Հարցումների ամփոփում։ Յուրա Գանջալյան

Արի։ Պարոն Գանջալյան, կնշե՞ք մի քանի կրթական հիմնախնդիր, որոնք այժմ առկա են մեր կրթական համակարգում։

Պարոն Գանջալյան։ Տարիներ առաջ ես մի հոդված եմ գրել, որտեղ ասել եմ, որ մեր կրթահամալիրում անգլերենի ուսուցման և կրթության չափորոշիչները լիովին համարժեք են ժամանակի պահանջներին։ Սակայն մեր երկրում անգլերենի պետական դասագքրերը, պետական երշխավորում ունեցող հայկական անգլերենի դասագրքրեը երբեք կապ չեն ունեցել չափորոշիչների հետ։ Ինչը չեմ կարող ասել մեր կրթահամալիրի մասին, որտեղ կրթության կազմակերպման գործում մենք ազատ ենք և մշտապես պահել ենք այդ չափորոշիչները։ Այժմ նույնպես, երբ նոր չափորոշիչներ են ընդունվել, ես վերցնում եմ այդ նոր դասագքրերը և թերթում, տեսնում եմ մի շարք կոպիտ լեզվական սխալներ, կարծես արագ-արագ գրված, շարադրված գրքեր են։ Եվ ընդհանրապես մեզ մոտ ռուսական հրատարակչության անգլերենի դասագրքերը միշտ էլ ավելի լավն են եղել հայկականներից, նույնն էլ՝ Օքսֆորդի և Քեմբրիջի հրատարակչությունների դեպքում։

Արի։ Շատ լավ, պարոն Գանջալյան, իսկ տվյալ դեպքում խնդիրը նոր չափորոշիչների՞ մեջ է, թե՞ համապատասխան մարմինների, ովքեր դրանք ճիշտ չեն կիրառում։

Պարոն Գանջալյան։ Այդ չափորոշիչները ոչ թե գրված են, այլ արտագրված, և որոնք բացարձակ կապ չունեն մեր իրականության հետ։ Միգուցե դրանք մեր կրթահամալիրի, Այբ-ի, Քվանտի, մի քանի այլ դպրոցների համար հարմար են, բայց ոչ ամբողջ կրթական համակարգի և բոլոր ուսումնական հաստատությունների համար։ Օրինակ առաջ՝ մեր համալսարանների ընդունելության քննությունը բավարարում էր անգլերենի Բ1 մակարդակը, այժմ՝ գրված է Բ2։ Դա ինքնին մեծ թռիչք է, որովհետև շատերի համար անիրատեսական է դպրոցն ավարտել անգլերենի Բ2 մակարդակով։

Նախարարության աշխատողների գերակշռող մեծամասնությունը, այդ թվում՝ նոր չափորոշիչներ գրողների մեծ մասը դպրոցներ չեն մտել, ուսուցիչ չեն աշխատել։ Նույն այդ դասագրքրեի հեղինակները ուսուցիչներ չեն, նրանք չեն մտել դպրոց, որ իմանան, թե ինչ է անհրաժեշտ աշակերտին։

Արի։ Պարոն Գանջալյան, մեր ժամանակներում պրակտիկ գիտելիքների ուսուցումը դպրոցներում ինչքանո՞վ է կարևոր։

Պարոն Գանջալյան։ Տասնամյակներ առաջ, երբ չունեինք նորագույն տեխնոլոգիաներ, համացանց կամ տեղեկատվության հասանելի աղբյուրներ, ուսուցիչը համարվում էր ինֆորմացիայի ամենամեծ աղբյուրը։ Կային թղթային հարագիտարաններ, գրքեր, սակայն ուսուցիչը մնում էր համար մեկ տեղեկատվական աղբյուր։ Այժմ, երբ այդ ամենը դարձել են բավականին հասանելի ու մատչելի, ուսուցչի գլխավոր առաքելությունը դարձել է աշակերտին մղել, մոտիվացնել, որ սիրի սովորելը, ուզի սովորել։

Կրթությունը հիմնված է չորս հիմնական սյուների վրա։

1.      Գիտելիք

2.      Կարողություններ

3.      Աշխարհահայացք և վերաբերմունք

4.      Արժեքային համակարգ

Այժմ կարող եմ վստահ ասել, որ առաջին երկուսը կրթության գործում վերանում են։ Գիտելիքը մարդը ստանում է ինքնուրույն, մարդու ուղեղում պաշարվում է հենց այն գիտելիքը, որը մարդը սովորում է ինքնուրույն։ Երրորդն ու չորրորդը իրար շատ նման են բնույթով, և հենց այդ երկուսն են, որոնք այժմ մնացել են։

Ուսուցչի դերը լինելու է ուղղորդելը։ Աշակերտին նախագծային ուսուցման թեմա ես տալիս, և սկսում ուղղորդել նրան․ ինչի՞ց օգտվի, ինչպե՞ս ճիշտ անի։ Չես կարող նրան խորը գիտելիք տալ, նրանք առանց այդ էլ գիտելիք և տեղեկություն ստանում են։

Մեր մայրենին հրաշք ու եզակի լեզու է։ Այն թերանում է միայն նրանով, որ այլ լեզուներից տարբեր զարգացում է ապրել։ Չկան հայերենի պատկերավոր բառարաններ, որ երեխան կարող է բացել, պատկերը տեսնել և սովորոել տվյալ իրի հայերեն անվանումը։ Դրա համար էլ մի շարք առարկաներ մենք գործածում ենք դրանց ռուսերեն համարժեքով։ Այդպիսի բառարաններ այժմ ստեղծվում են և այդպիսին հենց մեր կրթահամալիրում է այժմ պատրաստվում՝ մեր դասավանդողների կողմից։

Արի։ Պարոն Գանջալյան, որպես հետսովետական երկիր՝ Հայաստանի կրթական համակարգում առկա՞ է Խորհրդային Միության կրթական համակարգի ազդեցությունը։

Պարոն Գանջալյան։ Մեր ներկայիս անգլերենի ուսուցիչների մեծամասնությունը, ովքեր սովորել են Խորհրդային Միության տարիներին, սովորել են Բոնկի ռուսական գրքերով։ Եվ ռուսական գրքերը, հատկապես քերականության գրքերն այնքան լավն են, որ անգամ անգլերենի լեզվաբանները չեն կարող այդպիսի համակարգված գրքեր հեղինակել։ Անգլերենի քերականության առումով ոչ մի լեզվաբան դեռևս ռուսների համակարգվածությանը չի հասել։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started