Բայի լրացումներ

Երբ գիշերվա տասը խփեց, իմաստասեր քահանան վերցրեց ձեռնափայտը և միջանցքի մթության մեջ խարխափելով՝ մոտեցավ ճռռացող դռանը։ Դուրս եկավ պատշգամբ և հանկարծ կանգ առավ՝ լուսընկա գիշերվա պայծառ լույսով հիացած։ Ի՛նչ դյութիչ տեսարան։ Փոքրիկ պարտեզում, որ ամբողջովին ողողված էր կապտաթյուր լույսով, շարքով կանգնած ծառերը ստեղծել էին լույսի և ստվերի խաղ՝ զարմանալի, տարօրինակ։ Հսկա թուփը, մագլցելով ծառի վրա, արձակում էր զգլխիչ բուրմունք։
Քիչ այն կողմ՝ գետի վրա, շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։ Քահանան հուզված կանգ առավ։ Ո՞ւմ համար են նախասահմանված այդ լուսացնցուղ տեսարանը, երկնքից թափվող այդ օդեղեն բանաստեղծությունը։ Չէ՞ որ քնած են մարդիկ, քնած է աշխարհը։ Մի՞թե Աստված ինքն իր համար է ստեղծել այդ հոգեպարար գեղեցկությունը։

Քիչ այն կողմ՝ գետի վրա շղարշի պես կախվել էր մի նոսր մշուշ՝ որպես թեթև ու թափանցիկ ծուխ։

ստորոգյալ- կախվել էր

ենթակա- մշուշ

որոշիչ- նոսր, թեթև, թափանցիկ

բացահայտիչ- գետի վրա,  որպես թեթև ու թափանցիկ ծուխ

Կարդացեք Ավելին

Բայի և գոյականի լրացումներ

Եռեսնամյա կտրիճ զորավարը՝ Ալեքսանդր Մակեդոնացին, նվաճում է Հնդկաստանը՝ մեկը մյուսի հետևից հնազանդեցնելով ռազմաշունչ ու ռազմատենչ ցեղերի։ Պաշարելով շքեղաշուք քաղաքներից մեկը՝ զորավարը հրամայեց փայտամած ելարանները մոտեցնել պարիսպներին։ Մի պահ թվաց նրան զորապետերը հապաղում են, ուստի վահանով պաշտպանվելով վերևից տեղացող նետերից՝ սկսեց կառչելով մագլցել։
Նա հասավ պարսպի ատամնաշարին ու հանելով վահանը հնդիկների մի մասին սրախողխող արեց՝ խուճապի մատնելով մյուսների։ Ասես իր զինվորներից լքված՝ նա հիանալի թիրախ էր ոսոխի համար, որովհետև միջնաբերդի կողմից ճայթյունով սլանում էին նետերը։ Ասպարի ծանրությունից արքայի ձախ թևն արդեն հոգնել էր։ Ներքևից սրտապատառ գոռում էին, պահանջում՝ թռչի ցած, որտեղ տասնյակ ձեռքեր պատրաստ էին բռնելու պաշտելի զորավարին։
Բայց Մակեդոնացին չլսեց։ Անգամ կատարեց երբևէ չլսված ու չտեսնված անօրինակ արարք․ պարսպի վրայից թռավ թշնամիներով լի քաղաքը։

