Կուսակցությունները և քաղաքական գաղափարախոսությունները

ՀՀ-ում գործող կուսակցությունները

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում կա գրանցված 117 կուսակցություն։ Նրանցից առավել ճանաչում ունեցող կուսակցություններն են՝ “Քաղաքացիական պայմանագիրը”, “Հայաստանի Հանրապետական կուսակցությունը”, “Հայ Ազգային կոնգրեսը”, “Լուսավոր Հայաստան կուսակցությունը”, “Բարգավաճ Հայաստան կուսակցությունը”, “Հանրապետություն”, “Օրինաց երկիր”, “Ժառանգություն”, “Հայ Յեղափոխական Դաշնկացություն”, և այլ շատ կուսակցություններ։

Ազգային ժողովի ներկայիս՝ 8-րդ գումարման խորհրդարանական ուժեր են համարվում “Քաղաքացիական պայմանագիր” կուսակցությունը, “Հայաստան” դաշինքը, որի կազմում են “Հայ Յեղափոխական Դաշնակցություն”, “Վերածնվող Հայաստան” կուսակցությունները և “Պատիվ ունեմ” դաշինքը, որի կազմում են “Հայրենիք կուսակցությունն” ու “Հայաստանի Հանրապետական կուսակցությունը”։

“Քաղաքացիական պայմանագիր” կուսակցության նախընտրական ծրագրից (2021թ․) կարևոր հիմնադրույթներ

ՀԱՅՈՑ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԱՆԱԿԸ
Մեկնարկել է Հայաստանի Զինված ուժերի կառուցվածքային և բովանդակային
բարեփոխումների լայնածավալ գործընթացը: Ռազմավարական հեռանկարում
Հայաստանի Հանրապետությունն աստիճանաբար անցում կկատարի
պրոֆեսիոնալ բանակի, էականորեն կփոխվի ժամկետային և զորահավաքային
զինծառայության կառուցվածքը:
Հեռանկարում Հայաստանի պետական սահմանների այն հատվածների
պահպանությունը, որն այժմ իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը,
կիրականացնեն Սահմանապահ զորքերը, իսկ բանակի ստորաբաժանումները
կզբաղվեն բացառապես մարտական պատրաստվածության, մարտունակության
բարձրացման հարցերով:
Արցախի և Արցախի ժողովրդի անվտանգությունը կշարունակի ապահովել
Պաշտպանության բանակը: Պաշտպանության բանակն ամբողջությամբ անցում
կկատարի պայմանագրային զինծառայության: Ռուսաստանի Դաշնության
խաղաղապահ ուժերի ներկայությունը Արցախում և Լաչինի միջանցքում
Արցախի անվտանգության կարևորագույն երաշխիք է:

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՁևԱՎՈՐՈՒՄԸ և
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ

Տարածաշրջանային կայունության հաստատումը և տարածաշրջանի
ապաշրջափակումը Հայաստանի անվտանգության կարևոր երաշխիք է,
և, հետևաբար, պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության
առաջնահերթություններից մեկը: Միաժամանակ, այս գործընթացը չի կարող
տեղի ունենալ Հայաստանի ու Արցախի այլ անվտանգային և կենսական շահերի
հաշվին, այլ հակառակը, պետք է նպաստի դրանց ամրապնդմանը:
Տարածաշրջանի ապաշրջափակմանն ուղղված մեր արտաքին
քաղաքական ջանքերը, մյուս դերակատարների կողմից կառուցողական
դիրքորոշման ցուցաբերման դեպքում, կարող են բերել ինչպես Հայաստանի
անվտանգային համակարգի հավելյալ երաշխիքների, այնպես էլ
Հայաստանի տարածաշրջանային դերակատարության բարձրացմանը,
ենթակառուցվածքների զարգացմանը, տնտեսական հզորությունների
ավելացմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղ և փոխշահավետ
գոյակցության մթնոլորտի ձևավորմանը: Այս տեսանկյունից առանցքային է
2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի Հայաստանի,
Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ
հայտարարություններից բխող քայլերի ամբողջական և անվերապահ
իրագործումը:

Քաղաքական գիտակցությունը և դրա կարևորությունը քաղաքական համակարգում

Քաղաքական գիտակցությունը քաղաքականության արտացոլումն է մեր մտքերում, որի մեջ ներառված են մեր քաղաքական համոզմունքները, քաղաքականության հանդեպ վերաբերմունքը, դիրքորոշումը քաղաքական հարցերում և այլն։

Քաղաքական գիտակցությունը կարևոր է, քանի որ այն քաղաքական համակարգում ունի մեծ նշանակություն տարբեր ոլորտներում։ Մարդիկ իրենց քաղաքական դիրքորոշումը ձևավորում են սեփական քաղաքական գիտակցության հիման վրա, արդյունքում՝ սկսում գործել քաղաքական դիրքորոշմանը և համոզմունքներին համապատասխան։ Օրինակ՝ մարդիկ քաղաքական գիտակցություն ձեռք բերելիս հասկանում են քաղաքական իրադարձությունների, երևույթների բուն էությունը, սեփական վերաբերմունքը դրանց հանդեպ և այլն, հետո նրանք գնահատում են աշխարհում կատարվող քաղաքական իրադարձությունները, սեփական համոզմունքներն ու արժեքները, տարբեր հայտարարությունները և այլն։ Այս ամենի արդյունքում անհատը սկսում է իր խոսքով կամ գործունեությամբ համապատասխանել սեփական քաղաքական գիտակցությանը, դրանով էլ՝ քաղաքական դիրքորոշմանը։

Քաղաքական ոլորտում զբաղվածություն ունեցող մարդիկ, որոնք ցանկանում են մեծ ուժ և իշխանություն, ըստ իս, պետք է լիովին հասկանան, թե ինչպես է ընթանում այս գործընթացը, քանի որ անհատների մտքերի լավ կառավարման շնորհիվ նրանք կարող են ապահովել ցածր քաղաքական գիտակցություն՝ այդպիսով հասնելով իրենց նպատակին։ Ստացվում է, որ քաղաքական գիտակցությունը կարևոր դեր կարող է ունենալ հատկապես իշխանության ձևավորման հարցում։

Քաղաքական գիտակցությունը և քաղաքական ակտիվության աստիճանը սեփական օրինակով

Կարևորելով գիտակից տարիքի յուրաքանչյուր քաղաքացու քաղաքական բարձր գիտակցություն ձևավորելու պարտքը՝ ես նույնպես փորձում եմ բարձր պահել սեփական քաղաքական գիտակցությունս, քանզի դրանով մարդ կարողանում է ճանաչել իր շուրջն ընթացող քաղաքական երևույթները և վեևլուծել դրանք ճշգրիտ եղանակներով։ Արդեն երկար տարիներ հետաքրքրված լինելով քաղաքականությամբ, քաղաքական իրադարձություններով ու երևույթներով՝ մշտապես փորձում եմ տեղեկանալ քաղաքական վերջին նորություններից, ուսումնասիրում եմ դրա հետ կապված մի քանի աղբյուրներ, որպեսզի պարզեմ եղելության մանրամասների ճշգրտությունը։ Այնուհետև վերլուծում եմ դրանք իմ տեսանկյունից և փորձում կանխատեսել դրանից բխող հետևանքները։

Չեմ զլանում հանրության շրջանում կարծիքս արտահայտել քաղաքական այս կամ այն երևույթի մասին, քանի որ նախօրոք անպայման ուսումնասիրած եմ լինում քննարկվող դեպքը։ Դրանով օգնում եմ նաև շրջապատիս՝ լինել տեղեկացված, վերլուծող և ուսումնասիրող քաղաքական ասպարեզի։

Սակայն այս ամենի հետ մեկտեղ չեմ բացառում այն փաստը, որ տարիքիս և դեռևս լիարժեք և ամբողջապես ճշգրիտ քաղաքական կարծիք չունենալու պատճառով չեմ կարող անդամակցել և գործունեություն ծավալել որևէ քաղաքական կազմակերպության կազմում։ Փոխարենը իմ քաղաքական ակտիվությունը դրսևորում եմ պարբերաբար շրջապատումս քաղաքական զրույց-քննարկումներ կազմակերպելով։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started