Մեկնարկելով ձմեռվա արկածային օրերը․․․Ճամբարային առաջին շաբաթվա ամփոփում

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում տարիներ շարունակ ուսումնական տարվա կարևոր ու հետաքրքիր կրթական-ժամանցային բաղադրիչ են համարվում միջկիսամյակային ճամբարային ծրագրերը, երբ յուրաքանչյուր սովորող ընտրում է իրեն համապատասխանող նախագծերով ու ծրագրերով ջոկատ ու երեք շաբաթ շարունակ անցկացնում այդ միջավայրում՝ համատեղելով օգտակարն ու հաճելին, կրթականն ու ժամանցայինը։

Ճամփորդություններ, այցելություններ, եռօրյա ուղևորություններ, կրթական-համագործակցային նախագծեր ու ստուգատեսներ․ այս ամենին կարող եք հանդիպել հենց Հետազոտական վարժարանի հունվարյա ճամբարի շրջանակում։ Հարկ է նշել, որ չնայած յուրաքանչյուր ջոկատի ուրույն աշխատակարգին ու ինքնատիպությանը, ճամբարային ամսվա ընթացքում հաճախ են լինել միջջոկատային համագործակցային նախագծեր, հանդիպում-քննարկումներ, և այլն։ Իսկ ինչն ամենակարևորներից է, ճամբարային ողջ երեք շաբաթվա ընթացքում մոռացության չեն տրվում նաև մարզական ու արվեստի պարապմունքները։ Շաբաթվա աշխատակարգում առնվազն երկու անգամ հանդիպում են մարզական ամենատարբեր պարապմունքները, ազգագրական պարերի ուսուցանումն ու երգեցողության դասընթացները։

Այս տարի իմ նախագծային խմբով որոշեցինք ձևավորել առանձին ճամբարային ջոկատ՝ իր ուրույն նախագծերով, աշխատակարգով և կրթական-ժամանցային ուղղություններով։ Աշխատակարգում կենտրոնացանք հիմնականում RippleFlow կրթական-ինքնազարգացման նախագծի ակումբային ուսուցման, կրթական սեմինարների և ժամանցային ծրագրերի վրա։ Այնուհետև վարժարանի դասավանդողներ Վարդան Կարապետյանին և Աշոտ Տիգրանյանին առաջարկեցինք ջոկատի ղեկավարությունը ճամբարի ընթացքում։ Ընկեր Վարդանն ու Տիար Տիգրանյանը սիրով համաձայնեցին և այդպես՝ ողջ նախագծային խմբով և կրթական ծրագրերով հետաքրքրված պատանիներով միավորվեցինք մեկ ընդհանուր յուրահատուկ ջոկատի ներքո։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started