Դերբայական դարձված

  1. Այսպես մարդն սկսում է երես թեքել հողից` իրեն կերակրողից:-վերջադաս դերբայական դարձված
  2. Այնտեղ՝ սյունաշարի ներսում՝ ասես հավերժության քարակոփ ափերի մեջ, մշտապես հնչում է մարդկային հոգին լուսավորող խորաթափանց երաժշտություն:-վերջադաս դերբայական դարձված
  3. Եվ այդ շարքում պետք է անպայման գրվի այդ սխրանքը բոլոր մարդկանց ու բոլոր ժամանակների համար վերստեղծած մարդու անունը:-վերջադաս դերբայական դարձված
  4. Հովտում երեւում է Գաբրիելի պապի՝ առասպելական շինարարի ու բարեգործի ձեռքով հիսուն տարի առաջ կառուցված եկեղեցին։-վերջադաս դերբայական դարձված
  5. Հայրենիքում մեռնելու հեռանկարը չէր ոգեւորում հիվանդ ծերունուն:-առաջադաս դերբայական դարձված
  6. Հյուրընկալողները դիմավորելիս նրան ամեն օր նորանոր վայրեր ցույց տալու խոստում էին տվել:-առաջադաս դերբայական դարձված
  7. Մինչ այդ Գարեգինին իր հայրենասիրական խիզախությունը դրսեւորելու հնարավորություն չէին տվել:-միջադաս դերբայական դարձված
  8. Գաբրիելից եւ մյուս հայերից տեղական անձնագիր պահանջողները, ըստ երևույթին, գաղտնի ոստիկանության աշխատակիցներ էին։-միջադաս դերբայական դարձված
  9. Ամառանոցի ճանապարհի վրա նկատելով մի քանի ձիավորների՝ երիտասարդը շտապեց դեպի տիկնոջ առանձնասենյակը:-առաջադաս դերբայական դարձված
  10. Սուրհանդակը ձին եռանդով քշելու դեպքում միջօրեից առաջ կարող է հասնել Անտիոք:-առաջադաս դերբայական դարձված
  11. Կառավարությանը որեւէ դիպված չի կարող ստիպել բնակչության որոշ մասի նկատմամբ անխնա խստություն ցուցաբերել:-վերջադաս դերբայական դարձված
  12. Եվ կրկին մարդու առջեւ հառնում է աշխարհի ստեղծման օրից պատասխան չունեցող այդ հարցը:-վերջադաս դերբայական դարձված
  13. Հուշաքարի վրա փորագրված են ավանում եւ նրա մատույցներում հերոսաբար նահատակվածների անունները:-առաջադաս դերբայական դարձված
  14. Մարդկության ստեղծման օրից միշտ հավերժության ձգտող մարդ արարածը դատապարտված է ժամանակավոր կյանքի, ինչպես իր ստորակարգ եղբայրները:-առաջադաս դերբայական դարձված
  15. Ամեն ոճրագործ խոստովանանքի կարիք է զգում՝ մենության մեջ թեթեւացնելու համար իր ոճրաբեռ սիրտը:-վերջադաս դերբայական դարձված
  16. Կաթնապուրի սովոր շուրթերի համար մահացու կարող է լինել աստվածային սեղանին մատուցվող կերակուրը։-վերջադաս դերբայական դարձված
  17. Թշվառության աչքերին նայել կարողացող մարդը ի վիճակի է ընդդիմանալ չարիքին եւ չպարտվել:-առաջադաս դերբայական դարձված
  18. Բոլորն իրենց երեսին դիմակներ են կրում՝ բացի աշխարհն իրենց սրտի պես հարազատ համարող անբուժելի «հիվանդներից»:-վերջադաս դերբայական դարձված
  19. Ամենագեղեցիկ իրը, առօրեական դառնալով, միշտ մի բան կորցնում է իր արժեքից:-միջադաս դերբայական դարձված
  20. Իր գործած ոճիրի համար հպարտացողը մարդկությունից դուրս մի ճիվաղ է հարկավ:-նախադաս դերբայական դարձված
  21. Տվյալ առարկան գեղեցիկ է միայն բնության իրեն պարգեւած հնարավորությունների սահմաններում:-վերջադաս դերբայական դարձված
  22. Քրիստոնյաների գրպանի դանակներն անգամ կասկածի տակ առնող թուրքական կառավարությունը հանդուրժում էր լեռնական անհանգիստ ցեղերի հետնակային արդիական հրացանները:-միջադաս դերբայական դարձված

