Եվ թող լինի հավասարություն․․․Հանդիպում հրավիրյալ մասնագետ Լաուրա Սիմոնյանի հետ

Գենդերային հավասարությունը ոչ միայն ազատում է կանանց, այլև տղամարդկանց՝ սահմանված գենդերային կարծրատիպերից

Էմմա Ուոթսոն

Այո, կարծրատիպերով ապրող մարդիկ ամենից առաջ պետք է գիտակցեն մի շատ կարևոր փաստ․ գենդերային հավասարություն չի նշանակում որևէ հավասարության կետից իջեցնել տղամարդկանց իրավունքներն ու ազատությունները և բարձրացնել կանանցը։ Գենդերային հավասարության ձգտումն է սահմանել որևէ հավասարության մակարդակ և դրան բերել, հասցնել երկուստեք իրավունքները, ազատությունն ու հասարակության կողմից վերջիններիս ընկալումը։

Նախ հասկանանք, թե ինչ նկատի ունենք՝ ասելով գենդերային հավասարություն․ ի՞նչ հավասարություն է դա։ Բազմաթիվ օրինակներ կարող ենք թվել և բացատրել այդ հավասարությունը՝ որպես երկուս կողմերի իրավունքների, ազատությունների և հնարավորությունների հավասարություն։ Բայց ամենից առաջ գենդերային հավասարությունը կախված է մարդու մտածելակերպից։ Չէ՞ որ ոչ մի օրենք, ազատություն կամ պարտականություն չի կարող այնպես ազդել մարդու կարծիքը, ինչքան վերջինիս մտածելակերպն է ունակ ազդելու։ Ուստի նախ և առաջ այդ հավասարության հասկացությունը պետք է մտնի անհատի մտածելակերպ և ստեղծի հասարակական կարծիք։

Մեր ժամանակներում շատ արդիական և էական համարվող այս խնդրի մասին հետաքրքիր զրույց-քննարկում ունեցանք հրավիրյալ մասնագետ, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի՝ կանանց հզորացման ծրագրերի ղեկավար Լաուրա Սիմոնյանի հետ։ Բազմիցս եմ նշել և արձանագրել, որ ոչ բոլոր մասնագետների հետ հանդիպումն է ինձ ներքաշել բուռն քննարկման, ոչ բոլոր հանդիպումներից է, որից ես իրոք ինչ-որ բան եմ տանում ինձ հետ, սակայն սա այն եզակի հանդիպումներից էր, որ ինձ բնավ չէր հետաքրքրում ժամանակի ընթացքը և ես իրոք ցանկանում էի երկար քննարկումներ վարել յուրաքանչյուր հարցի շուրջ։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started