Այցելություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիր։ Հետազոտական վարժարանի այլընտրանքային կրթական միջավայրը

Կրթությունը մեր անցագիրն է դեպի ապագա, քանի որ այն պատկանում է միայն նրանց, ովքեր պատրաստվում են դրան այսօր։

Մալքոլմ Իքս

Կրթության և ուսուցանման գործը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տասնամյակներ շարունակ բաց է և ազատ կրթահամալիրի սովորողների համար։ Հեղինակային կրթական ծրագրի շնորհիվ կրթահամալիրը սովորողների համար ապահովում է կրթական բաց միջավայր՝ կրթվելու, ուսումնասիրելու, հետազոտելու և սովորեցնելու։ Հարկ է նշել, որ դպրոցը տարիներ շարունակ ապահովում և տրամադրում է սովորողներին անհրաժեշտ ռեսուրսները՝ դրանով իսկ ընդունելով նորարարությունները, կրթական մարտահրավերները, որոնք ժամանակի ընթացքում՝ կախված արդիականությունից, վեր են հանվում կրթահամալիրի այլընտանքային ծրագրում։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հետազոտական վարժարանի ազատ կրթական միջավայրն արտահայտվում է ակումբային դասընթացների բազմազանությամբ, մարզական և արվեստի լայն բնագավառների ուսուցանմամբ, բարձր պահանջարկ ունեցող լեզուների որակյալ դասավանդմամբ և անհատական, խմբային ու կրթահամալիրյան մի շարք նախագծերի իրականացմամբ։ Կրթահամալիրում պարբերաբար անցկացվում են ստուգատեսներ, որոնք ևս մեկ խթան են սովորողների հմտությունների զարգացման, ներուժի բացահայտման և տեսականը գործնական միջավայրում արտահայտելու համար։ Ելնելով սովորողների կարիքներից և ժամանակի թելադրող պահանջներից՝ Հետազոտական վարժարանը մշտապես թարմացնում է ուսումնական պլանում ներառված նախագծային ուսուցումը՝ սովորողներին անընդհատ ընդգրկելով, տեղեկացնելով և ծանոթացնելով այնպիսի կրթական հնարավորությունների, ինչպիսիք նախադրյալ կհանդիսանան վերջիններիս համար ինքնակրթվելու, զարգանալու և պատրաստ լինելու կյանքի հետագա բարդ փուլերին։

Հետազոտական վարժարանը կարելի է համարել կրթական-հետազոտական աշխատանքների, նախագծերի և դասընթացների ակտիվ խաչմերուկ, որն ապահովում է ոչ միայն ներկրթահամալիրյան կապը սովորողների և դասավանդողների միջև, այլև մշտապես հյուրընկալում մասնագետների, փորձագետների և ներկայացուցիչների ամենատարբեր ոլորտներից, բնագավառներից և կազմակերպություններից։ Վարժարանը փաստացի հանդիսանում է կամուրջ՝ սովորողների խմբի և վերջիններիս նախասիրություններին համապատասխանող կայացած փոձառուների, հրավիրյալ մասնագետների միջև։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started