23/11/23

  1. Լրացրու բաց թողած տառերը եւ կետադրիր։
  2. Գտիր մեկական հարկադրական, ենթադրական եւ ըղձական եղանակի բայ։
  3. ձեւաբանական վերլուծության ենթարկիր մուգ գրած բառերը։

Ծովի ալիքների ձյունաճերմակ փրփուրներից ծնված սիրո աստվածուհին՝ Ափրոդիտեն, երջանկություն էր շնորհում նրան, ով հավատարմությամբ ծառայում էր իրեն: Նա երջանկություն պարգևնեց նաեւ Պիգմալիոնին` Կիպրոսի մեծ արվեստագետին: Պիգմալիոնն ատում էր կանանց եւ ապրում առանձնացած` խուսափելով ամուսնությունից:
Մի անգամ նա շողշողուն փղոսկրից արտասովոր չքնաղ աղջկա արձան քանդակեց: Թվում էր՝ նա կանչում է իրեն, ահա պիտի շարժվի, քայլի, խոսի։ Ժամերով սքանչանում էր արվեստագետն իր չնաշխարհիկ ստեղծագործությամբ եւ ի վերջո սիրահարվեց անշունչ կերտվածքին: Փղոսկրյա դիցուհուն մեծարժեք ապարանջաններ, մանյակներ ու ականջօղեր նվիրեց, զուգեց պերճ զգեստներով, գլուխը զարդաարեց ծաղկեպսակով եւ նրա համար սիդոնյան ծիրանուց մահիկ պատրաստեց։ Հաճախ էր կրկնում Պիգմալիոնը․
-Եթե դու կենդանի լինեիր, ես ինձ չէի համարի աշխարհիս ամենադժբախտ մարդը: Աստվածուհուն, կարկառելով ձեռքերը՝ շշուկով աղոթեց, եւ Օլիմպոսում լսեցին նրա պաղատանքը՝ կենդանություն պարգևելով փղոսկրե արձանին։ Ի նշան երախտագիտության՝ արվեստագետը ոսկեղջյուր երինջ զոհաբերեց փրփրածին աստվածուհուն:

պիտի շարժվի – հարկադրական
չէի համարի – ենթադրական
կենդանի լինեիր – ըղձական

ծնված – հարակատար դերբայ
սիրո – հասարակ գոյական, անհոգնակի, սեռական հոլով, անկանոն հոլովում, անորոշ
երջանկություն – հասարակ գոյական, անհոգնակի, հայցական հոլով, -ա ներքին հոլովում, անորոշ
ով – հարաբերական դերանուն
նաև – համադասական շաղկապ
կանանց – հասարակ գոյական, հոգնակի թիվ, հայցական հոլով, -ոջ արտաքին հոլովում, անորոշ
խուսափելով – անորոշ դերբայ, գործիական հոլով
շողշողուն – որակական ածական
կանչում է – դիմավոր բայ, անկատար ներկա, 3-րդ դեմք, եզակի թիվ, սահմանական եղանակ, ներգործական սեռ
համար – հետադրական կապ
հաճախ – չափի քանակի մակբայ
կենդանի – հասարակ գոյական, եզակի թիվ, հայցական հոլով, -ու արտաքին հոլովում, անորոշ
ամենադժբախտ – որակական ածական, գերադրական աստիճան

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started