Դերբայական դարձված

  1. ընտանիք ու հարազատներ ունեցող-որոշիչ
    • Երեսնիվայր պառկած էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, ովքեր ունեին ընտանիք ու հարազատներ:
  2. երեկ հարթակից հոխորտացողը-ստորոգելի
    • Խեղճացած այս պարոնը մի՞թե նա չէ, ով երեկ հարթակից հոխորտում էր։
  3. քո որոնածը-ենթակա
    • Նրան, ում դու որոնում էիր, ես չեմ, անշուշտ։
  4. հաճոյանալ Արշակին; նրա արքունիքում պաշտոն ստանալու համար-նպատակի պարագա
    • Այս իշխանիկն էլ ահա կցանկանա հաճոյանալ Արշակին, որպեսզինրա արքունիքում պաշտոն ստանա։
  5. գունավոր բծերով սփռոց հիշեցնող-նախադաս որոշիչ
    • Այն քարտեզի վրա, որը հիշեցնում էր գունավոր բծերով սփռոց, նշված էին պատերազմի ուղիները։
  6. նորածինների լույս աշխարհ գալը-ուղիղ խնդիր
    • Ես ուզում եմ, որ ավելի շատ նորածիններ լույս աշխարհ գան։
  7. օրվա նորություններն իմանալու-նպատակի պարագա
    • Անդրանիկի հանձնարարականով Լևոնն ամեն օր գնում էր կայարան, որ օրվա նորություններն իմանար։
  8. քարացումից ասես կենդանացած-որոշիչ
    • Խաչքարերի անտառը երևի Վարդանանց նահատակներն են, որոնք քարացումից ասես կենդանացել են։
  9. նրան դնելով դժվարին ուղու վրա-ժամանակի պարագա
    • Արդյոք ինքը հանցանք չի գործում մարդու նկատմամբ, երբ նրան դնում է դժվարի ուղու վրա։
  10. աշխարհն ազատել անհավատների տիրապետությունից-ստորոգյալ
    • Հավատքի զգացողությունը նրանց դրդում է, որ աշխարհն ազատեն անհավատների տիրապետությունից։

Մակբայ։ Բայի հատկանիշ

Արիասիրտ հալիձորցիները դույզն-ինչ չէին կասկածում, որ անմատչելի և կորնթարդ ու բրգաձև լեռների միջև ծվարած իրենց արծվաբույնը անառիկ է ու անընկճելի։ Նրանք նախօրոք հայթայթել էին այն ամենը, ինչ որ անհրաժեշտ էր․ խոտի ու մացառի խրձեր, եռացրած ջրով կաթսաներ, ահռելի որձաքարեր։ Զօրուգիշեր չէին դադարում օրհասական գոտեմարտին ըստ արժանվույն նախապատրաստվելու ձեռնարկումները։ Հօդս ցնդեցին անօրեն ու ամբարտավան թշնամու՝ մեր խրոխտ ամրոցը ճրագալույցին անակնկալ հարձակումով գրավելու բոլոր ճիգերը։ Թշնամին անցավ հյուծիչ պաշարման՝ արյունաքամ անելով Հալիձորը՝ անառիկ արծվաբույնը։
Առյուծասիրտ Մխիթարը, այծենակաճը ուսին, սևեռուն ու ակնդետ հայացքով հետևում էր անցուդարձին։ Մտասույզ ու ինքնամփոփ նստած՝ նա ծրագրում էր որոգայթներ լարել՝ հակառակորդին հանկարծակիի բերելու նպատակով։ Նա կցկտուր ինչ-որ բան մռլտաց, ապա ընդոստ շարժումով ոտքի կանգնեց, կարգադրեց ճեպընթաց սուրհանդակ ուղարկել Տաթև՝ Բայանդուր իշխանի մոտ։ Նոր էր Բայանդուր իշխանը իր կտրիճներով դուրս եկել Տաթևից, երբ երևաց գուժկանն ու լուր բերեց, որ թուրքերը շարժվում են Արարատի կողմից։ Իշխանը որոշեց կտրել ասկյարների ճանապարհը՝ կասեցնելով նրանց առաջընթացը։

Մակբայներն ու դրանց տեսակները

  • նախօրոք-տեղի մակբայ
  • դույզն-ինչ-չափի մակբայ
  • կցկտուր-ձևի մակբայ
  • զօրուգիշեր-ժամանակի մակբայ

Ածականները

  • արիասիրտ
  • անմատչելի
  • կորնթարդ
  • բրգաձև
  • անընկճելի
  • անառիկ
  • ահռելի
  • օրհասական
  • անօրեն
  • ամբարտավան
  • խրոխտ
  • հյուծիչ
  • անակնկալ

23/11/23

  1. Լրացրու բաց թողած տառերը եւ կետադրիր։
  2. Գտիր մեկական հարկադրական, ենթադրական եւ ըղձական եղանակի բայ։
  3. ձեւաբանական վերլուծության ենթարկիր մուգ գրած բառերը։

