RippleFlow ստարտափն առաջարկում է դիջիդասընթացներ

Հանրակթական Դիջիթեք 2024 ստուգատես

Խմբի անունը՝ RippleFlow

Խմբի անդամները՝

  • Արի Ագոփ/11-րդ դասարան/
  • Յանա Խաչատրյան /11-րդ դասարան/
  • Մկրտիչ Պապիկյան/11-րդ դասարան/
  • Մարիա Տիշաքճեան/11-րդ դասարան/
  • Սյուզի Մելիքյան/11-րդ դասարան/
  • Մինաս Սահակյան/11-րդ դասարան/

Առաջարկվող դասընթացներն ու նախագծերը՝

  1. «Վիքիպեդիան հայերեն» թարգմանչական-հայագիտական նախագիծ
  2. Վիդեո էդիթինգ։ Գովազդային հոլովակների պատրաստում

Ժամկետները՝

15․01-26․01, շաբաթական երեք դասընթաց-հանդիպում

Դասընթացների օրերը, ժամերը՝

  • «Վիքիպեդիան հայերեն» թարգմանչական-հայագիտական նախագիծ-երեքշաբթի, ժամը՝ 11։00-12։00
  • Վիդեո էդիթինգ։ Գովազդային հոլովակների պատրաստում-չորեքշաբթի և հինգշաբթի, ժամը՝ 11։00-12։00

Դասընթացների գրանցման հայտը

«Վիքիպեդիան հայերեն» նախագիծ

Համառոտ նկարագրություն

Նախագիծը կրթական, թարգմանչական և ինքնազարգացնող նախաձեռնություն է, որի շրջանակներում համագործակցում ենք Վիքիպեդիա համաշխարհային ազատ հանրագիտարանի հայկական գրասենյակի՝ Wikimedia Armenia-ի հետ։ Նախագծի գործունեությունը հիմնականում հայանպաստ բնույթ է կրում, քանի որ նախագծի նպատակն է զարգացնել հայկական Վիքիպեդիան, ընդլայնել հանրագիտարանի հայերեն պաշարը և հարստացնել հայերեն հոդվածներով։ Նախագծի մաս է կազմում RippleFlow կրթական նախագծի թիմի կողմից անցկացվելիք դասընթացը, որի շրջանակներում հետաքրքրվող սովորողները կսովորեն Վիքիպեդիայում լիարժեք և ճշգրիտ հոդվածներ խմբագրել, թարգմանություններ կատարել և բարելավել արդեն առկա նյութերը։

Կարդացեք Ավելին

Սեբաստացիական ուխտագնացությանն ընդառաջ։ Գիտաճանաչողական հանդիպում հրավիրյալ մասնագետ Հովհաննես Մարտիրոսյանի հետ

Ազատությունն այն չէ, երբ անում ես այն, ինչ ուզում ես, ազատությունն այն է, երբ կարողանում ես չանել այն ամենը, ինչն ուզում ես։

Առաջին հայացքից այդքան պարզ թվացող այս խոսքերն ինչքան մեծ իմաստ են պարունակում իրենց մեջ։ Ասես մի ամբողջ գաղափարի պարզաբանում լինի, կյանքի բանաձև։ Չէ՞ որ մարդու հազարամյակներ տևած էվոլյուցիայի, զարգացման և ձևավորման ընթացքում չի փոխվել մի շատ էական բան․ արգելված պտուղի հանդեպ սերը։ Իսկ մի՞թե ազատություն չէ այն, երբ մարդն իր կամքի և նպատակասլացության զորեղ ուժով դիմակայում է գայթակղությանը և դիմանում զրկանքներին։ Քանզի երանելի է այն մարդը, ով դիմանում է զրկանքներին և համբերատար է կյանքի պատճառած աղետալի երևույթներին։

Մարդու էության, հոգևոր և բարոյական արժեքների մասին անվերջ կարելի է խոսել, սակայն պատկերացրեք, երբ մի խումբ հաջողակ սովորողների բախտ է վիճակվում մասնակցել մի հանդիպման, որի ընթացքում վեր են հանվում այս բոլոր հարցերը, որի թեմաներն այնքան ընդգրկուն և բազմաճյուղ են, որ ավարտին հասկանում ես, թե դեռ ինչքան բան չգիտես և դեռ ինչքան բան ունես սովորելու, ինչքան խրատ քաղելու ու դեռ ինչքան “ձևավորվելու”։

Նախորդ հանդիպման բուռն արձագանքից և վառ տպավորություններից հետո չէինք կարող Հովհաննես Մարտիրոսյանի հետ հանդիպումներին շարունակական ընթացք չտալ։ Քանզի առաջին հանդիպումից հետո հասկացա, թե դեռ ինչքան բան ունի մեզ սովորեցնելու ընկեր Հովհաննեսը, քանի-քանի հանդիպումների կարիք ունենք դեռ և սովորելու, կրթվելու, տեղեկանալու անհրաժեշտություն։ Շուտով հասկացա, որ սովորողները նույնպես կիսում էին իմ կարծիքը։ Ընկեր Հովհաննեսն իրոք այցելեց մեզ և լցրեց լույսով, կյանքի նկատմամբ մեծ ակնկալիքներով և իր տված խրատներն անգին էին երիտասարդներիս համար։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started