Ներկայացնում ենք մեր բնագավառը․․․«Հասարակություն և հասարակական գիտություններ» ուսումնական բնագավառի հեղինակային կրթական ծրագրի բաց հավաքը

Հասարակագիտական առարկաներն ու պատմության բնագավառն արդեն քանի տարի է, ինչ իմ հոգեհարազատ ու նախասիրած ոլորտներն են հումանիտար առարկաների շրջանում։ Դրան հատկապես նպաստել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հետազոտական վարժարանի կրթական բաց միջավայրը, որի շրջանակում արդեն երկու տարի է իրականացնում եմ հասարակագիտական նախագծեր, նախաձեռնում տվյալ բնագավառում կրթական ծրագրեր և հավաքներ, ինքս մասնակցում եմ բազում հասարակագիտական հավաքների, հանդիպում-քննարկումների և կլոր սեղանների։ Վարժարանում հասարակագիտական լաբորատորիայի, պատմության դասավանդողների աջակցությամբ և ուղղորդմամբ մշտապես ծավալում եմ ակտիվ գործունեություն, իմ ներդրումն ունենում բնագավառի կրթական նախագծերում։

Եվ ահա, ձմեռային ճամբարի վերջին երկու օրերը նվիրված էին հենց այդ բնագավառի հանրային ներկայացմանն ու բաց հավաքին։ Դրա շրջանակում կրթահամալիր էինք հյուրընկալել ազգագրագետ Լուսինե Խառատյանին, Գեղակերտի միջնակարգ դպրոցին, ՀՀ Կրթության պետական տեսչական մարմնի ներկայացուցիչների, և այլ հրավիրյալ մասնագետների։

Բնագավառի հանրային ներկայացման նպատակն էր նախ և առաջ ծանոթացնել մեր հյուրերի կրթահամալիրի հասարակագիտական կյանքին, օրացույցային նախագծերին և կարևոր օրերին, և իհարկե՝ հասարակագիտական հետազոտական աշխատանքներին։ Բաց հավաքի նպատակն էր նաև փոխանակման ծրագրերի շնորհիվ հյուրընկալված սովորողներին տալ գիտելիք և լիարժեք պատկերացում հետազոտական աշխատանքների մասին, կրթական մի շարք նախագծերի և հասարակագիտական ստուգատեսների վերաբերյալ։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started