Ծովի ալիքների ձյունաճերմակ փրփուրներից ծնված սիրո աստվածուհին՝ Ափրոդիտեն, երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն: Նա երջանկություն պարգևնեց նաեւ Պիգմալիոնին` Կիպրոսի մեծ արվեստագետին: Պիգմալիոնն ատում էր կանանց եւ ապրում առանձնացած` խուսափելով ամուսնությունից:
Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր չքնաղ աղջկա արձան քանդակեց: Թվում էր՝ նա կանչում է իրեն, ահա պիտի շարժվի, քայլի, խոսի։ Ժամերով սքանչանում էր արվեստագետն իր չնաշխարհիկ ստեղծագործությամբ եւ ի վերջո սիրահարվեց անշունչ կերտվածքին: Փղոսկրյա դիցուհուն մեծարժեք ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց պերճ զգեստներով, գլուխը զարդաարեց ծաղկեպսակով եւ նրա համար սիդոնյան ծիրանուց մահիկ պատրաստեց։ Հաճախ էր կրկնում Պիգմալիոնը․
-Եթե դու կենդանի լինեիր, ես ինձ չէի համարի աշխարհիս ամենադժբախտ մարդը: Աստվածուհուն, կարկառելով ձեռքերը՝ շշուկով աղոթեց, եւ Օլիմպոսում լսեցին նրա պաղատանքը՝ կենդանություն պարգևելով փղոսկրե արձանին։ Ի նշան երախտագիտության՝ արվեստագետը ոսկեղջյուր երինջ զոհաբերեց փրփրածին աստվածուհուն:

Կարդացեք Ավելին

«Վիքիպեդիան հայերեն» նախագծային հանդիպում-ներկայացում հրավիրյալ մասնագետի հետ

«Վիքիպեդիան հայերեն» հայագիտական-թարգմանչական նախագծի շրջանակներում իրականացվում է հանդիպում-քննարկում “Wikimedia Armenia” ընկերության հիմնադիրի, ղեկավարության այլ ներկայացուցիչների հետ։

Թեման՝ Վիքիպեդիա ազատ հանրագիտարանը՝ մայրենի լեզվով

Օրը՝ նոյեմբերի 22

Ժամը՝ 13։00-14։20

Վայրը՝ Ավագ դպրոց, ընթերցասրահ

Մասնակիցներ՝ RippleFlow նախագծային խումբ, «Վիքիպեդիան հայերեն» նախագծի մասնակից սովորողներ, հրավիրյալ մասնագետներ, հյուրեր, Հետազոտական վարժարանի դասավանդողներ և սովորողներ

Հրավիրյալ մասնագետներ, հյուրեր՝ Wikimedia Armenia ընկերության հիմնադիրներ, լեզվաբաններ, մասնագետներ

Հանդիպման նպատակը՝

  • «Վիքիպեդիան հայերեն» նախագծի շրջանակներում կատարված թարգմանչական-խմբագրական աշխատանքների ներկայացումը

Հանդիպման խնդիրները՝

  • Հանրագիտարանում մայրենի լեզվով հոդվածների տարածման ու ընդլայնման կարևորության վեր հանումը
  • Վիքիպեդիայի հարստացումն ու ընդլայնումը
  • Վիքինախագծերում ակտիվ մասնակցության և ներգրավվածության ապահովումը

Իրականացված աշխատանքներ՝

Հանդիպման օրակարգում՝

  • «Վիքիպեդիան հայերեն» նախագծի ներկայացում․ նպատակները, խնդիրները, մասնակից սովորողների աշխատանքները և հետագա զարգացման նախադրյալները-Արի Ագոփ
  • Wikimedia Armenia-ի հետ համագործակցային նախագծի իրականացումը, դասընթացների կազմակերպումը կրթահամալիրում-Սյուզի Մելիքյան
  • Հայագիտության, արևմտահայերենի տարածման կարևորությունը Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում-Մարիա Տիշաքճեան
  • Խմբագրած հոդվածների, թարգմանությունների ներկայացում, արդյունքների գնահատում-Նախագծի մասնակից սովորողներ
  • Հրավիրյալ մասնագետների, հյուրերի հետ զրույց, կարծիքների փոխանակում, առաջարկների քննարկում
  • Հարց-պատասխան
  • Հյուրասիրություն

Համակարգումը՝ Արի Ագոփի

Լուսաբանումը՝ մասնակից սովորողների

«Վիքիպեդիան հայերեն» նախագծի ընթացքը։ Հաշվետվություն

Նախագծի ծրագիրը կարդացեք այստեղ

«Վիքիպեդիան հայերեն» նախագծի շրջանակներում RippleFlow նախագիծը համագործակցում է Wikimedia Armenia-ի հետ և իրականացնում դասընթացներ, Վիքիհոդվածների խմբագրում, թարգմանչական գործունեություն և բարելավում։ Ամբողջ հետազոտական վարժարանի մասշտաբներով RippleFlow-ը համակարգում է այս նախագիծը, որի մասնակցիների հետ պարբերաբար անցկացվում են դասընթացներ, համակարգվում և վերահսկվում է իրենց կողմից կատարված խմբագրական, թարգմանչական ցանկացած աշխատանք, հայոց ու օտար լեզուների դասավանդողների աջակցությամբ կատարվում է վերջնական խմբագրումը և այնուհետև պահպանվում Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համապատասխան լեզվի բաժնում։

