Պետական իշխանության իրականացման ձևերը և եղանակները

Պետության կառավարման համար մարդկանց վարքագիծը կարող է կառավարվել իրավական ձևերով՝ օրենքների օգնությամբ։ Այդ ձևերն են․

1․ Իրավաստեղծ – Իրավական կարգավորման առաջին փուլը իրավաստեղծ փուլն է, որում պաշտոնատար անձանց և իրավասու մարմինների գործունեության միջոցով ընդունվում են օրենքներ՝ ուղղված բնակչության շահերի պաշտպանությանը։

2․ Իրավակիրառ – Իրավական կարգավորման երկրորդ փուլն իրավակիրառ փուլն է, որում համապատասխան մարմինները և պաշտոնատար անձիք գործունեություն են ծավալում՝ ուղղված ընդունված օրենքների կիրառմանը։

3․ Իրավապահպան – Մեծ նշանակություն ունի իրավապահպան գործունեությունը, որի ընթացքում համապատասխան մարմինները և անձիք բացահայտում, ուսումնասիրում են իրավախախտումները, պարզում դրանցում մեղավոր անձանց, ենթարկում նրանց պատասխանատվության։ Չնայած որ բոլոր պետական մարմիններն իրականացնում են իրավապահպան գործունեություն, գլխավոր դերակատարներից են ոստիկանությունը, դատախազությունը, ազգային անվտանգության մարմինները և այլն։

Պետական մարմինները նաև ծավալում են գործունեություն կազմակերպչական նպատակներով, որոնք ծառայում, սպասարկում են դրա բնակչությանը և պետական այլ գործառույթների իրականացմանը։ Դրանցից են օրինակ արդյունքներ գրանցելը և դրանք ամփոփելը, պետության մեջ եղած հիմնախնդիրների ուսումնասիրությունը, ընթացիկ վերլուծությունները և այլն։

Կարդացեք Ավելին

Պետություն։ Պետական իշխանություն և ինքնիշխանություն

Պետությունը հասարակության հատուկ քաղաքական կազմակերպություն է, որն ունի տարածք, իր իշխանությունը տարածում է տվյալ տարածքի և այնտեղ արող բնակչության վրա, դրա համար ունի կառավարման հատուկ կառուցակարգ, հրապարակում է իրավական նորմեր և օժտված է ինքնիշխանությամբ։

Պետության հատկանիշները

Պետությունն օժտված է հետևյալ հատկանիշներով․

  • Բնակչության և իշխանության տարածումը վարչատարածքային սկզբունքով
  • Պետությունը միայն կառավարմամբ զբաղվող մարդկանց հատուկ խումբ է՝ հանրային իշխանություն
  • Պետությունը հասարակական կյանքը կարգավորում է իրավական հիմքերով
  • Պետությունն օժտված է ինքնիշխանությամբ
Կարդացեք Ավելին

Քաղաքագիտության ուսումնասիրության առարկան

Քաղաքականությունը հետազոտող գիտությունը կոչվում է քաղաքագիտություն։ Այն ուսումնասիրում է մարդու և հասարակության կապը պետական և ոչ պետական կառույցների, պետության և այլ կառույցների հետ, ուսումնասիրում է նաև պետության վարած քաղաքականությունը և դրա նպատակահարմարությունը առանձին ոլորտներում։ Այդ մասին նշվում է Արիստոտելի «Պոլիտիկա» աշխատության մեջ, որը նվիրված է հին հունական 100-ից ավելի քաղաք-պետությունների հասարակական կյանքի ուսումնասիրությանը։

Տեսական քաղաքագիտությունը լուծում է գիտական հարցեր՝ կապված քաղաքական գործունեության մասին հիմնարար գիտելիքների ձևավորման հետ։ Կիրառական քաղաքագիտությունը ուղղակի պատասխանում է ինչի՞ համար և ինչպե՞ս հարցերին, զբաղվում է քաղաքականությունից բխող խնդրային որոշակի իրավիճակների վերլուծությամբ։

Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started