրների լուծման հարցում գլխավոր դերակատար է ուսուցիչը․ այն մի հոգին, ով պետք է իր ուսուցման ձևը հարմարեցնի դասարանում գտնվող բոլոր սովորողների ընկալմանն ու կարիքներին։ Անարդար է, չէ՞։ Այդ դեպքում միակ ռացիոնալ լուծումը կլինեն հոդվածում նշված “հատուկ դասարանները”, որտեղ ներառական, կարիքավոր սովորողները կստանան առավել մեծ օժանդակություն, միաժամանակ չզգալով, որ իրենք մնացածից տարբերվում են (այո, բնականաբար տարբերվում են ինչ-ինչ պատճառներով)։ Այդ դեպքում կրթական գործն ու արդյունքը կլինի առավել հուսալի և արդյունավետ։

Design a site like this with WordPress.com
Get started