Նախագծի մասնակից սովորողների մինչ այժմ կատարած աշխատանքները (14․11․23)․

1․ Արի Ագոփ, 11-րդ դասարանի սովորող․ կատարում է թարգմանչական աշխատանք։

Լեզուն՝ անգլերենից

Ընտրած թեմայի վերնագիրը, հղումը։ Խոստումը (ֆիլմ, 2016)

Ավարտել է հոդվածի հիմնական մասը, ամբողջությամբ թարգմանել ֆիլմի սյուժեն, բարելավել դերակատարների ցանկը, ընդհանուր նկարագրությունը, աշխատում է հոդվածի “Ֆիլմարտադրություն” բաժնի ենթաբաժինների թարգմանության վրա։ Կատարած փոփոխությունները, թարգմանությունները հրապարակվում և թարմացվում են անմիջապես։

2․ Սյուզի Մելիքյան, 11-րդ դասարանի սովորող․ խմբագրում է նոր հոդվածներ, կատարում թարգմանչական աշխատանք։

Լեզուն՝ անգլերենից, ռուսերենից

Ընտրած թեմայի վերնագիրը, հղումը։ Community (TV series)

Աշխատանքը հասցրել է ավարտին։ Կատարում է վերջնական խմբագորւմ, որից հետո կհրապարակի տվյալ հոդվածի հայերեն բաժնում։ Սյուզիի հետ քննարկում ենք հաջորդ հոդվածների ընտրությունը։

Կարդացեք Ավելին

Բայի եղանակները

Լրացրու բաց թողած տառերը և կետադրիր։
93. Տրոյական պատերազմը դաժան բնույթ էր ստացել: Արևածագին Զնսը հավաքեց աստվածներին ու աստվածուհիներին եւ ահասարսուռ ձայնով այսպես բարբառեց․
 -Լա՛վ լսեք, ո՛վ արդարամիտ ու ամենատես աստվածներ։ Այսօր ձեզանից ով պատերազմի դաշտ գնա եւ օգնի պատերազմող կողմերից որեւէ մեկին՝ տրոյացիներին կամ հույներին, ես այդ անօրենին կնետեմ ստորերկրյա տարտարոսի ամենախոր անդունդը եւ կփակեմ դժոխքի երկաթյա դարպասը, որպեսզի նա այնտեղ տանջալլուկ փտի եւ այլևս լույս աշխարհ դուրս չգա։ Լսելով Զևսի այդ աներկբա սպառնալիքը աստվածները մեկ առ մեկ խոնարհվեցին նրա առաջ՝ ի նշան խորին հնազանդության:
Տրոյացիները փոքրաթիվ էին, բայց չընկրկեցին աքայացիների ահընկեց գրոհների առաջ, ընդհակառակը հաճախ բաց էին անում քաղաքի երկաթակուռ դարպասները և այնտեղից հետոտն կամ մարտակառքերով հարձակվում ոսոխի վրա, դժոխալուր ու խառնիճաղանջ գոռում-գոչյուններով նրանց հալածելով քաղաքից շատ հեռու՝ ալեծուփ ծովի կողմը։ Սահմռկած հույները դժխեմ բախտից հալածված, ցաքուցրիվ ընդհանուր կարգուկանոնը խախտած փախչելով հասնում էին իրենց ճամբարը:

Կարդացեք Ավելին

Դիմավոր բայեր

  • կա – ներկա
  • մխրճվում են – ներկա
  • բախվում են – ներկա
  • չկա – ներկա
  • չէր ցրվել – վաղակատար անցյալ
  • չէին տարորոշվել – վաղակատար անցյալ
  • ուղեկցեցին – վաղակատարյալ անցյալ
  • դատապարտել էր – վաղկատարյալ անցյալ
  • ծվատելու էր – ապակատար անցյալ
  • աճելու էր – ապակատար անցյալ
  • դառնալու էր – ապակատար անցյալ
Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started