Հոմանիշներ, բառերի իմաստային բացատրություններ

  • անրջել-անրջանքի մեջ ընկնել, երազել
  • գանահարել-սաստիկ ծեծել, գանակոծել
  • աղերսել-թախանձագին աղաչել, ողոքել
  • ամիճ-աղանդեր, զանազան մրգերի խառնուրդ
  • անթացուպ-հենակ, ցուպ, որին հենվելով քայլում են կաղերը կամ ոտքը կտրած մարդիկ
  • կռուփ-բռունցք
  • ակութ-փոքրիկ թոնիր, կերակուր եփելու օջախ
  • գեղմ-բուրդ
  • գուղձ-կոշտ հողակտոր
  • ամեհի-անսանձ, անզուսպ, կատաղի
  • ուրույն-յուրահատուկ, ինքնահատուկ, առանձնահատուկ, առանձնակի
  • զգլխիչ-գլխին խփող, հարբեցնող
  • բագին-զոհասեղան, զոհարան
  • բավիղ-լաբիրինթոս
  • անդաստան-դաշտ, արտ, հանդ
  • ակոս-երկար գծաձև փոս հողի վերին շերտում, որ բացում է խոփը
  • նոխազ-արու այծ
  • վեմ-միակտոր պինդ քար, սալաքար, ապառաժ
  • ազնավուր-ազնիվ, ազնվական
  • աստանդական-այս ու այն կողմ ընկած, թափառական, օտարության մեջ գտնվող
  • ասպնջական-հյուրընկալ, վանատուր, եկվորին օթևան տվող
  • բեղուն-արգասալից, պտղաբեր, բեղմնավոր
  • արամբի-մարդու գնացած, ամուսնավոր (կին)
  • ստերջ-չծննդաբերող, ծնունդ չունեցող՝ չտվող, ամուլ, անպտուղ (առավելապես կենդանիների մասին)
  • տխեղծ-պակասավոր, արատավոր
Կարդացեք Ավելին

08/09/23

  1. Բառերի խմբերից ընտրել հոմանիշները։ Բացատրել դրանց իմաստային կամ կիրառական նրբությունները։
    • դրասանգ(գոյական)-թարմ ոստերից ու ծաղիկներից պատրաստված հյուսակ, որով զարդարում են դռները, պատուհանները, պատշգամբները և այլն
    • երիվար(գոյական)-հեծնելու ձի, նժույգ
    • անդուլ(ածական)-դուլ՝ դադար չունեցող, անդադար, անընդհատ, միալար
    • անհողդողդ(ածական)-չտատանվող, աներեր, հաստատուն
    • անգո(ածական)-գոյություն չունեցող, չգո, անհայտ
    • անըստգյուտ(ածական)-անթերի, կատարյալ, անպարսավելի
    • առինքնել(ներգործական բայ)-դեպի իիեն ձգել, գրավել, հրապուրել
    • խծուծել(ներգործական բայ)-խծուծով անցք՝ ճեղք կալնել
    • կարապետ(գոյական)-տվյալ բնագավառի, գործի առաջին ներկայացուցիչը, ճանապարհ բացող, առաջնորդող
    • առհավատչյա(գոյական)-գրավական, երաշխիք; (փոխաբերական) հավատարմության ապացույց
    • աղեղվել(չեզոք բայ)-աղեղի նման լարվել; օդի մեջ աղեղ գծել, թռիչքով աղեղնաձև կիսաշրջան գործել։
  2. Տրված շարքերից ընտրիր հոմանիշային զույգերը
    • գավաթ-ըմպանակ
    • տենդ-դողէրոցք
    • նստվածք-մրուր
    • գոմ-փարախ
    • թել-դերձան
    • նախասրահ-գավիթ
Կարդացեք Ավելին
Design a site like this with WordPress.com
Get started